Փիղը (Տեքստային աշխատանք)

Ուշադիր կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները։

Փղերն աշխարհի ամենախոշոր ցամաքային կենդանիներն են: Նրանք կարող են կշռել մինչև 12 տոննա: Եվ իրենց չափերին համապատասխան նրանք նաև մեծ ու բարի սիրտ ունեն։

Գոյություն ունեն 2 տեսակի փղեր՝ աֆրիկական և հնդկական: Նրանք շատ նման են իրար, միայն թե աֆրիկական փղերի ականջները, որ կարծես կաշվե հովհարներ լինեն, ավելի մեծ են, քան հնդկական փղերինը: Փղերի ականջների լայնությունը կարող է հասնել 4 մետրի: Ականջներով փղերը հով են անում իրենց և պաշտպանվում միջատներից:

Սակայն ամենահետաքրքիրը փղի կնճիթն է: Կնճիթը շատ զգայուն է. փիղը կնճիթով կարող է կատարել ինչպես նուրբ աշխատանք (օրինակ՝ գետնից բարձրացնել մորու մեծության պտուղը, մի փունջ խոտ պոկել), այնպես էլ դժվար ու ծանր (մի հաստ ճյուղ պոկել բարձր ծառից):

Այս հսկա կենդանին սնվում է խոտով ու տերևներով: Իր քաշին համապատասխան՝ նա ամեն օր ուտում է մեծ քանակությամբ կեր՝ 45–450 կգ կեր:  Իսկ դրա համար նա կեր է փնտրում օրվա 16 ժամը: Կախված ջերմաստիճանից՝ նա խմում է 100 – 300լիտր ջուր: Խմելու ջուրը նա նույնպես վերցնում է կնճիթով: Կնճիթն իր մեջ կարող է պահել 7,5 լիտր ջուր: Կնճիթը ջրով լցնելով՝ փիղն այն մոտեցնում է բերանին և ներս քաշում ջուրը: Իսկ շոգ ժամանակ կնճիթով վերից վար նաև ջրում է իրեն, ապա ավազ է ցանում վրան, որպեսզի տզերը չխրվեն մաշկի մեջ: Փղերը նաև հրաշալի լողալ են կարողանում: Նրանք քնում են կանգնած՝ իրար հենվելով: Միայ փոքրիկ փղերն են քնելիս պառկում գետնին:

Հանդիպելիս փղերը  ուրախ ողջունում են միմյանց՝ կնճիթերն իրար փաթաթելով: Նրանք չափազանց հոգատար են միմյանց հանդեպ: Երբ փիղը խճճվում է թակարդում կամ ընկնում փոսի մեջ, մյուս փղերը, մեկնելով իրենց կնճիթները, օգնում են նրան դուրս գալ: Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը չեն լքում, կողքերից զգուշորեն պահելով, նրան տանում են իրենց հետ: Նրանք երբեք չեն լքում մորը կորցրած ձագին: Փղերն ուրախանում և տխրում են միասին, ամբողջ խմբով: Փղերը նաև կարողանում են ծիծաղել:

 

Տեքստային առաջադրանքներ

  1. Ինչպիսի՞ն են փղի չափերը։

Փղերն աշխարհի ամենախոշոր ցամաքային կենդանիներն են: Նրանք կարող են կշռել մինչև 12 տոննա:

  1. Քանի՞ տեսակի փղեր գոյություն ունեն։ Գրի՛ր տեսակները։

Գոյություն ունեն 2 տեսակի փղեր՝ աֆրիկական և հնդկական:

  1. Ինչո՞վ է սնվում փիղը և որքա՞ն է ուտում։
    Այս հսկա կենդանին սնվում է խոտով ու տերևներով: Իր քաշին համապատասխան՝ նա ամեն օր ուտում է մեծ քանակությամբ կեր՝ 45–450 կգ կեր:
  2. Տեքստից դուրս գրի՛ր փղերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը
    Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը չեն լքում, կողքերից զգուշորեն պահելով, նրան տանում են իրենց հետ: Նրանք երբեք չեն լքում մորը կորցրած ձագին: Փղերն ուրախանում և տխրում են միասին, ամբողջ խմբով: Փղերը նաև կարողանում են ծիծաղել:
  3. Փղերն ինչպե՞ս են ողջունում իրար։
    Հանդիպելիս փղերը  ուրախ ողջունում են միմյանց՝ կնճիթերն իրար փաթաթելով:

Բառային առաջադրանքներ

  1. Գրի՛ր կանաչ գույնով նշված բառերի հոմանիշները։

Բարի-գթասիրտ

Նուրբ-քնքուշ

Մեծ-հսկա

Թակարդ- ծուղակ

  1. Գրի՛ր կապույտ գույնով նշված բառերի հականիշները:
    մեծ-փոքր
    դժվար-հեշտ
    ծանր-թեթև
    շոգ
    հով
  2. Նշված բառերից առաջ գրի՛ր ինչպիսի հարցին պատասխանող բառեր:

Հսկա փիղ

Հրաշալի ընկեր

փափուկ ձագ

հզոր կնճիթ

  1. Շարունակի՛ր ըստ օրինակի՝ օգնել․․․․օգնել ընկերոջը։
    Դուրս գալ զբոսնելու

     Ողջունել ընկերոջը

    Վերցնել հեռախոը

    Ներս քաշել ջուրը

  2. Բառեր ավելացրո՛ւ տրված նախադասությանը։

    Բուսակեր կենդանին սնվում է համեղ խոտով։

 

 

Դոնալդ Բիսեթ․ Պահմտոցի (Տեքստային աշխատանք)

Ուշադիր կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները։

Մի անգամ Մութը որոշեց պահմտոցի խաղալ Լուսնի հետ։

Նա թաքնվեց մերթ տների ետևում, մերթ ծխնելույզների ետևում, եւ շունչը պահած, այնքան նստեց, մինչև Լուսինն անշտապ ու թաքուն մոտեցավ ու գտավ նրան։

Երբեմն էլ Մութը դեսուդեն էր նետվում, նախքան կկարողանար թաքնվել ճանապարհն անցնող կատվի կամ շան ետևում։ Եվ, ընդհանրապես, նա կարողանում էր ճարպկորեն թաքնվել Լուսնից։

Բայց մեկ էլ Արևը ծագեց ու փոխվեց ամեն ինչ։

— Այ, հիմա կստանաս,— ասաց Լուսինը։— Տեսնենք, թե Արևի՞ց որտեղ կթաքնվես։

— Երեխաների ետևում,— երբ նրանք դպրոց գնան,— պատասխանեց Մութը։— Ես կդառնամ նրանց ստվերը։

— Ինչ խոսք, որ խելոք ես մտածել,— ասաց Լուսինը։— Բայց երբ երեխաները մտնեն դպրոց, այդ դեպքում ո՞ւր կթաքնվես։ Հիմարիկ, ես քեզ լավ խորհուրդ կտամ․ թաքնվիր Երկրի մյուս կողմում, այլապես Արևն անմիջապես կգտնի քեզ։

— Չի գտնի,— պատասխանեց Մութը։— Սպասիր ինքդ կտեսնես, որ չի գտնի։

Բայց Արևն ավելի ու ավելի բարձրացավ երկնակամարի վրա, Մութն այնուամենայնիվ նահանջեց դեպի Երկրի մյուս կողմը ու այնտեղ գիշեր եղավ։ Իսկ այս կողմում Արևի հետ պահմտոցի խաղալու համար մնացին միայն մի քանի փոքրիկ մուգ շերտեր։

Այդ շերտերը շատ ուրախ էին, վազում էին մարդկանց ետևից, վազում էին նույնիսկ կովերի ետևից, իսկ մի քանիսը դարձան թռչունների ստվերներ և նրանց հետ թռչում էին մարգագետիններով։ Բայց ի վերջո, Արևը նրանց բոլորին էլ գտավ, ու մնաց միայն մի մուգ շերտ։

— Քեզ էլ կբռնեմ,— ասաց Արևը։— Որտեղ էլ թաքնվես՝ կբռնեմ։

— Չես կարող,— ասաց մուգ շերտը։— Ես այնպիսի տեղ գիտեմ, ուր ինձ երբեք չես գտնի։ Աչքերդ փակիր ու հաշվիր մինչև տասը, իսկ ես կթաքնվեմ։

Արևն անցավ թուխպի ետևը և հաշվեց մինչև տասը։ Հետո նորից դուրս եկավ։

— Հավանաբար, թաքնվել է մեկնումեկի ետևում ու դարձել նրա ստվերը,— մտածեց Արևը։

Եվ Արևը լուսավորեց բոլոր անկյունները, խորշերը, բայց Մութը կորել էր ու կորել։ Մի օր էլ լուսավորեց, հաջորդ օրը լուսավորեց Մութին գտնելու համար, բայց այնպես էլ չգտավ ու չէր էլ կարող գտնել, որովհետև Մութը հարմար տեղ էր թաքնվել՝ սանդուղքի տակի նկուղում։

— Ի՜նչ հաճելի է այստեղ,— մտածեց Մութը,— այլևս դուրս չեմ գա։

Ու այլևս դուրս չեկավ։

Ահա թե ինչու՝ սանդուղքի տակ գտնվող նկուղում միշտ մութ-֊մութ է։

Տեքստային առաջադրանքներ

  1. Պահմտոցի խաղալիս Մութը որտե՞ղ էր թաքնվում Լուսնից:

Մութը լուսնի հետ պահմտոցի խաղալիս թաքնվում է տների հետևում։

  1. Որտե՞ղ էր Լուսինը Մութին առաջարկում թաքնվել:

ա) երեխաների ետևում

բ) Երկրի մյուս կողմում

գ) ճանապարհն անցնող կատվի կամ շան ետևում

դ) մութ տների և ծխնելույզների ետևում

  1. Ի՞նչն էր քեզ համար ամենից զարմանալին այս պատմության մեջ: Դո՛ւրս գրիր այդ հատվածը:

Հիմարիկ, ես քեզ լավ խորհուրդ կտամ․ թաքնվիր Երկրի մյուս կողմում, այլապես Արևն անմիջապես կգտնի քեզ։ Ինձ համար այս նախադասությունը զարմանալի էր, քանի որ Մութի համար երկրի մյուս կողմը անցնելը այդքան հեշտ էր։

 

  1. Տեքստից դո՛ւրսգրիրպատմողական և հարցական նախադասություն:

Պատմողական նախադասություն

Մի անգամ Մութը որոշեց պահմտոցի խաղալ Լուսնի հետ։

Հարցակական նախադասուոթյուն
Բայց երբ երեխաները մտնեն դպրոց, այդ դեպքում ո՞ւր կթաքնվես։

  1. Ի վերջո Մութը կարողացավ թաքնվել Արևից՝

Ա) սանդուղքի վրա

Բ) ծխնելույզների ետևում

Գ) սանդուղքի տակի նկուղում

Դ) մարդկանց ետևում

  1. Մութին թաքնվելու մի տեղ էլ դո՛ւ առաջարկիր:

Մու՛թ, ես քեզ խորհորրդ եմ տալիս, որ դու թաքնվես ծխնելույզի մեջ։

 

 

Բառային աշխատանք

  1. Նշված բառերից առաջ գրի՛ր ինչպիսի  հարցին պատասխանող բառեր:

 

Մեծ նկուղ

Պայծառ լուսին

Լավ դպրոց

Բարի մարդ

  1. Ըստ օրինակի կատարի՛ր առաջադրանքները՝ օրինակ՝ երգել-երգ:

թաքնվել-թաքստոց

խաղալ-խաղ

բարձրանալ-բարձր

մտածել-միտք

  1. Գրի՛ր կապույտ գույնով նշված բառերի հոմանիշները:

Թաքուն-գաղտնի
անմիջապես-իսկույն
ստվերը-շվաք
նկուղ- գետնահարկ

  1. Գրի՛ր կանաչ գույնով նշված բառերի հականիշները:

Մութ-լույս
բարձրացավ-իջավ
փոքրիկ-մեծ
հաճելի-տհաճ

 

Մաթեմատիկայի ստուգատեսի երկրորդ կանգառը՝ չափումը

Այսօր մենք կատարեցինք մաթեմատիկայի ստուգատեսի երկրորդ կանգառը՝ չափումը։ Ես չափեցի եռանկյան կողմերը։ Եռանկյան մի կողմը 25սմ է, մյուս կողմը 24սմ էր, իսկ երրորդ կողմը՝ 30սմ։ Հետո հաշվեցի եռակյան պարագիծը։ Այդպես՝ 25սմ+24սմ+30սմ=79սմ: Ստացվեց 79սմ։ Հետո չափեցի սեղանի կողմերը։ Սեղանի երկարությունը 120սմ էր, իսկ լայնությունը՝ է 60սմ։ Հետո հաշվեցի սեղանի պարագիծը և մակերեսը։ Պարագիծը գտնելու համար  գումարեցի լայնությունը և երկարությունը ապա կրկնապատկեցի։ 120+60=180 180×2=360: Այպիսով  սեղանի պարագիծն է 360սմ։
Իսկ մակերեսը գտնելու համար ես սեղանի կողմերը իրար հետ բազմնապատկեցի:
120×60=72oo քառ. սմ
Նշանակում է, որ սեղանի մակարեսն է 72oo քառ. սմ։

Տեքստային աշխատանք

                                                                          Վագր

Կատվազգիների ընտանիքին պատկանող այս կենդանին ամենախոշոր գիշատիչներից է: Վագրի մարմնի երկարությունը հասնում է մինչև երեք մետրի, իսկ կշիռը մոտ երեք հարյուր կիլոգրամ է

Վագրն ապրում է լեռնային անտառներում: Հրաշալի որսորդ է։ Վազում է արագ և կարող է երկար հետապնդել որսին: Սակայն այդպես ավելի քիչ է պատահում։ Խորամանկ գիշատիչը մեծ մասամբ հարձակվում է թաքստոցից․ շերտավոր գունավորման շնորհիվ  թաքնվում է թփերի մեջ և նույնիսկ մոտիկից չի նկատվում: Բացի այդ՝ որսում է հիմնականում հիվանդ ու թույլ կենդանիներ։
Վագրը որսին հետապնդելիս  երկար լողում է, սակայն սիրում է նաև հենց այնպես լողալ։

Վագրի հզոր ժանիքներ ունի, բայց անգամ թաթի մի հարվածով կարող է որսին սպանել։

Նրա ցատկերը հասնում են հինգ մետրի։

Վագրը հարձակվում է եղջերուների, վարազների, լեռնային այծերի, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընտանի կենդանիների վրա: Եթե որս չի գտնվում, քաղցած վագրը սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ մորեխներով: Բայց կարող է նաև երկար ժամանակ դիմանալ առանց սննդի:

Մարդու վրա վագրը հարձակվում է, երբ վերջինս փորձում է բռնել կամ սպանել նրա ձագին, վիրավորում է գազանին կամ էլ խանգարում որսն ուտելուն:

Վագրը ունենում է երկուսից չորս ձագ: Ապրում է քսան և ավելի տարի:

Այժմ վագրերի թիվը խիստ կրճատվել է։ Նրանք գրանցված են Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում:

Առաջադրանքներ

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Վագրն ապրում է.
  • լեռներում,
  • անտառներում,
  • անապատներում,
  • լեռնային անտառներում

2․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Վագրը կշռում է.

  • 500 կգ,
  • 1 տոննա,
  • 250 կգ,
  • 300 կգ:

3․ Ընդգծի´ր սխալ պատասխանը: Վագրը որս անելիս.

  • թաքնվում է թփերի մեջ և գաղտագողի է հարձակվում,
  • չի թաքնվում և գաղտագողի չի հարձակվում:

4․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը:

  • Վագրերը ջրից վախենում են և երբեք ջուրը չեն մտնում։
  • Վագրերը ջրային կենդանիներ են և ապրում են ջրում։
  • Վագրը որսին հետապնդելիս երկար լողում է, սակայն սիրում է նաև հենց այնպես լողալ։
  • Վագրերը լողալ չեն սիրում և ջուրը մտնում են միայն որսին հետապնդելիս։

5․ Տեքստից դո´ւրս գրիր այն հատվածը, որտեղ գրված է, թե ինչով է սնվում վագրը, երբ որս չի գտնում։
Եթե որս չի գտնվում, քաղցած վագրը սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ մորեխներով:

6․ Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար վագրերի մասին:

Ես վագրերի մասին իմացա այն, որ նրանք ամենամեծ գիշատիչներից մեկն են։ Իմացա նաև որ երբ, որս չեն գտնում ուտում են մկներ, գորտեն մորեխներ և այլ փոքրիկ կենդանիներ։

7․ Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։

          Արագ-դանդաղ

          երկար- կարճ

          քիչ-շատ

          հիվանդ-առողջ

 

8․ Դո՛ւրս գրիր երկու թիվ ցույց տվող բառ՝ թվական:
1 երեք հարյուր
2 երեք

9․ Ինչպիսի՞ն է վագրը։ Գրի՛ր երկու բառ։
1. Արագավազ
2. խոշոր

 

10․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «հրաշալի», «թույլ» բառերը ցույց են տալիս.

  1. թիվ,
  2. առարկա,
  3. գործողություն,
  4. հատկանիշ:

Հայրենագիտության տարեկան հաշվետվություն

Հայրենագիտություն

Այս տարի հայրենագիտություն առարկայից սովորել եմ բազմաթիվ հետաքրքի տեղեկություններ մեր հայրենիքի՝ Հայաստաի մասին։ Սովերել եմ Հայաստանի մարզերի, մարզկետրոնների և քաղաքների մասինՀայաստանի սահմանակից պետություների մասին, ինչպես նաև անցել ենք հայկական դիցաբանության մասին, Հայաստանի  արքայատոհմների մասին՝ Արշակունիների, Բագրատունիների և Արտաշեսյանների մասին, Առասպելներ բնության երևույթների մասին։ Ծանոթացել եմ հին հայկական սովորույթների և ավանդույթների, ինչպես նաև դիցաբանության և առասպելների հետ, Հայաստանի անցյալի և ներկայի հետ։

Հայրենագիտություն առարկայից մասնակցել եմ մի շարք նախագծերի՝ Իմ բնակավայրըԻմ ծագումըՀՀ մարզերը և բնակավայրերը, որտեղ ես եղել եմ, «Կամրջելով իմ և ծնողներիս Ամանորը. նմանություններն ու տարբերությունները», Իմ տոհմածառը նախագծում մենք պետք էինք գրել մեր նախնիների մասին։

Իմ բնակավայրը նախագծի շրջանակներում մենք պետք է նկարագրեինք և ներկայացնեինք այն բնակավայրերը, որտեղ բնակվում ենք։ Ես ներկայացրեցի Հարավ-արևմտյան թաղամասի (ՀԱԹ) մասի, որտեղ որ ես այժմ բնակվում եմ։

Իմ ծագումը նախագծի շրջանակներում ներկայացրել եմ իմ և իմ ծնողների ծագումը։

ՀՀ մարզերը և բնակավայրերը, որտեղ ես եղել եմ նախագծի շրջանակներում պատմել եմ այն մարզերի և բակավայրերի մասին, որտեղ ես այցելել և ճամփորդել եմ։

«Կամրջելով իմ և ծնողներիս Ամանորը. նմանություններն ու տարբերությունները» նախագծի շրջանակներում ներկայացրել եմ իմ ծնողերի այն ամանորյա ավանդույթները և սովորույթները, որոնք տարբերվում այսօրվա սովորական դարձած ավանդույթներից։

Իմ տոհմածառը  նախագիծն իմ ամենասիրելի նախագիծն էր։ Ես շատ մեծ բավականություն ստացա Իմ տոհմածառը ընտանեկան նախագծից, որովհետև շատ հետաքրքիր տեղեկություններ իմացա իմ ընտանիքի անդամների նախնիների պատմության մասին և իմացա շատ հետաքրքիր փաստեր իմ տոհմի մասին։

Բացի Հայաստանի մարզերի և քաղաքների մասին ուսումնասիրելուց, դասարանով կատարել ճամփորդություններ դեպի Մեղրաձոր, Գառնու տաճար, Գեղարդի վանք, Չարենցի կամար և Երևանի  տեսարժան վայրերից Մատենադարան։ Ճամփորդություներից մի քանի օր առաջ հետաքրքիր փաստեր ենք հավաքել նշված տեսարժան վայրերի մասին, քանի որ անհրաժեշտ է նախօրոք ումնասիրել այն վայրեը, որոնք ճամփորդելու ենք։ Ճամփորդում ենք Կոտայքի մարզ, Ճամփորդում ենք դեպի Մատենադարան։ Այս կիսամյակի ընթացքում անցել ենք Քարի դարի մասին, Նախնադարյան մարդու առօրյան /սցենար/։ Ուսումնասիրել ենք նաև Հայաստանի ազգային փոքրամասնություների մասին՝ Քրդերի, Ասորիների մասին։  Մի քանի դասեր ենք ունեցել պարոն Տիգրանյանի հետ, ինչպես նաև հանդիպում ենք ունեցել քրդական համայնքի ներկայացուցիչ Լիանա Մհոյանի հետ։

 

 

 

Մայրենիի հաշվետվություն

Մայրենի

Այս ուսումնական տարին շատ հետաքրքիր անցավ, որովհետև մեր դասերը ավելի բազմազան  դարձան։ Օրինակ՝ մենք սկսեցինք բանավոր դասեր անել, ավելի շատ տեքստային և բառային աշխատանքներ կատարել և այլն։ Մենք ավելի մանրամասն ուսումնասիրեցինք խոսքի մասերը՝ բայերը, գոյակաները, ածականներ, մակբայներ, դերանուններ, թվականներ, ձայնարկություն և այլն, բառակազմությունից՝ պարզ, բարդ, ածանցավոր (նախածանցավոր և վերջածանցավոր) և բարդածանցավոր բառերը, ինչպես նաև հոմանիշ, հականիշ բառերը, թևավոր խոսքեր և դարձվածքներ, անցել ենք նաև պարզ և բարդ նախադասությունները, նախադասությունների տեսակները՝ պատմողական, հարցական, ժխտական, բացականչական, հրամայական նախադասություններ։ Կատարել ենք բազմաթիվ տեքստային առաջադրանքներ և կարդացել ենք տարբեր հեղինակների ստեղծագործություններ՝ բանաստեղծություններ, պատմվածքներ, հեքիաթներ, առակներ։ Կատարել ենք նախագիծ Իմ նախագիծը։ Իմ նախագծի շրջանակներում մենք ստեղծում էինք տեքստային աշխատանքներ՝ առաջադրանքների տեսքով։ Հորինել եմ նաև տարբեր հորինուկներ, որոնց հետ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝ Իմ մոլորակը, Ձին ու սիրամարգը, Հորինուկ․ Հրաշք ծառը։

Իմ զբաղմունքը

Նկարչությունը իմ սիրելի զբաղմունքն է։ Նկարչությամբ զբաղվել են նույնիսկ նախնադարյան մարդիկ նկարելով քարանձավների պատերի և ժայռերի վրա։ Ինձ դուր է գալիս նկարել, քանի որ ես նկարի մեջ կարող եմ արտահայտել իմ մտքերը, երևակայությունը և աշխարհընկալումը որպես առանձին արվեստ։ Ինձ դուր է գալիս ստանալ տարբեր, նորանոր երագներ՝ միախառնելով գույները։ Հատկապես սիրում եմ նկարել իմ կողմից հորինված և տարբեր մուլտֆիլմերի ու ֆիլմերի հերոսներին, կենդանիներին, բնություն և այլն։

Ներկեր

Ներկերը ստանում են տարբեր իրերից՝ քարերից սկսած միջև բույսեր։ Քարերից ստանում են գեղեցիկ գույներ։ Օրինակ՝ ոսկուց ստանում էին փայլուն դեղնավուն գույն, իսկ Աֆղանական լազուրիտից ստանում են կապույտ գույն։ Այդ ներկն ունի մի հատկություն՝  այն միշտ նկարում ունի տարբեր երանգներ։ Մարդիկ ստեղծել են տարբեր ներկեր, բայց սովորաբար ներկերը ժամանակի ընթացքում խամրում են, բայց որդան կարմիրից ստացված գույնը, որն օգտագործվում էր հին ժամանակներում Արարատյան դաշտում, շատ դիմացկուն է, այն չի խամրում և պահպանում է իր գեղեցիկ, վառ գույնը։

 

Մաթեմատիկայի ստուգատեսի առաջին կանգառ՝ կշռում

Այսօր մենք կատարեցինք մաթեմատիկայի ստուգատեսի առաջին կանգառը՝ կշռումը։Մոտեցա կշեռքին, նախ կշռվեցի առանձ ուսապարկի, հետո արդեն կշռվեցի ուսապարկով։ Գրանցեցի տվյալները համակարգչում՝ 32կգ 500գր, 37կգ 670գր։Այժմ դրա միջոցով կպարզեմ իմ պայուսակի զանգվածը։

37-32=5կգ

670-500=170գր․

Պատ․՝  5կգ 170գր։

Ճամփորդություն դեպի Անգլիական այգի

Այսօր մենք դասարանի երեխաներով «Երեխաների պաշտպանության միջազգային օրվա» կապակցությամբ ճամփորդեցինք դեպի Անգլիական այգի։ Արևմտյան դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանցիներն իրենց ջոկատներով և ջոկատավարներով մասնակցում էին միջոցառմանը։ Մեր ջոկատի ղեկավար ընկեր Արմինեն տեսանյութ  է պատրաստել այսօր միջոցառումից, որի հղումը կկցեմ ստորև 🙂 🙂 🙂

Ժամը 11-ին ավտոբուսով շարժվեցինք դեպի Անգլիական այգի։ Ճանապարհին շատ աշխույժ  և լավ տրամադրություն ունեինք և սկսեցինք տարբեր երգեր երգել։ Տեղ հասնելուն պես այգու խոտածածկ տարածքում մի քիչ հանգստացանք, ընդմիջում արեցինք, այնուհետև սկսեցինք տարբեր խաղեր խաղալ, փուչիկներ թռցնել և այլն։ Դրանից հետո անցանք բուն միջոցառմանը։ Երգեցինք, պարեցինք ընկեր Սեդայի թմբուկի զարկերի ներքո։ Միջոցառումից հետո ընկեր Արմինեն մեզ պաղպաղակ հյուրասիրեց։ Շատ հաճելի և յուրահատուկ օր անցկացրեցինք։ Այսօրվա ճամփորդությունից այսքանը, ցտեսություն  🙂 🙂 🙂