Задание по русскому 26/04/2024

6. Ответьте на вопросы по образцу. Образец: Чья это книга? (сестра) – Это книга сестры.

1. Чей это карандаш? (брат)
Это карандаш брата.

2. Чья это сумка? (сестра)
Это сумка сестры.

3. Чей это портрет? (бабушки)
Это портрет бабушки.

4. Чья это тетрадь? (Карен)
Это тетрадь Карена.

5. Чьё это пальто? (Анна)
Это пальто Анны.

6. Чей это дом? (дядя)
Это дом дяди.

 

7 . Допишите предложения.

1. Это велосипед (мой младший брат).
Это велосипед моего младшего брата.

2. Это собака (мой сосед).
Это собака моего соседа.

3. Это фотоаппарат (мой товарищ).
Это фотоаппарат моего товарища.

4. Это книга (твоя подруга).
Это книга твоей подруги.

5. Это машина (мой дядя).
Это машина моего дяди.

6. Это очки (моя бабушка).
Это очки моей бабушки.

 

8.  Задайте вопросы по рисункам и ответьте на них. Образец: кошка – Чья это кошка? – Это кошка моего соседа.

Собака — Чья это собака? — Это собаки моего друга.

Ручка — Чья это ручка? — Это ручка нашей учительницы.

Дом — Чей это дом? Это дом моей тети.

Телефон — Чей это телефон? Это телефон моего брата.

Очки — Чьи это очки? Это очки моей сестры.

Пальто — Че это пальто? Это пальто моей мамы.

 

8. Допишите предложения по образцу. Образец: У меня есть книги о животных, а у моего друга таких книг нет.

1. У меня есть братья, а у Артура нету братьев.

2. У меня есть собака, а у Армине нету собаки.

3. У Сурена есть аквариум, а у Кости нету аквариума.

4. У моей сестры много поздравительных открыток, а у Лены нету поздравительных открыток.

5. У Артура есть компьютерные игры, а у Ашота нету компьютерных игр.

6. У акулы много зубов, а у кита их нет.

Գործնական աշխատանք 26/04/2024

50. Տրված բառերից նոր բառեր կազմի՛ր -ական կամ -ային ածանցներով: Օրինակ՝ մանուկ — մանկական:

Լեռն — լեռնային,

քաղաք — քաղաքական,

անձրև — անձրևային,

բարեկամ — բարեկամական,

շուն — շնային,

անձ(ն) — անձնային,

զինվոր — զինվորական,

ցամաք — ցամաքային,

ծնունդ — ծնդական,

տուն — տնային,

անապատ — անապատային,

դև — դևական,

դյուցազն — դլուցազային,

աղաչ(ել) — աղաչական,

հրեշտակ – հրեշտակային,

ստրուկ — ստրկային,

պետ — պետական,

տոհմ — տոհմական,

հանրապետ(ություն) — հանրապետական։

 

51. Տրված արմատներով բաղադրյալ բառեր կազմիր՝ դրանք դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում և վերջում:

Երգ — երգող, մեներգիչ,

կրկներգ, փառ(ք) — փառավոր, անփառունակ, վեհափառ,

մեջ — միջակետ, բառամիջյան, մարդամեջ,

ջուր — ջրարատ, անջրդի, ոսկեջրուր,

բույս — բուսակեր, դեղաբուսագետ, դեղաբույս,

թույն — թունավոր, մահաթույն, անթույն,

հույս — հուսաբեր, ահույսադրող, անհույս,

սենյակ — սենյակում, երկսենյականոց, աշխատասենյակ:

 

52. Յուրաքանչյուր շարքից մի բաղադրիչ ընտրի՛ր և կազմի՛ր բաղադրյալ բառեր: 

ա) Լույս, թույն, կենդանի, տեր, մեջ, ուղի, անուրջ, կամուրջ, կատու:
բ) Ություն, բար, վոր, ակ, ել, երես, ազգի, ուկ, կից:

Լուսերես, թունավոր, կենդանաբար, տիրություն, միջուկ, ուղեկից, անրջել, կամրջակ, կատվազգի։

 

53. Տեքստում կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված հականիշները: Հեռավոր-մերձավոր, ներկա-անցյալ, պատճառ-հետևանք, հանելուկ-լուծում, գրոհել-նահանջել, խաղաղ-անապահով:

Վերջին միլիոնավոր տարիների ընթացքում սառցադաշտերը մի քանի անգամ իջել են Սկանդինավյան լեռներից, գրոհել մինչև Միջերկրական ծով ու հետո կրկին նահանջել: Սառցադաշտային ժամանակաշրջանը մեր մոլորակի անցյալն է: Եվ ներկայում այդ շրջանին վերաբերող շատ բան դեռ հանելուկ է: Դեռ լուծում չունի այն հարցը, թե ինչի հետևանքով են առաջացել այդպիսի ցրտերը: Չգիտենք նաև մեր մոլորակի դեմքին հայտնված բազմաթիվ «վերքերի» ստույգ պատճառները: Իսկ ի՞նչ է բերելու հեռավոր ապագան: Մարդկությունը կարո՞ղ է հուսալ, որ Երկրի վրա անապահով կյանք է սկսվելու, թե՞ մեր մոլորակին տիեզերական խաղաղ ապագա է սպասվում:

 

54.Շարունակի՛ր գրել բառեր, որոնց մեջ կա իա տառակապակցությունը:

Ասիա, Անգլիա, Բելգիա, խավիար, լաբորատորիա, Ճապոնիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռումինիա, Հունգարիա Կոլումբիա, Բոլղարիա, Իտալիա, Խորվաթիա, Իսպանիա, Թուրքիա, Էստոնիա, Սլովենիա, Սլովակիա, Ալբանիա, Մոնղոլիա։

Աշխարհագրական թաղանթ

Ընդ որում ամենադինամիկ ոլորտներն են գազային ագրեգատային վիճակում գտնվող մթնոլորտը և բոլոր ագրեգատային վիճակներում գտնվող ջրոլորտը, իսկ ամենափոքր դինամիկան դիտվում է քարոլորտում, որը սակայն պակաս կարևոր չէ, քան ավելի արագ փոփոխվող ոլորտները, քանի որ հենց քարոլորտն է այն նյութական հիմքը, որի վրա ապրում և իր տնտեսական գործունեությունն է ծավալում մարդը:

Ի դեպ, մարդոլորտը ամենաերիտասարդ ոլորտն է աշխարհագրական թաղանթում, սակայն իր նպատակաուղղված գործունեությամբ ամենաշատն է ձևափոխում վերջինիս: Մթնոլորտի դերը հսկայական է ամբողջ կենդանի նյութի գոյության համար, քանի որ այնտեղ՝ 25−30 կմ բարձրությունների վրա է տեղակայված օզոնի շերտը, որը կլանում է տիեզերքից եկող ուլտրամանուշակագույն խիստ վտանգավոր ճառագայթները և հենց այդ բարձրությունն էլ համարվում է աշխարհագրական թաղանթի տարածման վերին սահմանը, քանի որ դրանից վեր կենսոլորտը բացակայում է: Նույն կերպ կենսոլորտի տարածման սահմաններով է պայմանավորված քարոլորտի ընդգրկվածությունը աշխարհագրական թաղանթում, ինչպես նաև աշխարհագրական թաղանթի ստորին սահմանը՝ Երկրի ընդերքի մինչև 5 կմ խորությունները: Ստացվում է, որ կենսոլորտի և աշխարհագրական թաղանթի տարածման սահմանները համընկնում են:
photo.png

Աշխարհագրական թաղանթի սահմանները: Ընդհանուր առմամբ աշխարհագրական թաղանթի հզորությունը (ստորին և վերին սահմանների միջև գտնվող շերտի հաստությունը) հասնում է 40 կմ:

Աշխարհագրական թաղանթում տեղի ունեցող գործընթացների, ինչպես և ամբողջ աշխարհագրական թաղանթի գոյության նախապայմանն Արեգակն է, քանի որ նրանից է ստացվում անհրաժեշտ գրեթե ամբողջ էներգիան, որի շրջապտույտը կապ է ստեղծում տարբեր ոլորտների միջև և շարժման մեջ է դնում այդ ոլորտներում տարբեր ագրեգատային վիճակներում գտնվող նյութերը: Միայն քարոլորտի որոշ գործընթացներ պայմանավորված են Երկրի ներքին ջերմությամբ, որը գալիս է միջուկից:

Աշխարհագրական թաղանթի գոյության երկրորդ նախապայմանը ոլորտների միջև կապ ապահովող նյութերի շրջապտույտն է: Այդպիսի շրջապտուտներից հայտնի են ջրի և գրեթե բոլոր քիմիական տարրերի շրջապտույտները: Սակայն պետք է հիշել, որ անկախ գտնվելու վայրից, նյութը շարունակում է մնալ աշխարհագրական թաղանթի որոշակի ոլորտի բաղադրիչ:

Օրինակ՝ մթնոլորտում գտնվող ջուրը ամպի տեսքով հանդիսանում է ջրոլորտի, ոչ թե մթնոլորտի բաղադրիչ, կամ հողում բնակվող կենդանին կենսոլորտի, ոչ թե քարոլորտի բաղադրիչ է: Նույնիսկ մարդու բջիջներում առկա ջուրը (կենսաբանական ջուր) հանդիսանում է ջրոլորտի բաղադրիչ: Այսպիսի դրսևորումները միայն ապացուցում են, որ աշխարհագրական թաղանթի ոլորտները սերտորեն փոխկապակցված են միմյանց հետ և փոխազդում են միմյանց վրա:

Գրականության հղում էջ 5

 

Հարցեր

1․ Ի՞նչ է աշխարհագրական թաղանթը, և որո՞նք են դրա բաղադրամասերը։
Աշխարհագրական թաղանթը քարոլորտի վերին շերտի, մթնոլորտի ստորին շերտի, ամբողջ ջրոլորտի, կենսոլորտի և մարդոլորտի փոխկապակցված ամբողջությունն է:

2․ Որո՞նք են աշխարհագրական թաղանթի հիմնական հատկանիշները։
Չգիտեմ։

Про Регби

История Регби

Согласно легенде, основоположником регби является Уильям Уэбб Эллис, учащийся школы города Рагби (В честь названия этого города назван этот вид спорта). Первый свод правил регби был опубликован учениками школы Рагби в 1845 году (19 веке). Спустя года Регби распространился не только в странах своего происхождения — Великобритании и Ирландии а и в других странах, связанных с Британской империей. Первыми такими странами стали Австралия, Новая Зеландия, Южная Африка и Франция. В число стран, в которых регби стал национальным видом спорта, также вошли Фиджи, Грузия, Мадагаскар, Самоа и Тонга.

На протяжении большей части 20 века руководящие регбийные органы поддерживали статус любительский и не профессиональной игры, но в 1995 году все изменилось. Так как международный совет регби отменил большую часть ограничений на оплату труда игроков. Таким образом в регби, лучшие игроки которые уже давно вышли на профессиональный уровень, стало полностью профессиональным и с экономической точки зрения. Сейчас в регби
играют более чем в ста странах по всему миру, а в ряде государств данный вид спорта признан национальным.

 

Правила игры и сам процесс игры

Регбийный матч представляет собой соревнование двух команд, каждая из которых представлена пятнадцатью игроками. На лицевой линии поля находятся Н-образные ворота, а за лицевыми линиями поля расположены зачётные зоны команд. Основной задачей каждого из соперников является поражение ворот (удар выше перекладины) или занос мяча в зачётную зону оппонента. Правилами допускается касание мяча руками, что и обуславливает главное отличие регби от футбола. При этом на игру руками налагается ограничение: мяч не может быть передан руками вперёд, то есть с приближением к зачётной зоне соперника.

 

Награды

И наиболее престижным соревнованием в мире регби считается чемпионат мира, который проводится с 1987 года. Данный турнир разыгрывается раз в четыре года, победитель первенства награждается кубком Уэбба Эллиса. Также проводится ежегодные соревнование супер регби. Также есть и другие более мелкие награды и соревнования.

Եզոպոս. «Առակներ» Ժլատը

Ժլատը

Մի ժլատ մարդ իր ամբողջ ունեցվածքը փող դարձրեց, ձուլածո ոսկի առավ, թաղեց պատի տակ: Ամեն օր գալիս նայում էր ու գնում իր բանին: Մոտակայքում աշխատող մարդկանցից մեկը տեսավ, որ սա ամեն օր գալիս–գնում է, գլխի ընկավ, թե ինչն ինչոց է ու ոսկին գողացավ: Երբ ժլատը եկավ, տեսավ դատարկ տեղը, վայ–վույ դրեց ու սկսեց մազերը փետել: Մի մարդ տեսավ նրա հուսահատությունը, եղելությունն իմացավ ու ասաց. «Իզուր ես տխրում, ոսկու տեղը մի քար դիր և պատկերացրու, որ ոսկի է, մեկ է, դու նրանից չէիր օգտվում»:

 

  • Գրի’ր առակի սելիքը։
    Այս առակի ասելիքը այն է, որ հարստությունը անիմաստ է և հավասար է նույնիսկ սովորական քարի, եթե դու այդ հարստությւոից չես օգտվում։

 

  • Ասելիքին համապատասխան մի առակ էլ ինքդ հորինի’ր։
    Մի աղքաթ մարդ է լինում։ Նա իր ամբողջ կյանքը աշխատում է և հարստություն է հավաքում: Պահում է իր տան սենյակում, որը բանլիով փակ է լինում, բայց մի օր նա մահանում է և իր որդին գնում է իր տունը և գտնում է սենյակի բանալի բացում է այն և հասկանում, որ այդ սենյակում հավաքված ամբողջ հարստության համար արված աշխատանքը և չաչարանքը անիմաստ էր, քանի որ նա այդպես ել չկարողավ օգտել դրանից։

Հայկական աշխարհակալության ընդլայնումը

Սելևկյան պետության միացումը: Հզոր Պարթևստանի ջախջախումից հետո Տիգրան Մեծը դարձավ իր ժամանակի աշխարհի հզորագույն տիրակալներից մեկը: Նրա հետ դաշնակցեցին Միջին Ասիայի որոշ ցեղեր, որոնք պատերազմի ժամանակ զորք էին տրամադրում հայոց տիրակալին:

Պարթևստանի նկատմամբ տարած հաղթանակի արդյունքում Հայոց տերությանն էին միացվել նաև Հայոց Միջագետքը, Կորդուքը, Օսրոյենեն և Միգդոնիան: Դրանով հայկական տերությունը սահմանակից դարձավ Սելևկյան պետությանը: Վերջինս երկարատև՝ երկպառակտչական պատերազմներից չափազանց թուլացել էր:

Սելևկյան ավագանին և ժողովուրդը որոշեցին իրենց երկիրը փրկել հրավիրելով այլ երկրի թագավորի` իշխելու իրենց: Ընդ որում՝ նրանք քննարկեցին ժամանակի բոլոր հզոր արքաների թեկնածությունը և միաձայն ընտրեցին հայոց արքային: Ք. ա. 84 թ. մայրաքաղաք Անտիոքում Տիգրան Մեծը բազմեց Սելևկյանների գահին և իշխեց այնտեղ 17 տարի: Այն Սելևկյան պետությունը, որ երկար ժամանակ պայքարում էր Հայաստանին գերիշխելու համար, իր խնդրանքով մտավ Հայաստանի տիրապետության տակ:

Միջերկրականի արևելյան ծովափի նվաճումը: Սելևկյան պետության խաղաղ նվաճումից հետո Տիգրան Մեծը շարունակեց իր հաղթարշավը: Նրա տերությանը միացվեցին Կոմմագենեն, Կիլիկիան և Փյունիկիան:

Իրենց հմտությամբ հայտնի կիլիկյան ծովագնացներին Տիգրան Մեծը հանձնարարեց վերահսկել Միջերկրական ծովի արևելյան շրջանները: Փյունիկյան քաղաքների գրավումից հետո հայոց տիրակալը Ք. ա. 81 թ. դրանց շնորհեց «ազատություններ», այսինքն լայն ինքնավարություն: Այդ քաղաքների թվում էր նաև Բերիթը (Բեյրութ): Ի նշան շնորհակալության քաղաքներն իրենց օրացույցները սկսեցին հաշվել այդ թվականից, որը նշվում էր նաև իրենց քաղաքային դրամների վրա:

Միջերկրական ծովի արևելյան ափի հարավային մասին տիրելու համար բուռն պայքար ծավալվեց Ք. ա. 70-ական թվականներին: Տիգրան Մեծի գլխավոր հակառակորդը Նաբաթեայի թագավորությունն էր: Սակայն Ք. ա. 72 թ. նա ևս ընդունեց Հայաստանի գերիշխանությունը: Հայոց տիրակալի գերիշխանությունը ճանաչեց նաև Հրեաստանը:

Ինչպես վկայում է հույն պատմիչ Ապպիանոսը, բոլոր երկրները, մինչև Եգիպտոս, ենթարկվեցին Տիգրան Մեծին: Իսկ Եգիպտոսը Հայոց տերության բարեկամ երկրներից էր: Դեռևս Ք. ա. 80 թ. Տիգրան Մեծի օգնությամբ Պտղոմեոս XII-ը Եգիպտոսից դուրս էր մղել նվաճող հռոմեացիներին և հաստատվել հայրական գահին:

 

Հարցեր և առաջադրանքներ.

1․ Ո՞ր պետությունները միացվեցին Հայոց տերությանը մինչև Ասորիքի նվաճումը:
Հայոց տերությանը  միացվեցին մինչև Ասորիքի նվաճումը, Հայոց Միջագետքը, Կորդուքը, Օսրոյենեն և Միգդոնիան:

 

2. Ինչպե՞ս և ե՞րբ տեղի ունեցավ Սելևկյան պետության անցումը Տիգրան Մեծի իշխանությանը:
Ք. ա. 84 թ. Սլևեկյան պետությունը Հայաստանի Պարթևստանի նկատմամբ տարած հաղթանակից հետո որոշեց իրենց երկիրը փրկել հրավիրելով այլ երկրի թագավորի` իշխելու իրենց և այդպես Ք․ ա․ 84 թ․ մայրաքաղաք Անտիոքում Տիգրան Մեծը բազմեց Սելևկյանների գահին և իշխեց այնտեղ 17 տարի:

 

3. Ե՞րբ են Նաբաթեայի թագավորությունը և Հրեաստանն ընդունել Տիգրան Մեծի գերիշխանությունը:

Նաբաթեայի թագավորությունը և Հրեաստանը ընդհունեցին Տիգրան Մեծի գերիշխանությունը Ք. ա. 72 թ․:

 

4. Ի՞նչ հարաբերության մեջ էր Եգիպտոսը Տիգրան Մեծի տերության հետ:

Եգիպտոսը Հայոց տերության և Տիգրան մեծի բարեկամ երկրներից էր: Դեռևս Ք. ա. 80 թ. Տիգրան Մեծի օգնությամբ Պտղոմեոս XII-ը Եգիպտոսից դուրս էր մղել նվաճող հռոմեացիներին և հաստատվել հայրական գահին: Այդ պատճառով Եգիպտոսը շատ մոտիկ էր Տիգրան մեծի հետ։ 

Ճամփորդություն դեպի Ալեք և Մարի Մանուկյանների գանձատուն-թանգարան

Ապրիլի 18-ին՝, հինգշաբթի օրը, ժամը 1-ին, մենք՝ վեցերորդ դասարանի աշակերտներով ուղղևորվեցինք դեպի Ալեք և Մարի մանուկյանների գանձատուն։ Ճանապարհին ընկրներիս հետ զրուցելով, խաղալով մենք տեղ հասանք։ Նախ և առաջ մենք, ինչպես պլանավորել էինք, այցելեցինք Ռուբեն Սևակի թանգարան, որտեղ մեզ զբոսաշրժավարը պատմեց Ռուբեն Սևակի մասին իր կյանքի և գործուենության մասին։ Ռուբեն Սևակը բժիշկ էր, բանաստեղծ և արձակագիր էր։ Ռուբեն Սևակը ամուսնացել է Գերմանուհի Հելեն ֆոն Պրաամինի հետ և ունեցել էր երկու զավակ մեկը տղա, որի անունը Լևոն էր և մի աղջիկ, որի անունը Շամիրամ էր։ 1915 թ Նա սպանվեց Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված հայոց ցեղասպանության ժամանակ, Չանղըրըի բանտում։ Թեև նա հնարավորություն ուներ ամուսնանալ բանտի ավազակապետ Արաբաջի Իսմայի աղջկա հետ (քանի որ նա բժշկել վերջինիս), փողել կրոնը, ընթունել Իսլամը և փրկվել, բայց նա բնականաբար հրաժարվեց և սպանվեց թուրքերի կողմից։ Հետո մենք գնացինք Ալեք և Մարի Մանուկյանների գանձատուն-թանգարան, որտեղ զբոսաշրջավարը մեզ ցույց տվեց և պատմեց այնտեղ գտնվող ասունքների պահարանների, ձեռագիր մատյաններ, եկեղեցական սպասքի, Գեղարդի և շատ այլ բաների մասին։ Դրանից հետո մենք հետ վերադարձանք դպրոց։

Շնորհակալություն՝ Ընկեր Դիանային և Ընկեր Վարդուհուն այսպիսի լավ ճամփորդություն կազմակերպելու համար 🙂