Ճամփորդություն դեպի Բջնի 🚍🌄🏞

Ողջույն։ Ես Կարենն եմ։ Այսօր մենք դասարանով ընկեր Վարսիկի գլխավորությամբ այցելեցին Բջնի։ Ցանկանում եմ ձեզ պատմել մեր ճամփորդության մանրամասները։ Առավոտյան դասարանի երեխաներով հավաքվեցինք դպրոցի բակում և ավտոբուսով ուղևորվեցինք դեպի Բջնի։

 

Ճանապարհին մենք երգում էինք Կոմիտասի երգերից և պատուհանից նայում և հիանում էինք բնությամբ։ Մոտ մեկ  ժամ հետո մենք հասանք Բջնի և այցելեցինք Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Այնտեղ շատ գեղեցիկ խաչքարեր կային։

Այստեղ բնությունը հիասքանչ էր, և մենք որոշեցինք այնտեղ մի քիչ հանգստանալ և նախաճաշել։  Հետո մենք հաղթահարեցինք բարձունքը դեպի Բջնիի ամրոցը։

Մի քիչ հանգստանալուց հետո մենք իջանք բարձունքից և իջանք Հրազդան գետի մոտ։ Այստեղ մենք ևս մի անգամ դադար կազմակերպեցինք, ինչպես նաև միջավայրի խնամքով զբաղվեցինք՝ հավաքելով մոտակայքում գտնվող աղբը։

Գեղի մետակայքում գտնվող այբյուրից մենք համտեսեցինք տեղական ջուրը, որը պարզվեց, որ հանքային ջուր է։

Մենք շատ լավ ու հետաքրքիչ օր անկացրեցինք Բջնիում և տպավորված վերադարձանք տուն։ շ

Այսքանը, այսօրվա համար։ Մինչ նոր հանդիպում։

«Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծ

«Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծ

Վայրը՝ Կոտայքի մարզ, գյուղ Բջնի

Քայլարշավ՝ Բջնի գյուղի սրբ. Աստվածածին եկեղեցի, Բջնու բերդ

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԲՋՆԻ ԳՅՈՒՂԻ ՄԱՍԻՆ

Բջնին Հայաստանի ամենահին բնակավայրերից մեկն է: 11-րդ դարում Բջնի գյուղը և շրջակա տարածքները պատկանել են Պահլավունիների իշխանական տոհմին: Բջնի գյուղը գողտրիկ բնակելի տարածք է, որը շրջապատված է գեղատեսիլ բնությամբ: Առաջին անգամ գյուղի մասին հիշատակում է պատմիչ Ղազար Փարպեցին։ Գյուղի տարածքում 1929 թ․ պեղումների ընթացքում հայտնաբերվել է բազմաթիվ մշակութային արժեք ներկայացնող հուշարձաններ, այդ թվում խաչքարեր, դամբարաններ, տապանաքարեր, գետնուղի-գաղտնուղիներ, մի քանի ավերված եկեղեցիների հիմքեր ու փլատակներ։ Բջնիի կենտրոնում են գտնվում Սուրբ Գևորգ (8-րդ դ․) և Սուրբ Աստվածածին (1031 թ․) եկեղեցիները, իսկ հյուսիսարևելյան կողմում՝ Սուրբ Սարգիս եկեղեցին (7-րդ դար)։ 1031 թ.-ին Գրիգոր Մագիստրոսի կողմից կառուցված միջնադարյան ճարտարապետության գանձը՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին, գտնվում է Բջնի գյուղի կենտրոնում:

Միջնադարյան ամրոցաշինության նշանավոր կառույցներից մեկը՝ Բջնիի ամրոցը, գտնվում է Հրազդան գետի աջ ափին, գյուղի արևելյան կողմում, անառիկ ժայռերով շրջապատված բարձրադիր հրվանդանի վրա: Հիմնադրման ստույգ ժամանակը հայտնի չէ: Հիշատակվում է վաղ միջնադարից:

Վիշապի ձուն (հորինուկ)

Լինում է, չի լինում, մի մարդ է լինում։ Մի օր Էս մարդը գնում է մի հեռավոր գյուղ Աֆրիկայում։ Գնում է տեղի շուկա և այնտեղ տեսնում է մի շատ գեղեցիկ ու կարմիր, գնդակի նման մի բան ու հարցնում է վաճառողին, թե դա ինչ է։ Վաճառողը տեղի լեզվով ասում է, որ դա «Վիշապի միրգ» է, բայց նա հասկանում է, թե դա վիշապի ձու է։ Նա  վաճառողից երկու հատ վիշապի ձու է գնում ու վերադառնում տուն։ Ճանապարհին մտածում է, թե ինչ վիշապիկ կարող է դուրս գալ՝ միգուցե կարմի՞ր, ոնց որ ձուն, թե կապույտ։ Էս մարդը էսպես մտածելով քայլում է, քայլում, հոգնում և նստում է, որ մի քիչ հանգստանա, բայց ուժեղ քամի է բարձրանում։ Վիշապի ձվերից մեկը գլորվում-գլորվում է, ու հենց քամին անցնում է, էս մարդը տեսնում է, որ ձուն ձեռքից ընկել է, խփել է քարին ու ջարդվել է։ Մեկ էլ հանկարծ քարի տակից մի մեծ սիրուն, թութակ է դուրս գալիս ու թռնում-գնում։  Էս մարդը շատ է տխրում ու վերադառնում է տուն։

Հարևանը տեսնում է, որ էս մարդը շատ տխուր է, ու հարցնում է, թե ինչ է պատահել։ Նա ամեն ինչ պատմում է, ու էս հարևանը սկսում է ուժեղ ծիծաղել։ Հարևանը բացատրում է էս մարդուն, որ դա ոչ թե վիշապի ձու է, այլ շատ համեղ միրգ է։ Էս մարդը փորձում է «Վիշապի միրգը» և շատ է հավանում այն։

I can /I cannot (can’t)

 

I can

Ես կարողանում եմ

I cannot (can’t)

Ես չեմ կարողանում

I can draw.

Ես կարողանում եմ նկարել։

I cannot (can’t) play the piano.

Ես չեմ կարողանում դաշնամուր նվագել։

I can swim.

Ես կարողանում եմ լողալ։

I cannot (can’t) drive a car

Ես չեմ կարողանում մեքենա վարել։

I can read and write English.

Ես կարողանում եմ կարդալ և գրել անգլերեն։

I cannot (I can’t) speak Italian.

Ես չեմ կարողանում Իտալերեն խոսել։

I can sing and dance.

Ես կարողանում եմ երգել և պարել։

I cannot (I can’t) fly a kite.

Ես չեմ կարողանում օդապարիկ թռցնել։

I can play chess.

Ես կարողանում եմ շախմատ խաղալ։

I cannot (I can’t) play basketball.

Ես չեմ կարողանում եմ բասկետբոլ խաղալ։

Կոլիբրի․ 10 փաստ աշխարհի ամենափոքր թռչնակի մասին

Ողջույն բոլորին։ Այսօր ես կներկայացնեմ ձեզ 10 փաստ աշխարհի ամենփոքր թռչունների՝ կոլիբրիների մասին, որոնք կարծես բնության հրաշք լինեն։

 

1. Կոլիբրիներն աշխարհի ամենափոքր թռչուններն են (5,7 սմ չափերով և 16 գ կշռով): Միևնույն ժամանակ գոյություն ունեն ավելի մեծ չափերի կոլիբրիներ (մինչև 21,6 սմ երկարությամբ, մինչև 20 գ կշռով):

2. Արուների փետուրները շատ վառ են, էգերինն ավելի մեղմ են գունավորված։

3. Թռչում են շատ արագ (վայրկյանում 80 անգամ թափահարում են թևերը, սիրտը րոպեում բաբախում է 1220 անգամ)։

4. Սնվում են   ծաղիկների նեկտարով, սարդերով, միջատներով։ Կոլիբրիները ցերեկը սնվում են 10-15 րոպեն մեկ։ Ամեն օր ուտում են իրենց քաշի կեսի չափ նեկտար։

5. Կոլիբրիները բացառապես Արևմտյան կիսագնդի թռչուններ են։ Ամենաշատը տարածված են Հարավային Ամերիկայում։

7. Կոլիբրիները բույն են շինում ծառերի, թփերի վրա, առանձին տեսակներ բույնը ծեփում են ժայռերին։ Դնում են 1-2 ձու, թխսում՝ 14-19 օր։

8. Կոլիբրիները շատ օգտակար են, նպաստում են բույսերի փոշոտմանը։

9. Կոլիբրին միակ թռչունն է, որը կարող է թռչել դեպի հետ:

10. Կոլիբրիի ամենափոքր տեսակը կոլիբրի-մեղվիկն  է տարածված է Կուբայում, գրեթե 5.5 սմ երկարությամբ և 16 գ կշռով: Կոլիբրի-մեղվիկի ձվերը ոլոռի հատիկի չափ են։

 

Թռչունի մտածմունքը. Հովհաննես Թումանյան

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր.

Հարդ — Ցորենի գարու և այլ հացահատիկների ցողունների՝ կալսելով գոյացող մանրուքը, դարման

  1. Ինչի՞ մասին է բանաստեղծությունը: Պատմի՛ր:

Բանաստեղծությունը մի թռչունի մասին է, որը մտածում էր, թե ինչից է շինված աշխարհը։

  1. Նշի՛ր քեզ դուր եկած քառատողը և նկարի՛ր: Քառատողն ու նկարդ հրապարակի՛ր բլոգում:

Ինձ ամենից շատ դուր եկավ վերջին քառատողը։

Հիմի թռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,
Ամեն տեղ գընում,
Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած
Էլ չեմ հասկանում։

 

  1. Քո կարծիքով ինչի՞ց է շինված աշխարհը: Պատմի՛ր աշխարհի մասին:

Իմ կարծիքով աշխարհը շինված է մի մեծ գնդի նման քարից, որը բաղկացած է շերտերից՝ հողից, ավազից, հեղուկ և պինդ վիճակում գտնվող տարբեր քիմիական նյութերից՝ տաք լավայից և պինդ մագմայից։ Երկրագնդի վրա ապրում են մարդիկ, կենդանիներ, բույսեր, միկրոօրգանիզմներ և մանրէներ։ Առանց ջրի կյանք չէր լինի Երկիր մոլորակի վրա։

 

  1. Կարդա՛ բանաստեղծությունը կամ բերանացի ասա: Տեսագրի՛ր կամ ձայնագրի՛ր:
  2. Թռչունին նամակ գրիր:

Սիրելի՛ թռչուն,

Մաղթում եմ, որ դու մի օր բոլորին հիացնես քո երգեցիկ ծլվլոցով և գեղեցկությամբ։ Ցանկանում եմ, որ դու ունենաս շատ ընկերներ և առողջ լինես։ Ինձ էլ է շատ հետաքրքրում, թե ինչից է շինված աշխարհը։ Եվ եթե դու մի օր պարզես, թե ինչից է այն շինված, անպայման նամակ գրիր ինձ և պատմիր, թե վերջապես ինչից է շինված աշխարհը։

Կարենից

17 սեպտեմբերի 2020 թվական

Мой день

Привет!!! Меня зовут Карен. Мне семь лет. Я учусь в школе, в третьем классе. Я просыпаюсь в восемь утра. Затем я умываюсь, завтракаю, одеваюсь и иду в школу. После школы я возвращаюсь домой, переодеваюсь, умываюсь, делаю уроки. Вечером я занимаюсь любимыми делами: рисую, читаю, смотрю мультики и кино. Потом я ужинаю, провожу время с родителями и иду спать.

«Ես» նախագիծ

Ողջույն, ես Կարեն Հովհաննիսյանն եմ։ Ես յոթ տարեկան եմ, սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, երրորդ դասարանում։

Ինձ դուր է գալիս սովորել մեր կրթահամալիրում, քանի որ ես այստեղ ինձ լավ եմ զգում։ Ես շատ եմ սիրում նկարել, ծեփել կավով  և ծեփամածիկով, լողալ, երգել, պարել։ Սիրում եմ նաև կարդալ, նայել հետաքրքիր և ուսուցանող հաղորդումներ, մուլտֆիլմեր և ֆիլմեր։ Սիրում եմ աշխատել կոնստրուկտորով և լեգոյով։

Երազում եմ դառնալ գյուտարար և մի օր աղբի վերամշակման գործարան ստեղծել, որպեսզի բնությունն ավելի մաքուր լինի և կենդանիներն ավելի լավ բնական միջավայրում ապրեն։

Անհատական ուսումնական պլան

Կարեն Արմենի Հովհաննիսյան 

Երրորդ դասարան 🙂 

Ընտրությամբ գործունեության խումբ՝ Կերպարվեստ

Լրացուցիչ կրթություն՝ Լող, կերպարվեստ

Հեծանիվ վարել՝ Կարողանում եմ

Լողալ՝ Կարողանում եմ

Երկարօրյա ծառայություն՝ Օգտվում եմ 

Երթուղային ծառայություն՝ Չեմ օգտվում

Ընտրում եմ ուսուցման՝ առկա ձևը

Օզի Կախարդը. Հեղինակ՝ Լայամ Ֆրենկ Բաում

Մի աղջիկ կար, որի անունը Դորոթի էր։ Նա ապրում էր իր մորաքրոջ և մորաքրոջ ամուսնու հետ։ Մի օր ուժեղ պտտահողմը Դորոթիին և նրա շնիկ` Տոտոյին քշում-տանում է Օզ անունով երկիրը, որտեղ ապրում էր մի կախարդ՝ Օզի անունով։ Այստեղ Դորոթին իր շնիկ Տոտոյի հետ շատ փորձություններ հաղթահարեցին և շատ հետաքրքիր արկածներ ունեցան։  Դորոթին և Տոտոն Դեղին աղյուսե ճանապարհով գնացին Զմրուխտե քաղաք՝ Մեծն Օզի մոտ: Նրանք հանդիպեցին մանչկիններին, Հյուսիսի բարի կախարդուհուն, ճանապարհին նրանց միացանԽրտվիլակը, Թիթեղյա փայտահատը և Երկչոտ առյուծը: Հանդիպեցին Քալիդաների՝ արջի մարմնով, վագրի գլխով, ինչպես նաև՝ դաշտամկներին: Դորոթին պետք է սպաներ չար վհուկին, որպեսզի Օզը նրան Կանզաս՝ իր տուն ուղարկեր: Դորոթին, եթե ընկերներ չունենար, չէր կարող հաղթել վհուկին, նա շատ համարձակ պահեց իրեն և հաղթեց չարին։ Դորոթին, ինչպես և իր ընկերները օգնեցին միմյանց և մինչև վերջ հավատարիմ մնացին, դրա համար բոլորն էլ արժանիորեն պարգևներ ստացան: Վեջում Դորոթին և Տոտոն վերադարձան Կանզաս իրենց տուն։

Այս պատմություն ընկերության, քաջության, հոգատարության և հերոսների անչափ մեծ սրտերի մասին է: Անկախ իրավիճակից ընկերները պետք է օգնեն միմյանց հաղթահարել դժվարությունները և հասնել իրենց նպատակներին, ինչպես արեցին գրքի գլխավոր հերոսները: