Հազարան հավքը 11-րդ, 12-րդ հատվածները

Արեգը սպիտակ աշխարհում

Թռա՜վ, թռա՜վ Քամի Ձին ու հասցրեց Արեգին Սպիտակ աշխարհի սահմանը: Սպիտակ աշխարհի հողը՝ սպիտակ, ջուրը՝ սպիտակ, խոտը՝ սպիտակ, ծաղիկը՝ սպիտակ: Իջան Սպիտակ ծովի ափին, ու Քամի Ձին ասաց Արեգին.

— Էստեղ վերջանում է իմ թագավորությունը, էս սահմանից դենը սկսվում է Սպիտակ աշխարհը, — ու ձայն տվեց.

— Ձո՜ւկ ախպեր…

Ջրերն ալեկոծվեցին, ու ծովը ծռթռալով Ձուկը եկա՜վ, թե՝ հը, Քամի Ձի ախպեր, էդ ի՞նչ է, հափշտակե՞մ դրան:

— Չէ՜, սրան պետք է տանես ծովի մյուս կողմը, Աժդահին կանչես ու ասես, որ սա Հազարան Հավքին է ման գալի. Մշտադալար Այգու հուրի-փերիներն են ուղարկել, որ Հազարան Հավքի տեղն ու պատմությունը սրան հայտնի, — ասաց Քամի Ձին: Ձուկը թե՝ այ տղա, արի բերանս: Արեգին բերանն առավ, տարավ, հասցրեց ծովի մյուս ափը: Ձեն տվեց՝ Աժդահա՜… Աժդահեն եկավ մի գազանի նման: Արեգին տեսավ թե չէ, աղաղակեց.

— Հը, Ձուկ ախպեր, էդ ի՞նչ է, հափշտակե՞մ դրան:

— Չէ, — պատասխանեց Ձուկը, — Քամի Ձի ախպերը բերեց. հուրի-փերի քուրիկներն են ուղարկել սրան, սրա լավությունը նրանց է հասել: Սրան պետք է տանես, քո սահմանն անց կացնես, Հազարան Հավքի տեղն ու պատմությունն անես, որ գնա գտնի: Աժդահեն ուսն առավ Արեգին, տարա՜վ, իրեն սահմանն անցկացրեց, վար բերեց ու էսպես արեց Հազարան Հավքի տեղն ու պատմությունը .

— Էստեղից Հազարան Հավքի Տիրուհու տերության սահմանն է սկսվում: Կգնաս՝ առաջդ մի սար կգա՝ լիքը սև-սև քարերով: Սարը, որ անցնելու լինես, սև-սև քարերը ամեն տեսակ ձեներով, քո հարազատների ձեներով էլ կկանչեն, էն տեսակ ձեներ կհանեն, որ ոչ մի հողածին արարած չի կարող հետ չնայել: Դու հետ չնայես. նայես թե չէ, դու էլ սև քար կդառնաս: Սարը որ անցնես, առաջդ մի ահագին գետ կգա: Հազարան Հավքի Տիրուհին նրա ջուրը աղի-լեղի թույն է դարձրել: Ոչ մի հողածին չի կարող խմել էդ ջրից, բայց դու որ խմես, պետք է բացականչես.

— Ա՜խ, ինչ անմահական ջուր է: Գետը կանցնես, կընկնես մի անծայրածիր անապատ՝ լցված ժանտահոտ, անկոխելի փուշ ու տատասկով: Դու փուշը կպոկես, հոտ կքաշես ու կասես.

— Ա՜խ, ինչ անուշ հոտ է, իսկը դրախտի ծաղիկն է: Անապատն էլ որ անցնես, աչքիդ կերևա Հազարան Հավքի վեհ Տիրուհու ապարանքը: Էդ ժամանակ կգան խեղկատակներ, օյին հանողներ, ծաղրածուներ: Առաջդ կկտրեն ու էն բաները, էն օյինները, էն խաղերը կհորինեն քո առաջին, որ հարյուր տարվա մեռելները գերեզմանում կխնդան: Բայց դու չպետք է ծիծաղես. եթե ծիծաղեցիր, իմանաս, որ քեզ կհաղթեն ու կոչնչացնեն: Հենց որ տեսան բանի տեղ չդրեցիր իրենց օյինները, քեզ ծաղր կանեն, կհայհոյեն, կթքեն… Ոչ մի պատասխան, ոչ մի հայհոյանք չպիտի անցնի քո մտքից. սիրտդ հանգիստ, հոգիդ խաղաղ թե նրանց միջից անցնես, բոլորը կլռեն, և դու, անփորձանք ապարանքին կհասնես: Անձեռակերտ, լուսեղեն ապարանքի  դռների երկու կողմերում կտեսնես պահապաններ խոյին ու առյուծին: Խոյի առջև միս է դրված, առյուծի առջ՝ խոտ: Դու տեղերը կփոխես. միսը կվերցնես, առյուծի առաջը կդնես, խոտը կվերցնես, խոյին կտաս, ճամփա կտան, կանցնես : Կմոտենաս ապարանքի դռներին, կտեսնես՝ դռան մի փեղկը փակ է, մյուսը՝ բաց: Բաց դուռը կփակես, փակը կբանաս ու ներս կմտնես: Կանցնես յոթ վարագույրներից: Էնտեղ՝ յոթ վարագույրների հետևում, անպարան կախված ոսկե վանդակի մեջ երգում է Հազարան Հավքը և երգի հետ մշտադալար վարդի փնջեր է թափում բերանից: Հազարան Հավքի մոտ` իր լուսեղեն անկողնում, քնած է նրա չքնաղ Տիրուհին: Վանդակը կվերցնես ու դուրս կգաս, միայն լավ իմացիր ու միշտ միտդ պահիր, հիշիր, որ չլինի թե նայես Տիրուհուն կամ մոտ գնաս. ոչ մի սիրտ, ոչ մի հոգի չի դիմանա նրա տարաշխարհիկ գեղեցկությանը: Կկախարդվես նրա գեղեցկության թովչանքից ու կզրկվես էն Հավքից ու քո կյանքից: Երբ վանդակը ձեռքիդ դուրս գալու լինես, հողը, ջուրը, օդը, կրակը հետևիցդ ձեն կտան.

— Տարա՜վ, տարա՜վ, հողածինը տարա՜վ հրեղենի՜ն:

Դու հետ չնայես, թե չէ դարձյալ քո մահն է: Էսպես պատմեց, խրատեց Արեգին Աժդահեն ու ճանապարհ դրեց:

 

Արեգը կախարդական աշխարհում

Արեգն Աստված կանչեց ու գնաց:

— Հե՜յ, Կախարդական աշխարհ, ո՞ւր ես, քեզ եմ գալի: Գնա՜ց, գնա՜ց Արեգը, հասավ Սև-սև քարերին: Ի՜նչ զարհուրելի, ի՜նչ անմարդկային ձեներ հանեցին Սև-սև քարերը: Տեսան, որ Արեգը հետ չի նայում, գոռացին.

— Բռնեցի՜նք, ըհը, բռնեցի՜նք:

Էլ ճղճղացին, էլ հարազատների ձեներով աղերսագին օգնություն կանչեցին… Արեգն առանց հետ նայելու անցավ, ու ձեները լռեցին: Գնա՜ցգ հասավ Լեղի գետին, խմեց գետից ու բացականչեց.

— Ա՜խ, ի՜նչ անմահական ջուր է, — ու գետն անց կացավ: Մտավ անծայրածիր փշոտ անապատը, ոտքերն արյունոտելով՝ փշերի միջով առաջ անցավ, մի փուշ պոկեց, հոտ քաշեց ու ասաց.

— Ա՜խ, ի՜նչ անուշ հոտ է, իսկը դրախտի ծաղիկն է:

Անապատն էլ անցավ, հեռվում երևաց Հազարան Հավքի Տիրուհու լուսեղեն, անձեռակերտ ապարանքը: Հանկարծ Արեգի առաջը կտրեցին խեղկատակներն ու ծաղրածուները ու էն տեսակ բաներ արեցին, օյիններ խաղացին, որ հարյուր տարվա մեռելները գերեզմանում խնդացին: Արեգը լուռ ու հանգիստ առաջ անցավ: Տեսան, որ չկարողացան ծիծաղեցնել, ուշքն ու միտքը խլել, սկսեցին հայհոյել, թքել, ծաղրել, թե՝ մի սրան տեսեք, սա՞ է ուզում Հազարան Հավքը տանել… Արեգը սիրտը սևացրեց, հանգիստ ու խաղաղ անցավ նրանց միջով: Ձայները լռեցին, ու խեղկատակները չքվեցին: Հասավ Արեգն անձեռակերտ, լուսեղեն ապարանքին: Տեսավ պահապաններ խոյին ու առյուծին: Միսը վերցրեց խոյի առջևից, տվեց խոյին ու անվնաս առաջ անցավ: Մոտեցավ դռներին: Բաց դուռը փակեց, փակ դուռը բացեց, մտավ Տաճարից ներս, անցավ յոթ վարագույրների միջով ու հայտնվեց Կախարդական աշխարհի Տիրուհու սենյակում:

 

Արաջադրանք՝

1․ Հատվածի վերաբերյալ կազմիր հարցեր և առաջադրանքներ։

1. Ինչո՞ւ է Արեգը գտնում Հազրան հավքին։

2. Ինչո՞ւ քամի ձին չշարունակեց իր ճամփորդույթունը Արեգի հետ։

3. Ո՞վ պատմեց Արեգին նրա մասին, թե ինչ փորձություններ նա պետք է անցնի։ 

4. Քո կարծիքով Արեգը կկարողանա՞ անցնել այդ բոլոր փորձությունները, որպեսզի գտնել Հազարան հավքին։ 

5. Ի՞նչի պատճառով չէր կարելի նայել և մոտենալ Հազարան հավքի Տիրուհուն։

Спорт. Родительный падеж имён существительных

1. Какие основные преимущества занятий спортом для здоровья человека?
Основными преимуществами занятия спортом для здоровья является развитые сильные мышцy, иммунитет, дисциплина, гибкость тела и т.д.

 

2. Какие виды спорта считаются наиболее популярными в мире, и почему?
Более популярными видами спорта являются футбол, бокс, баскетбол, волейбол, регби, теннис, волейбол, хоккей, фигурное катание и т.д. И они более известны, потому что эти виды спорта продвигают и делают рекламу.

 

3. Каковы ключевые различия между командными и индивидуальными видами спорта?
Я не знаю.

 

4. Как спорт влияет на развитие физических и психологических навыков у детей и подростков?
Спорт во ставном влияет на физическое развитие положительно, например: Укрепляет иммунитет, укрепляет мышцы и т.д. Психологически спорт может повлиять отрицательно, например:  в профессиональном спорте очень много конкуренции и изо этого у ребенка или подростка могут проявляется чувства что он хуже чем другие дети. или же наоборот положительно, например: может научить ребенка дисциплине и комодной роботе. 

 

5. Какие страны традиционно выдаются в определенных видах спорта, таких как футбол, баскетбол, или плавание?
В основном в футболе традиционно выдаются жители таких стран как Бразилия, Аргентина, Испания и т.д. Или же в баскетболе традиционно выдаются жители Америки.

 

6. Какое значение имеет спорт в современном обществе и культуре?
Зна

 

7. Каким образом спортивные достижения могут вдохновлять и мотивировать людей в повседневной жизни?
Спорт может вдохновить и мотивировать людей в повседневной жизни двумя путями. Одним из путей это когда человек выигрывая в том или ином виде спорта получает мотивацию чтобы продолжить играть и заниматься этим же спортом. Или же спорт может замотивировать продолжать человека с помощью проигрышей, когда человек хочет более развиться чтобы потом выиграть.

 

Упражнения

1. Составьте предложения по таблице, допишите окончания.

Батон колбасы. Батон хлеба (хлеб..)

Пачку чая (-ю). Пачка масла (масл..)

Бутылку молока. Бутылка лимонада (лимонад..)

Дайте мне, пожалуйста, банку джема. Дайте мне, пожалуйста, банку варенья. (варень..)

Полкилограмма сыра (-у). Полкилограмма халвы. (халв..)

Сто граммов конфет. Сто граммов колбасы. (колбас..)

Две упаковки аспирина. Две упаковки анальгина. (анальгин..)

Таблетки от простуды. Таблетки от гриппа. (грипп..)

 

2. Прочитайте предложения. Обратите внимание на падеж выделенных слов.

Когда начинается учебный год? – Учебный год начинается первого сентября.

Когда твой день рождения? – Двадцать первого марта.

Когда твой брат будет в Москве? – Он вылетает одиннадцатого декабря.

 

3.Ответьте на вопросы, используя слова, данные в скобках.

1. Когда встречают Новый год? (первое января) Новый год встречают первого января.

2. Когда отмечают Международный женский день? (восьмое марта) Международный женский день отмечают восьмого марта.

3. Когда вы должны пойти на концерт? (двадцать пятое декабря) Мы должны пойти на концерт двадцать пятого декабря.

4. Когда будет следующая игра нашей сборной по футболу? (тридцатое апреля) Следующая игра нашей сборной по футболу будет тридцатого апреля.

5. Когда начнутся школьные соревнования по шахматам? (седьмое мая) Школьные соревнования по шахматам начнутся седьмого мая.

Գործնական աշխատանք 21/04/2024

42. Աչք և գլուխ բառերով կազմի՛ր հնարավորին չափ շատ դարձվածքներ:
Աչք՛դ լույս,

աչքերը չռել,

աչք ածել,

աչքերը գագաթը թռչել,

աչքաչքը կուշտ,

աչքերը գետի քցել,

աչքերը փակել,

աչքերը չպչպացնել,

աչքերը վազեցնել,

աչքով անել,

աչքով չտան,

աչքը դռանը մնալ,

աչքը դնել,

աչքը բանաց,

գլուխը դնել,

գլուխը տանել,

գլուխը գովալ,

գլուխը դարձնել,

գլուխը դատարկ,

գլուխը լալ,

գլուխը մտցնել,

գլխի ընկել,

գլխին ավետարան կարդալ,

գլխին բերել,

գլխին դնել,

գլխին ընկույզ կոտրել, 

գլխին կոտրել,

գլծին նստել։

 

43. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր բաղադրյալ բառերով:
Մինչև հիմա կարծում էին, աշխարհում ամենից բարձր ծառը Ամերիկայում աճող սեկվոյան է, նրա բարձրությունը երբեմն  հարյուր մետրից էլ է անցնում: Բայց վերջերս Աֆրիկայում գտան հարյուր ութսունինը մետր  բարձրություն ունեցող մի բաոբաբ’ սեկվոյայից մոտ երկու անգամ բարձր: Նրա բնի տրամագիծը 43,5 մետր է. կտրվածքի վրա ազատ կերպով կարող է տեղավորվել մեր ժամանակների մի շենք:

Մինչև հիմա կարծում էին, աշխարհում ամենաբարձր ծառը Ամերիկայում աճող սեկվոյան է, նրա բարձրությունը երբեմն  հարյուր մետրից էլ է անցնում: Բայց վերջերս Աֆրիկայում գտան հարյուր ութսունինը մետր բարձրությամբ մի բաոբաբ’ սեկվոյայից մոտ կրկնակի բարձր: Նրա բնի տրամագիծը 43,5 մետր է. կտրվածքի վրա ազատորեն կարող է տեղավորվել ժամանակակից մի շենք:

 

44. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված բառերի հականիշները:

Փարիզում անցորդներից մեկը ուժեղ (մեղմ) անձրևի տակ ընկավ: Թրջվելուց (չորանալ) պաշտպանվելու համար թևի տակի նկարը բարձրացրեց (իջեցնել) գլխի վրա ու վազեց: Անկայուն (հաստատ) աշխարհում դեռ ևս (արդեն) ոչ ոք անձրևից այդպիսի թանկ (էժանագին) «անձրևանոցով» չէր պաշտպանվել (հարձակվել): Տեսնելով անցորդի գլուխը պաշտպանող նկարը`դեպքի …կամավոր վկան` հանցագործը (ոստիկանը), զարմանքից գոռաց (լռել): Նա ճանաչեց Գյուստավ Կուրբեի նշանավոր (աննշան) «Քնած շիկահեր կինը» կտավը: Թանգարանից հափշտակված այդ նկարի վերատպված օրինակները հենց այդ օրը սփռել (հավաքվել) ոստիկաններին: Նկարը յոթ հարյուրից ութ հարյուր դոլար էր գնահատված: Ոստիկանը մարդուն … (առաջնորդել) մինչև նրա բնակարանը, որտեղ գտնվել էր (կորչել) տարբեր (նույն) ժամանակներում տարբեր (նույն) տեղերից գողացված նկարների ամբողջ պատկերասրահ:

— Ավելի լավ (վատ) էր մինչև ոսկորներս մրսեի (չորանալ), — Տխրությամբ (ուրախություն) ասաց գողը, երբ նրան բռնեցին (բաց թողնել):

Ի՞նչն է ինձ համար այս կյանքում ամենակարևորը

Ինձ համար այս կյանքում շատ բաներ են ամենակարևորը։ Իմ ըկերերը, որոնց հետ ես կարող եմ ամեն օր շփվել և կիսվել իմ զգացմունքներով։ Հարազատները որոնք ինձ միշտ օգնում և շա՜տ սիրում են։ Ժամանակը, որը ես անցկացում եմ ինձ համար կարևոր մարդկանց հետ։ Զգացմունքերը անկաղ նրանից նրանք հաճելի էն, թե ոչ, իսկ ամենակարևորը հենց կյանքն է․․․

Տիգրան Երկրորդ Մեծի տերության ստեղծումը

Հայ-պոնտական դաշինքը և Կապադովկիայի նվաճումը: Հայկական բոլոր հողերը միավորելու հաջորդ քայլը պետք է լիներ Փոքր Հայքի միացումը: Սակայն դա իրագործել չհաջողվեց, քանի որ Ք.ա. 112թ. Փոքր Հայքը միացվել էր Պոնտոսին: Այնտեղ այն ժամանակ թագավորում էր Միհրդատ 6-ը:

Նա ստեղծել էր ուժեղ պետություն Սև ծովի ավազանում և նպատակ ուներ Հռոմին դուրս մղելու Փոքր Ասիայից ու Հունաստանից: Միհրդատ 6-ը ծրագրում էր արշավել դեպի Արևմուտք: Իսկ հայոց արքայի ծրագրերը կապվում էին Հայաստանից արևելք, հարավ և հարավ-արևմուտք ընկած տարածքների հետ:

Դա չէր խանգարում Միհրդատ Եվպատորի նվաճողական ծրագրին: Երկու երկրներին էլ անհրաժեշտ էր ունենալ ամուր թիկունք, մանավանդ որ նրանք բախվելու էին այնպիսի գերտերության հետ, ինչպիսիք էին Հռոմն ու Պարթևստանը: Նույն շահերն ունենալով` Տիգրան 2-ը և Միհրդատ Պոնտացին Ք.ա. 94թ. դաշինք են կնքում: Այն ամրապնդվում է Տիգրան 2-ի և Միհրդատ Եվպատորի դուստր Կլեոպատրայի ամուսնությամբ:

Դաշնագրի համաձայն` հայ-պոնտական զորքերը Ք.ա. 93թ. նվաճեցին Կապադովկիան, որի արքան հռոմեացիների դաշնակիցն էր: Ըստ պայմանավորվածության` Կապադովկիայի տարածքը միացվում էր Պոնտոսին: Իսկ շարժական ամբողջ գույքը և գերիներն անցնում էին Հայոց թագավորությանը: Այդ պայմանը բխում էր Տիգրան Մեծի հեռահար շահերից: Բանն այն է, որ Կապադովկիայի տարածքն իր իշխանության տակ վերցնելը կհանգեցներ Հռոմի հետ հակամարտության, որը ձեռնտու չէր Տիգրան Մեծին:

Փոխարենը նա նախապատրաստվում էր Պարթևստանի դեմ պատերազմի` պատանդության դիմաց պարթևներին զիջած հայկական հողերի ազատագրելու և Մեծ Հայքին միացնելու համար: Իսկ մեծ պատերազմից առաջ անհրաժեշտ էր երկիրն ապահովել տնտեսական հզոր պաշարներով:

Հայ-պարթևական պատերազմը: Ք.ա. 88թ. մահացավ Պարթևստանի արքա Միհրդատ 2-ը, որը Տիգրան Մեծի փեսան էր: Պարթևստանում սկսվեցին գահակալական կռիվներ: Պահը հարմար էր հայկական տարածքները վերադարձնելու համար:

Ք.ա. 87 թ. Տիգրան Մեծն արշավեց Պարթևստանի վրա: Նա, ջախջախելով պարթևական զորքը, հասավ Պարթևստանի ամառային մայրաքաղաք Էքբատան և պաշարեց այն: Խուճապահար պարթևական արքունիքը Տիգրան Մեծին զիջեց ոչ միայն գրաված տարածքները, այլև նրան շնորհեց «Արքայից արքա» տիտղոսը: Պարթևներն ընդունեցին նրա գերիշխանությունը:

Այսպիսով` հայ-պարթևական պատերազմի արդյունքում Տիգրան Մեծը ոչ միայն վերադարձրեց հայկական տարածքները, այլ նաև ստեղծեց մի տերություն, գուցե սահմանները հասնում էին մինչև Պարսից ծոց:

 

Հարցեր և առաջադրանքներ.

1. Ինչու՞ Տիգրան 2-ին չհաջողվեց Մեծ Հայքին միացնել Փոքր Հայքը:
Տիգրան 2-ին չհաջողվեց Մեծ Հայքին միացնել Փոքր Հայքը այն պատճառով, որ Ք.ա. 112թ. Փոքր Հայքը միացավ Պոնտոսին:

 

2. Ո՞վ էր Միհրդատ 6-ը, ի՞նչ ծրագիր ուներ նա:
Միհրդատ 6-ը Պոնտոի թագավորն էր, որի ծրագիրն էր Հռոմին դուրս մղել Փոքր Ասիայից ու Հունաստանից:

 

3. Ե՞րբ է կնքվել հայ-պոնտական դաշինքը: Ի՞նչ նպաստեց այդ դաշինքի կնքմանը: Ինչո՞վ է այն ամրապնդվել:
Հայ-պոնտական դաշինքը կնքվել է Ք.ա. 94թ.։ Այդ դաշիքի կնքմանը նպաստել է այն, որ Տիգրան 2-ը և Միհրդատ 6-ը ծրագրերը իրար չէին խանգարում։ Հայ-պոնտական դաշինքը ամրապնդվել է Տիգրան 2-ի և Միհրդատ 6-ի դուստր Կլեոպատրայի ամուսնությամբ:

 

4. Ե՞րբ և ի՞նչ պայմաններում հայ-պոնտական զորքերը նվաճեցին Կապադովկիան:
Հայ-պոնտական զորքերը նվաճեցին Կապադովկիան Ք.ա. 93թ. նվաճեցին Կապադովկիան, քանի որ նրանց արքան հռոմեացիների դաշնակիցն էր:

 

5. Ներկայացրեք հայ-պարթևական պատերազմի արդյունքները: Ի՞նչ տիտղոս սկսեց կրել Տիգրան Մեծը:
Հայ-պարթևական պատերազմի այդյունքում Տիգրան մեծը ջախջախեց պարթևական զորքը, հասավ Պարթևստանի ամառային մայրաքաղաք Էքբատանին և պաշարեց այն։ Բացի այդ Պարթևներն ընդունեցին նրա գերիշխանությունը: Իսկ Տիռրամ մեծը սկսեց կրել «Արքայից արքա» տիտղոսը:

Հազարան հավքը 9-րդ, 10-րդ հատվածներ

Արեգը կարմիր աշխարհում

Շատ գնաց Արեգը, թե քիչ գնաց, վերին Աստված միայն գիտի, գնա՜ց, հասավ Կարմիր աշխարհ: Հասավ Կարմիր աշխարհ. երկինքը` կարմիր, գետինքը` կարմիր, ջուրը` կարմիր, խոտը` կարմիր, ծաղիկը` կարմիր: Քամի Ձին ծիածանի վրայով էլ անց կացավ ու Արեգին իջեցրեց Կարմիր աշխարհի Կարմիր քաղաքի մոտ: Առաջ գնաց Արեգը, գնաց, տեսավ` քաղաքի առջև ժողովուրդ է հավաքված: Բոլորն արնագույն շոր հագած, իրենց ծեր թագավորը քաղաքի դիմացի սարի դեմուդեմը կանգնած, բռունցքներն առաջ պարզած, կանչում է.

— Դուրս թող իմ աղջկան, անիրավ, արձակիր իմ աղջկան, անգութ: Բաց թող, հետ տուր իմ ծերության խնդությունը, իմ աչքի լույսը, կյանքի հույսը…

Եվ դիմացի սարի քարայրից ծուխ ու կրակ է բարձրանում, ու բարձր հռհռոց է լսվում:

— Էս ի՞նչ է նշանակում, — հարցրեց Արեգը մի ծեր մարդու, — ի՞նչ է կանչում ձեր թագավորը, էն ի՞նչ ծուխ ու բոց է, էն ո՞վ է հռհռում թագավորի անզոր կանչի վրա…

— Էն սարի մեջ, էն մութ քարայրում բուն է դրել սարսափելի վիշապը` Քավթառ Քուրսին, — պատասխանեց ծերունին, — նա հափշտակել ու տարել է մեր թագավորի մինուճար աղջկան` սիրուն Վարդերին: Շատ քաջեր ու կտրիճներ գնացին, ոչ ոք չկարողացավ ազատի թագավորի աղջկան: Բոլորն էլ գնացին ու հետ չեկան: Հիմա էլ ծերունի թագավորը հուսահատ կանչում է վիշապի քարանձավի դիմաց, վիշապն էլ հռհռում է թագավորի վրա:

Էսպես պատմեց ծերունին, ու Արեգն առաջ անցավ, հասավ թագավորին, երեք անգամ գլուխ տվեց, վրա երրորդին ասաց.

— Թագավորն ապրած կենա, իրավունք տուր ինձ` գնամ, սպանեմ չար վիշապին ու ազատեմ քո գեղեցիկ աղջկան:

— Մեղք ես, ա՜յ որդի, — ասաց դժբախտ թագավորը, — քեզ նման շատ կտրիճներ ու շատ զորքեր եմ ուղարկել. ամենքը ջարդվել, ջնջվել են: Անիրավը քարանձավից հուր ու բոց է ժայթքում, ամենքին հող ու մոխիր է դարձնում:

— Ես կազատեմ քո աղջկան, — կրկնեց Արեգն ու գնաց դեպի վիշապի քարանձավը: Անցավ իրենից առաջ գնացած մարդկանց մոխիրների միջից, մոտեցավ քարանձավի դռանը: Հանկարծ մի խուլ որոտ լսվեց, ու դուրս ժայթքեց հուր ու բոց հրեղեն շնչի հետ: Արեգն անահ մտավ կրակի մեջ ու առաջ գնաց. կրակից պաշտպանվելու հրաշագործ աղոթքը գիտեր, աղոթելով անցավ ու ներս մտավ: Ներս մտավ, տեսավ քարանձավի մթում կուտակված մի այլանդակ պառավ. քիթը գետնին է հասնում, ժանիքները գլխից վերև են բարձրացել, խռիվ մազերը ցից-ցից` անտառի նման, մի աչք ունի, ու էդ մի աչքը կրակի նման վառվում է արյունոտ ճակատի վրա, իսկ բերանից հուր ու կրակ է թափում: Պառավ Քուրսին Արեգին տեսավ թե չէ, գոչեց.

— Հետ դարձիր, անահ տղա, հե՜տ դարձիր, թե չէ կայրե՜մ, կխորովե՜մ քեզ, հող ու մոխիրդ քամուն կտամ…

Արեգը պատասխանի փոխարեն քաշեց իր զիլ աղեղը, նետը շառաչելով զարկեց Քավթառի կրծքին ու մեջքից դուրս եկավ. բոցը հանգավ, ծուխը ցրվեց: Արեգն առաջ անցավ, տեսավ շղթաներով ամուր կապված երկու գեղեցիկ աղջիկ: Թրով զարկեց, շղթաները փշրեց ու աղջիկներին քարանձավից դուրս բերեց արևի լուսը: Դուրս բերեց թե չէ, աղջիկներից մեկն ասաց.

— Մշտադալար Այգու թագավորի աղջիկն եմ ես: Դու ինձ ազատեցիր, սիրուն տղա, երանի մի անգամ գաս մեր երկիրը, որ ես էլ քեզ մի լավություն անեմ:

Ասաց, մի մատանի գցեց Արեգի վրա ու ծիտ դարձավ, ծլվլալով թռավ-գնաց: Արեգն առավ Վարդերին, բերեց տվեց իր հորը` ծերունի թագավորին: Թագավորը գրկեց իր աղջկան, գրկեց Արեգին ու ասաց.

— Քաջ ու անահ տղա, արի ամուսնացիր իմ գեղեցիկ Վարդերի հետ, եղիր իմ ժառանգն ու իմ որդին ու թագավորիր իմ տեղը:

— Չէ, ես ոչ կին եմ ուզում, ոչ թագավորություն, — պատասխանեց Արեգը, — ես նպատակ ունեմ, իմ նպատակի հետևից եմ գնում: Երկնքի երեսին լինի, թե գետնի տակին, ես պետք է գտնեմ Հազարան Հավքը, տանեմ մեր աշխարհքը, որ փուշը նորից վարդ դարձնեմ, գազանը` մարդ: Կա՞ մեկը ձեր աշխարհքում, որ գիտենա, թե որտեղ է գտնվում Հազարան Հավքը:

— Իմ թագավորության մեջ շատ որսորդներ կան ու շատ մարդիկ, որ հասկանում են թռչունների լեզուն. նրանք կգտնեն քո թռչունը, — ասաց թագավորն ու հավաքեց իր տերության բոլոր աշխարհք տեսած մարդկանց ու հին որսկաններին: Բայց ամենքն էլ հայտնեցին, թե ոչ միայն Հազարան Հավքի տեղը չգիտեն, մինչև անգամ անունն էլ չեն լսել: Մնաս բարով արեց Արեգը թագավորին ու ժողովրդին ու էս քաղաքից էլ դուրս եկավ: Գնաց մի դաշտ, ձիու մազը կրակին տվեց թե չէ, Քամի Ձին հայտնվեց առաջին:

— Ինձ տար հուրի-փերիների, լուսեղեն ոգիների Մշտադալար Այգին, — հրամայեց Արեգը:

 

Արեգը հուրի-փերիների մշտադալար այգում

Քամի Ձին Արեգին բարձրացրեց օդ ու սուրաց կայծակի ու փոթորկի նման դեպի լուսեղեն ոգիների Մշտադալար Այգին: Էնտեղ անվերջանալի կանաչ-կարմիր գարուն էր ու լույս: Անթառամ այգիների երփներանգ, բուրավետ ծաղիկների մեջ փայլատակում էին շողակնի ու փիրուզի ապարանքները, ճաճանչելով կարկաչում էին անմահական ջրերը, ու զվարթ աղմուկով երգում էին դրախտի հավքերը: Ցած իջավ Արեգը սարից, մտավ Մշտադալար Այգին ու քիչ մնաց խելքը գլխիցը թռչեր անմահական ծաղիկների անուշ բուրմունքից, դրախտային հավքերի երգերից ու փիրուզե շատրվանների մեղմ խոխոջներից: Ու ոչ մի արարած, ոչ մի մարդկային ձեն: Երջանկությունից հարբած ու վերացած` Արեգը մտավ զմրուխտյա ու բյուրեղյա ապարանքը: Մի սեղան է բաց արած` Աստծո ամեն բարին մեջը, ու էնտեղ էլ դարձյալ ոչ ոք չկա: Շատ սպասեց, թե քիչ, հանկարծ հեռվից մեղմ ու անուշ երաժշտության և ուրախ, հնչուն ծիծաղի ձայներ լսվեցին: Ձայները հետզհետե մոտեցան: Արեգը թաքնվեց ու սպասեց: Տեսավ` իրար հետևից եկան երեք խումբ հուրի-փերիներ, ու ամեն խմբի մեջ` մի-մի անտես-աննման թագուհի: Երեք խումբն էլ ներս մտավ, երեք թագուհիները բազմեցին, ու մյուսներն էլ` նրանց շուրջը: Ու քնքուշ, զվարթ աղմուկով լցվեց էն զմրուխտյա ապարանքը: Սկսեցին ուտել, խմել, ուրախանալ: Ուրախության ժամանակ վեր կացավ էն երեք թագուհիներից մեկը, նեկտարի բաժակն առավ ու էսպես խոսեց.

— Անուշ քույրեր, էն տղի կենացը, որ ինձ ազատեց Սև դևի գերությունից, արև ու լույս տվեց մութ աշխարհքին: Ա՜խ, երանի թե երբևիցե նա հայտնվեր մեր երջանիկ կողմերում, որ ես էլ կարողանայի նրան լավություն անել: Ամենքը խմեցին երկնային նեկտարը և գովեցին էն կտրիճի քաջությունը, որ իրենց քրոջն ազատել էր Սև դևի գերությունից:

Հետո ոտքի կանգնեց երկրորդ քույրը, բաժակը բարձրացրեց, ասաց.

— Երկաթե Ձեռքն ինձ գերել ու գերի էր արել ծովի հատակին: Էս բաժակն էլ խմենք էն հերոս տղի կենացը, որ խորտակեց Երկաթե Ձեռքին, ինձ ազատեց նրա գերությունից, իսկ Կապույտ աշխարհի խեղճ ժողովրդին փրկեց սովից ու մահից… Ա՜խ, երանի թե մի օր մեր դյութական աշխարհքը գար նա, որ ես էլ կարողանայի նրան լավություն անել… Ամենքը խմեցին երկնային նեկտարը, գովեցին հերոսի սիրտն ու զորությունը ու ցանկացան, որ օրերից մի օր նրան տեսնեին: Ապա վեր կացավ երրորդ քույրը:

— Քույրեր, — ասաց, — էս բաժակն էլ խմենք էն ազնիվ հերոսի կենացը, որ սատկացրեց Քավթառ Քուրսի հրեշին ու ինձ ազատեց նրա մութ ու զարհուրելի քարանձավի գերությունից: Ա՜խ, երանի թե նա էլ մի օր ընկներ մեր մշտադալար աշխարհքը, որ կարողանայի իր արած լավության դիմաց ես էլ նրան լավություն անել: Ամենքը միասին էս կենացն էլ խմեցին, գովեցին հերոսի ուժն ու արիությունը ու շատ ցանկացան, որ սրան էլ մի օր տեսնեին:

— Ա՜խ, — շարունակեց փոքր քույրը, — եթե երբևիցե նա հայտնվեր մեր երջանիկ աշխարհքում, ես կխնդրեի մեր հորը, որ թողներ նրան` միշտ ապրեր մեր դրախտում ու վայելեր մեր Մշտադալար Այգու վայելչությունը: Բայց, ափսո՜՝ս, օձն իր պորտով, հավքն իր թևով չի կարող մեզ մոտ հասնել…

Էս խոսքի վրա Արեգը դուրս եկավ իր թաքստոցից ու կանգնեց լուսեղեն աղջիկների առաջին: Ամենքը միասին վեր թռան, ճչացին ահից ու զարմանքից: Արեգը ցույց տվեց նրանց տված մատանիները: Նայեցին, ճանաչեցին իրենց ազատարարին ու էնպես մի խելագար խնջույք սարքեցին, որ ոչ լեզվով պատմել կլինի, ոչ գրչով նկարագրել: Հետո հարցրին, թե ինչպես է եղել, որ իրենց աշխարհքն է ընկել Արեգը, ուր է գնում, ինչու է գլուխը տվել փորձանքների ու զրկանքների: Եվ երբ իմացան, որ Հազարան Հավքի հետևից է գնում, շատ խնդրեցին, որ հետ կենա էդ վտանգավոր մտքից, որովհետև անհնար է, ասին, ձեռք բերել Հազարան Հավքը:

— Մնա մեզ մոտ, —ասացին նրանք, — մնա մեզ մոտ` միշտ ուրախ ու երջանիկ, անհոգ ու զվարթ…

— Ոչ, — պատասխանեց Արեգը, — ես նպատակ ունեմ, պետք է գնամ իմ նպատակի հետևից: Պետք է գտնեմ Հազարան Հավքը, որ փուշը նորից վարդ դարձնեմ, գազանը` մարդ: Ու քանի դեռ իմ նպատակին չեմ հասել, ոչ վայելչություն կա, ոչ հանգստություն ինձ համար:

Հուրի-փերիները, երբ որ տեսան Արեգն իր ճամփից հետ չի դառնալու, էն ժամանակ ասին.

— Հազարան Հավքը պահվում է Կախարդական անմեռ աշխարհում` կախարդական ապարանքի մեջ, ուր քնած է Հազարան Հավքի Տիրուհին: Սիրուն տղա, դու պետք է գնաս Սպիտակ աշխարհ, անցնես Սպիտակ ծովը, մտնես Կախարդական աշխարհ ու անցնես Սև քարերը, Լեղի գետը, փշոտ անապատը, հասնես Տաճարին, ուր պահված է Հազարան Հավքը: Բայց իմացիր, դեռ ոչ մի հողածին հետ չի եկել այնտեղից, ոչ մի հողածնի ոտք չի դիպել Տաճարի աստիճաններին: Գնա, արի Արեգ, Քամի Ձին քեզ կտանի մինչև Սպիտակ աշխարհ, Սպիտակ ծովի մոտ…

— Է՜յ, Քամի՜ Ձի, — ձայն տվին հուրի-փերիները, և Քամի Ձին հայտնվեց Արեգի առջև: Արեգը շնորհակալություն հայտնեց հուրի-փերիներին, մնաս բարով ասեց, հեծավ Քամի Ձին, բռնեց ոսկի սանձն ու սուրաց երկնքով դեպի Սպիտակ աշխարհ:

 

Առաջադրանքներ՝

1. Հատվածը համառոտ՝ 5-7 նախադասությամբ փոխադրիր:

Արեգը հասնում է կարմիր աշխարհը, որտեղ ամեն ինչ կարմիր էր և, երբ Արեգը ավելի առաջ է գնում նա տեսնում է, որ մարդիկ, որոնք նույնպես հաքնված էին կարմիր շորեր հավաքվել էին ժայռի մոտ, որտեղ խոսում էր իրենց թագավորը։ Թագավորը ժայռի կողմ թեքված ասում էր, թե ինչ որ մեկը ազատի և արձակի իր աղջկան։ Արեգը հետաքրքրելով, թե ինչ է կատարվում մոտենում է մի ծերունուն և հարցնում, թե ի՞նչ է կատարվում։ Ծերունին պատասխանում է, թե մի վիշապ կա՝ Քյավթառ Քուսին, որը  գողացել է իրենց թագավորի աղջկան և տասնյակ մարդիք փորձել են նրան վերադարձնել, բայց դա չի ստացվել նրանց մոտ։ Արեգը իմանալով այդ ամենը մոտենում է թագավորի մոտ և հայտնում է, որ ինքը ուզում է սպանել Քյավթառ Քուսիին և ազատել Վարդերին, բայց թագավորը պատասխանում է, որ իր նման շատը գնացել են և չեն վերադարձել։ Բայց Արեգը նրա բառերից հետո միևնույն է գնում է դեպի քարանձավ։ Երբ նա մոտենում է քարանձավին դռան մեջից սկսում է դուրս գալ կրակ, բայց նա նրա միջով է անցնում հատուկ աղոթք անելով և քարանձավում տեսնում է մի անճոռնի պառավի։ Պառավը տեսնելով նրան կատաղում է և ասում, որ նա գնա , որովհետևե նա նա կվառի նրան, բայց Արեգը նետով զարկում է նրան և ոչնչացում նրան։ Հետո նա գնում է առաջ և տեսում է երկու աղջկիների։ Հետո նա ազատում է նրանց և աղջիկներից մեկը ասում է, որ ինքը Մշնադալար այգու թագավորի աղջիկն է, որ նա շնուրհակալ է նրան և, որ նա ուրածծ կլիներ, եթե նա կարողանար մի լավ բան ել անել նրան։ Հետո նա դառնում է թռչուն և Արեգին մատանի է քցում ու թռչում դեպի իր տու։ Իսկ Վարդերին նա տանում է թագավորի մոտ։ Թագավորը ասում է նրան, որ Արեգը կարող է մնալ այստեղ ամուսնանալ իր աղջկա հետ և իր մահիվց հետո դառնալ թագավոր, բայց նա հհրաջարվւմ է, որովհետև նա պետք է գտնի Հազարան հավքին։ Հետո ա գնում է և շարունակում իր ճամփեն։

 

2. Հատվածիդ դուրս գրիր ածականները:

Կարմիր, կանաչ, կախարդական, արնագույն, արյունոտ, անմահական, անհոգ, այլանդակ, անուշ, ագութ, աննման, երփներանգ, լուսեղեն, բուրավետ, բյուրեղյա, սարսափելի, սև, սպիտակ, քավթառ, քնքուշ, քիչ, մեղմ, մարդկային, մութ, զմրուխտյա, շատ, խելագար, լեղի, ուրախ, հուսահատ, հուրի: