Հայոց թագավորությունները Ք․ա․ 3-րդ դարում

Մակեդոնիան։ Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո նրա թագավորությունը բաժանվեց մի քանի մասի։ Դրանցից ամենամեծը և խոշորն էր Սելևկյան տերությունն էր։ Ք․ա․ 4-րդ դարում մակեդոնացիները գրավեցին Կապադովկիան։

Հայկական թագավորությունները և Սելևկյան տերությունը Ք․ա․ 3-րդ դարում։ Սելևկյան թագավորությունը Ք․ա․ 3-րդ դարում բազմիցս փորձեց հարձակվել Հայաստանի վրա։ Սակայն այդ ջանքերն անիմաստ դարձան, որովհետև հայկական երկու թագավորությունները՝ Մեծ Հայքը և Փոքր Հայքը, գործում էին իրար հետ։

Մեծ Հայքի Հայկազունի Երվանդականների թագավորության անկումը։ Ք․ա․ 3-րդ դարի վերջի Հայաստանը թուլացել էր։ Դա նպաստավոր պայմաններ ստեղծեց Սելևկյանների վաղեմի ծրագրի իրականացման համար, ինչին նպաստեց նաև հայերի ներքին կռիվները։ Ք․ա․ 201 թ․։ Սելևկյան արքա Անտիոքոս 3-ի զորքերը հայազգի զորավարներ Արտաշեսի և Զարեհի գլխավորությամբ հարձակվեցին Հայաստան։ Երվանդ 4-րդ Վերջինը՝ Ք․ա․ մոտ 220-201 թթ․, զոհվեց մայրաքաղաք Երվանդաշատի պաշտպանության ժամանակ։ Այնուհետև գրավվեց Մեծ Հայքի հոգևոր կենտրոն Բագարանը, որտեղ սպանվեց Երվազ քրմապետը՝ Երվանդ 4-րդ արքայի եղբայրը։ Դրանով Ք․ա․ 201թ․ Մեծ Հայքում վերջ դրվեց Հայկազունիների Երվանդական ճյուղի իշխանությանը։

Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը Ծոփքում նշանակվեցին սելևկյան կառավարիչներ (ստրատեգոսներ)։ Այդ վիճակը շարունակվեց մինչև Ք․ա․ 190 թվականը։

 

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ո՞վ էր Հայաստանի վտանգավոր հարևանը Ք․ա․ 3-րդ դարում։ Նրա դեմ պայքարում որն էր հայերի հաջողության գլխավոր պատճառը։

Ք․ա 3-րդ դարում Հայաստանի վտանգավոր հարևանն էր Սելևկյան տերությունը։ հայերի հաջողության գլխավոր պատճառն էր Մեծ Հայքի և Փոքր Հայքի, միասնականույթունը։

 

2․ Ո՞վքեր էին իշխել Կոմմագենեում Ք․ա․ 3-րդ դարում։

Կոմմագենեում Ք․ա․ 3-րդ դարում իշխում էր Սամոս (Շամ) Երվանդականը։

 

3․ Ե՞րբ է գահակալել Երվանդ 4-րդ Վերջին արքան։

Երվանդ 4-րդ Վերջինը գահակալել է ՝ Ք․ա․ մոտ 220-201 թթ․։

 

4․ Ո՞րտեղի կառավարիչներ նշանակվեցին Արտաշեսը և Զարեհը։

Արտաշեսը և Զարեհը նշանակվեցին սելևկյան կառավարիչների։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով