Հազարան հավքը 9-րդ, 10-րդ հատվածներ

Արեգը կարմիր աշխարհում

Շատ գնաց Արեգը, թե քիչ գնաց, վերին Աստված միայն գիտի, գնա՜ց, հասավ Կարմիր աշխարհ: Հասավ Կարմիր աշխարհ. երկինքը` կարմիր, գետինքը` կարմիր, ջուրը` կարմիր, խոտը` կարմիր, ծաղիկը` կարմիր: Քամի Ձին ծիածանի վրայով էլ անց կացավ ու Արեգին իջեցրեց Կարմիր աշխարհի Կարմիր քաղաքի մոտ: Առաջ գնաց Արեգը, գնաց, տեսավ` քաղաքի առջև ժողովուրդ է հավաքված: Բոլորն արնագույն շոր հագած, իրենց ծեր թագավորը քաղաքի դիմացի սարի դեմուդեմը կանգնած, բռունցքներն առաջ պարզած, կանչում է.

— Դուրս թող իմ աղջկան, անիրավ, արձակիր իմ աղջկան, անգութ: Բաց թող, հետ տուր իմ ծերության խնդությունը, իմ աչքի լույսը, կյանքի հույսը…

Եվ դիմացի սարի քարայրից ծուխ ու կրակ է բարձրանում, ու բարձր հռհռոց է լսվում:

— Էս ի՞նչ է նշանակում, — հարցրեց Արեգը մի ծեր մարդու, — ի՞նչ է կանչում ձեր թագավորը, էն ի՞նչ ծուխ ու բոց է, էն ո՞վ է հռհռում թագավորի անզոր կանչի վրա…

— Էն սարի մեջ, էն մութ քարայրում բուն է դրել սարսափելի վիշապը` Քավթառ Քուրսին, — պատասխանեց ծերունին, — նա հափշտակել ու տարել է մեր թագավորի մինուճար աղջկան` սիրուն Վարդերին: Շատ քաջեր ու կտրիճներ գնացին, ոչ ոք չկարողացավ ազատի թագավորի աղջկան: Բոլորն էլ գնացին ու հետ չեկան: Հիմա էլ ծերունի թագավորը հուսահատ կանչում է վիշապի քարանձավի դիմաց, վիշապն էլ հռհռում է թագավորի վրա:

Էսպես պատմեց ծերունին, ու Արեգն առաջ անցավ, հասավ թագավորին, երեք անգամ գլուխ տվեց, վրա երրորդին ասաց.

— Թագավորն ապրած կենա, իրավունք տուր ինձ` գնամ, սպանեմ չար վիշապին ու ազատեմ քո գեղեցիկ աղջկան:

— Մեղք ես, ա՜յ որդի, — ասաց դժբախտ թագավորը, — քեզ նման շատ կտրիճներ ու շատ զորքեր եմ ուղարկել. ամենքը ջարդվել, ջնջվել են: Անիրավը քարանձավից հուր ու բոց է ժայթքում, ամենքին հող ու մոխիր է դարձնում:

— Ես կազատեմ քո աղջկան, — կրկնեց Արեգն ու գնաց դեպի վիշապի քարանձավը: Անցավ իրենից առաջ գնացած մարդկանց մոխիրների միջից, մոտեցավ քարանձավի դռանը: Հանկարծ մի խուլ որոտ լսվեց, ու դուրս ժայթքեց հուր ու բոց հրեղեն շնչի հետ: Արեգն անահ մտավ կրակի մեջ ու առաջ գնաց. կրակից պաշտպանվելու հրաշագործ աղոթքը գիտեր, աղոթելով անցավ ու ներս մտավ: Ներս մտավ, տեսավ քարանձավի մթում կուտակված մի այլանդակ պառավ. քիթը գետնին է հասնում, ժանիքները գլխից վերև են բարձրացել, խռիվ մազերը ցից-ցից` անտառի նման, մի աչք ունի, ու էդ մի աչքը կրակի նման վառվում է արյունոտ ճակատի վրա, իսկ բերանից հուր ու կրակ է թափում: Պառավ Քուրսին Արեգին տեսավ թե չէ, գոչեց.

— Հետ դարձիր, անահ տղա, հե՜տ դարձիր, թե չէ կայրե՜մ, կխորովե՜մ քեզ, հող ու մոխիրդ քամուն կտամ…

Արեգը պատասխանի փոխարեն քաշեց իր զիլ աղեղը, նետը շառաչելով զարկեց Քավթառի կրծքին ու մեջքից դուրս եկավ. բոցը հանգավ, ծուխը ցրվեց: Արեգն առաջ անցավ, տեսավ շղթաներով ամուր կապված երկու գեղեցիկ աղջիկ: Թրով զարկեց, շղթաները փշրեց ու աղջիկներին քարանձավից դուրս բերեց արևի լուսը: Դուրս բերեց թե չէ, աղջիկներից մեկն ասաց.

— Մշտադալար Այգու թագավորի աղջիկն եմ ես: Դու ինձ ազատեցիր, սիրուն տղա, երանի մի անգամ գաս մեր երկիրը, որ ես էլ քեզ մի լավություն անեմ:

Ասաց, մի մատանի գցեց Արեգի վրա ու ծիտ դարձավ, ծլվլալով թռավ-գնաց: Արեգն առավ Վարդերին, բերեց տվեց իր հորը` ծերունի թագավորին: Թագավորը գրկեց իր աղջկան, գրկեց Արեգին ու ասաց.

— Քաջ ու անահ տղա, արի ամուսնացիր իմ գեղեցիկ Վարդերի հետ, եղիր իմ ժառանգն ու իմ որդին ու թագավորիր իմ տեղը:

— Չէ, ես ոչ կին եմ ուզում, ոչ թագավորություն, — պատասխանեց Արեգը, — ես նպատակ ունեմ, իմ նպատակի հետևից եմ գնում: Երկնքի երեսին լինի, թե գետնի տակին, ես պետք է գտնեմ Հազարան Հավքը, տանեմ մեր աշխարհքը, որ փուշը նորից վարդ դարձնեմ, գազանը` մարդ: Կա՞ մեկը ձեր աշխարհքում, որ գիտենա, թե որտեղ է գտնվում Հազարան Հավքը:

— Իմ թագավորության մեջ շատ որսորդներ կան ու շատ մարդիկ, որ հասկանում են թռչունների լեզուն. նրանք կգտնեն քո թռչունը, — ասաց թագավորն ու հավաքեց իր տերության բոլոր աշխարհք տեսած մարդկանց ու հին որսկաններին: Բայց ամենքն էլ հայտնեցին, թե ոչ միայն Հազարան Հավքի տեղը չգիտեն, մինչև անգամ անունն էլ չեն լսել: Մնաս բարով արեց Արեգը թագավորին ու ժողովրդին ու էս քաղաքից էլ դուրս եկավ: Գնաց մի դաշտ, ձիու մազը կրակին տվեց թե չէ, Քամի Ձին հայտնվեց առաջին:

— Ինձ տար հուրի-փերիների, լուսեղեն ոգիների Մշտադալար Այգին, — հրամայեց Արեգը:

 

Արեգը հուրի-փերիների մշտադալար այգում

Քամի Ձին Արեգին բարձրացրեց օդ ու սուրաց կայծակի ու փոթորկի նման դեպի լուսեղեն ոգիների Մշտադալար Այգին: Էնտեղ անվերջանալի կանաչ-կարմիր գարուն էր ու լույս: Անթառամ այգիների երփներանգ, բուրավետ ծաղիկների մեջ փայլատակում էին շողակնի ու փիրուզի ապարանքները, ճաճանչելով կարկաչում էին անմահական ջրերը, ու զվարթ աղմուկով երգում էին դրախտի հավքերը: Ցած իջավ Արեգը սարից, մտավ Մշտադալար Այգին ու քիչ մնաց խելքը գլխիցը թռչեր անմահական ծաղիկների անուշ բուրմունքից, դրախտային հավքերի երգերից ու փիրուզե շատրվանների մեղմ խոխոջներից: Ու ոչ մի արարած, ոչ մի մարդկային ձեն: Երջանկությունից հարբած ու վերացած` Արեգը մտավ զմրուխտյա ու բյուրեղյա ապարանքը: Մի սեղան է բաց արած` Աստծո ամեն բարին մեջը, ու էնտեղ էլ դարձյալ ոչ ոք չկա: Շատ սպասեց, թե քիչ, հանկարծ հեռվից մեղմ ու անուշ երաժշտության և ուրախ, հնչուն ծիծաղի ձայներ լսվեցին: Ձայները հետզհետե մոտեցան: Արեգը թաքնվեց ու սպասեց: Տեսավ` իրար հետևից եկան երեք խումբ հուրի-փերիներ, ու ամեն խմբի մեջ` մի-մի անտես-աննման թագուհի: Երեք խումբն էլ ներս մտավ, երեք թագուհիները բազմեցին, ու մյուսներն էլ` նրանց շուրջը: Ու քնքուշ, զվարթ աղմուկով լցվեց էն զմրուխտյա ապարանքը: Սկսեցին ուտել, խմել, ուրախանալ: Ուրախության ժամանակ վեր կացավ էն երեք թագուհիներից մեկը, նեկտարի բաժակն առավ ու էսպես խոսեց.

— Անուշ քույրեր, էն տղի կենացը, որ ինձ ազատեց Սև դևի գերությունից, արև ու լույս տվեց մութ աշխարհքին: Ա՜խ, երանի թե երբևիցե նա հայտնվեր մեր երջանիկ կողմերում, որ ես էլ կարողանայի նրան լավություն անել: Ամենքը խմեցին երկնային նեկտարը և գովեցին էն կտրիճի քաջությունը, որ իրենց քրոջն ազատել էր Սև դևի գերությունից:

Հետո ոտքի կանգնեց երկրորդ քույրը, բաժակը բարձրացրեց, ասաց.

— Երկաթե Ձեռքն ինձ գերել ու գերի էր արել ծովի հատակին: Էս բաժակն էլ խմենք էն հերոս տղի կենացը, որ խորտակեց Երկաթե Ձեռքին, ինձ ազատեց նրա գերությունից, իսկ Կապույտ աշխարհի խեղճ ժողովրդին փրկեց սովից ու մահից… Ա՜խ, երանի թե մի օր մեր դյութական աշխարհքը գար նա, որ ես էլ կարողանայի նրան լավություն անել… Ամենքը խմեցին երկնային նեկտարը, գովեցին հերոսի սիրտն ու զորությունը ու ցանկացան, որ օրերից մի օր նրան տեսնեին: Ապա վեր կացավ երրորդ քույրը:

— Քույրեր, — ասաց, — էս բաժակն էլ խմենք էն ազնիվ հերոսի կենացը, որ սատկացրեց Քավթառ Քուրսի հրեշին ու ինձ ազատեց նրա մութ ու զարհուրելի քարանձավի գերությունից: Ա՜խ, երանի թե նա էլ մի օր ընկներ մեր մշտադալար աշխարհքը, որ կարողանայի իր արած լավության դիմաց ես էլ նրան լավություն անել: Ամենքը միասին էս կենացն էլ խմեցին, գովեցին հերոսի ուժն ու արիությունը ու շատ ցանկացան, որ սրան էլ մի օր տեսնեին:

— Ա՜խ, — շարունակեց փոքր քույրը, — եթե երբևիցե նա հայտնվեր մեր երջանիկ աշխարհքում, ես կխնդրեի մեր հորը, որ թողներ նրան` միշտ ապրեր մեր դրախտում ու վայելեր մեր Մշտադալար Այգու վայելչությունը: Բայց, ափսո՜՝ս, օձն իր պորտով, հավքն իր թևով չի կարող մեզ մոտ հասնել…

Էս խոսքի վրա Արեգը դուրս եկավ իր թաքստոցից ու կանգնեց լուսեղեն աղջիկների առաջին: Ամենքը միասին վեր թռան, ճչացին ահից ու զարմանքից: Արեգը ցույց տվեց նրանց տված մատանիները: Նայեցին, ճանաչեցին իրենց ազատարարին ու էնպես մի խելագար խնջույք սարքեցին, որ ոչ լեզվով պատմել կլինի, ոչ գրչով նկարագրել: Հետո հարցրին, թե ինչպես է եղել, որ իրենց աշխարհքն է ընկել Արեգը, ուր է գնում, ինչու է գլուխը տվել փորձանքների ու զրկանքների: Եվ երբ իմացան, որ Հազարան Հավքի հետևից է գնում, շատ խնդրեցին, որ հետ կենա էդ վտանգավոր մտքից, որովհետև անհնար է, ասին, ձեռք բերել Հազարան Հավքը:

— Մնա մեզ մոտ, —ասացին նրանք, — մնա մեզ մոտ` միշտ ուրախ ու երջանիկ, անհոգ ու զվարթ…

— Ոչ, — պատասխանեց Արեգը, — ես նպատակ ունեմ, պետք է գնամ իմ նպատակի հետևից: Պետք է գտնեմ Հազարան Հավքը, որ փուշը նորից վարդ դարձնեմ, գազանը` մարդ: Ու քանի դեռ իմ նպատակին չեմ հասել, ոչ վայելչություն կա, ոչ հանգստություն ինձ համար:

Հուրի-փերիները, երբ որ տեսան Արեգն իր ճամփից հետ չի դառնալու, էն ժամանակ ասին.

— Հազարան Հավքը պահվում է Կախարդական անմեռ աշխարհում` կախարդական ապարանքի մեջ, ուր քնած է Հազարան Հավքի Տիրուհին: Սիրուն տղա, դու պետք է գնաս Սպիտակ աշխարհ, անցնես Սպիտակ ծովը, մտնես Կախարդական աշխարհ ու անցնես Սև քարերը, Լեղի գետը, փշոտ անապատը, հասնես Տաճարին, ուր պահված է Հազարան Հավքը: Բայց իմացիր, դեռ ոչ մի հողածին հետ չի եկել այնտեղից, ոչ մի հողածնի ոտք չի դիպել Տաճարի աստիճաններին: Գնա, արի Արեգ, Քամի Ձին քեզ կտանի մինչև Սպիտակ աշխարհ, Սպիտակ ծովի մոտ…

— Է՜յ, Քամի՜ Ձի, — ձայն տվին հուրի-փերիները, և Քամի Ձին հայտնվեց Արեգի առջև: Արեգը շնորհակալություն հայտնեց հուրի-փերիներին, մնաս բարով ասեց, հեծավ Քամի Ձին, բռնեց ոսկի սանձն ու սուրաց երկնքով դեպի Սպիտակ աշխարհ:

 

Առաջադրանքներ՝

1. Հատվածը համառոտ՝ 5-7 նախադասությամբ փոխադրիր:

Արեգը հասնում է կարմիր աշխարհը, որտեղ ամեն ինչ կարմիր էր և, երբ Արեգը ավելի առաջ է գնում նա տեսնում է, որ մարդիկ, որոնք նույնպես հաքնված էին կարմիր շորեր հավաքվել էին ժայռի մոտ, որտեղ խոսում էր իրենց թագավորը։ Թագավորը ժայռի կողմ թեքված ասում էր, թե ինչ որ մեկը ազատի և արձակի իր աղջկան։ Արեգը հետաքրքրելով, թե ինչ է կատարվում մոտենում է մի ծերունուն և հարցնում, թե ի՞նչ է կատարվում։ Ծերունին պատասխանում է, թե մի վիշապ կա՝ Քյավթառ Քուսին, որը  գողացել է իրենց թագավորի աղջկան և տասնյակ մարդիք փորձել են նրան վերադարձնել, բայց դա չի ստացվել նրանց մոտ։ Արեգը իմանալով այդ ամենը մոտենում է թագավորի մոտ և հայտնում է, որ ինքը ուզում է սպանել Քյավթառ Քուսիին և ազատել Վարդերին, բայց թագավորը պատասխանում է, որ իր նման շատը գնացել են և չեն վերադարձել։ Բայց Արեգը նրա բառերից հետո միևնույն է գնում է դեպի քարանձավ։ Երբ նա մոտենում է քարանձավին դռան մեջից սկսում է դուրս գալ կրակ, բայց նա նրա միջով է անցնում հատուկ աղոթք անելով և քարանձավում տեսնում է մի անճոռնի պառավի։ Պառավը տեսնելով նրան կատաղում է և ասում, որ նա գնա , որովհետևե նա նա կվառի նրան, բայց Արեգը նետով զարկում է նրան և ոչնչացում նրան։ Հետո նա գնում է առաջ և տեսում է երկու աղջկիների։ Հետո նա ազատում է նրանց և աղջիկներից մեկը ասում է, որ ինքը Մշնադալար այգու թագավորի աղջիկն է, որ նա շնուրհակալ է նրան և, որ նա ուրածծ կլիներ, եթե նա կարողանար մի լավ բան ել անել նրան։ Հետո նա դառնում է թռչուն և Արեգին մատանի է քցում ու թռչում դեպի իր տու։ Իսկ Վարդերին նա տանում է թագավորի մոտ։ Թագավորը ասում է նրան, որ Արեգը կարող է մնալ այստեղ ամուսնանալ իր աղջկա հետ և իր մահիվց հետո դառնալ թագավոր, բայց նա հհրաջարվւմ է, որովհետև նա պետք է գտնի Հազարան հավքին։ Հետո ա գնում է և շարունակում իր ճամփեն։

 

2. Հատվածիդ դուրս գրիր ածականները:

Կարմիր, կանաչ, կախարդական, արնագույն, արյունոտ, անմահական, անհոգ, այլանդակ, անուշ, ագութ, աննման, երփներանգ, լուսեղեն, բուրավետ, բյուրեղյա, սարսափելի, սև, սպիտակ, քավթառ, քնքուշ, քիչ, մեղմ, մարդկային, մութ, զմրուխտյա, շատ, խելագար, լեղի, ուրախ, հուսահատ, հուրի:

Տրամաբանական խնդիրներ 18/04/2024

1. 56** աստղանիշները փոխարինել թվանշաններով այնպես, որ ստացված քառանիշ թիվը բաժանվի և 6-ի, և՛ 8-ի, և 15-ի:
5640

 

2. 7 խնձորը հավասարապես բաժանել 12 երեխաների այնպես, որ ոչ մի խնձոր չբաժանվի 4-ից ավել մասերի:
3 խնձոր  = բաջանել են 4 մասերի

4 խնձոր = բաջանել են 3 մասերի

 

3. Ավտոբուսի տոմսը համարվում է երջանիկ, եթե նրա թվանշանների միջև կարելի է դնել թվաբանական գործողություններ և փակագծեր այնպես, որ արդյունքում ստացվի 100: Երջանիկ է արդյո՞ք 123456 համարի տոմսը:
1 + (2 + 3 + 4) x (5 + 6) = 100

 

4. Վերծանել գրառումը. **. 1 = * + 1:
10 x 1 = 9 + 1

 

5. Զամբյուղում եղած նարինջների քանակը 70-ից փոքր է: Նարինջները հնարավոր է հավասարապես բաժանել 2, 3
կամ 5 երեխաների, սակայն հնարավոր չէ բաժանել 4 երեխաների: Քանի՞ նարինջ կա զամբյուղում:
2 x 3 x 5 = 30

 

6. Վռամենց փողոցում կա 17 տուն։ Վռամն ապրում է փողոցի՝ զույգ համարակալումով մայթի վերջին տանը, և նրա տան համարը 12-ն է։ Ռազմիկն ապրում է կենտ համարակալումով մայթի վերջին տանը։ Ո՞րն է նրա տան համարը, եթե տները համարակալել սկսել են 1-ից:
21 

 

7. Տրված են 6 քարտեր, որոնց վրա գրված են հետևյալ թվերը. 2, 309, 5, 7, 68, 41: Այդ քարտերը դնելով կողք-կողքի ստանալ հնարավոր ամենամեծ բնական թիվը (քարտերը կտրել չի կարելի)։
7685 413092

 

8. Գրքի էջերը համարակալելու համար օգտագործվել է 222 թվանշան։ Քանի՞ էջ ունի գիրքը, եթե համարակալումը կատարվել է առաջին էջից սկսած։
180 + 9 = 189

222 — 189 = 33

33 / 3 = 11

110

 

9. Հիմա հայրս 27 տարեկան է և 9 անգամ մեծ է ինձնից։Քանի՞ տարի հետո հայրս 2 անգամ մեծ կլինի ինձնից։Քանի՞ տարեկան կլինի հայրս այդ ժամանակ։
27 / 9 = 3

27 — 3 = 24

24 — 3 = 21

27 + 21 = 48

21 տարի հետո Հարյը կլինի 48 տարեկան, իսկ տղան 24 տարեկան։

 

10. Լուծեք ճապոնական խաչբառը։

Հազարան հավք 7-րդ, 8-րդ հատվածներ

Արեգը սև աշխարհում

Գնում է արի Արեգը, գնում հասնում է Սև աշխարհ: Տեսնում է` երկինքը սև, գետինքը սև, հողը սև, ջուրը սև, փետը սև: Էս սև ու մութ աշխարհում առաջ է գնում, տեսնում է մի սև, բարձր տուն, ու տնից մի աղջկա լացի ձեն է գալիս: Վերև է նայում, լուսամուտի մոտ տեսնում է` մի շարմաղ, լուսեղեն աղջիկ ձեն է տալիս.

— Ափսո՜ս, կտրիճ, ա՜խ, ուր եկար էս աշխարհքը` սև ու մութ: Փախիր արագ, անահ տղա, սիրուն տղա, թե չէ ուր որ է Սև մարդակեր դևը կգա, հազար պատառ կանի քեզ…

— Սիրուն աղջիկ, ո՞վ ես դու, ինչո՞ւ ես լալիս, — հարցնում է Արեգը:

— Սև դևն եկավ մեր աշխարհքը աննման, ինձ փախցրեց-բերեց, էս սև բանտում փակեց, զրկեց պայծառ արևից, լույսից… Նրա ժամն է, հիմա որսից կգա: Փախիր, փախիր, կտրիճ տղա…

— Ես վախ չունեմ, սիրուն աղջիկ, — ասում է Արեգը, — ինչ սև հրեշ կուզի թող գա, դու ինձ ասա` որ կողմից է դևը գալու…

— Էն սև սարի տակից կերևա. յոթը ագահ գլուխ ունի, մեջտեղի գլխին պիտի զարկես մեկ անգամ, ու որ դևը խնդրի քեզ, թե` մին էլ, մին էլ զարկի, էլ չզարկես, հիշիր, էլ չզարկես, կտրիճ տղա…

Հանկարծ Սև աշխարհքը ավելի մթնեց, դևի ձենից դողացին երկինք ու գետինք, սար ու ձոր, մեկ էլ սև ամպի նման եկավ յոթ գլխանի Սև դևը` բերանից սև կրակ շաղ տալով, եկա՜վ, եկա՜վ, Արեգին տեսավ ու գոռաց.

— Ո՞վ ես դու, այ հողածին, հավքն իր թևով, օձն իր պորտով չէր կարող հասնել էստեղ, դու ո՞նց մտար իմ հողը, հիմա մեծ թիքեդ ականջդ կթողամ…

— Արեգն եմ ես, քո սև մահն եմ բերել, — կանչում է Արեգը, լարում աղեղը ու նետով զարկում Սև դևի մեջտեղի գլխին: Վիշապը ոռնալով թավալվում է գետնին ու շունչը փչելով` մռնչում.

— Մին էլ զարկիր, մին էլ…

— Ես իմ մորից մին եմ ծնվել, մի խոսք ունեմ ու մի զարկ,- ասում է Արեգը, ու Սև դևը տեղնուտեղը շունչը փչում, սատկում է: Սև դևը սատկում է թե չէ, արև է բացվում Սև աշխարհքի վրա: Էստեղ աղջիկը խնդրում է, թե` ինձ էլ տար քեզ հետ, կտրիճ տղա, ես քոնն եմ:

— Չէ, սիրուն աղջիկ, — ասում է Արեգը,- ես պետք է գնամ Հազարան Հավքը գտնեմ, որ փուշը վարդ ծաղկի, գազանը մարդ դառնա:

Էստեղ հանկարծ աղջիկը մի հավք է դառնում ու թռչում-գնում ծլվլալով.

— Ա՜խ, երանի՜ թե մի անգամ դու ընկնեիր Մշտադալար Այգին, մեզ մոտ…

Էստեղից Արեգը շարունակում է իր ճամփեն:

 

Արեգը կապույտ աշխարհում

Արեգը գնա՜ց, գնա՜ց, հասավ Կապույտ աշխարհ. երկինքը` կապույտ, գետինքը` կապույտ, հողը` կապույտ, ջուրը` կապույտ, խոտը` կապույտ, փետը` կապույտ, ծաղիկը` կապույտ: Երկիրը` ավե՜ր, լո՜ւռ, ամայի…

— Ո՞վ կա էստեղ` շունչ կենդանի, — ձեն տվեց Արեգը:

Վախենալով էս ու էն կողմից դուրս եկան գունատ ու նիհար մարդիկ:

— Ի՞նչ է եղել ձեր երկրին, ո՞վ է ձեզ էդպես արել, — հարցրեց Արեգը:

— Երկաթե Ձեռքը, անիրավ Երկաթե Ձեռքը, — սարսափած շշնջացին մարդիկ:

— Ո՞վ է Երկաթե Ձեռքը:

— Մի հրեշ Երկաթե Ձեռք, որ ամեն անգամ դուրս է գալիս ծովի միջից, հափշտակում, քանդում-ավերում է մեր արտն ու անդաստանը, մեր ունեցած չունեցածը, բողոքեցին մարդիկ, ջնջում է մարդկանց, ով առաջ է ընկնում: Մենք հոգնեցինք վարելով ու ցանելով, աշխատելով ու գործելով, նա չհոգնեց թալանելով ու ավերելով:

— Դե ինձ տարեք ձեր թագավորի մոտ, — ասաց Արեգը:

Մարդիկ ընկան Արեգի առաջն ու տարան իրենց թագավորի մոտ: Կապույտ աշխարհի թագավորն էլ իր ժողովրդի նման գունատ ու նիհար, մռայլ ու տխուր նստած էր գահին, շուրջն էլ մոլորված կանգնած էին իր նազիր-վեզիրները, պալատականները: Արեգը ներս մտավ, երեք անգամ գլուխ տվեց, ձեռքը կրծքին դրեց կանգնեց ու հայտնեց, որ ինքը գնում է Հազարան հավքի հետևից, լսեց էս երկրի ցավը ու եկել է Երկաթե Ձեռքը խորտակելու, երկիրն ազատելու սով ու ավերից:

— Մեղք ես, այ որդի, — ասաց թագավորը, — Երկաթե Ձեռքին ոչ քաջի թուրն է հաղթում, ոչ հսկայի ուժը. գլուխդ զուր տեղը փորձանքի մի տար, որդի:

— Չէ, թագավորն ապրած կենա, ես ինչ որ կանեմ, կտեսնեք, — ասաց Արեգը, — ինձ ծովը տարեք:

Արեգին տարան ծովը: Թագավորի հրամանով մի ամուր նավ պատրաստեցին Արեգի համար, Արեգը մտավ նավի մեջն ու ընկավ ծովի երեսը: Ծովը մտավ թե չէ, փոթորիկ բարձրացավ, երկինքը մթնեց, ծովն ալեկոծվեց, երկինք ու ծով իրար խառնվեցին, զարհուրելի շառաչյունով ծովի միջից դուրս եկավ Երկաթե Ձեռքը ու բարձրացավ նավի վրա, որ զարկի, խորտակի, հափշտակի: Արեգն աներկյուղ առաջ անցավ, բռնեց Երկաթե Ձեռքն ու էնպես ուժով ոլորեց, որ ահագին ճայթյունով ջարդվեց ու խորտակվեց ջրի մեջ: Երկաթե Ձեռքը խորտակվեց թե չէ, ալիքների միջից դուրս թռավ մի թռչուն, մի մատանի գցեց Արեգի ոտքի տակ ու ծլվլաց.

— Ծովերի ոգիների թագավորի աղջիկն եմ ես: Չար Երկաթե Ձեռքը գերել էր ինձ: Դու խորտակեցիր Երկաթե Ձեռքին ու ազատեցիր ինձ: Ա՜խ, երանի թե օրերից մի օր դու ընկնեիր մեր Մշտադալար Այգին, որ քո լավության փոխարեն ես էլ քեզ լավություն անեի: Էսպես ծլվլաց թռչուն-աղջիկը ու զվարթ երգելով` անհետացավ կապուտակ երկնքում, թռա՜վ-գնա՜ց…

Կապույտ աշխարհի թագավորն իր ամբողջ ժողովրդով դուրս եկավ Արեգի առաջ` երգ ու պարով, հանդեսներով ու օրհնություններով, ոտների տակ ծաղիկներ փռելով, թանկ-թանկ պարգևներով: Էսպես Արեգին առաջն արած` տարան թագավորի պալատը: Թագավորը ժառանգ չուներ, ինքն էլ ծերացել էր, խնդրեց Արեգին մնա իրենց քաղաքում, իր մահից հետո բազմի իր գահին ու իր տեղը թագավորի:

— Չէ, թագավորն ապրած կենա, — պատասխանեց Արեգը, — ես գնում եմ Հազարան Հավքի հետևից, ես պետք է գտնեմ Հազարան Հավքը, տանեմ մեր այգին, որ փուշը նորից վարդ դարձնեմ, գազանը` մարդ: Էստեղ թագավորը Արեգին խորհուրդ տվեց, որ էլի հետ գնա ծովը ու ծովի ոգիների թագավորից ուզի թռչող Քամի Ձին: Արեգը, ծովի ոգիների աղջկա մատանին ձեռին, գնաց ծով ու ձեն տվեց.

— Չքնաղ անունով քո լույս աղջկա,
Կանչում եմ, ահեղ ծովերի արքա,
Լսիր անհատակ ջրերի խորքից
Մշտածուփ, անսաստ քո մութ աշխարհքից,
Տուր ինձ Քամի Ձին, թռչող Քամի Ձին,
Որ ես կարոտով` անմար-երկնածին,
Հասնեմ երջանիկ աշխարհքն աննման,
Ուր վարդ է թափում Հավքը Հազարան:
Լսիր ինձ, ահեղ ծովերի արքա,
Առ, նշանն ահա քո սեգ աղջկա,
Տուր ինձ Քամի Ձին` հասնեմ փափագիս,
Էն Հավքը բերեմ, հասցնեմ այգիս,
Փուշը վարդ փոխեմ թովչական երգով,
Ու գազանը` մարդ բանական հոգով:

Էսպես կանչեց, ու փոթորիկը ելավ ծովից, մթնեց երկինք, մթնեց երկիր, ողջ աշխարհքն իրար անցավ, ու ահավոր թոհ ու բոհից, ծովի էն մթին անդունդներից հուր-հրեղեն իր թևերով ցոլաց-ելավ Քամի Ձին: Հասավ Արեգը ձիուն, ձգեց ոսկի սանձը, ճակատը համբուրեց, հեծավ ու թռավ երկնքով անծիր:

 

Հարցեր և առաջադրանքներ՝

1․ Հատվածը վերնագրիր բառով, բառակապակցությամբ և նախադասությամբ:
Բառ — Խիզաղություն,

բառակապակցություն — Քաջղ Արեգը,

Նախադասություն — Կրտսեր եղբոր ճամփորդությունը դեպի սև աշխարհ։

 

2. Գրիր մգեցված գոյականների վերջավորությունները:
Աշխարհ + ում,

աղջիկ + ա,

բանտ + ում,

արև + ից,

Արեգ + ը,

թև + ով,

վիշապ + ը,

այգի + ն

ճամփա + են:

 

3. Բացատրիր հավքն իր թևով, օձն իր պորտով չէր կարող հասնել էստեղ, մեծ թիքեդ ականջդ կթողամ արտահայտությունները:
Հավքն իր թևով, օձն իր պորտով չէր կարող հասնել էստեղ — մի վայր, որտեղ ահնար է ոտք դնել, անմատչելի վաևր,

մեծ թիքեդ ականջդ կթողամ — քո ամենամեծ մասը ակաջնդ կլինի, ես քեզ մասերի կբաջանեմ։

 

4. Հատվածը պատմիր աղջկա անունից:

 

5․ Հատվածը բաժանիր մասերի և վերնագրիր:

Կապույտ աշխարհը և նրա հրեշը

Արեգը գնա՜ց, գնա՜ց, հասավ Կապույտ աշխարհ. երկինքը` կապույտ, գետինքը` կապույտ, հողը` կապույտ, ջուրը` կապույտ, խոտը` կապույտ, փետը` կապույտ, ծաղիկը` կապույտ: Երկիրը` ավե՜ր, լո՜ւռ, ամայի…

— Ո՞վ կա էստեղ` շունչ կենդանի, — ձեն տվեց Արեգը:

Վախենալով էս ու էն կողմից դուրս եկան գունատ ու նիհար մարդիկ:

— Ի՞նչ է եղել ձեր երկրին, ո՞վ է ձեզ էդպես արել, — հարցրեց Արեգը:

— Երկաթե Ձեռքը, անիրավ Երկաթե Ձեռքը, — սարսափած շշնջացին մարդիկ:

— Ո՞վ է Երկաթե Ձեռքը:

— Մի հրեշ Երկաթե Ձեռք, որ ամեն անգամ դուրս է գալիս ծովի միջից, հափշտակում, քանդում-ավերում է մեր արտն ու անդաստանը, մեր ունեցած չունեցածը, բողոքեցին մարդիկ, ջնջում է մարդկանց, ով առաջ է ընկնում: Մենք հոգնեցինք վարելով ու ցանելով, աշխատելով ու գործելով, նա չհոգնեց թալանելով ու ավերելով:

 

Ծանոթությունը Կապույտ աշխարհի թագավորի հետ

— Դե ինձ տարեք ձեր թագավորի մոտ, — ասաց Արեգը:

Մարդիկ ընկան Արեգի առաջն ու տարան իրենց թագավորի մոտ: Կապույտ աշխարհի թագավորն էլ իր ժողովրդի նման գունատ ու նիհար, մռայլ ու տխուր նստած էր գահին, շուրջն էլ մոլորված կանգնած էին իր նազիր-վեզիրները, պալատականները: Արեգը ներս մտավ, երեք անգամ գլուխ տվեց, ձեռքը կրծքին դրեց կանգնեց ու հայտնեց, որ ինքը գնում է Հազարան հավքի հետևից, լսեց էս երկրի ցավը ու եկել է Երկաթե Ձեռքը խորտակելու, երկիրն ազատելու սով ու ավերից:

— Մեղք ես, այ որդի, — ասաց թագավորը, — Երկաթե Ձեռքին ոչ քաջի թուրն է հաղթում, ոչ հսկայի ուժը. գլուխդ զուր տեղը փորձանքի մի տար, որդի:

— Չէ, թագավորն ապրած կենա, ես ինչ որ կանեմ, կտեսնեք, — ասաց Արեգը, — ինձ ծովը տարեք:

 

Արեգի և Երկաթե ձեռքի կռիվը

Արեգին տարան ծովը: Թագավորի հրամանով մի ամուր նավ պատրաստեցին Արեգի համար, Արեգը մտավ նավի մեջն ու ընկավ ծովի երեսը: Ծովը մտավ թե չէ, փոթորիկ բարձրացավ, երկինքը մթնեց, ծովն ալեկոծվեց, երկինք ու ծով իրար խառնվեցին, զարհուրելի շառաչյունով ծովի միջից դուրս եկավ Երկաթե Ձեռքը ու բարձրացավ նավի վրա, որ զարկի, խորտակի, հափշտակի: Արեգն աներկյուղ առաջ անցավ, բռնեց Երկաթե Ձեռքն ու էնպես ուժով ոլորեց, որ ահագին ճայթյունով ջարդվեց ու խորտակվեց ջրի մեջ: Երկաթե Ձեռքը խորտակվեց թե չէ, ալիքների միջից դուրս թռավ մի թռչուն, մի մատանի գցեց Արեգի ոտքի տակ ու ծլվլաց.

— Ծովերի ոգիների թագավորի աղջիկն եմ ես: Չար Երկաթե Ձեռքը գերել էր ինձ: Դու խորտակեցիր Երկաթե Ձեռքին ու ազատեցիր ինձ: Ա՜խ, երանի թե օրերից մի օր դու ընկնեիր մեր Մշտադալար Այգին, որ քո լավության փոխարեն ես էլ քեզ լավություն անեի: Էսպես ծլվլաց թռչուն-աղջիկը ու զվարթ երգելով` անհետացավ կապուտակ երկնքում, թռա՜վ-գնա՜ց…

Կապույտ աշխարհի թագավորն իր ամբողջ ժողովրդով դուրս եկավ Արեգի առաջ` երգ ու պարով, հանդեսներով ու օրհնություններով, ոտների տակ ծաղիկներ փռելով, թանկ-թանկ պարգևներով: Էսպես Արեգին առաջն արած` տարան թագավորի պալատը: Թագավորը ժառանգ չուներ, ինքն էլ ծերացել էր, խնդրեց Արեգին մնա իրենց քաղաքում, իր մահից հետո բազմի իր գահին ու իր տեղը թագավորի:

— Չէ, թագավորն ապրած կենա, — պատասխանեց Արեգը, — ես գնում եմ Հազարան Հավքի հետևից, ես պետք է գտնեմ Հազարան Հավքը, տանեմ մեր այգին, որ փուշը նորից վարդ դարձնեմ, գազանը` մարդ: Էստեղ թագավորը Արեգին խորհուրդ տվեց, որ էլի հետ գնա ծովը ու ծովի ոգիների թագավորից ուզի թռչող Քամի Ձին: Արեգը, ծովի ոգիների աղջկա մատանին ձեռին, գնաց ծով ու ձեն տվեց.

 

Քամի ձին

— Չքնաղ անունով քո լույս աղջկա,
Կանչում եմ, ահեղ ծովերի արքա,
Լսիր անհատակ ջրերի խորքից
Մշտածուփ, անսաստ քո մութ աշխարհքից,
Տուր ինձ Քամի Ձին, թռչող Քամի Ձին,
Որ ես կարոտով` անմար-երկնածին,
Հասնեմ երջանիկ աշխարհքն աննման,
Ուր վարդ է թափում Հավքը Հազարան:
Լսիր ինձ, ահեղ ծովերի արքա,
Առ, նշանն ահա քո սեգ աղջկա,
Տուր ինձ Քամի Ձին` հասնեմ փափագիս,
Էն Հավքը բերեմ, հասցնեմ այգիս,
Փուշը վարդ փոխեմ թովչական երգով,
Ու գազանը` մարդ բանական հոգով:

Էսպես կանչեց, ու փոթորիկը ելավ ծովից, մթնեց երկինք, մթնեց երկիր, ողջ աշխարհքն իրար անցավ, ու ահավոր թոհ ու բոհից, ծովի էն մթին անդունդներից հուր-հրեղեն իր թևերով ցոլաց-ելավ Քամի Ձին: Հասավ Արեգը ձիուն, ձգեց ոսկի սանձը, ճակատը համբուրեց, հեծավ ու թռավ երկնքով անծիր:

 

6.  Քար, ձի, ծով, երկինք բառերին ավելացրու տարբեր վերջավորություններ և կազմիր նախադասություններ:
Քար — Այս քարի հետևից դուռս եկավ մի կապույտ մողես։

ձի — Տարիներ առաջ ես սիորւմ էր այս ձիուն ինչպես իմ որդուն։

ծով — Ես Եգիպտում լողացի կարմիր ծովում։

երկինք — Երկինքը այնքան մութ էր, որ ես նույնիսկ չէի տեսնում լուսինը և աստղերը։

 

7. Նամակ գրիր Արեգին:
Հարգելի Արեգ ես քեզ ուզում եմ զգուշացնել, որ դու ացնելու ես երկար ճանապարհ և քո դժվար ճանապրհի ամբողջ ընթացքում դու պետք է մնաս միևնույն է քաջ և խիզաղ, որպեսզի կարողանաս բերել Հազարան հավքին քո աշխարհ և վերականգնես Անմահական այգին։

Հարգանքով՝ քեզ անհայտ մարդուց

 

8. Հատվածը պատմիր Արեգի անունից:

 

9. Ո՞վ էր Երկաթե Ձեռքը:
Երկաթե ձեռքը այն հրեշն էր, որը ամբողջ կապույտ աշխարհը վախի մեջ էր քցում, թալանում և քանդում էր ամենինչ և սպանում մարդկանց։

 

10. Գրիր փոքրիկ պատմություն Երկաթե Ձեռքի մասին:
Երկաթե ձեռքի հուզիչ պատմությունը

Ինձ ստեղծլ են Հարյուրավոր տարիներ առաջ, Լույսի և արևի աշխարհում տասնյակ իմաստունիներ և գիտնականեր։ Սկզբում ես միայն երկաթե ձեռք չէի այլ ամբողջական երկաթե մարմին էի, որը ստեղծած էր Լույսի և արևի աշխարհը պաշպանելու և մարդկանց օգնելու համար։ Իսկապես իմ կյանքի առաջին տարիները ես պաշպանում և օգնում էի մարդկանց, բայց մի օր ամենինչ փողվեց։ Այդ հուզիչ գիշերը, երբ ես և ամբողջ քաղաքի արդեն քնած էր մեր վրա հարցակվեցին ծովերի ոգիների զինվորները։ Նրանք ուզում էին գողանային Լույսի և արևի աշխարհի գաղտնիքները։ Երբ նրանք եկան ես չլսեցի և չկանգնեցրեցի նրանց, իսկ երբ ես արթնացա արդեն շատ ուշ էր, նրանք չգտան մեր գաղտնիքները և այդ պատճառով վառեցին  համարյա ամբողջ քաղաքը։ Ես չկարողացա նրանց մի բան անել, քանի որ մարմնից մնացել եր մենակ իմ ձեռքը և միամիտ մնացած աչքը, որով ես ամենինչ տեսնում էր և հասկանում, բայց ոչ մի բան չէի կարում անել։ Երբ ես կարողացա շարջվել նրանք արդեն գնացել էին և ես որոշեցի վրեժ խնդիր լուծել։ Այդ էր պատճառը, որ ես հարցակվեցի Ծովերի ոգիների թագավոր և նրա աղջկա վրա և սկսեցի հափշտակել ու քանդել կապույտ աշխարհը նրա բնակիչների հետ․․․

 

11. Ի՞նչ կանեիր Արեգի փոխարեն:
Ես եթե ես լինեի Արեգի տեղը ես մենակով չեի հարձակվի Երկաթե ձեռքի վրա, այլ իմ հետ կտանեի մի քանի մարդ, որպեսզի նրանք կարողանաին ինձ օգնել։

 

12. Ինչու՞ Երկաթե Ձեռքը հարձակվեց հենց այդ երկրի վրա:
Երկաթե Ձեռքը հարձակվեց հենց Կապույտ աշխարհի վրա, որովհետև այնտեղ գտնվող ծովում գտնվում էր Ծովերի ոգիների թագավորը և նրա աղջիկը:

Упражнения по русскому языку 15/04/2024

Упражнения

А1. Укажите ряд слов, где все глаголы будущего времени.

1. запомнит, прочитает, вспомнил,

2. приклеит, портрет, прочитал,

3. напишет, приберёт, застелет,

4. выпишет, нарисует, прибираешься.

 

А2. Укажите слово, где выделенная буква не является ударной.

1. позвонишь,

2. облегчит

3. упростит

4. углубит

 

А3. Укажите глаголы будущего времени

(1) Светлые волокна облачков плывут по чистому небу и тают в прозрачной синеве.

(2) Голубые дубравы насквозь просвечиваются солнцем.

(3) Нежными тонами лиловеют осиновые вершины.

(4) Зеленеет, цветёт, звенит и веселится всё в природе.

(5) Ласкает солнце безлистые берёзы, что-то нашёптывает им ветер.

(6) Но не торопятся берёзы распускаться.

(7) Ждут они, когда наступит надёжное тепло, набухнет дерево соком и опрыснет себя сладкими брызгами.

(По Д. Зуеву)

Գործնական աշխատանք 12/04/2024

31. Ընդգծված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:
Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում հարյուր քսան տարի շարունակ մի տաճար էին կառուցում` բուսականության և պտղաբերության աստվածուհի Արտեմիսի տաճարը: Լիդիական Կրեսոս թագավորը Արտեմիսի տաճարին սյուներ էր նվեր տվել: Աստվածների պատկերներով մարդու հասակ ունեցող բարձրաքանդակները զարդարում էին սյուները: Կրեսոսը Եփեսոսյսւն Արտեմիսին մի ուրիշ բարձր արժեք  ունեցող նվեր էլ էր ընծա բերել` կովերի` ոսկուց ձուլած դրոշմապատկերներ: Երբ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը համարվող այդ տաճարի շինարարությունն ավարտին հասավգարմանք ու հիացմունք առաջացրեց բոլոր նրանց մեջ, ում վիճակվեց տեսնել մարմարից կերտված, նուրբ գեղեցկություն ունեցող շինությունը: Մ. թ. ա. 356 թ. Եփեսոսի բնակիչ ոմն Հերոստրատոս, ցանկանալով իր անունն անմահացնել, կրակի մատնեց նշանավոր սրբավայրը: Նրա հանցագործությունը բոլորին զայրացրեց: Փոքր Ասիայի բոլոր պետությունները միասին որոշեցին մոռացության տալ Հերոստրատի անունը: Պատմություն գրողները  նույնիսկ տաճարի հրդեհի մասին գրելիս իրավունք չունեին հրդեհողի անունը նշելու: Բայց հին աշխարհի որոշ հեղինակներ, այնուամենայնիվ, պահեցին ոճիրը գործողի անունը:

Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում հարյուր քսան տարի շարունակ մի տաճար էին կառուցում` բուսականության և պտղաբերության աստվածուհի Արտեմիսի տաճարը: Լիդիական Կրեսոս թագավորը Արտեմիսի տաճարին սյուներ էր նվիրել: Աստվածների պատկերներով մարդու հասակ ունեցող բարձրաքանդակները զարդարում էին սյուները: Կրեսոսը Եփեսոսյսւն Արտեմիսին մի ուրիշ բարձրարժեք ունեցող նվեր էլ էր ընծաբերել` կովերի` ոսկեձուլ դրոշմապատկերներ: Երբ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը համարվող այդ տաճարի շինարարությունն ավարտվեց, զարմացրեց և հիացրեց բոլոր նրանց մեջ, ում վիճակվեց տեսնել մարմարակերտ, նրբագեղ շինությունը: Մ. թ. ա. 356 թ. Եփեսոսի բնակիչ ոմն Հերոստրատոս, ցանկանալով իր անունն անմահացնել, կրակի մատնեց նշանավոր սրբավայրը: Նրա հանցագործությունը բոլորին զայրացրեց: Փոքր Ասիայի բոլոր պետությունները միասին որոշեցին մոռանալՀերոստրատի անունը: Պատմգրերը նույնիսկ տաճարի հրդեհի մասին գրելիս իրավունք չունեին հրդեհողի անունը նշելու: Բայց հին աշխարհի որոշ հեղինակներ, այնուամենայնիվ, պահեցին ոճրագործի անունը:

 

32. Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:
Մատնաչափ — մատի չափ,

կիսագունդ — գնդի կես,

անհարթ — ոչ հարթ,

անտեսանելի — ոչ տեսանելի,

ինքնաշարժ — ինքնուրույն շարժվող,

սկզբնական — սկիզբը նախանշող,

արևմտաեվրոպական — արևմտյան և եվրոպական,

աստղադիտարան — աստղերի դիտարան,

համաշխարհային — համայն աշխարհինը,

հավասարաչափ — հավասար չափերով:

 

33. Ա շարքի նախածանցներից յուրաքանչյուրը բոլոր հնարավոր ձևերով բաղադրի՛ր Բ շարքի բառերի հետ:
Ա. Անդր, հակ, համ, ենթ, նախ, ներ, պար, վեր, տար, փոխ: Բ. Կովկաս, (հ)արձակ, տարած, դարձ, դնել (դրել), կշիռ, մուծել, փակել, կանգնել, աշխարհ(իկ):

Անդր — անդրադառձ, անդրաշխարհ,

հակ — հակակշիռ, հակադարձ,

համ — համարձակ, համատարած,

ենթ — ենթատարածք, ենթադրել,

նախ — նախահարձակ, նախադարձ,

ներ —  ներմուծել, ներփակել,

պար — պարադարձ, պարփակել, 

վեր — վերադարձ, վերադիր, վերականգնել,

տար — տարաշխարհիկ, 

փոխ — փոխադարձ, 

 

34. Տրված բաղադրյալ բառերից նոր բառեր կազմի՛ր` այլ արմատ կամ ածանց ավելացնելով: Օրինակ` ժառանգական — ժառանգականություն, տեխնիկական — գիտատեխնիկական:
Մարդկային — գերմարդկային,

ծայրահեղ — ծարյահեղական,

ստամոքսային — ենթաստամոքսային,

գիտակցություն — ենթագիտակցություն,

ակնաբույժ — ակնաբուժարան,

մթնոլորտ — մթնոլորտային,

որոշում — դիրքորոշում,

ընդհատ — անըդհատ,

օրինաչափ — օրինաչափություն,

ձեռնարկ — ձերնարկություն,

մանրէ — մանրէաբան,

փոխանակություն — ապրանքափոխանակություն:

 

35. Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:
Հողն ինքնամաքրվերլու (ինքն, մաքուր, ել) հատկույթուն (հատուկ, ություն) ունի: Դա չի նշանակում, թե կարելի է նրան չափազանց (չափ, անց) շատ ծանրաբեռնել (ծանր, բեռն, ել) օրգանական (օրգան, ական) և անօրգանական (ան, օրգան, ական) թափոնով (թափ, ոն), բնակավայրում (բնակ, վայր) հավաքված կենցաղային (կենցաղ, ային) աղբով, որովհետև հողի հնարավորությունները (հնար, ավոր, ություն) նույնպես (նույն, պես) անսահման (ան, սահման) չեն: Իսկ թափոնը (թափ, ոն) աղտոտված (աղտ, ոտ, (վ)ած) հողը սպառնում է հիվանդություն (հիվանդ, ություն) առաջացման պատճառ դառնալ: Գիտտատեխնիկական (գետ, տեխնիկա, ական) առջնթացի (առաջ, ընթաց) հետ մարդիկ պիտի մտածեն արտաքին միջավայրի (մեջ, վայր) պահպանության (պահ, պան, ություն)  միջոցներ ստեղծելու մասին:

Տիգրան 2-ի գահակալումը: Մեծ Հայքի ամբողջականության վերականգնումը

Արտավազդ 1-ից հետո` մոտ Ք.ա. 115 թվականին, գահ բարձրացավ նրա եղբայր Տիգրան 1-ը: Նա իշխեց մինչև Ք.ա. 95թ. : Նրա մահից հետո արքայազն Տիգրանը վերադարձավ Պարթևստանից և, որպես վերադարձի պայման, պարթևներին զիջեց որոշ տարածքներ:

Տիգրան 2-ի գահակալումը: Հայոց պատմության նշանավոր գործիչներից է Տիգրան 2 Մեծը: Նա ծնվել է մոտ Ք.ա. 140 թ.: Երիտասարդ հասակում պատանդ տարվելով Պարթևստան` այնտեղ մնաց մինչև 45 տարեկանը: Պարթևական արքունիքում Տիգրանն ուներ պատվավոր դիրք: Նրա դուստրն ամուսնացել է Պարթևստանի արքա Միհրդատ 2-ի հետ: Պատանդության տարիներին նա ուսումնասիրել էր Պարթևական և Հռոմեական տերությունների փորձը, որը հետագայում օգտագործեց իր գահակալության տարիներին: Ք.ա. 95 թվականին վերադառնալով Հայաստան` Տիգրանը թագադրվեց Աղձնիք նահանգի մինչ այդ անհայտ մի վայրում: Հետագայում հենց այդ վայրում նա կառուցեց իր տերության նոր մայրաքաղաք Տիգրանակերտը:

Ծոփքի վերամիավորումը: Գահ բարձրանալուն պես Տիգրան 2-ը (Ք.ա. 95-55 թթ.) սկսեց կատարել բարեփոխումներ` հատկապես ուշադրություն դարձնելով ռազմական ոլորտին:

Մեծ ծրագրեր իրականացնելուց առաջ անհրաժեշտ էր նախ լիովին միավորել Մեծ Հայքի թագավորությունը, ինչը չէր հաջողվել Արտաշես 1-ին: Ծոփքի թագավորությունը շարունակում էր դեռ անջատ մնալ Մեծ Հայքից: Իր թագավորության երկրորդ տարում` Ք.ա. 94 թվականին, Տիգրան 2-ը պարտության մատնեց այնտեղ իշխող Ատրանես Երվանդունուն և Ծոփքը վերամիավորեց Մեծ Հայքին: Հայոց արքան ծրագրել էր շարունակել իր նվաճումները: Դրա համար անհրաժեշտ էր մեկտեղել ռազմական, տնտեսական և դիվանագիտական հմտությունները:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ո՞վ և ե՞րբ է թագավորել Մեծ Հայքում Արտաշես 1-ից հետո:

Ք.ա. 160-115 թթ Արտաշես 1-ից հետո թագավորել է Արտավազդ 1-ը:

 

2. Ո՞վ էր Տիգրան 2-ի հայրը, և ե՞րբ է նա թագավորել:

Տիգրան 2-ի հայրը Տիգրան 1-ին է, որը թագավորել է ք.ա 115-95 թթ.: 

 

3. Ե՞րբ և ինչպե՞ս է տեղի ունեցել Ծոփքի վերամիավորումը Մեծ Հայքին: