Աշուն․ Հովհաննես Թումանյան

Աշուն

Հովհաննես Թումանյան

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։
Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տխուր հանդերից
Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բանաստեղծության մեջ դաշտերը, անտառը, հանդերը, մեգը, տերևը ինչպիսի՞նն են:

Նախշուն անտառ, դեղին տերև, պաղ-պաղ մեգ, դեղին դաշտեր և հանդեր                                    

  1. Բանաստեղծության ո՞ր հատվածում սառնություն, ցուրտ կա: Այդ տողերը նշի՛ր:

Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին

Քամու մասին պատմող հատվածը նշի՛ր:

Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։

  1. Գույն ունեցող տողերը նշի՛ր:

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։

Քշում է տանում
Տերևը դեղին։

  1. Այս շարքից աշնանը վերաբերող բառերն ու բառակապակցությունները նշի՛ր:

Մանրահատիկ անձրև, ծաղկած ծառ, թխպոտ երկինք, շոգ, ձյունածածկ, տերևաթափ, մերկ անտառ, պաղ քամի, բուք ու բորան, ոսկեզօծ անտառ, ձնհալ:

 Պատմի՛ր ձեր բակում ապրող աշնան մասին: Նկարի՛ր ձեր բակի աշունը և տեղադրի՛ր բլոգումդ:

Աշունը մեր բակում շատ գեղեցիկ է։ Ամեն տեղ կարող ենք տեսնել դեղին, կարմիր, նարնջագույն տերևներով  ծառեր։ Ես շատ եմ սիրում թավալվել աշնանային խշխշան տերևների մեջ։  Հատկապես սիրում եմ աշնանային պայծառ օրերը, երբ մեղմ քամին է փչում, իսկ արևը շոյում է։ 

 

Задание по русскому языку

1. Дома после школы Марат рассказал маме, как сегодня прошёл урок русского языка. Прочитай рассказ Марата.

На уроке учительница сказала: «Ребята, сегодня мы вместе вспомним, как произносится сложный русский звук [щ’]. Мы все вытянули вперёд губы и немножко растянули их, как будто улыбался весь класс.

— Щ-щ-щ, — раздавалось со всех сторон, как будто на большой сковородке шипело масло, а мама собиралась жарить картошку.

— Молодцы! — похвалила всех учительница.

— Теперь поиграем! Если к слову мы прибавим слоги -ище или -щик, мы получим новые слова. Например: город — городище, барабан — барабанщик, дом — домище, обман — обманщик.

2.Допиши слоги -щик, -ище к словам

глаз- глазище, волк-волчище, кот-котище, обман- обманщик, гонять- гонщик, сварить-сварщик.

3.Найди на рисунке слова на букву щ. Запиши их.

щенок, ящик, щётка.

4. Сначала выпиши слова с буквой щ в начале слова, затем в середине слова и в конце слова.
щи, щипцы, щит, щель, щенок, щётка.

площадь, ящик, овощи,   помощь, вещь, пища.

борщ,  товарищ.

5. Образуй новые слова.

У котёнка усы, а у тигра усищи.

У котёнка глаза, а у тигра  глазище.

У котёнка лапы, а у тигра лапище.

У котёнка когти, а у тигра когтище.

У котёнка зубы, а у тигра зубище.

 Խխունջն ու Սունկը. Աթաբեկ Խնկոյան

 Խխունջն ու Սունկը

Հեղինակ՝ Աթաբեկ Խնկոյան

Նստել էր խխունջը սունկի վրա, բարկանում էր, նեղանում ու անցնող-դարձողին նախատում:
-Էս ի՛նչ է թռչկոտում ճպռոտ ճպուռը, ասես չի կարող ինձ նման ծանր ու մեծ նստել:
Թիթեռները թռչկոտում են, թռչունները ծլվլում, խխունջը նորից կատաղում է.
— Սրանք ի՞նչ են թռչում, թռչկոտում, ի՞նչ են երգում, էլ ուրիշ բան ու գործ չունե՞ն: Ա՛յ, ուրիշ բան եմ ես, ոչ թռչկոտում եմ, ոչ երգում: Թռչելս ո՞րն է, երգելս ո՞րը:
— Է՜,  քույրիկ խխունջ, — հառաչում է սունկը, — գիտե՞ս ինչու ենք լուռումունջ մնացել էստեղ. ոչ թռչել գիտենք և ոչ էլ՝ երգել:

նախատել — ամոթանք տալ, մեղադրել, հանդիմանել
ծանր ու մեծ — լուրջ
հառաչել — տխուր ձայն հանել, հոգոց հանել, ախ քաշել
ճպռոտ — կեղտոտ, փնթի, անլվա

  1. Ինչպե՞ս են ավարտվում այս նախադասությունները. գրի՛ր:
  • Էս ի՜նչ է թռչկոտում ճպռոտ ճպուռը , ասես չի կարող ինձ նման ծանր ու մեծ նստել:
  • Սրանք ի՞նչ են թռչում-թռչկոտում, ի՞նչ են երգում, էլ ուրիշ բան ու գործ չունե՞ն:
  1. Ի՞նչ պատասխանեց սունկը խխունջին. գրի՛ր:

     Սո՛ւնկ, գիտե՞ս՝ ինչու ենք լուռ ու մունջ նստել:

Է՜, քույրի՛կ խխունջ, որովհտև ոչ թռչել գիտենք և ոչ էլ՝ երգել:

  1. Հետևյալ բառերը դարձրո՛ւ հոգնակի թիվ:

  Ճպուռ- ճպուռներ

Խխունջ-խխուջներ

Սունկ-սնկեր

Երգ-երգեր

Թիթեռ-թիթեռներ

  1. Շարունակի՛ր:

      Լինում է, չի լինում, մի ուրախ և երգող ճպուռ է լինում։ Էս ճպուռը բոլորին ուրախացնում է իր երգ ու պարով, ու բոլորը նրան շատ էին սիրում։ Բայց մի օր ճպուռը այնքան բարձր ու երկար է երգում, որ ձայնը կտրվում է։ Այդ մասին իմանում է նրա ընկեր մրջյունը, որը գնում և մեղրամոմ է խնդրում իր ընկեր մեղվից։ Մեղուն իր պաշարներից մի կտոր բուժիչ մեղրամոմ է տալիս մրջյունին։ Մրջյունը բերում-տալիս է ճպուռին։ Ճպուռը ուտում է մեղրամոմը և բուժվում։ Ուրախ ճպուռը շարունակում է բոլորին ուրախացնել իր երգ ու պարով։

ԽՈԶՆ ՈՒ ԱԳՌԱՎԸ

ԽՈԶՆ ՈՒ ԱԳՌԱՎԸ

Մի դարավոր կաղնու տակ
Խոզը ագահ ու անհագ,
Այնքան կաղին զխտվեց,
Որ ցած ընկավ ու փռվեց:
Զարթնեց քնից ու տակից
Ծառը փորեց արմատից:
— Ի՞նչ ես անում, այ անգետ, —
— Ագռավն ասաց վերևից: —
Խա՞ղ ես անում ծառի հետ,
Կչորանա արևից:
— Չորանում է` չորանա,
— Ինձ ի՞նչ օգուտ` զորանա,
Միայն կաղին ունենամ,
Ուտեմ, պառկեմ, գիրանամ:
— Այ ապերախտ կենդանի,
Ով քեզ նման վիզ ունի`
Իր կույր աչքով չի տեսնի,
Որ կաղինը հյութալի
Լոկ այս ծառն է ձեզ տալի, —
Ագռավն ասավ խոզուկին,
Էն կախ գլուխ կուզիկին:

 

  1. Բառարանի օգնությամբ գտի՛ր նշված բառերի հոմանիշները։

Ագահ- անկուշտ, անհագ

Ապերախտ-երախտամոռ, անշնորհակալ,

Անհագ- անկուշտ, ագահ

 

Կուզիկ- սապատավոր, կորամեջք

 

  1. Ինչպիսի՞նն էր առակի խոզը: Բնութագրի՛ր խոզին

Առակի խոզուկը շատ ագահ և անկուշտ էր։ Նա այնքան տգետ և անտեղյակ էր, որ չգիտեր՝ եթե փչացնի ծառերի արմատները, ապա չի ունենա իր սիրելի կաղինները։

 

  1. Նամակ գրի՛ր առակի խոզին: Իչպիսի՞ խորհուրդ 

կտաս:

 

Սիրելի խոզուկ,

Ես գիտեմ, որ դու շատ ես սիրում կաղին ուտել։ Եվ որպեսզի միշտ շատ համեղ և հյութեղ կաղին ունենաս, չպետք է փչացնես ծառի արմատները։

Սիրով

Կարեն Հովհաննիսյան

 

 

  1. 4. Տրված բառերով կազմի՛ր բառակապակցություններ:

 

Կաղնի, ծառ, աչքեր, կենդանի, ագռավ

 

Հյութեղ և համեղ կաղին

Գեղեցիկ ծառ

Անկուշտ կենդանի

Կանաչ աչքեր

Մեծ սև ագռավ

 

 

 

шар — шары
гриб — грибы
стол — столы
сад — сады
куст — кусты
парта — парты
слива — сливы
кукла — куклы
школа — школы
класс — классы
комната — комнаты
ваза — вазы

 

 

бил — был
мил — мыл
вил — выл
Нил — ныл
сито — сыто
мишка — мышка

Աստղեր

Աստղեր

Երբ Արևը մայր է մտնում, երկինքը մթնում է, և այնտեղ հայտնվում են աստղերը: Դրանք անթիվ-անհամար են: Այնքան շատ, որ ինչքան էլ ուզենանք, չենք կարողանա հաշվել: Դա միայն գիտնականները կարող են անել: Բայց գիտե՞ ք, որ իրականում աստղերն էլ Արևի նման մեծ են, Արևի նման պայծառ ու տաք: Այսինքն` նրանք բոլորն էլ հրեղեն վիթխարի գնդեր են, ինչպես Արևը: Բայց աստղերը մեզանից միլիոն անգամ ավելի հեռու են, քան Արևը: Իսկ մեզ մոտիկ, սեղանին դրված մոմի լույսն ավելի պայծառ է երևում, քան հեռվում գտնվող մեքենայի կամ խարույկի պայծառ լույսը:

Այդ է պատճառը, որ աստղերը մութ երկնքում ընդամենը թույլ լույս արձակող կետեր են թվում:

 Վիթխարիշատ մեծ, հսկա

  1. Շարունակի՛ր.

Երբ Արևը մայր է մտնում, երկինքը մթնում է, և այնտեղ հայտնվում են աստղերը:

Բայց աստղերը մեզանից միլիոն անգամ հեռու են, քան Արևը:

Այդ է պատճառը, որ աստղերը մութ երկնքում ընդամենը թույլ լույս արձակող կետեր են թվում:

  1. Գրի՛ր հականիշ բառեր.

Մթնել- լույսանել, լուսավորվել, պայծառանալ

շատ — քիչ, պակաս

մեծ- փոքր, պստիկ, փոքրիկ, մանր

տաք- սառը, պաղ, ցուրտ

հեռու- մոտ, մոտիկ

մութ – լույս

թույլ – ուժեղ

  1. Կարմիրով ներկի՛ր այն նախադասությունը, որտեղ թիվ կա:

 Տեքստից առանձնացրո՛ւ ի՞նչ, ինչե՞ր, ինչպիսի՞ հարցերին պատասխանող բառեր և գրի՛ր համապատասխան սյունակում.

Ի՞նչ Ինչե՞ր Ինչպիսի՞
աստղ աստղեր անթիվ-անհամար

պայծառ

տաք

Արև մեծ

պայծառ

տաք

գունդ գնդեր հրեղեն

վիթխարի

լույս լույսեր պայծառ
երկինք մութ

 

 

Աշուն. Կոմիտաս

Աշուն․ Կոմիտաս

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ:

 

Օգտվելով առցանց բառարանից` բացատրի՛ր անհասկանլի բառերը:

Սարսել – սարսռալ, սարսափել, սասանել, տատանել

Մառան – մրգապահոց, գետնափոր տեղ՝ նկուղ տարբեր մթերքներ պահելու համար:

Սաղարթ – Ծառի տերևներն ու տերևախիտ ճյուղերը

Տարափ — Հորդ անձրև

Փորձի՛ր պատմել, թե ինչպիսի՞նն է այս բանաստեղծության աշունը:

Աշունն այս բանաստեղծության մեջ շատ բերքառատ և մրգաշատ է։ Աշունը տերևները ներկում է դեղին, կարմիր, նարնջագույն։ Բանաստեղծության մեջ աշունը քամոտ, անձրևոտ և աղմկոտ է։

Լրացրո՛ւ բաց թողած տառերը:

Տերև, միրգ, գիրկ(գիրք), սաղարթ, արև, մրգատու, տերևաթափ, գրկախառնվել, սաղարթախիտ, արևամուտ:

 

Ճպուռն ու մրջյունը

                                       

 

  Ճպուռն ու մրջյունը                                                              Աթաբեկ Խնկոյան

Թռի-վռի
Մի ճպուռ,
Ողջ ամառը
Շուռ ու մուռ,
Երգեց, ճռռաց.
Ճռճռաց:
Մին էլ, ըհը՜,
Ձմեռը,
Փռեց իրա
Թևերը.
Բացեց գորգը
Սպիտակ,
Դաշտերն առավ
Ձյունի տակ:
Անցան պայծառ օրերը,
Էլ ո՞ րն ասեմ,
Էլ ո՞ րը,
Երբ ամեն մի

Թփի տակ
Թե սեղան կար,
Թե օթյակ:
Եկան օրեր
Ցրտաշունչ,
Ճպուռն ընկավ
Լուռ ու մունջ.
Քաղցած փորին
Էլ ի՜նչ երգ,
Ցուրտը տարավ
Ոտ ու ձեռք:
Զընգր-զընգր
Դողալով,
Ծանր-ծանր
Ս ողալով
Նա մրջյունին
Ասում էր.
— Գլխիդ մատաղ,
Սանամե՛ր,
Մի ճա՛ր արա
Շունչ առնեմ,
Ցրտից, սովից
Չմեռնեմ:
Կերակրի՛,
Տաքացրու՛,
Մինչև գարուն
Ապրեցրու:
— Ի՜նչ խաբար է,
Սանիկս,
Զարմանում եմ,
Ջանիկս,
Չաշխատեցի՞ր
Ամառը,
Ասա՛, ինչ էր
Պատճառը:
— Էդպես բանի,
Սանամե՛ր,
Էլ ժամանակ
Ո՞ վ ուներ.
Էն խոտերում
Բուրավետ
Երգում էինք
Մերոնց հետ…
— Ուրեմն դու՞ …
— Այո՛, ես
Ողջ ամառը
Դեն ու դես
Երգում էի
Մշտապես:
— Երգո՞ւ մ էիր…
Շատ բարի,
Այժմ էլ բռնի
Վեր-վերի,
Քամին ծափ տա,
Դու պարի՛:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ գտի՛ր նշված բառերի հոմանիշները։

պայծառ — լուսավոր, լուսափայլ, փայլուն, վառվռուն
լուռումունջ — առանց ձայն ու ծպտուն հանելու, սուսուփուս
քաղցած – սոված, անոթի, սովահար, սովատանջ
բուրավետ — բուրումնալի, հոտավետ, անուշաբույր, անուշահոտ
մշտապես — ընդմիշտ, միշտ, անդադար
օթյակ – օթևան

 

  1. Կանաչով նշի՛ր առակի ուրախ հատվածը։
  2. Կապույտով նշի՛ր առակի տխուր հատվածը։
  3. Ինչպիսի՞ն  էր  մրջյունը։

Մրջյունն աշխատասեր էր, սիրում էր ձմեռվա համար ուտելիքներ կուտակել, բայց չէր սիրում կիսվել իր պահուստով։

 

  1. Իսկ ճպուռն ինչպիսի՞ն էր։

Ճպուռը ծույլ էր, անհոգ և չէր մտածում վաղվա օրվա մասին։

 

  1. Արդարացրո՛ւ մրջյունին:

Մրջյունը չէր կիսվում իր կուտակած ուտելիքով, որովհետև չէր սիրում անբան և ծույլ միջատներին, ովքեր չէին հասկանում, թե ինչ բան է ջանասիրաբար աշխատել։

 

  1. Մեղադրի՛ր մրջյունին:

Մրջյուն, ինչու՞ չկիսվեցիր ճպուռի հետ քո ձմեռվա պահուստով։

 

  1. Արդարացրո՛ւ ճպուռին:

Ճպուռը ձմեռվա պահուստ չէր կուտակել, քանի որ շատ զբաղված էր պարելով, երգելով և ուրիշներին զվարճացնելով։

 

  1. Մեղադրի՛ր ճպուռին:

Ճպուռ, ինչո՞ւ ամռան տաք օրերին ձմեռվա պահուստ չկուտակեցիր, որպեսզի ցուրտ օրերին հանգիստ վայելես այն։

 

  1. Իսկ դու ինչպե՞ս կվարվեիր մրջյունի փոխարեն:

Ես մրջյունի փոխարեն կառաջարկեի ճպուռին ուտելիքի դիմաց աշխատել և ձմեռվա ցուրտ օրերը ջերմացնել իր երգ ու պարով։

  1. Նամակ գրի՛ր ճպուռին: Խորհուրդ  տո՛ւր նրան:

 

Սիրելի ճպուռ,

Եկող ամռանը երգելուց ու պարելուց բացի նաև շատ կաշխատես, որպեսզի ձմռանը, երբ ցուրտ լինի, ուտելիք ունենաս, և դու էլ մրջյունի նման անհոգ անցկացնես։ Միշտ հիշիր, որ ով ժամանակին աշխատում է, նա վայելում է երջանիկ օրեր։

 

Ագռավն ու աղվեսը․ Աթաբեկ Խնկոյան

Ագռավն ու աղվեսը

Աթաբեկ Խնկոյան

Բախտի բերմամբ,
Թե պատահմամբ,
Մի մեծ ագռավ
Մի գունդ պանիր
Դաշտում գտավ,
Կտուցն առավ,
Ծառին թռավ։
Օ՜, ի՜նչ պանիր, դեղին ոսկի…
Բայց դեռ չառած համը իսկի,
Աղվեսն անցավ ծառի մոտով,
Գերվեց, էրվեց պանրի հոտով։
Վազեց գնաց բերնի ջուրը,
Եվ թուլացան կուռն ու ճուռը,
Էն ժամանակ իրա ձևին,
Ծառի տակից, աչքն ագռավին,
Հեզիկ, նազիկ, Փափկամազիկ,
Բացեց լեզուն անո՜ւշ, մեղո՜ւշ։
Թափե՜ց, չափե՜ց շաքար ու նուշ։
Ես քո գերին
Քո էդ սևիկ
Վառ աչքերին,
Նուրբ ծալքերով
Զույգ թևերին։
Մի դու մտիկ,
Էդպես քթիկ,
Էդպես ճտիկ,
Մախմուր ագին,
Խաս ու ղումաշ,
Ատլասն հագին։
Գիտե՜մ, անշուշտ, իմ քուրիկի
Ձայնն էլ կըլի հրեշտակի։
Երգի, քուրիկ, մի ամաչի,
Իմ ուզածը մի մեծ բան չի։
Թե որ չքնաղ էդ տեսքիդ հետ
Երգելում էլ եղար վարպետ,
Օ՜, կդառնաս, իմ մաքրուհի,
Թռչունների մայր թագուհի։
Ագռավ ազին իրեն տված
Գովեստներից շշմած, ուռած՝
Ագռավային ­­
Բկովը մին
Որ չկռռա՜ց,
Պանիրն ընկավ ծառիցը ցած,
Շողոքորթը ըռխեց, գնաց։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր քեզ անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Իսկի — ընդհանրապես

Գերվեց, էրվեց – հմայվեց/հիացավ, այրվեց

կուռն ու ճուռը – ձեռք ու ոտքը

հեզիկ – մեղմ և անուշ

մեղուշ – անուշ

մի դու մտիկ  – նայիր

մախմուր ագի – սիրուն պոչ

խաս ու ղումաշ – մետաքսյա, նուրբ

շողոքորթը — կեղծավոր

ըռխեց – կերավ, կուլ տվեց, բերան առավ

 

  1. Նշի՛ր առակի ամենատխուր հատվածը:

 

Ագռավ ազին իրեն տված
Գովեստներից շշմած, ուռած՝
Ագռավային
Բկովը մին
Որ չկռռա՜ց,
Պանիրն ընկավ ծառիցը ցած,
Շողոքորթը ըռխեց, գնաց։

 

  1. Բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսներին:ագռավի ու աղվեսը

Ագռավը շատ եսասեր էր և շատ էր սիրում, որ իրեն գովերգեն։

Աղվեսը շատ խորմանկ էր, շողոքրթող և գիտեր, թե ինչպես հասներ իր նպատակներին։

  1. Փորձի՛ր արդարացնել աղվեսին:

Աղվեսը սուտասան էր, որովհետև շատ էր սիրում պանիր ուտել և ուրիշ ճար չուներ։

 

  1. Առակը համառոտ պատմի՛ր և նկարի՛ր:

 

  1. Առակը ներկայացրո՛ւ բլոգումդ: