Մասուրի օգտակար և բուժիչ հատկությունները

Մասուրի բուջիչ հատկությունները։ Մասուրը մեծ քանակությամբ վիտամին С է պարունակում, որն իր քանակությամբ գերազանցում է նույնիսկ կիտրոնին: Բացի այդ, մասուրը պարունակում է վիտամիններ В1, В2, К, Е, В6, կենսաֆլավոնոիդներ, շաքար, պեկտին, կենսական թթուներ, երկաթի բյուրեղներ, ֆոսֆոր, մագնեզիում, կալցիում: Մասուրն ունի նաև հզոր բակտերիասպան հատկանիշներ: Մանրացրած մասուրի թուրմն ունի լեղամուղ և հակաբորբոքային հատկանիշներ, դրական է ազդում մարսողական համակարգի վրա, ունի միզամուղ ազդեցություն: Մասուրի բաղադրության մեջ մտնող վիտամին Р-ն ամրացնում է մազանոթները: Կարոտինը կամ վիտամին А-ն բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը: В1 և В2 վիտամինները մասնակցում են արյունաստեղծ օրգանների աշխատանքին: Վիտամին К-ն լավացնում է արյան մակարդելիությունը:

Մասուրի օգտակար հատկությունները։ Մասուրի թուրմը, սիրոպն ու մզվածքը բավական արդյունավետ են բորբոքված թոքերի, դիֆթերիայի դեպքում: Սակայն պետք չէ այս թուրմերը համարել այս լուրջ հիվանդությունների դեմ միակ բուժիչ մեթոդներ, մի մոռացեք բժշկի նշանակումների մասին: Չինական բժշկության մեջ մասուրի արմատն օգտագործվում է մարսողական համակարգը լավացնելու և պարազիտներն օրգանիզմից դուրս բերելու համար: Մասուրը խորհուրդ չի տրվում այն անձանց, ում մոտ խախտված է արյան շրջանառությունը, բացի այդ բարձր արյան ճնշման դեպքում մի ընդունեք մասուրի սպիրտային թուրմը, այսպիսի թուրմը խորհուրդ է տրվում հիպոտոտոնիկներին, իսկ բարձր արյան ճնշման դեպքում օգտագործեք մասուրի ջրային թուրմը։ Եթե դուք շատ երկար օգտագործեք մասուր, ապա այն կարող է բացասաբար ազդել նաև լյարդի աշխատանքի վրա։ Այն հակացուցված է նաև այն մարդկանց, ովքեր ունեն թրոմբոֆլեբիտ և անոթային այլ խնդիրներ։

 

Աղբյուրենը՝ https://hraparak.am/post/591fa1c8e3d84d0d37fcd1f, https://168.am/2017/01/07/735724.html