Իմ ամառային ճամփորդությունները

Ես ամառ շատ եմ սիրում, քանի որ կարող եմ ճամփորդել տարբեր վայրեր և հիասքանչ տպավորություններ ստանալ։ Այս ամառվա ընթացքում հասցրել ենք երկու ճամփորդություն կատարել դեպի Լոռի և Սյունիք։ Օգոստոսի 19-ին ճամփորդել ենք դեպի լոռու մարզի Գյուլագարակ գյուղը։ Ճանապարհին ես հիացմունքով հետևում էի գեղեցիկ բնապատկերներին և լանդշաֆտի փոփոխություններին։ Ճանապարհին կարելի էր տեսնել, թե ինչպես է կանաչ խոտածածկ տարածքները փոխարինվում արևից խանձված դեղնադարչնագույն տափաստաններով։ Գյուլագարակ հասնելու ճանապարհին անցել ենք Աշտարակ, Սպիտակ Ստեփանավան քաղաքներով և Արտաշավան, Ափնագյուղ, Շենավան, Քուչակ, Ռյա Թազա (եզդիների գյուղ), Ալագյազ, Գեղարոտ, Ծիլքար, Ջրաշեն, Դարպաս, Բազում, Ազնվաձոր, Գարգառ գյուղերով։ Այս ճամփորդությունը հետաքրքիր էր նաև այն պատճառով, որ ճամփորդում էր իմ զարմուհիների՝ Մարիի, Նատալիի և Ստեֆիի հետ, որոնք նույնպես Սեբաստացի են։ Երեկոյան հավաքույթների ժամանակ մինչև ուշ գիշեր միասին երգում էինք մեր դպրոցում սովորած հայկական ազգային երգերը, պարում և խաղում էինք։ Լոռու մարզում այցելել ենք Սանահինի (10-րդ դար) և Հաղպատի (12-րդ դար) վանական համալիրները, որոնք շատ մեծ տպավորություն թողեցին իրենց յուրահատուկ կառուցվածքով և տեղակայված բարձրադիր դիրքով։ Հաղպատի վանական համալիրը գտնվում էր մի բարձունքի վրա, որտեղից շատ գեղեցիկ պատկեր էր բացվում դեպի խորը կիրճեր և ձորեր։ Սանահինի վանական համալիրը նույնպես շատ գեղեցիկ և յուրահատուկ տեսք ուներ և իր արտաքին կառուցվածքով նման էր Հաղպատի վանական համալիրին։ Այցելել ենք նաև Դենդրոպարկ։ Այգին հիմնադրել է 1931 թվականին լեհ ինժեներ-անտառագետ Էդմոն Լեոնովիչը։ Բույսերի մեծ մասը բերվել է Երևանի բուսաբանական այգուց, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներից՝ Վրաստան, Ուկրաինա, Ռուսաստան, հեռավոր արևելք և այլն։ Այստեղ կային շատ հետաքրքիր ծառատեսակներ, բերված աշխարհի տարբեր վայրերից, ինչպես օրինակ հսկայական կալիֆորնիական սեքվոյաները, որոնք պարսպված էին պաշտպանության համար։ Ըստ բուսաբանների՝ այդ սեքվոյաները դեռ երիտասարդ են և բարձրություն են հավաքելու մի քանի հարյուր տարվա ընթացքում և դրանց բներն իրար են միաձուլվելու։ Բույսերի բազմաթիվ տեսականիներ են ստացվել նաև Գերմանիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Չինաստանից և ԱՄՆ-ից։ Ներկայումս, այստեղ ներկայացված է ավելի քան 500 բուսատեսակ։

Սյունիքի մարզում ճամփորդել ենք մայրիկիս ծննդավայր Կապան քաղաք, որտեղ ապրում է իմ պապիկը, ում շատ էի կարոտել և գնացել էի այցելության։ Կապան ճամփորդելու ճանապարհին անցել ենք Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերով։ Ճանապարհին անցել ենք Արտաշատ, Արարատ, Վեդի, Եղեգնաձոր, Վայք, Սիսիան, Տաթև քաղաքների կողքով և Մարմարաշեն, Ջրահովիտ, Դիմիտրով, Ազատավան, Բերքանուշ, Շահումյան, Ոսկետափ, Վանաշեն, Դաշտաքար, Ուրցաձոր, Շաղափ, Լանջանիստ, Լուսաշող, Լանջառ, Ուրցալանջ, Արենի, Արփի,  Ագարակաձոր, Մալիշկա, Սարավան, Ուղեձոր, Գորայք, Ծղուկ, Սառնակունք, Սպանդարյան, Շիննուհայր, Հալիձոր, Աղվանի, Տանձավեր, Վերինա Խոտանա, Շրվանենց, Նորաշենիկ գյուղերի կողքով։ Ճանապարհին տեսանք «Տաթևի թևեր» («Տաթևեր») ճոպանուղին, որը պլանավորել ենք այցելել հաջորդ տարի։ «Տաթևի թևեր» («Տաթևեր») ճոպանուղին Հալիձորը և Տաթևի վանքը իրար հետ կապող ճոպանուղի է, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում ՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի, որը շարժվում է առանց կանգառի (օդուղու երկարությունը՝ 5752 մ)։ Կապանում նույնպես շատ հաճելի ժամանակ անցկացրեցինք։ Երեկոյան այցելում էինք քաղաքի կենտրոնում գտնվող երգող շատրվանները, որտեղ շատ հով էր և աշխույժ։ Այնտեղ շատ համեղ ադիբուդի, քաղցր բամբակ և պաղպաղակ համտեսեցինք։ Հյուրընկալվեցինք մեր բարեկամներին և այցելեցինք սահմանամեձ Դավիթ Բեկ գյուղը, որտեղ բնակվում են պապիկիս հորաքույրը իր հարազատների հետ։ Պապիկիս հորաքույրը, չնայած իր տարիքին (95 տարեկանն անց 🙂 🙂 🙂 շատ աշխույժ և առույգ տեսք ուներ։ Նա մեզ շատ համեղ պնդուկ, ընկույզ, քաղցր խնձոր, տանձ, և ձմերուկ հյուրասիրեց։

Ֆոտոշարք

 

Իմ ամառային արձակուրդը

Այս տարի ամառային արձակուրդիս մի մասը անց եմ կացրել տանը մի լավ հանգստանալով, հետաքրքիր հաղորդաշարերո դիտելով և տարբեր հետաքրքիր վայրեր այցելելով, իսկ մյուս մասը ընտանիքիս հետ ճամփորդելով, գրքեր կարդալով, հետաքրքիր մուլֆիլմեր դիտելով և խաղալով։ Այս անգամ ընտանիքիս հետ ճամփորդել ենք դեպի Լոռի և Սյունիքի մարզեր, ավելի կոնտկրետ՝ Լոռու մարզում բնակվել ենք Գյուլագարակ գյուղում, իսկ Սյունիքի մարզում՝ մայրիկիս ծննդավայր Կապան քաղաքում։ Գյուլագարակ հասնելու ճանապարհին անցել ենք Աշտարակ, Սպիտակ Ստեփանավան քաղաքներով, Արտաշավան, Ափնագյուղ, Շենավան, Քուչակ, Ռյա Թազա, Ալագյազ, Գեղարոտ, Ծիլքար, Ջրաշեն, Դարպաս, Բազում, Ազնվաձոր, Գարգառ գյուղերով։ Լոռու մարզում այցելել ենք Սանահինի և Հաղպատի վանական համալիրները, որոնք շատ մեծ տպավորություն թողեցին իրենց յուրահատուկ կառուցվածքով և տեղակայված բարձրադիր դիրքով։ Այցելել ենք նաև Դենդրոպարկ։ Այստեղ կային շատ հետաքրքիր ծառատեսակներ, բերված աշխարհի տարբեր վայրերից, ինչպես օրինակ հսկայական կալիֆորնիական սեքվոյաները, որոնք պարսպված էին պաշտպանության համար։ Ըստ բուսաբանների՝ այդ սեքվոյաները դեռ երիտասարդ են և բարձրություն են հավաքելու մի քանի հարյուր տարվա ընթացքում, դրանց բներն իրար են միաձուլվելու։

Կապան ճամփորդելու ճանապարհին անցել ենք Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերով։ Ճանապարհին անցել ենք Արտաշատ, Արարատ, Վեդի, Եղեգնաձոր, Վայք, Սիսիան, Տաթև քաղաքների կողքով և Մարմարաշեն, Ջրահովիտ, Դիմիտրով, Ազատավան, Բերքանուշ, Շահումյան, Ոսկետափ, Վանաշեն, Դաշտաքար, Ուրցաձոր, Շաղափ, Լանջանիստ, Լուսաշող, Լանջառ, Ուրցալանջ, Արենի, Արփի,  Ագարակաձոր, Մալիշկա, Սարավան, Ուղեձոր, Գորայք, Ծղուկ, Սառնակունք, Սպանդարյան, Շիննուհայր, Հալիձոր, Աղվանի, Տանձավեր, Վերինա Խոտանա, Շրվանենց, Նորաշենիկ գյուղերի կողքով։ Կապանում ապրում է իմ պապիկը, ում շատ էի կարոտել և գնացել էի այցելության։ Կապանում նույնպես շատ հաճելի ժամանակ անցկացրեցինք։ Երեկոյան այցելում էինք քաղաքի կենտրոնում գտնվող երգող շատրվանները, որտեղ շատ հով էր և աշխույժ։ Այնտեղ շատ համեղ ադիբուդի, քաղցր բամբակ և պաղպաղակ համտեսեցինք։ Հյուրընկալվեցինք մեր բարեկամներին և այցելեցինք սահմանամեձ Դավիթ Բեկ գյուղը, որտեղ բնակվում են պապիկիս հորաքույրը իր հարազատների հետ։ Պապիկիս հորաքույրը, չնայած իր տարիքին (95 տարեկանն անց 🙂 🙂 🙂 շատ աշխույժ և առույգ տեսք ուներ։ Նա մեզ շատ համեղ պնդուկ, ընկույզ, քաղցր խնձոր, տանձ, և ձմերուկ հյուրասիրեց։

Ամառվա ընթացքում կարդացել եմ մի քանի գրքեր՝ Արթուր Կոնան Դոյլի պատմվածքները “Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին” և “Բասկերվիլների շունը” վիպակը, Ռուդոլֆ Էրիխ Ռասպեի “Մյունհաուզենի արկածները” և մի շարք  հետաքրքիր փաստեր “101 զարմանահրաշ գիտափորձեր” գրքից։

Ահա թե ինչպես եմ անցկացրել իմ ամառային արձակուրդը 🙂 🙂 🙂

Ֆոտոշարք

 

Տեղեկատվություն Մեծեփ սարի մասին

Մեծեփ սարը հարուստ է պատմական հուշարձաններով։ Այն Սևան քաղաքից մեկ կիլոմետր դեպի հյուսիս ընկած բարձունք է, որը Փամբակի լեռնաշղթայի ամենահարավային գագաթներից է։ Բարձունքը արևելքից, հարավից և արևմուտքից խիստ թեքությամբ, կոնաձև վեր է խոյանում, որի լանջերը ծածկված են հրաբխային տուֆի կամ այլ բեկորներով։ Բարձրունքի վրա կա ավերակ մատուռ՝  նույն անունով։ Գագաթի կոնֆիգուրացիային համապատասխան, եզրերով անցնում են Մեծեփ կիկլոպյան ամրոցի պարիսպների հիմքերը, որոնց բարձրությունը տեղ-տեղ պահպանվել է մեկ-երկու շար քարերով։ Ամրոցն ունի 225 մետր երկարություն և 25-30 մետր լայնություն։ Պարիսպների վրա կան երեք աշտարակի հետքեր, որոնցից մեկը կառուցած է միջնաբերդի հյուսիսարևմտյան անկյունում, մյուս երկուսը, նույն չափերով, գտնվում ն հյուսիսարևելյան անկյուններում։ Այդ աշտարակների միջև ընկած պարսպի կենտրոնում երևում է ամրոցի մուտքի բացվածքը։ Հյուսիս-արևմտյան աշտարակից մոտ 50 մետր հեռու սկսվում է արտաքին պարիսպը։ Այս պարսպին զուգահեռ, հյուսիս արևելյան լանջով 35-40 մետր հեռու նկատվում է երրորդ պարիսպը, սակայն նա չի շարունակվում մինչև վերջ։ Պարիսպների կառուցվածքը նույնն է, ինչ Լճաշենի ամրոցի հին շրջանի պարիսպները, միայն այստեղ քարերն ավելի փոքր ու տափակ են։

Փիղը (Տեքստային աշխատանք)

Ուշադիր կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները։

Փղերն աշխարհի ամենախոշոր ցամաքային կենդանիներն են: Նրանք կարող են կշռել մինչև 12 տոննա: Եվ իրենց չափերին համապատասխան նրանք նաև մեծ ու բարի սիրտ ունեն։

Գոյություն ունեն 2 տեսակի փղեր՝ աֆրիկական և հնդկական: Նրանք շատ նման են իրար, միայն թե աֆրիկական փղերի ականջները, որ կարծես կաշվե հովհարներ լինեն, ավելի մեծ են, քան հնդկական փղերինը: Փղերի ականջների լայնությունը կարող է հասնել 4 մետրի: Ականջներով փղերը հով են անում իրենց և պաշտպանվում միջատներից:

Սակայն ամենահետաքրքիրը փղի կնճիթն է: Կնճիթը շատ զգայուն է. փիղը կնճիթով կարող է կատարել ինչպես նուրբ աշխատանք (օրինակ՝ գետնից բարձրացնել մորու մեծության պտուղը, մի փունջ խոտ պոկել), այնպես էլ դժվար ու ծանր (մի հաստ ճյուղ պոկել բարձր ծառից):

Այս հսկա կենդանին սնվում է խոտով ու տերևներով: Իր քաշին համապատասխան՝ նա ամեն օր ուտում է մեծ քանակությամբ կեր՝ 45–450 կգ կեր:  Իսկ դրա համար նա կեր է փնտրում օրվա 16 ժամը: Կախված ջերմաստիճանից՝ նա խմում է 100 – 300լիտր ջուր: Խմելու ջուրը նա նույնպես վերցնում է կնճիթով: Կնճիթն իր մեջ կարող է պահել 7,5 լիտր ջուր: Կնճիթը ջրով լցնելով՝ փիղն այն մոտեցնում է բերանին և ներս քաշում ջուրը: Իսկ շոգ ժամանակ կնճիթով վերից վար նաև ջրում է իրեն, ապա ավազ է ցանում վրան, որպեսզի տզերը չխրվեն մաշկի մեջ: Փղերը նաև հրաշալի լողալ են կարողանում: Նրանք քնում են կանգնած՝ իրար հենվելով: Միայ փոքրիկ փղերն են քնելիս պառկում գետնին:

Հանդիպելիս փղերը  ուրախ ողջունում են միմյանց՝ կնճիթերն իրար փաթաթելով: Նրանք չափազանց հոգատար են միմյանց հանդեպ: Երբ փիղը խճճվում է թակարդում կամ ընկնում փոսի մեջ, մյուս փղերը, մեկնելով իրենց կնճիթները, օգնում են նրան դուրս գալ: Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը չեն լքում, կողքերից զգուշորեն պահելով, նրան տանում են իրենց հետ: Նրանք երբեք չեն լքում մորը կորցրած ձագին: Փղերն ուրախանում և տխրում են միասին, ամբողջ խմբով: Փղերը նաև կարողանում են ծիծաղել:

 

Տեքստային առաջադրանքներ

  1. Ինչպիսի՞ն են փղի չափերը։

Փղերն աշխարհի ամենախոշոր ցամաքային կենդանիներն են: Նրանք կարող են կշռել մինչև 12 տոննա:

  1. Քանի՞ տեսակի փղեր գոյություն ունեն։ Գրի՛ր տեսակները։

Գոյություն ունեն 2 տեսակի փղեր՝ աֆրիկական և հնդկական:

  1. Ինչո՞վ է սնվում փիղը և որքա՞ն է ուտում։
    Այս հսկա կենդանին սնվում է խոտով ու տերևներով: Իր քաշին համապատասխան՝ նա ամեն օր ուտում է մեծ քանակությամբ կեր՝ 45–450 կգ կեր:
  2. Տեքստից դուրս գրի՛ր փղերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը
    Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը չեն լքում, կողքերից զգուշորեն պահելով, նրան տանում են իրենց հետ: Նրանք երբեք չեն լքում մորը կորցրած ձագին: Փղերն ուրախանում և տխրում են միասին, ամբողջ խմբով: Փղերը նաև կարողանում են ծիծաղել:
  3. Փղերն ինչպե՞ս են ողջունում իրար։
    Հանդիպելիս փղերը  ուրախ ողջունում են միմյանց՝ կնճիթերն իրար փաթաթելով:

Բառային առաջադրանքներ

  1. Գրի՛ր կանաչ գույնով նշված բառերի հոմանիշները։

Բարի-գթասիրտ

Նուրբ-քնքուշ

Մեծ-հսկա

Թակարդ- ծուղակ

  1. Գրի՛ր կապույտ գույնով նշված բառերի հականիշները:
    մեծ-փոքր
    դժվար-հեշտ
    ծանր-թեթև
    շոգ
    հով
  2. Նշված բառերից առաջ գրի՛ր ինչպիսի հարցին պատասխանող բառեր:

Հսկա փիղ

Հրաշալի ընկեր

փափուկ ձագ

հզոր կնճիթ

  1. Շարունակի՛ր ըստ օրինակի՝ օգնել․․․․օգնել ընկերոջը։
    Դուրս գալ զբոսնելու

     Ողջունել ընկերոջը

    Վերցնել հեռախոը

    Ներս քաշել ջուրը

  2. Բառեր ավելացրո՛ւ տրված նախադասությանը։

    Բուսակեր կենդանին սնվում է համեղ խոտով։

 

 

Դոնալդ Բիսեթ․ Պահմտոցի (Տեքստային աշխատանք)

Ուշադիր կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները։

Մի անգամ Մութը որոշեց պահմտոցի խաղալ Լուսնի հետ։

Նա թաքնվեց մերթ տների ետևում, մերթ ծխնելույզների ետևում, եւ շունչը պահած, այնքան նստեց, մինչև Լուսինն անշտապ ու թաքուն մոտեցավ ու գտավ նրան։

Երբեմն էլ Մութը դեսուդեն էր նետվում, նախքան կկարողանար թաքնվել ճանապարհն անցնող կատվի կամ շան ետևում։ Եվ, ընդհանրապես, նա կարողանում էր ճարպկորեն թաքնվել Լուսնից։

Բայց մեկ էլ Արևը ծագեց ու փոխվեց ամեն ինչ։

— Այ, հիմա կստանաս,— ասաց Լուսինը։— Տեսնենք, թե Արևի՞ց որտեղ կթաքնվես։

— Երեխաների ետևում,— երբ նրանք դպրոց գնան,— պատասխանեց Մութը։— Ես կդառնամ նրանց ստվերը։

— Ինչ խոսք, որ խելոք ես մտածել,— ասաց Լուսինը։— Բայց երբ երեխաները մտնեն դպրոց, այդ դեպքում ո՞ւր կթաքնվես։ Հիմարիկ, ես քեզ լավ խորհուրդ կտամ․ թաքնվիր Երկրի մյուս կողմում, այլապես Արևն անմիջապես կգտնի քեզ։

— Չի գտնի,— պատասխանեց Մութը։— Սպասիր ինքդ կտեսնես, որ չի գտնի։

Բայց Արևն ավելի ու ավելի բարձրացավ երկնակամարի վրա, Մութն այնուամենայնիվ նահանջեց դեպի Երկրի մյուս կողմը ու այնտեղ գիշեր եղավ։ Իսկ այս կողմում Արևի հետ պահմտոցի խաղալու համար մնացին միայն մի քանի փոքրիկ մուգ շերտեր։

Այդ շերտերը շատ ուրախ էին, վազում էին մարդկանց ետևից, վազում էին նույնիսկ կովերի ետևից, իսկ մի քանիսը դարձան թռչունների ստվերներ և նրանց հետ թռչում էին մարգագետիններով։ Բայց ի վերջո, Արևը նրանց բոլորին էլ գտավ, ու մնաց միայն մի մուգ շերտ։

— Քեզ էլ կբռնեմ,— ասաց Արևը։— Որտեղ էլ թաքնվես՝ կբռնեմ։

— Չես կարող,— ասաց մուգ շերտը։— Ես այնպիսի տեղ գիտեմ, ուր ինձ երբեք չես գտնի։ Աչքերդ փակիր ու հաշվիր մինչև տասը, իսկ ես կթաքնվեմ։

Արևն անցավ թուխպի ետևը և հաշվեց մինչև տասը։ Հետո նորից դուրս եկավ։

— Հավանաբար, թաքնվել է մեկնումեկի ետևում ու դարձել նրա ստվերը,— մտածեց Արևը։

Եվ Արևը լուսավորեց բոլոր անկյունները, խորշերը, բայց Մութը կորել էր ու կորել։ Մի օր էլ լուսավորեց, հաջորդ օրը լուսավորեց Մութին գտնելու համար, բայց այնպես էլ չգտավ ու չէր էլ կարող գտնել, որովհետև Մութը հարմար տեղ էր թաքնվել՝ սանդուղքի տակի նկուղում։

— Ի՜նչ հաճելի է այստեղ,— մտածեց Մութը,— այլևս դուրս չեմ գա։

Ու այլևս դուրս չեկավ։

Ահա թե ինչու՝ սանդուղքի տակ գտնվող նկուղում միշտ մութ-֊մութ է։

Տեքստային առաջադրանքներ

  1. Պահմտոցի խաղալիս Մութը որտե՞ղ էր թաքնվում Լուսնից:

Մութը լուսնի հետ պահմտոցի խաղալիս թաքնվում է տների հետևում։

  1. Որտե՞ղ էր Լուսինը Մութին առաջարկում թաքնվել:

ա) երեխաների ետևում

բ) Երկրի մյուս կողմում

գ) ճանապարհն անցնող կատվի կամ շան ետևում

դ) մութ տների և ծխնելույզների ետևում

  1. Ի՞նչն էր քեզ համար ամենից զարմանալին այս պատմության մեջ: Դո՛ւրս գրիր այդ հատվածը:

Հիմարիկ, ես քեզ լավ խորհուրդ կտամ․ թաքնվիր Երկրի մյուս կողմում, այլապես Արևն անմիջապես կգտնի քեզ։ Ինձ համար այս նախադասությունը զարմանալի էր, քանի որ Մութի համար երկրի մյուս կողմը անցնելը այդքան հեշտ էր։

 

  1. Տեքստից դո՛ւրսգրիրպատմողական և հարցական նախադասություն:

Պատմողական նախադասություն

Մի անգամ Մութը որոշեց պահմտոցի խաղալ Լուսնի հետ։

Հարցակական նախադասուոթյուն
Բայց երբ երեխաները մտնեն դպրոց, այդ դեպքում ո՞ւր կթաքնվես։

  1. Ի վերջո Մութը կարողացավ թաքնվել Արևից՝

Ա) սանդուղքի վրա

Բ) ծխնելույզների ետևում

Գ) սանդուղքի տակի նկուղում

Դ) մարդկանց ետևում

  1. Մութին թաքնվելու մի տեղ էլ դո՛ւ առաջարկիր:

Մու՛թ, ես քեզ խորհորրդ եմ տալիս, որ դու թաքնվես ծխնելույզի մեջ։

 

 

Բառային աշխատանք

  1. Նշված բառերից առաջ գրի՛ր ինչպիսի  հարցին պատասխանող բառեր:

 

Մեծ նկուղ

Պայծառ լուսին

Լավ դպրոց

Բարի մարդ

  1. Ըստ օրինակի կատարի՛ր առաջադրանքները՝ օրինակ՝ երգել-երգ:

թաքնվել-թաքստոց

խաղալ-խաղ

բարձրանալ-բարձր

մտածել-միտք

  1. Գրի՛ր կապույտ գույնով նշված բառերի հոմանիշները:

Թաքուն-գաղտնի
անմիջապես-իսկույն
ստվերը-շվաք
նկուղ- գետնահարկ

  1. Գրի՛ր կանաչ գույնով նշված բառերի հականիշները:

Մութ-լույս
բարձրացավ-իջավ
փոքրիկ-մեծ
հաճելի-տհաճ

 

Մաթեմատիկայի ստուգատեսի երկրորդ կանգառը՝ չափումը

Այսօր մենք կատարեցինք մաթեմատիկայի ստուգատեսի երկրորդ կանգառը՝ չափումը։ Ես չափեցի եռանկյան կողմերը։ Եռանկյան մի կողմը 25սմ է, մյուս կողմը 24սմ էր, իսկ երրորդ կողմը՝ 30սմ։ Հետո հաշվեցի եռակյան պարագիծը։ Այդպես՝ 25սմ+24սմ+30սմ=79սմ: Ստացվեց 79սմ։ Հետո չափեցի սեղանի կողմերը։ Սեղանի երկարությունը 120սմ էր, իսկ լայնությունը՝ է 60սմ։ Հետո հաշվեցի սեղանի պարագիծը և մակերեսը։ Պարագիծը գտնելու համար  գումարեցի լայնությունը և երկարությունը ապա կրկնապատկեցի։ 120+60=180 180×2=360: Այպիսով  սեղանի պարագիծն է 360սմ։
Իսկ մակերեսը գտնելու համար ես սեղանի կողմերը իրար հետ բազմնապատկեցի:
120×60=72oo քառ. սմ
Նշանակում է, որ սեղանի մակարեսն է 72oo քառ. սմ։

Տեքստային աշխատանք

                                                                          Վագր

Կատվազգիների ընտանիքին պատկանող այս կենդանին ամենախոշոր գիշատիչներից է: Վագրի մարմնի երկարությունը հասնում է մինչև երեք մետրի, իսկ կշիռը մոտ երեք հարյուր կիլոգրամ է

Վագրն ապրում է լեռնային անտառներում: Հրաշալի որսորդ է։ Վազում է արագ և կարող է երկար հետապնդել որսին: Սակայն այդպես ավելի քիչ է պատահում։ Խորամանկ գիշատիչը մեծ մասամբ հարձակվում է թաքստոցից․ շերտավոր գունավորման շնորհիվ  թաքնվում է թփերի մեջ և նույնիսկ մոտիկից չի նկատվում: Բացի այդ՝ որսում է հիմնականում հիվանդ ու թույլ կենդանիներ։
Վագրը որսին հետապնդելիս  երկար լողում է, սակայն սիրում է նաև հենց այնպես լողալ։

Վագրի հզոր ժանիքներ ունի, բայց անգամ թաթի մի հարվածով կարող է որսին սպանել։

Նրա ցատկերը հասնում են հինգ մետրի։

Վագրը հարձակվում է եղջերուների, վարազների, լեռնային այծերի, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընտանի կենդանիների վրա: Եթե որս չի գտնվում, քաղցած վագրը սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ մորեխներով: Բայց կարող է նաև երկար ժամանակ դիմանալ առանց սննդի:

Մարդու վրա վագրը հարձակվում է, երբ վերջինս փորձում է բռնել կամ սպանել նրա ձագին, վիրավորում է գազանին կամ էլ խանգարում որսն ուտելուն:

Վագրը ունենում է երկուսից չորս ձագ: Ապրում է քսան և ավելի տարի:

Այժմ վագրերի թիվը խիստ կրճատվել է։ Նրանք գրանցված են Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում:

Առաջադրանքներ

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Վագրն ապրում է.
  • լեռներում,
  • անտառներում,
  • անապատներում,
  • լեռնային անտառներում

2․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Վագրը կշռում է.

  • 500 կգ,
  • 1 տոննա,
  • 250 կգ,
  • 300 կգ:

3․ Ընդգծի´ր սխալ պատասխանը: Վագրը որս անելիս.

  • թաքնվում է թփերի մեջ և գաղտագողի է հարձակվում,
  • չի թաքնվում և գաղտագողի չի հարձակվում:

4․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը:

  • Վագրերը ջրից վախենում են և երբեք ջուրը չեն մտնում։
  • Վագրերը ջրային կենդանիներ են և ապրում են ջրում։
  • Վագրը որսին հետապնդելիս երկար լողում է, սակայն սիրում է նաև հենց այնպես լողալ։
  • Վագրերը լողալ չեն սիրում և ջուրը մտնում են միայն որսին հետապնդելիս։

5․ Տեքստից դո´ւրս գրիր այն հատվածը, որտեղ գրված է, թե ինչով է սնվում վագրը, երբ որս չի գտնում։
Եթե որս չի գտնվում, քաղցած վագրը սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ մորեխներով:

6․ Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար վագրերի մասին:

Ես վագրերի մասին իմացա այն, որ նրանք ամենամեծ գիշատիչներից մեկն են։ Իմացա նաև որ երբ, որս չեն գտնում ուտում են մկներ, գորտեն մորեխներ և այլ փոքրիկ կենդանիներ։

7․ Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։

          Արագ-դանդաղ

          երկար- կարճ

          քիչ-շատ

          հիվանդ-առողջ

 

8․ Դո՛ւրս գրիր երկու թիվ ցույց տվող բառ՝ թվական:
1 երեք հարյուր
2 երեք

9․ Ինչպիսի՞ն է վագրը։ Գրի՛ր երկու բառ։
1. Արագավազ
2. խոշոր

 

10․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «հրաշալի», «թույլ» բառերը ցույց են տալիս.

  1. թիվ,
  2. առարկա,
  3. գործողություն,
  4. հատկանիշ:

Ճամփորդություն դեպի Անգլիական այգի

Այսօր մենք դասարանի երեխաներով «Երեխաների պաշտպանության միջազգային օրվա» կապակցությամբ ճամփորդեցինք դեպի Անգլիական այգի։ Արևմտյան դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանցիներն իրենց ջոկատներով և ջոկատավարներով մասնակցում էին միջոցառմանը։ Մեր ջոկատի ղեկավար ընկեր Արմինեն տեսանյութ  է պատրաստել այսօր միջոցառումից, որի հղումը կկցեմ ստորև 🙂 🙂 🙂

Ժամը 11-ին ավտոբուսով շարժվեցինք դեպի Անգլիական այգի։ Ճանապարհին շատ աշխույժ  և լավ տրամադրություն ունեինք և սկսեցինք տարբեր երգեր երգել։ Տեղ հասնելուն պես այգու խոտածածկ տարածքում մի քիչ հանգստացանք, ընդմիջում արեցինք, այնուհետև սկսեցինք տարբեր խաղեր խաղալ, փուչիկներ թռցնել և այլն։ Դրանից հետո անցանք բուն միջոցառմանը։ Երգեցինք, պարեցինք ընկեր Սեդայի թմբուկի զարկերի ներքո։ Միջոցառումից հետո ընկեր Արմինեն մեզ պաղպաղակ հյուրասիրեց։ Շատ հաճելի և յուրահատուկ օր անցկացրեցինք։ Այսօրվա ճամփորդությունից այսքանը, ցտեսություն  🙂 🙂 🙂

Ամառային ճամբար. օրագիր

30.05.2022

Այսօր սկսվեց «Ամառային ճամբար» ուսումնական նախագիծը։ Ամառային ճամբարի ուսումնական օրակարգը տարբերվում է մեր առօրյա դասերից։ Այսօր մեր օրը սկսվեց ընդհանուր պարապմունքից։ Մայրենիի դասին մենք գնացինք Բախշյանի այգի և խաղացինք հետաքրքիր խաղեր, օրինակ՝ գործնագործ, ֆուտբոլ և այլն։ Հետո  հայրենագիտության դասին մասնակցեցինք, որի ընթացքում  ազգային-բակային խաղեր խաղացինք։ Հետո երգի դաս արեցինք։ Երգի դասին մենք երգեցինք տարբեր երգեր, հետո մի շատ հետաքրքիր խաղ հորինեցինք, որի ընթացքում երեխաներից մեկը ծափ էր տալիս և ստացվում էր հետաքրքիր ռիթմ, իսկ մյուսը պետք է կրկներ այդ ռիթմը ծափերով,  հետո մյուս մարդը հորինում էր իր ռիթմը ծափերով, իսկ մյուսը նույն կերպ պետք է կրկներ և այդպես շարունակ։

Ընդհանուր առմամբ այսօր շատ հետաքրքիր անցավ։ 🙂 🙂 🙂

31.05.2022

Այսօր մեր օրը սկսվեց մարզական խաղերով։ Տարբեր խաղեր խաղացինք, օրինակ՝ ֆուտբոլը, էստաֆետաներ։ Հետո կատարեցինք արևմտահայերենի դասը, որի ընթացքում կարդացինք արևմտահայերենով չորս հեքիաթ և պատմեցինք այդ հեքիաթներն արևելահայերենով՝ այսինքն սովորական հայերենով։Հետո կատարեցինք մաթեմատիկա։ Մաթեմատիկայի դասաժամին մենք քննարկեցիք մաթեմատիկայի ֆլեշմոբը։ Հետո արեցինք բնագիտություն։ Բնագիտքության դասաժամին ջրեցինք բույսերը և հատուկ ծրագրային հավելվածով իմացանք շատ բույսերի անուներ։ Դրանից հետո իմ անհատական ընտրության՝ քանդակագործության դասն էր, որի ընթացքում ծեփամածիկից և կավից ֆիգուրներ ենք պատրաստել։ Այսքան այսօրվա մասին։ Ցտեսություն 🙂 🙂 🙂

01.06.2022

Այսօր «Երեխաների պաշտպանության միջազգային օրվա» կապակցությամբ ճամփորդեցինք դեպի Անգլիական այգի։ Այսօրվա մեր գործունեությունը ներկայացրել եմ առանձին գրառման տեսքով, որի հետ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

02.06.2022

Այսօր մեր օրը սկսվեց Հայրենագիտության դասով, որի ընթացքում մենք խաղացինք մի շատ հետաքրքիր խաղ։ Այդ խաղի ժամանակ մենք թղթի վրա սյունակներ գծեցինք, որի մեջ գրեցինք նույն տառով սկսվող անուն, ազգանուն երկիր, մարզ, մարզկետրոն և այլն։ Այդպես մենք իմանում էինք, թե ով է ամենախելացին և արագ կողնորոշվողը։ Հետո մենք կատարցինք հայրենագիտության մրցույթ և բաժանվեցինք երկու խմբի՝ աղջիկների խմբի և տղաների խմբի։ Արդյունքում  հաղթեց տղաների խումբը։ Հետո մենք մարմնամարզություն արեցինք, որի ընթացքում լողացանք դրսի մեծ լողավազանում։ Ջուրը հաճելի տաք էր, դրսում՝ բավականին շոգ։ Այսօր ևս շատ հաճելի օր անցկացրեցինք ամառային ճամբարում։ Այսօրվա մասին այսքանը։ Ցտեսություն 🙂 🙂 🙂

03.06.2022

Այսօր մեր օրը սկսվեց բակային խաղերով։ Այնուհետև մենք հինգերորդ դասարանի աշակերտների հետ գնացնք Բախշյանի այգի և երգ ու պարով ճանապարհեցինք նրանց միջին դպրոց։ Անգլերենի դասին, քանի որ ընկեր Հայկուհին բացակայում էր, անցկացրեցինք դրսում ՝ դպրոցի բակում և մեր ջոկատի երեխաներով խաղացինք տարբեր խաղեր գդակով և առանց գնդակի, ինչպես օրինակ՝ գործնագործ, անունգոռոցի, պախկվոցի և այլն։ Ինչպես միշտ, շատ լավ ժամանակ անցկացրեցինք ամառային ճամբարում։ Այսօրվա մասին այսքանը։ Ցտեսություն 🙂 🙂 🙂

Անհատական պլան

Անուն Ազգանուն` Կարեն Հովհաննիսյան

Ջոկատի  անուն կամ համար` 3-որդ ժոկատ

Ջոկատավարներ` Արմինե Աբրահամյան, Շողիկ Սահակայն

Ուսուցիչների նախագծեր` Ամառային ճամբար 2022

Ընտրությամբ գործունեության խումբ` Քանդակագործություն