Մայրենիի հաշվետվություն

Մայրենի

Այս ուսումնական տարին շատ հետաքրքիր անցավ, որովհետև մեր դասերը ավելի բազմազան  դարձան։ Օրինակ՝ մենք սկսեցինք բանավոր դասեր անել, ավելի շատ տեքստային և բառային աշխատանքներ կատարել և այլն։ Մենք ավելի մանրամասն ուսումնասիրեցինք խոսքի մասերը՝ բայերը, գոյակաները, ածականներ, մակբայներ, դերանուններ, թվականներ, ձայնարկություն և այլն, բառակազմությունից՝ պարզ, բարդ, ածանցավոր (նախածանցավոր և վերջածանցավոր) և բարդածանցավոր բառերը, ինչպես նաև հոմանիշ, հականիշ բառերը, թևավոր խոսքեր և դարձվածքներ, անցել ենք նաև պարզ և բարդ նախադասությունները, նախադասությունների տեսակները՝ պատմողական, հարցական, ժխտական, բացականչական, հրամայական նախադասություններ։ Կատարել ենք բազմաթիվ տեքստային առաջադրանքներ և կարդացել ենք տարբեր հեղինակների ստեղծագործություններ՝ բանաստեղծություններ, պատմվածքներ, հեքիաթներ, առակներ։ Կատարել ենք նախագիծ Իմ նախագիծը։ Իմ նախագծի շրջանակներում մենք ստեղծում էինք տեքստային աշխատանքներ՝ առաջադրանքների տեսքով։ Հորինել եմ նաև տարբեր հորինուկներ, որոնց հետ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝ Իմ մոլորակը, Ձին ու սիրամարգը, Հորինուկ․ Հրաշք ծառը։

Իմ զբաղմունքը

Նկարչությունը իմ սիրելի զբաղմունքն է։ Նկարչությամբ զբաղվել են նույնիսկ նախնադարյան մարդիկ նկարելով քարանձավների պատերի և ժայռերի վրա։ Ինձ դուր է գալիս նկարել, քանի որ ես նկարի մեջ կարող եմ արտահայտել իմ մտքերը, երևակայությունը և աշխարհընկալումը որպես առանձին արվեստ։ Ինձ դուր է գալիս ստանալ տարբեր, նորանոր երագներ՝ միախառնելով գույները։ Հատկապես սիրում եմ նկարել իմ կողմից հորինված և տարբեր մուլտֆիլմերի ու ֆիլմերի հերոսներին, կենդանիներին, բնություն և այլն։

Ներկեր

Ներկերը ստանում են տարբեր իրերից՝ քարերից սկսած միջև բույսեր։ Քարերից ստանում են գեղեցիկ գույներ։ Օրինակ՝ ոսկուց ստանում էին փայլուն դեղնավուն գույն, իսկ Աֆղանական լազուրիտից ստանում են կապույտ գույն։ Այդ ներկն ունի մի հատկություն՝  այն միշտ նկարում ունի տարբեր երանգներ։ Մարդիկ ստեղծել են տարբեր ներկեր, բայց սովորաբար ներկերը ժամանակի ընթացքում խամրում են, բայց որդան կարմիրից ստացված գույնը, որն օգտագործվում էր հին ժամանակներում Արարատյան դաշտում, շատ դիմացկուն է, այն չի խամրում և պահպանում է իր գեղեցիկ, վառ գույնը։