Ի՞նչն է ամենապիտանի բանը

Իմ կարծիքով ամենապիտանի բանը աշխարհում օդի, ջրի և հողի ամբողջականությունն է, քանի որ այս երեք բաղադրիչներն են ապահուվում կյանքը երկրագնդի վրա։ Ոչ առանց օդի, ոչ էլ առանց ջրի կամ հողի հնարավոր չէ ապահովել կենդանի օրգանիզմի կենսագործունեությունը։

Իմ աշնանային արձակուրդը

Իմ կարծիքով արձակուրդը լավ բան է, քանի որ երբ մարդ շատ է աշխատում և հոգնում, նա արձակուրդներին կարող է հանգստանալ և զբաղվել իր սիրված գործով։

Ես իմ աշնանային արձակուրդն անց եմ կացրել տանը՝ կարդալով գրքեր, խաղալով տարբեր խաղեր և անցկացնելով ժամանակ ծնողներիս հետ։ Արձակուրդի ընթացքում կարդացել եմ Մայքլ բոնդի «Փադինքթոնի արկածներ» գիրքը, որը պատմում է մի արջուկի արկածների մասին, նաև կարդացել եմ տարբեր հետաքրքիր փաստեր հանրագիտարններից։ Ճիշտն ասած, արձակուրդները միշտ շատ արագ են անցնում, բայց միևնույն է տպավորությունները միշտ լավն են։

Մաթեմատիկայի ֆլեշմոբի հոկտեմբեր ամսվա առաջադրանքներ

Առաջին մակարդակ

1. Նատալին դպրոց էր բերել 8 տուփ կոնֆետ: Յուրաքանչյուր տուփում կար 5 կոնֆետ: Դասարանի սովորողներից յուրաքանչյուրը կերավ 2 կոնֆետ և տուփերում եղած բոլոր կոնֆետները վերջացան: Քանի՞ սովորող կար դասարանում:

8*5=40 40:2=20

20

2. Լողավազանում լողում էին 11 երեխա: Քիչ անց նրանց միացան 2 աղջիկ և 3 տղա։ Հետո լողավազանից դուրս եկան 2 տղա և 4 աղջիկ: Քանի՞ երեխա մնաց լողազանում:

11+(3+2)=16 16-(4+2)=10

3. Ճամփորդության համար Աննան պատրաստում է սենդվիչներ, որոնցից յուրաքանչյուրը կազմված է 2 շերտ հացից: Մեկ փաթեթի մեջ կա 12 շերտ հաց: Քանի՞ սենդվիչ կարող է պատրաստել Աննան մեկուկես փաթեթ հացով:

12+(12:2)=18 18:2=9

9

4. Անահիտը հոկտեմբերի 25-ի առավոտյան գնաց տատիկի տուն և վերադարձավ հոկտեմբերի 29-ի երեկոյան։ Քանի՞ գիշեր մնաց տատիկի տանը, եթե այդ ժամանակահատվածում նա գիշերել էր այնտեղ։

29-25=4 4-1=3

3

5. Նունեն և Նանեն երկվորյակներ են: Քույրը՝ Լուսինեն, նրանցից մեծ է 4 տարով, իսկ երկվորյակները 5 տարեկան են: Որքա՞ն է 3 քույրերի տարիքների գումարը:

5+4=9 9+10=19

19

6. Որո՞նք են 0-ից տարբեր այն 3 թվանշանները, որոնցով արտահայտվող թվերի գումարը և արտադրյալը իրար հավասար են։

1, 2, 3

7. Թատրոնում կա 63 տեղ, որոնք դասավորված են 9 շարքով։ Եթե յուրաքանչյուր շարքում 2-ական տեղ ավելացնենք, ապա որքա՞ն կդառնա տեղերի ընդհանուր քանակը։

63:9=7 9*(7+2)=81

81

8. Հյուրատանը կա 5 երկտեղանոց մահճակալ։ Ամենաքիչը քանի՞ երկտեղանոց մահճակալ է անհրաժեշտ ավելացնել 16 սովորող տեղավորելու համար:

16-10=6 6:2=3

9. Սովորողները չափում էին մարզադաշտի երկարությունը քայլերով։ Դավիթն արեց 18 հավասար քայլ, Աննան՝ 12, իսկ Արմանը՝ 19: Ու՞մ քայլերն էին ամենամեծը:

Աննայի քայլերն էին ամենամեծը

10. Տատիկը պատրաստեց 16 կարկանդակ: Էվան կերավ դրանց կեսը, Առնոն կերավ երկու կարկանդակ, իսկ Լիլիանան` մնացածը: Քանի՞ կարկանդակ կերավ Լիլիանան:

16-(16:2)=8 8-2=6

6

Երկրորդ մակարդակ

1. Աննան 1-9 թվերը տեղադրեց 3×3 աղյուսակում այնպես, որ յուրաքանչյուր տողով, սյունով, անկյունագծով թվերի գումարը եղավ նույնը: Ինչի՞ է հավասար առաջին և երրորդ տողերում գրված թվերի գումարը:

2. Հյութի համար վերցրեցին 6 մաս խնձոր, 5 մաս տանձ և 3 մաս ջուր: Տանձի և ջրի զանգվածը միասին 2կգ 400գ է: Որքա՞ն է խնձորի զանգվածը:

1կգ 800գ

3. Քառակուսու մակերեսը 121 է: Գտեք այն եռանկյան պարագիծը, որի բոլոր կողմերը հավասար են և հավասար են այդ քառակուսու կողմին:

11*3=33

4. Մեծ ուղղանկյան պարագիծը 20սմ է: Այդ ուղղանկյան մաս կազմող փոքր ուղղանկյունների պարագծերը համապատասխանաբար 6սմ, 8սմ, 10սմ են: Գտեք մեծ ուղղանկյան մակերեսը:

9 քառ. սմ

5. Հայկը երկու քույր ավելի ունի, քան եղբայր: Քույրերը եղբայրներից քանիսո՞վ են ավելի:

երկուսով

6. Ժամացույցը մեկ ժամվա ընթացքում կես րոպե առաջ է ընկնում: Այժմ այն ցույց է տալիս 14:57: Ժամը քանի՞սը ցույց կտա ժամացույցը 8 ժամ հետո:

8*30=240

240:60=4 ժամ

18:57

7. Որդու տարիքը 3 անգամ փոքր է հոր տարիքից: Երբ հայրը 37 տարեկան էր, որդին 3 տարեկան էր: Այժմ քանի՞տարեկան է հայրը:

37-3=34

17+34=51 17*3=51

51 տարեկան

8. Յոթ տետրը միասին 700 դրամով ավելի է երեք տետրի ընդհանուր գնից: Ի՞նչ արժե մեկ տետրը:

700:4=145

9. Մեծ խորանարդի կողը 5 անգամ մեծ է մեկ փոքր խորանարդի կողից: Քանի՞ փոքր խորանարդ կտեղավորվի մեծ խորանարդի մեջ:

125

10. Ամենաշատը քանի ծառ է հնարավոր տնկել 120մ և 70մ կողմերով ուղղանկյունաձև հողամասում, եթե ծառերը գտնվում են իրարից 5մ հեռավորության վրա:

1680

О временах года

Лето

Лето – это самое жаркое и солнечное время года. Ярко светит солнышко, на улице очень тепло. Летние месяцы: июнь, июль, август. Дети катаются на велосипедах, играют во дворе. Летом люди много времени проводят на солнце. Отдыхают на море.

 

Первый месяц лета – июнь. В этом месяце самые длинные дни, и короткие ночи. 21 июня наступает день летнего солнцестояния. Вода теплая и дети купаются и плескаются в воде. В июне птицы уже не так много поют, они кормят своих птенцов. Но поют насекомые: кузнечики, сверчки. Ночью можно увидеть светлячков. Они светятся в темноте.

 

Затем идет следующий месяц – июль. Это самый жаркий месяц. Днем солнце очень сильно греет. Душно и тихо вокруг. В июле по вечерам бывают грозы. Выбираются маленькие птенцы и учатся летать. В июле есть свои приметы. Например, если утром душно, значит вечером пойдет дождь.

 

Последний месяц лета – август. Этот месяц уже не такой жаркий, дни незаметно становятся короче, а ночи удлиняются. Самый спокойный и тихий месяц. В августе поспевают фрукты. Люди начинают собирать урожай. Вырастают грибы. Говорят, если муравьи строят большой муравейник, значит зима будет долгая и холодная. А если луна красноватая – это к сильному ветру. Такие приметы в августе.

 

Осень

 

Осенние месяцы: сентябрь, октябрь, ноябрь. Осенью желтеют листья. Это время дождей. Первый месяц осени – это сентябрь. В этом месяце дни становятся еще короче, а воздух прохладнее. Иногда моросит осенний дождь и на землю опускается туман. 23 сентября день и ночь становятся одинаковой длины. И этот день называется днем осеннего равноденствия. На полях собирают урожай. В сентябре желтеет листва деревьев, а кое-где начинается листопад. В это время некоторые животные начинают готовится к зимней спячке, а птицы к отлету в теплые страны. Народная примета гласит, чем теплее и суше сентябрь, тем позднее придет зима.

 

Второй месяц осени – это октябрь. В октябре погода может меняться несколько раз за день. То светит яркое солнышко, то задует сильный ветер, пойдет дождь. В этот месяц с деревьев почти полностью опадает листва. В октябре улетают почти все перелетные птицы. Многие лесные звери заканчивают приготовления к зиме. Вот такой месяц октябрь.

 

Последний месяц осени – ноябрь. В этом месяце небо серое и холодное. Оно часто покрыто тяжелыми тучами, сквозь которые редко проглядывает солнце. Лужи покрываются льдом. Иногда, в ноябре, даже может выпасть снег. С деревьев облетели последние листочки. Звери спят в своих норках. Если ворона прячет нос под крыло, значит к холоду. Если синица начинает с утра пищать, ожидай ночью мороза. Это приметы ноября.

 

Зима

 

Самое холодное время года — это зима. Зимние месяцы: декабрь, январь, февраль. Все покрыто белым покрывалом. В декабре солнце очень низко поднимается над горизонтом и почти не дает тепла. В этом месяце самые короткие дни и самые длинные и темные ночи. 21 декабря наступает день зимнего солнцестояния. Это когда световой день самый короткий в году, а ночь самая длинная. В декабре стоят трескучие морозы и все время идет снег. Реки и озера покрыты льдом. В это время можно кататься на коньках, санках, лыжах. В декабре есть такие приметы: если под окном свистят снегири, значит быть оттепели.

 

Второй месяц зимы и первый месяц года – это январь. Январь наступает сразу после Нового года. На улице сильный мороз. Но если падает пушистый снег, можно поиграть на улице. Если мороз очень сильный, то из снега можно слепить самого настоящего снеговика. С крыш свисают сосульки.

 

Последний месяц зимы – это февраль. В этом месяце бывают сильные морозы и метель. Говорят, что зима злится и не хочет уступать место весне. Когда в феврале стоит теплая, солнечная погода, снег начинает подтаивать. Сосульки так и искрятся на солнце. В феврале есть свои особые приметы. Говорят, что если в феврале вокруг солнца виден туманный круг, то это к метели. А если шумно и громко чирикают воробьи, значит будет оттепель.

 

Весна

 

Весенние месяцы: март, апрель, май. Первый весенний месяц – это март. Снег уже почти везде растаял. В марте начинает пробуждаться ото сна природа. На ветвях набухают почки и появляется первая травка и первые цветочки. Ночи становятся все короче, а дни длиннее.

 

23 марта день и ночь становятся одинаковой длины. Этот день называется днем весеннего равноденствия. Просыпаются те животные, которые впадали зимой в спячку. Из теплых краев начинают возвращаться птицы. Они вьют гнезда. Если вороны купаются в лужах ранней весной, значит весна будет теплой. Это одна из примет марта.

 

Второй месяц весны – апрель. Солнышко пригревает все сильнее, а дни становятся все длиннее. Повсюду радостно щебечут птицы. Ярко зеленеет молодая сочная трава. В апреле оживают муравейники и появляются первые насекомые. То тут, то там начинают порхать бабочки. У апреля есть свои особые приметы. Если в апреле утро туманное, значит днем будет ясная погода. А если на небе синие облака, то это к теплу и дождю.

 

Последний месяц весны – это май. Иногда он бывает жарким, а иногда прохладным. Но даже если пройдет майский дождик, то майское солнышко быстро высушит землю. В начале мая просыпаются лягушки, громко квакают. В мае поют все птицы. В это время цветут фруктовые деревья, а на полях сходят посевы. Одна из народных примет мая гласит, если майские жуки громко жужжат, значит быть ясной погоде.

Прочитайте рассказ, выпишите незнакомые слова.

В этом тексте для меня нет незнакомых слов.

Составьте вопросы к тексту.

Какое время года самое теплее?

Самое теплее время года лето.

Какое время года самое холодные?

Самое холодные время года это лето.

Когда случается самый короткий день ?

самый короткий день случается 21 декября.

Երևանի պատմության թանգարանի մասին

Երևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931 թվականին, ներկայիս Անդրեյ Սախարովի անվան հրապարակում գտնվող Հրշեջ կամավոր ընկերության շենքում զբաղեցնելով՝ երկու սենյակ։ Այդ ժամանակ ցուցանմուշների թիվը հասնում էր շուրջ 400-ի։ Տարիների ընթացքոմ ավելացող թանգարանային առարկաներն այլևս  պետք է տեղափոխվեին նոր շենք, ուստի պատահական չէ, որ 1934 թ. Երևան քաղաքի խորհրդի նախագահությունը որոշում է կայացնում Կոմունալ թանգարանը տեղափոխելու վերաբերյալ։ Նոր շենքի որոնումների արդյունքում 1936 թ. թանգարանը տեղափոխվում է 17-րդ դարի հուշարձան շենք՝  իրանական Կապույտ Մզկիթ, որը ճանապարհորդների  հիշատակություններում հայտնի էր Երկնքի մզկիթ անվամբ։ Նույն թվականին էլ, երբ արդեն ֆոնդերում առկա էր 1480 ցուցանմուշ,  Կոմունալ թանգարանը վերանվանվում է Երևան քաղաքի պատմության թանգարանի։ Մինչև 1994 թ. թանգարանն իր գործունեությունը շուրջ 56 տարի ծավալում է հենց այստեղ՝  ներկայացնելով Երևանի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Օրեցօր ավելացող թանգարանային առարկաները, որոնց թիվն արդեն գերազանցում էր 96 000-ը, պահանջում էին թանգարանագիտության պահանջներին համահունչ շենքային պայմաններ թե՛  առարկաների պահպանության և թե՛ ցուցադրության համար անհրաժեշտ սրահներ։ Վերջապես, գտնվում է լուծումը և  2002 թ. Հայաստանի կառավարության որոշման համաձայն, Երևանի քաղաքապետարանի համար կառուցվող նոր շենքում առանձին մաս է տրամադվում թանգարանին՝ վերջինիս հետ կազմելով մեկ ընդհանուր ճարտարապետական համալիր, որի հեղինակն է ճարտարապետ  Ջիմ Թորոսյանը։ Ահա՛ հենց այստեղ էլ 2007 թ. ապրիլի 3-ին հանդիսավոր պայմաններում բացվեց թանգարանի հիմնական ցուցադրությունը։ Այդ ժամանակվանից սկսած թանգարանը ծավալում է ակտիվ հավաքչական աշխատանք, որի արդյունքում այսօր ցուցանմուշների թիվը  հատել է է 98 000-ի սահմանը։

Թանգարանն այսօր դարձել է Երևանի յուրօրինակ այցեքարտը։ Հայաստանի մայրաքաղաքի հետ ծանոթությունը  հենց այստեղից էլ սկսվում է։  Երեք մեծ սրահներում  հարուստ պատմամշակութային արժեքներով ներկայացվում է Երևանի պատմությունը սկսած հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։  Այստեղ դուք կտեսնեք հազարամյակներով թվագրվող աշխատանքային գործիքներ, խեցեղեն անոթներ, զենքեր ու զարդեր, որոնք հիացնում են  կատարման նրբությամբ ու կատարելությամբ։ Ցուցադրվում են նաև քաղաքի պատմության տարբեր ժամանակաշրջաններին վերաբերվող բացառիկ փաստաթղթեր ու լուսանկարներ, 19 -րդ դարին բնորոշ կենցաղային իրեր, տարազ, գորգեր, մակետներ և այլն։ Գիտա-ցուցադրական սրահներն ունեն հետևյալ բաժինները՝ «Երևանը հնագույն ժամանակներում և միջնադարում»«Երևանը նոր և նորագույն պատմության ժամանակաշրջաններում»։

Թանգարանում պահվում են հնագիտական, ազգագրական, դրամագիտական, կերպարվեստի, գրավոր աղբյուրների, լուսանկարների և այլ հավաքածուներ, որոնք պատմում են մայրաքաղաքի և նրա մարդկանց անցյալի ու ներկայի մասին։ Թանգարանում գործում է գիտացուցադրական երեք բաժին, որոնք ստեղծման պահից ի վեր հավաքել, ուսումնասիրել և ցուցադրել են Երևանի պատմությունը լուսաբանող առարկաները։

Թանգարանը կրթական ծրագրերի շրջանակներում ավանդական էքսկուրսիաների հետ մեկտեղ տարբեր տարիքի երեխաներին առաջարկում է հետաքրքրաշարժ, ճանաչողական խաղ-էքսկուրսիաներ, որոնց կարգախոսն է՝  սովորեցնել ոչ թե պարտադրելով, այլ խաղի միջոցով, քանի որ երեխայի աշխարհը սերտորեն կապված է խաղի հետ։ Փորձը ցույց է տվել, որ ուսանելու այս մեթոդն առավել ճիշտ է` նպատակին հասնելու համար։ Բոլոր խաղ-էքսկուրսիաների ավարտին մասնակիցներին խրախուսելու նպատակով թանգարանի կողմից տրվում են շնորհակալագրեր, ինչով էլ ընդգծվում  է միջոցառման կարևորությունը։

Թանգարանում արդեն իսկ բարի ավանդույթ է դարձել էքսկուրսիաներն ավարտել երդման արարողությամբ։ Քաղաքի խորհրդանիշներին (դրոշ, զինանշան, օրհներգ) ծանոթանալուց հետո երեխաները երդվում են սիրել, պահպանել ու շենացնել համայն հայության մայրաքաղաք Երևանը։

Գունավոր ձմեռը

Տարիներ առաջ, երբ 1980-ականերն էին, մի մութ ձմեռային գիշեր շատ ձյուն էր եկել։ Հաջորդ առավոտյան Մարկը Սոֆյան և Դանիելը, իմանալով, որ շատ ձյուն է եկել, գնացին դուրս և  զարմանքով նայեցին իրենց շուրջը. ամբողջ ձյունը գունավոր էր։ Երեխաները գնացին տուն ասելու, որ դրսում գունավոր ձյուն է։ Մայրիկն ու հայրիկը զարմացած նայում էին պատուհանից.

-Ի՞նչ է կատարվում,- հարցրեց մայրիկը։

-Մենք ինքներս չգիտենք՝ ինչ է կատարվում,- ասացին երեխաները։

Հայրիկը միացրեց հեռուստացույցը և իմացավ, որ այս ամենը այն պատճառով է, որ շատ երեխաներ ներկը էին թափել ջրերի մեջ, և այդ ջուրը գոլորշիանալով վերածվել էր ամպերի, որի արդյունքում գունավոր ձյուն էր տեղացել։

 

Ահմեդի ուղտը

Ահմեդը հինգ ուղտ հետևը ձգած գնում էր քաղաք: Արևը սաստիկ այրում էր, ծարավը մարդու շրթունքը պատառ-պատառ էր անում: Եղավ որ՝ հենց կիզիչ կեսօրին հանդիպեց մի աղբյուրի. որ ճանապարհի ափին ուրախ ու պայծառ քչքչում էր ծառերի զով ստվերի տակ: Ահմեդը ուղտերը քաշեց աղբյուրի գուռների վրա, լավ ջրեց, ինքն էլ մի կուշտ խմեց, հետո երկար ու մեկ փռվեց ստվերի հովին: Ո՛չ արթուն էր, ո՛չ քնած, մի հաճելի թմբիր զով ստվերի հետ իջել էր նրա հոգնած անդամների վրա:

Երբ կեսօրը կոտրվեց՝ Ահմեդը ուշքի եկավ, նայեց տեսավ ուղտերի մեկը չկա. կանգնեց քարերի գլխին, դիտեց չորս դին-բան չէր երևում. միայն բավական մոտիկում, մի գյուղ ծառերի միջից ճերմակին էր տալիս:
Շտապով ոտքի հանեց ուղտերը, գնաց գյուղ:
Մի պառավ կին պատահեց նրան գյուղի ծայրին:
-Նանի՛, – ասաց Ահմեդը,- ուղտս կորել է, չե՞ս տեսել, աչքիդ չի՞ ընկել: Է՛սպես- է ՛սպես մի ուղտ:
-Ես քո ուղտի դա՞րդն եմ,- զայրացած ասաց պառավը.- իմ կտրիճ աքլորն է կորել, ման կուգամ, ման կուգամ, չեմ գտնի, քո ուղտը աչքի՞ս կերևա. արի առաջ-առաջ աքլորս ման գանք գտնենք, հետո քո ուղտը:
Ահմեդը գլուխը ժաժ տալով մտավ գյուղը, ուղտերը պահ տվավ գյուղի տանուտերին ու ինքը գնաց կորուստը փնտրելու:
Գյուղից դուրս տեսավ մի մարդ, պարկով ցորենը դրել է գետնին, պարկի մի կողքը պատռվել է, ցորենը բուռ-բուռ թափվել է ճամփի երկայնքով. խեղճ մարդը մեկ՝ ցորենն է հավաքում, լցնում պարկը, մեկ՝ մատներով գետինն է քրքրում, հողն մաղմղում:
-Ա՛յ, մարդ, ուղտս է կորել, էստեղով չի՞ անցել, տեսած չունի՞ս էսպես-էսպե՛ս մի ուղտ:
-Ես գլուխս եմ մոլորել,- նեղսրտած ասաց մարդը,- երեխաներիս ապրուստը հող դարձավ. ասեղս եմ կորցրել, ասեղս, որ պարկս կարեմ, երթամ տուն. քո ուղտդ աչքի՞ս կերևա. արի առաջ-առաջ ասեղս փնտրենք, հետո քո ուղտը:
«Խենթ են էս մարդիկը»,- փնթփնթաց Ահմեդն ու առաջ գնաց:
Ում որ դիմեց, նույն պատասխանն էր ստանում, թե ի՞նչ է, բան ու գործ չունեինք, քո ուղտի՞ն պիտի աչք պահեինք:
Ահմեդը վշտացած մարդկանցից ու հույսը կտրած՝ գյուղ վերադարձավ. մի ծառի տակ նստավ, գլուխն առավ ափերի մեջ տխուր-տխուր միտք էր անում. քունը վրա հասավ, և հոգնաբեկ Ահմեդը աչքերը գոցեց. քունն ու երազ տեսնելը մեկ եղավ. տեսավ, որ իր մայրն եկավ, Ահմեդի գլուխը շոյեց ու ասաց.
«Որդիս, մի՛ տխրիր, ուղտդ կորած չէ. միայն այս աշխարհիս բանն այսպես է, որ առաջ ուրիշի կորուստը պիտի փնտրես, որ ուրիշն էլ քո կորուստը փնտրի. Մի՛ մեղադրիր մարդկանց, ամեն մեկի համար իր աքլորն ու ասեղը քո ուղտի չափ է»:
Ահմեդը զարթնեց և վազեց պառավի մոտ:
-Նանի, աքլորդ գտա՞ր,- հարցրեց Ահմեդը:
-Չէ՛, որդի, չէ՛:
-Արի, միասին փնտրենք,- ասաց Ահմեդը:
Եվ երկուսով ընկան գյուղի երդիկներն ու կալերը. մինչև ուշ երեկո որոնում էին կորած աքլորը. հանկարծ պառավը սրտապատառ գոչեց.
-Ահա՛ աքլորս, կտրիճ աքլորս, պատի տակ նստել է:
Ահմեդը վազեց դեպի աքլորը, սա էլ վախեցած թևերը թափ տալով վազեց դեպի դաշտերը. Ահմեդը հետևից, աքլորը առջեւից, աքլորը վազելով, Ահմեդն էլ հետեւից վազելով, վազելով…հանկարծ մեկ էլ աչքի առջևը- իր ուղտը, հենց իր ուղտը, որ կանաչի մեջ նստած հանգիստ որոճ էր անում: Ահմեդի ուրախությանը չափ սահման չկար. մեկ ձեռքին աքլորը, մյուս ձեռքին ուղտի պարուսանը- խնդումերես մտավ գյուղ:

Առաջադրանքներ

1․ Բացատրել տեքստում ընգծված արտահայտությունները։

հետևը ձգած-հետևից տանել

կեսօրը կոտրվեց-կեսօրը անցավ

ճերմակին էր տալիս- սպիտակե էր

պատահեց նրան-հանդիպեց

պահ տվավ-տվեց, որ պահի

աչք պահեինք-հետևեինք

միտք էր անում-մտածում էր

2․ Բացատրի՛ր միտքը․

«Որդիս, մի՛ տխրիր, ուղտդ կորած չէ. միայն այս աշխարհիս բանն այսպես է, որ առաջ ուրիշի կորուստը պիտի փնտրես, որ ուրիշն էլ քո կորուստը փնտրի. Մի՛ մեղադրիր մարդկանց, ամեն մեկի համար իր աքլորն ու ասեղը քո ուղտի չափ է»:

կյանքը բումերանգ է եթե ինչոր լավ բան ես անում, ապա այն քեզ վերադարնում է։  

3․ Բնութագրի՛ր Ահմեդին։

Բառային աշխատանք 18.10.2022

1.Բ խմբի նախադասությունների մեջ ընդգծված բառերն ինչո՞վ են տարբերվում Ա խմբի բառակապակցություններում ընդգծված ածականներից և ինչո՞վ են նման:

Ա. Մաքուր սենյակ: —                           Բ.Արագ մաքրեց:
Փափուկ բազմոց: —              .Մանրամասն պատմեց:
Հատուկ վերաբերմունք: —                       Մեղմորեն ժպտաց:
Հստակ ջուր: —                                           Հազիվ լսվեց:
Երկար օր: —                                              Հպարտորեն խոնարհվեց:

Բ խմբի նախադասությունների մեջ ընդգծված բառերը տարբերվում Ա խմբի բառակապակցություններում ընդգծված ածականներից նրանով, որ մակբայեր են, լրացնում են ստորագրյալին և պատասխանում են «ինչպե՞ս» հարցին:

2. Կետերի փոխարեն գրի´ր փակագծում տրված բառերը: Ընդգծի´ր այն բառերը, որոնք առանց փոփոխելու գրեցիր:

Կենդանաբանական այգու (այգի) տնօրենը պատմում էր, որ այդ փիղը (փիղ) կապեր քանդելու հմուտ (հմուտ) վարպետ էր: Գիշերները նա համառորեն (համառորեն) ու ճարպկորեն (ճարպկորեն) քանդում էր իր ոտքերի (ոտքեր) կապած պարանները: Մի անգամ նույնիսկ կարողացել էր ծխնիներից անաղմուկ հանել այն շինության (… շինություն) դուռը, որտեղ նրան բանտարկել էին (բանտել): Չանհանգստացնելով խոր քնած սպասավորին (սպասավոր) նա՝ որպես այցելու, գնացել էր այգու մյուս բնակիչների (բնակիչներ) հետ ծանոթանալու:

3. Տրված բառերով նախադասություն կազմի´ր պահպանելով դրանց հաջորդականությունը: Ընդգծի´ր այն բառերը, որոնց ձևերը փոխվեցին:

Մրջյուններ, մի, տեսակ, թափառաշրջիկ, կյանք, վարել: Դրանք, գիշատիչ, քոչվոր. մրջյուններ, են:
Ջունգլիներ, բոլոր, կենդանիներ, փախչել, քոչվոր, մրջյուններ, բանակ:
Մինչև, անգամ, հսկա, փիղ, շտապել, գլուխն ազատել, նրանք:
Վա՜յ, քնած, ճանապարհորդ, թափառաշրջիկ, մրջյուններ, նա, միայն, կմախք, թողնել:

Մրջյունները մի տեսակ թափառաշրջիկ կյանք են վարում: Դրանք գիշատիչ, քոչվոր մրջյուններ են:
Ջունգլիների բոլոր կենդանիները փախչում էին քոչվոր մրջյունների բանակից:
Մինչև անգամ հսկա փիղը շտապել է գլուխն ազատել նրանցից:
Վա՜յ քնած ճանապարհորդ թափառաշրջիկից մրջյուններն միայն կմախքն էին թողնում:

4. Նախադասության մեջ վերականգնի´ր ընդգծված բառերի ուղիղ ձևերը:
Թագավորը ինձ թույլ տվեց իր անտառում որս անել:
Թագավորը ինձ թույլ տվեց իր (անտառ) որս անել:
Հյուրերն իջան պատշգամբից, որպեսզի մի քիչ զբոսնեն այգում:
Հյուրերն (իջնել) պատշգամբից, որպեսզի մի քիչ (զբոսնել) այգում:
Ափին ընդամենը մի նավակ կար, որը միանգամից լցվեց աղմկոտ երիտասարդներով:
(Ափ) ընդամենը մի նավակ կար, որը միանգամից լցվեց աղմկոտ (երիտասարդ):
Խառը մտքերը անտառում էլ հանգիստ չեն տալու ինձ:
Խառը մտքերը (անտառ) էլ հանգիստ (չտալ) ինձ:

5. Նախադասության բոլոր բառերն ուղիղ ձևով գրի´ր ու կարդա։

Իշխանը գոհացավ այդ խոսքերից և առատ վարձատրեց ծերունուն:

Իշխան, գոհանալ, այդ ,խոսք, և, առատ, վարձատրել, ծերունի: