“Չարլին և շոկոլադի գործարանը”, հեղինակ՝ Ռոալդ Դալ

Այսօր կպատմեմ ամառվա ընթացքում իմ կարդացած ամենասիրելի գրքի մասին՝ “Չարլին և շոկոլադի գործարանը”, որը գրել է Ռոալդ Դալը։

Պարոն Ուիլի Ուոնկան ամենաարտասովոր շոկոլադագործն էր աշխարհում։ Նա խոշոր գյուտարար էր և ուներ բոլոր ժամանակների ամենախոշոր և ժամանակակից շոկոլադի գործարանը։ Իսկ Չարլի Բաքեթը գրքի ամենակարևոր հերոսներից մեկն է։ Ուրիշ երեխաների էլ կան գրքում՝ չորս կամակոր և չար երեխաներ․ Ավգուստ Գլուփը մի շատակեր, չաղլիկ և ագահ տղա էր, Վերուկա Սոլթը երեսառած, կամակոր մի աղջիկ էր, Վիոլեթ Բյուրգարտն անդաստիարակ մի աղջիկ էր, ով անընդհատ ծամոն էր ծամում, և Մայք Թիվին հեռուստամոլ մի տղա էր, ով երազում էր ինչ-որ խաղի մեջ հայտնվել։

Չարլի Բաքեթն ապրում էր աղքատ ընտանիքում և չէր կարողանում հաճախ շոկոլադ համտեսել։ Չարլին ապրում էր փոքրիկ մի տնակում՝ ծնողների, երկու պապիկների և երկու տատիկների հետ։ Չարլիի հայրիկին, ով աշխատում էր ատամի մածուկի գործարանում, հեռացնում են աշխատանքից և ընտանիքը հայտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Նույն քաղաքում էր գտնվում Ուիլի Ուանկայի շոկոլադի գործարանը, որտեղ նախկինում աշխատում էր Չարլիի պապիկը՝ Ջո Բակեթը։ Երբ մրցակիցները գողանում են Ուիլի Ուանկայի շոկոլադի պատրաստման գաղտնիքը, նա աշխատանքից հեռացնում է բոլոր աշխատակիցներին։ Դրանից հետո միայն բեռնատարներն էին դուրս գալիս գործարանից, ու խանութներ էին տեղափոխում շոկոլադե սալիկներով արկղերը։

Մի օր Ուիլի Ուանկան հինգ ոսկեգույն տոմս դրեց հինգ շոկոլադե սալիկների մեջ և  մրցույթ հայտարարեց.

“Ես՝ Ուիլի Ուանկաս, որոշել եմ հինգ երեխայի թույլ տալ այս տարի այցելել իմ գործարան։ Նրանք կշրջեն այնտեղ և իրենց աչքերով կտեսնեն իմ բոլոր գաղտնիքները և հրաշքները, իսկ նրանցից մեկը կստանա գաղտնի, գլխավոր մրցանակը”։

Չորս տոմսերը հեշտությամբ գտնվում են վերևվում նշված երեխաների կողմից։ Չարլին երազում էր գտնել վերջին տոմսը, սակայն գիտակցում էր, որ քիչ հնարավորություն ունի այն գտնելու։ Բայց ահա մի օր, նա փողոցում փող գտավ և վազեց մոտակա խանութը շոկոլադե սալիկ գնելու։ Ինչքա՜ն ուրախացավ Չարլին, երբ բացելով սալիկը տեսավ, որ գտել է վերջին տոմսը։

Այցելության ընթացքում Չարլիի մրցակիցները մեկը մյուսի հետևից դուրս են մնում մրցակցությունից։ Առաջինը իր ագահության պատճառով տուժում է Ավգուստ Գլուփը։ Երկրորդը Վիոլեթ Բյուրգարտն էր, ով ծամելով 3 ուտեստներից պատրաստված մաստակը, դառնում է կլոր և կապույտ, ինչպես հապալասը։ Հաջորդը Վերուկա Սոլթն էր. նա ընկնում է աղբատար խողովակի մեջ, երբ փորձում է վերցնել ընկույզների արտադրամասում աշխատող սկյուռիկերից մեկին։ Վերջինը Մայկ Թիվին էր, որի մարմինը հեռուստաշոկոլադային արտադրամասում զգալիորեն փոքրացավ։ Արդյունքում, երեխաներից միայն մնում է Չարլին, ով ի տարբերություն մյուսների, չէր չարաշահում հյուրասիրությունը ու հյուրընկալությունը։ Դրա համար պարոն Ուոնկան նրան հաղթող է հայտարարում և որպես նվեր նրան է թողնում  իր շոկոլադի գործարանը։

Գրադարանում․ Վիլյամ Սարոյան

(մաս երկրորդ)

Ի վերջո միսիս Գալահերը՝ ծեր գրադարանավարուհին, նկատեց երկու երեխաներին և մոտեցավ նրանց։ Նա խոսեց առանց շշնջալու, խոսեց բարձրաձայն, կարծես բոլորովին էլ հանրային գրադարանում չգտնվեր։ Այդ մեծապես զարմացրեց Լայոնելին և ստիպեց, որ ընթերցողներից մի քանիսը գլուխները բարձրացնեն գրքերից։

— Քեզ ի՞նչ է հարկավոր, տղա, — ասաց միսիս Գալահերը Լայոնելին։

— Գրքեր,— կամացուկ փսփսաց Լայոնելը։

— Ինչպիսի՞ գրքեր,— հարցրեց գրադարանավարուհին։

— Բոլորը,— ասաց Լայոնելը։

— Բոլո՞րը,— հարցրեց գրադարանավարուհին։— Ի՞նչ ես ուզում ասել։ Մի տոմսով միայն չորս գիրք կարելի է վերցնել։

Continue reading »

Մեծ գյուտարարը․ Ջաննի Ռոդարի

Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
— Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի  անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:
Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
— Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Նա   անձրևանոցի վրայի անցքերն էր հայտնաբերել,և բոլորը մի լավ ծիծաղեցին իր վրա:
Գիտնականն էլի չհուսահատվեց‚ նորից սկսեց գրքեր կարդալ‚ փորձեր անել: Ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
— Ըհը՛, հիմա ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես իսկական  գիտնական եմ:
Բայց, արի ու տես, որ այս անգամ էլ սխալվեց: Նա նավերը ջրաներկով ներկեց. շա՜տ թանկ նստեց: Դա դեռ ոչինչ, ծովի ջրի գույնն էլ փոխվեց:
— Մեկ է` ես կդառնամ մեծ գիտնական‚-որոշեց   գյուտարարը, չնայած մազերն արդեն սպիտակել էին:
Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես  գիտնական  դարձավ:  Այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզեր: Լուսին գնալու մի մեքենա հորինեց: Մի գնացք էլ ստեղծեց, որն  ընդամենը մի բրնձահատիկով  կարող էր հազարավոր կիլոմետրեր սլանալ: Կոշիկներ կարեց‚ որոնք երբեք չէին մաշվում, ու էլի լիքը հետաքրքիր  բաներ..
Նա միայն մի բան չկարողացավ գտնել ՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել:
Երևի  ոչ ոք էլ չի կարող դա գտնել: 

  1. Իսկ դու ի՞նչ կուզեիր ստեղծել, որը հիմա չկա:

Ես կուզենայի ստեղծել այնպիսի հագուստ, որը կպաշպանի հագնողին տարբեր վտանգներից։

  1. Այս բառերում տառի փոխարեն աստղանիշ է դրված, լրացրո՛ւ աստղանիշի փոխարեն բաց թողնված տառերը:

Փորձեր, երբեք, միանգամից, կարդալ, ընդամենը, անձրևանոց

  1. Գտի՛ր հատկանիշ ցույց տվող բառերը:

մեծ, իսկական, հետաքրքիր

  1. Պատմությունից տասը գոյական առանձնացրու՛, նրանց ածականներ(հատկանիշ ցույց տվող բառեր) ավելացրու՛ և բառակապակցություններ ստացի՛ր (օրինակ՝ երիտասարդ-խելացի երիտասարդ): մեծ գիտնական, հայտնի գիտնական, թաց անրևանոց, շվեցարական պանիր, մեծ ծով, ալիքավոր մազեր, հետաքրքիր գիրք, մանր բրնձահատիկ, հարմարավետ կոշիկներ

Մեղուն ու հավը

Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.

— Ինչ անշնորհք ՝ ճանճ ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի պետք  չես գալիս:

— Իսկ դու, հավիկ — մարիկ, ինչ ես շինում,- հարցրեց մեղուն:

— Միթե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման պարապ — սարապ  չեմ տզտզում: Ես օրը մեկ ձու  եմ ածում, մեկ ձու, գիտես մեկ ձուն քանիս է:

— Գիտեմ, գիտեմ, հասկացա: Բայց ես մինչև  հիմա կարծել եմ, թե դու օրը հարյուր ձու ես ածում:

—  Ինչպես կարելի է օրը հարյուր ձու ածել, անխելք մեղու:

Continue reading »

Կենդանիների վեճը․ Ղազարոս Աղայան

Եզը, կովը և շունը վիճում էին միմյանց հետ և ամեն մեկը պնդում էր, թե՝ մեր տերը ամենից շատ ինձ է սիրում:

— Իհարկե նա ինձ ամենքիցդ շատ է սիրում,- ասում է եզը և գիտե՞ք ինչու համար: Նրա համար, որ ես եմ նրա արորն ու տափանը քաշում, ես եմ նրա համար անտառից փայտ բերում: Նա ինձ է լծում սայլին և իր ցորենը տանում ջաղաց, այնտեղ ալյուր շինում. հետո էլի ես եմ տանում քաղաք, ուր նա ծախում է այդ ալյուրը և իր տան համար առևտուր անում,երեխանց համար հագնելիք առնում: Ուրեմն, դուք ի՞նչ եք կարծում, ես որ չլինեի, նա ինչպե՞ս կարող էր ապրել:

— Այդ ճշմարիտ ես ասում,- ասաց կովը:- Բայց մեր տերն ինձ ամենքիցդ ավելի է սիրում, այդ նրա համար է, որ նա իմանում է, թե քեզ նման աշխատասեր ու ժրաջան եզնուկին ես եմ պահել մեծացրել: Այս մեկ: Մեկ էլ որ՝ նրա գերդաստանը իմ կաթով եմ պահում: Այն մածունն ու կարագը, այն սերն ու կաթը, այն եղն ու պանիրը, այն տաք-տաք թանե սպասը, որ ամեն օր խպշտում են, ո՞ւմ տվածն է: Տեսնո՞ւմ եք ուրեմն, որ եթե ես չլինեմ, բոլորը քաղցած կկոտորվեն:

Continue reading »

«Գարնանամուտ» Համո Սահյան

Նշենիներն արթնացել,
Իրար գլխով են անում
Եվ հրճվում են, որ իրենք
Առաջինն են արթնանում:

Ձնծաղիկն է ծիծաղում
Լացակումած մի թմբից,
Կարմիր գլխիկն է հանում
Դաղձը խոնավ իր ճմբից:

Ցանկապատի մի ճեղքից
Եղինջն իր աչքն է բանում,
Ծիլը թեթև ժպիտով
Ծանր հասկ է խոստանում:

Ծանոթ խոսքեր է ասում
Լեզուն բացված մի առու,
Եվ առուները բոլոր
Ձայն են տալիս իրարու:

Continue reading »

Ճանապարհորդուհի Միրանդան. Դոնալդ Բիսեթ

Եղել է, չի եղել, Աֆրիկայում մի բադ է եղել։ Ճիշտը որ ասենք, նա անգլիական բադ էր, քանի որ ծնվել էր Անգլիայում ու անունն էլ Միրանդա էր։
Նա վաղուց էր երազում հայրենիք վերադառնալ, որովհետև շատ էր ուզում խաղալ անգլիացի տղաների ու աղջիկների հետ։
Ուստի նա հրաժեշտ տվեց իր բարեկամներին, թեև շատ ծանր էր այդ բաժանումը։ Հրաժեշտ տվեց առյուծներին, վագրերին, կապիկներին, միայն թե՝ ոչ կոկորդիլոսներին։ Նա կոկորդիլոսներին հանդուրժել չէր կարողանում։
Եվ համարձակ ճամփա ելավ։
Երկար, շատ երկար նա թռչում էր ջունգլիների վրայով, իսկ հետո երևաց ծովը։
Միրանդան թռավ հասավ Իտալիա։ Ծովափին շատ երեխաներ կային։ Նրանք խաղում էին ավազով, իսկ քիչ հեռու նստած ծնողները ոչինչ չէին անում։ «Ի՜նչ հիմար ու անարդարացի բան է»,— մտածեց Միրանդան։

Continue reading »

Ես կարդացել եմ․․․ Չարլին և շոկոլադի գործարանը․ Հեղինակ՝ Ռոալդ Դալ

Այսօր ձեզ կպատմեմ իմ ամենասիրելի գրքի մասին՝ “Չարլին և շոկոլադի գործարանը”, հեղինակ՝ Ռոալդ Դալ։

Պարոն Ուիլի Ուոնկան ամենաարտասովոր և յուրօրինակ շոկոլադագործն է աշխարհում, նա խոշոր գյուտարար էր, որն ուներ բոլոր ժամանակների ամենախոշոր և ժամանակակից շոկոլադի գործարանը։ Իսկ գիտե՞ք, թե ով է Չարլին․․․ Չարլի Բաքեթը գրքի ամենակարևոր հերոսներից մեկն է։ Ուրիշ երեխաների էլ կհանդիպեք գրքում՝ չորս կամակոր և չար երեխաների․ Ավգուստ Գլուփը մի շատակեր, չաղլիկ և ագահ տղա էր, Վերուկա Սոլթը երեսառած, կամակոր մի աղջիկ էր, Վիոլեթ Բյուրգարտն անդաստիարակ մի աղջիկ էր, ով անընդհատ ծամոն էր ծամում, և Մայք Թիվին հեռուստամոլ մի տղա, ով երազում էր ինչ-որ խաղի մեջ հայտնվել։

Չարլի Բաքեթն ապրում էր աղքատ ընտանիքում և չէր կարողանում հաճախ շոկոլադ համտեսել։ Չարլին ապրում էր փոքրիկ մի տնակում՝ ծնողների, երկու պապիկների և երկու տատիկների հետ, ովքեր գամված էին անկողնուն։ Չարլիի հայրիկին, ով աշխատում էր ատամի մածուկի գործարանում, հեռացնում են աշխատանքից և ընտանիքը հայտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Նույն քաղաքում էր գտնվում Ուիլի Ուանկայի շոկոլադի գործարանը, որտեղ նախկինում աշխատաել էր Չարլիի պապիկը՝ Ջո Բակեթը։ Երբ մրցակիցները գողանում են Ուիլի Ուանկայի շոկոլադի պատրաստման գաղտնիքը, նա աշխատանքից հեռացնում է բոլոր աշխատակիցներին։ Դրանից հետո միայն բեռատարներն էին դուրս գալիս գործարանից, որոնք խանութներ էին տեղափոխում շոկոլադե սալիկներով արկղերը։ Մի օր Ուիլի Ուանկան հինգ ոսկեգույն տոմսեր դրեց հինգ շոկոլադե սալիկների մեջ և  մրցույթ հայտարարեց. “Ես՝ Ուիլի Ուանկաս, որոշել եմ հինգ երեխայի թույլ տալ այս տարի այցելել իմ գործարան։ Նրանք կշրջեն այնտեղ և իրենց աչքերով կտեսնեն իմ բոլոր գաղտնիքները և հրաշքները, իսկ նրանցից մեկը կստանա գաղտնի, գլխավոր մրցանակը”։ Չորս տոմսերը հեշտությամբ գտնվում են վերևվում նշված երեխաների կողմից։ Չարլին երազում էր գտնել վերջին տոմսը, սակայն գիտակցում էր, որ քիչ հնարավորություն ունի այն գտնելու։ Բայց ահա մի օր, նա փողոցում փող գտավ և վազեց մոտակա խանութը շոկոլադե սալիկ գնելու։ Ինչքա՜ն ուրախացավ Չարլին, երբ բացելով սալիկը տեսավ, որ գտել է վերջին տոմսը։

Այցելության ընթացքում Չարլիի մրցակիցները մեկը մյուսի հետևից դուրս են մնում մրցակցությունից։ Առաջինը իր ագահության պատճառով տուժում է Ավգուստ Գլուփը։ Երկրորդը Վիոլեթ Բյուրգարտն էր, ով ծամելով 3 ուտեստներից պատրաստված մաստակը, դառնում է կլոր և կապույտ, ինչպես հապալասը։ Հաջորդը Վերուկա Սոլթն էր. նա ընկնում է աղբատար խողովակի մեջ, երբ փորձում է վերցնել ընկույզների արտադրամասում աշխատող սկյուռիկերից մեկին։ Վերջինը Մայկ Թիվին էր, ում մարմինը հեռուստաշոկոլադային արտադրամասում զգալիորեն փոքրացավ։ Արդյունքում, երեխաներից միայն մնում է Չարլին, ով ի տարբերություն մյուսների, չէր չարաշահում հյուրասիրությունը ու հյուրընկալությունը։ Դրա համար պարոն Ուոնկան նրան հաղթող է հայտարարում և որպես նվեր նրան է թողնում հենց շոկոլադի գործարանը։

Վ. Գյոթե․ Վարդը․ Թարգմանությունը՝ Հ. Թումանյանի

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին.

Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասավ.— Քեզ կպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.— Տե՜ս, կծակեմ,

Continue reading »

Երբ մտքերը սառչում են օդում (Ալբերտ Մորավիա)

(2-րդ մաս)

Մի օր Ծով Ա. Ցուլը Ա. Ֆրիկացի անունով մի սևամորթի տեսավ, որն իր կնոջ հետ նավակում նստած Օձ Ա. Ձկան համար երգ էր երգում: Օձ Ա. Ձուկը բերանը բաց լսում էր:
Օձ Ա. Ձուկ,
Օձ Ա. Ձուկ,
Չկա քեզ պես
Սիրուն
ձուկ:
Օձ Ա. Ձուկն այդ երգով հրապուրված՝ մի պահ մոռացել էր, որ Արևադարձ կոչվող երկրում մի բան ասում են, մի այլ բան մտածում: Նա մոտեցավ նավակին, իսկ Ա. Ֆրիկացին ճարպկորեն նետեց ուռկանն, ու մի ակնթարթում բռնեց Օձ Ա. Ձկանը: Քիչ անց Օձ Ա. Ձուկը արդեն տապակված էր ու խժռված:
Ծով Ա. Ցուլը դա որ տեսավ, սարսափեց: Նա հեռացավ, մտածելով. «Ի՜նչ սարսափելի է, կեցցենք մենք՝ բևեռցիներս, որ ոչինչ չենք մտածում, իսկ եթե մտածում ենք՝ բոլորը կարող են տեսնել մեր մտածածը»:
Բայց Ծով Ա. Ցուլն անմիջապես չվերադարձավ Բևեռ: Գուցե՞ ծուլությունն էր պատճառը. կամ էլ նրան դուր էր գալիս չկարդացվող մտքեր ունենալը:

Continue reading »