Սեպտեմբերի մաթեմատիկայի հաշվետություն

Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։

Այո ունեմ մաթեմատիկա բաժին։ Հղումը այստեղ։

Պարտաճանաչ կատարե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։

Մաթեմատիկայի բաժնի հղումը։

Մասնակցե՞լ ես «Թվերի մեծ աշխարհում» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։

Այո։ Հղումը այստեղ։

Մասնակցե՞լ ես «Սովորող-սովորեցնող, մեդիահմտությունների փոխանցում» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
Ոչ։

Մասնակցե՞լ ես «Ուսումնական ամառ» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։

Այո։ Հղումը այստեղ։

Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։ Տեղադրիր արդյունքի հղումը։
Այո։ Հղումը այստեղ։

Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի օգոստոս ամսվա ֆլեշմոբին։
Այո

Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։

Կատարում եմ 1 և 2 մակարդակները։

Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։

Ծնողներիս և դասընկերներիս հետ։

«Ուսումնական ամառ» նախագծին

  1. Երևան-Կապան ճանապարհի երկարությունը 315կմ է,  քանի կմ/ժ արագությամբ է ընթանում մեքենան, եթե մեքենան ճանապարհն անցել է 5 ժամ 15 րոպեում։
    5 ժամ 15 րոպե=315 րոպե
    315։315=1 կմ/րոպե
    1×60=60 կմ/ժ
  2. Երևանից Կապան հասնելու համար մեքենան ճանապարհն անցել է 63 կմ/ժ արագությամբ 5 ժամում։ Որքան է Երևան-Կապան ճանապարհի երկարությունը։
    63×5=315 կմ
  3. Երևան-Գյուլագարակ ճանապարհի երկարությունը 130 կմ է,  քանի կմ/ժ արագությամբ է ընթանում մեքենան, եթե մեքենան ճանապարհն անցել է 2 ժամ 10 րոպեում։
    2ժամ 10 րոպե=130 րոպե
    130։130=1 կմ/րոպե
    1×60=60 կմ/ժ
  4. Երևանից Գյուլագարակ հասնելու համար մեքենան ճանապարհն անցել է 65 կմ/ժ արագությամբ 2 ժամում։ Որքան է Երևան-Գյուլագարակ ճանապարհի երկարությունը։
    65×2=130 կմ

«Թվերի մեծ աշխարհում» նախագիծ

Թվերը գրառելու համար կիրառվում են հռոմեական թվանշաններ` I, V, X, L C, D, M:

Թվերը գրվում են թվանշանների կրկնության միջոցով՝ III=3, XX=20 և այլն։ Եթե փոքր արժեքով թվանշանը մեծից հետո է, ապա նրանք գումարվում են, իսկ եթե առաջ է, ապա՝ հանվում՝ VII=5+2=7, CM=-100+1000=900 և այլն։
Աղբյուր՝ վիքիպեդիա

Հաճախ հռոմեական թվանշաններով գրում են դարերը:

Օրինակ` I-ին դար, VII-րդ դար, XX-րդ դար և այլն:
Հետևյալ աղյուսակի միջոցով կարելի է պարզել, թե հռոմեական ո՞ր թվանշանին, ո՞ր թիվն է համապատասխանում:
 
hay3.png
Հռոմեական թվանշանների միջոցով կարելի է կատարել գումարում:
Հռոմեական թվանշանները գումարելիս առաջինը գրում են մեծ թիվը, իսկ հետո՝ փոքրը:
Հռոմեական թվանշանները գումարելիս գումարման նշանը չեն դնում:
Օրինակ՝
V+I-ի փոխարեն գրում են VI
VI+II-ի փոխարեն գրում են VII
Ավելի մեծ թվերը հայերեն տառերով գրելու համար օգտագործում են հետևյալ աղյուսակը.
hay4.png
Բերված երկու աղյուսակների և գումարման գործողության միջոցով գրվում են մյուս թվերը:
Պարզենք, թե ինչպե՞ս կգրվի, օրինակ՝ 52 թիվը:
Օրինակ
52 թիվը ներկայացնենք 52=50+2 տեսքով:
Աղյուսակներից տեսնում ենք, որ 50=L2=II
Ուրեմն, 52=50+2 թիվը կգրվի L+II=LII տեսքով:
Պատասխան՝ 52=LII

1-02.png
Աղբյուր՝ Իմ դպրոց կայքէջից

«Ինչպես ճանաչեցի Կոմիտասին»

Կոմիտաս - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարանԵս առաջին անգամ իմացա Կոմիտասի մասին պարտեզում «Արև, արև, ե՛կ, ե՛կ» երգի օգնությամբ։ Այդ ժամանակ մեր երգի ուսուցիչն էր ընկեր Սոֆյան։ Շատ շնորհակալ եմ նրան, որ իր օգնությամբ Կոմիտասի ստեղծած բազմաթիվ ազգային երգեր սովորեցի։ Բայց միևնույն է, ես ամեն տարի Կոմիտասի մասին ավելին ու ավելին եմ իմանում։ Օրինակ’ այս տարի սովորել ենք «խլբանէ», «Մոկաց շուկեն» և այլն երգեր։ Նաև ծանոթացել եմ Կոմիտասի (Սողոմոն Սողոմոնյանի) կենսագրությանը և ստեղծագործություններին։ Իմ ամենասիրելի երգերից մեկն է «Խլբանէ», որը այս տար ենք սովորել։

Сказка о чудесном дереве /26 — 30 сентября/

Урок 1

Из учебника стр.18

Когда ребята остановились у поваленного сильным ветром дерева, учительница спросила:
– Из каких частей состоит это дерево? Назовите эти части по-русски.
– Корни, ствол, ветки, листья.
– Обратите внимание на корни. Для чего корень нужен растению, вы знаете. А вот знаете ли вы, какие ещё значения имеет слово „корень”?
– Знаем! – наперебой закричали ребята. – Все наши зубы имеют корни. И в каждом слове есть свой корень.
– Правильно. Но тогда у меня к вам ещё один вопрос: „Чем корень слова напоминает нам корни деревьев?”
Ребята задумались.

– Чтобы помочь ответить на этот вопрос, – сказала Наталья Семёновна, расскажу вам сказку о чудесном дереве.
Жило-было много лет назад слово „ходить”. Нашли его люди и приказали: „Будешь жить с нами!”. И поселилось слово среди людей, и стало скитаться, и попросило слово их:
– Посадите меня в землю.
– Зачем? – удивились люди. – Чтобы из меня много других слов выросло: и вам будет интересней, и мне веселей. Посадили люди слово „ходить” и начали поливать его. Долго из земли ничего не росло, но наконец показался маленький росток.
– Как тебя зовут, росток? – спросили люди.
– Ходить, – ответил он.
– Опять „ходить”! А где же другие слова?
– Будут! Вы только чаще меня поливайте.
Стали люди ухаживать за ростком лучше прежнего, и превратился он в могучий ствол. А когда ствол начал ветвиться, спросили люди первую веточку:
– Как тебя, веточка, зовут?
– Приходить, – ответила она.
Обрадовались люди. Вот оно новое слово. А веточка продолжала:
– Приходите завтра на рассвете, ещё не то увидите.
Пришли люди рано утром и видят: от новой веточки ещё одна тянется.
– А тебя как зовут? – спросили люди.
– Приход, – ответила она.
На другое утро из ствола дерева опять появилась новая веточка. Её звали „уходить”.Так каждый день чудесное дерево дарило людям по одному новому слову. Все эти слова были чем-то похожи на слово „ходить”, но и чем-то отличались от него. А чем – подумайте сами. Вот какое дерево тогда выросло.

Найдите в тексте ответы на вопросы.
1. О чём спросила учительница ребят?
Учителнится спросила ребят какие части имеет дерево.

2. Какие значения имеет слово корень?
Слово корень имеет много значений например
корень растения и корень слова.

3. Какое слово стало жить среди людей?
Среди людей жило слово ходить.

4. Какой росток появился из земли?
Из земли появился маленкий расток.

5. Как звали первую веточку? А вторую?
Первую ветечкву звали Приходить, вторую ветечку Приход

В русском языке 33 буквы. Буквы Ь (мягкий знак) и Ъ (твёрдый
знак) не обозначают звуков.
Гласные (ձայնավորներ)
А, О, Э, Ы, И, Е, Ё, Ю, Я
Согласные (բաղաձայներ)
Звонкие и глухие парные согласные (ձայնեղ և խուլ բաղաձայներ)
Б – П В – Ф Г – К
Д – Т Ж – Ш З – С
Й, Л, М, Н, Р – звонкие согласные
Х, Ц, Ч, Щ – глухие согласные

Напишите по образцу. Вставьте пропущенные буквы, подчеркните проверочное слово. 
новый сапог – новые сапоги

большой рог – большие рога
большой садбольшие сады

зелёный луг –зелёные луга
белый гриббелые грибы

новый город –новые города
больной зуббольные зубы

морской берег – морские берега

Вставьте пропущенные буквы.
1. Учебный год начинается первого сентября. 2. Ребята по уской дорожке вышли к реке. 3. На лужайке зеленеет травка. 4. Скоро будет снег пушистый падать с высоты. 5. У пруда растёт большой дуб . 6. Ни в одной стране мира нет столько берёз, как в России.

Вставьте пропущенные буквы в пословицах.
1. Рыбка мелка, да уха сладка. 2. Красна ягодка, да на вкус горька. 3. С кем по грибки, с тем и по ягодки. 4. Ел бы пирода, да в печи его сжёгли .

Домашнее задание.

Выучите рассказывать текст.

Ողջի գետի մասին

Ողջի գետից ողջ հանեցին | Լուրեր Հայաստանի բոլոր մարզերիցՈղջի գետը գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզում և Արցախի Քաշաթաղի շրջանում, Արաքսի վտակներից է։ Ողջի գետը Զանգեզուրի մեծությամբ երկրորդ գետն է՝ 85 կիլոմետր երկարությամբ։ Սկիզբ է առնում Կապուտջուղի լանջից՝ 3530մ բարձրությունից, և հոսում մեծ մասամբ անտառապատ խորը կիրճով։ Արաքս է թափվում ծովի մակարդակից 350 մ բարձրությունից։ Գտնվելով մեծ մասամբ գրանիտե ժայռերի մեջ՝ Ողջի գետի նեղ հովիտը տեղ-տեղ իրենից ներկայացնում է հսկա անդունդ, որի մեջ մոլեգնող գետը իր հսկայական ուժի շնորհիվ լեռներից վիթխարի ժայռաբեկորներ է պոկում, մանրացնում և տանում մինչև Արաքս։ Ողջի գետի վտակն է Վաչագան գետը։ Ավազանի մեծ մասն անտառապատ է։ Նրա ջրերով են աշխատում Կապանի և Ջրախորի ՀէԿ-երը։ Ջուրն օգտագործվում է նաև ոռոգման համար։ Սնումը խառն է, հորդացումը՝ ապրիլ-հուլիս ամիսներին ձնհալի ժամանակ։
Սյունիքի մարզի Ողջի գետը կրկին աղտոտվել է - Պանորամա | Հայաստանի նորություններՈւնի անկայուն ռեժիմ։ Հորդացումների ժամանակ հաճախ լինում են սելավներ։ Ողջի գետն ունի էկոլոգիական խնդիր, քանի որ Կապանում գտնվող հանքարդյունաբերությամբ (պղինձ, մոլիբդեն) զբաղվող կոմբինատներում հաճախ տեղի ունեցող վթարների պատճառով ջուրը աղտոտվում է՝ մեծ վնաս պատճառելով բուսական և կենդանական աշխարհին։

Աղբյուրներ’

Կապանի քաղաքապետն ու ավագանու անդամները պահանջում են վարչապետի ու կառավարության հրաժարականը | Լրագիր

ՔԻՄԻԱԿԱՆ ՏԱՐՐ, ՔԻՄԻԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐ: ՊԱՐԶ ԵՎ ԲԱՐԴ ՆՅՈՒԹԵՐ

Ատոմների որոշակի տեսակը կոչվում է քիմիական տարր:Ներկայումս հայտնի է 118 քիմիական տարր: Դրանցից վերջին մի քանիսի հայտնագործման մեջ մեծ է մեր հայրենակից, Ռուսաստանի գի­տությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Յուրի Հովհաննիս­յանի դերը:

Տարրերի ատոմները միանում են նույն կամ այլ տարրի ատոմներին՝ առաջացնելով պարզ և բարդ նյութեր:

Մեկ քիմիական տարրի ատոմներից կազմված նյութերը կոչվում են պարզ:

Օրինակ՝ ազոտը, թթվածինը, ծծումբը, երկաթը, պղինձը, ոսկին պարզ նյութեր են, քանի որ կազմված են համապատասխանաբար միայն ազոտ, թթվածին, ծծումբ, երկաթ, պղինձ, ոսկի տարրերի ատոմներից: Ինչպես տեսնում եք՝ պարզ նյութի անվանումը սովորաբար (բայց ոչ միշտ) համընկնում է տարրի անվանման հետ:

Պարզ նյութերի մեջ տարբերում են մետաղներ և ոչ մետաղներ: Ձեզ հայտնի են մեծ թվով մետաղներ՝ երկաթը, ալյումինը, պղինձը, կապարը, արծաթը, ոսկին և այլն:

Մետաղները կարելի է տարբերել ոչ մետաղներից իրենց ընդհանուր հատկություններով: Այսպես՝ մետաղները սովորական պայմաններում պինդ նյութեր են (բացառությամբ սնդիկի, որը հեղուկ է): Մետաղները լավ ջերմաէլեկտրահաղորդիչներ են: Պղնձից, ալյումինից, արծաթից, ոսկուց պատրաստում են հաղորդալարեր: Դրանք պլաստիկ են՝ մաքուր մետաղից պատրաստած ձողը հնարավոր է «ծեծել», դարձնել թիթեղ: Մաքուր վիճա­կում մետաղները սովորաբար փայլուն են:

Ոչ մետաղների մեջ կան ինչպես պինդ (ծծումբ, ածխածին, ֆոսֆոր), այնպես էլ՝ հեղուկ (բրոմ) և գազային (ազոտ, ջրածին, թթվածին) նյութեր: Պինդ ոչ մետաղները սովորաբար պլաստիկ չեն, դրանք փխրուն են: Ոչ մետաղներն էլեկտրական հոսանք չեն հաղորդում (բացառություն է ածխածինը), վատ ջերմահաղորդիչներ են:

Մեկից ավելի քիմիական տարրերի ատոմներից կազմված նյութերը կոչվում են բարդ:

Օրինակ՝ ածխաթթու գազը կամ ջուրը բարդ նյութեր են: Առաջինը կազմված է ածխածին և թթվածին, երկրորդը՝ ջրածին և թթվածին տարրե­րի ատոմներից:

Բարդ նյութերն այլ կերպ անվանում են քիմիական միացություններ:

Քիմիական տարրերի ատոմները քիմիական փոխազդեցությունների ընթացքում չեն անհետանում, մեկ միացությունից կարող են մի այլ միացու­թյան բաղադրության մեջ անցնել:

Ամեն քիմիական տարր ունի իր նշանը և անվանումը: Քիմիական տարրի անվանումը տարբեր լեզուներով կարող է տարբեր հնչել: Լատինե­րեն «ferrum», անգլերեն «iron», ռուսերեն «железо», հայերեն «երկաթ»՝ դրանք նույն տարրի անվանումներն են: Որպես քիմիական տարրի նշան՝ ընդունվում է լատիներեն անվանման սկգբնատառը (գլխատառով գրված): Նույն տառով սկսվող տարրերի նշաններն իրարից տարբերելու համար՝ մեկից բացի մյուս տարրերի անվանման առաջին տառից հետո փոքրատառով գրվում է նաև հաջորդ տառերից որևէ մեկը: Օրինակ՝ կալցիումը (լատ.’ Calcium) նշանակվում է Ca, կադմիումր (լատ.’ Cadmium)’ Cd, իսկ քլորը (լատ.’ Chlorum)’ Cl: Ստորև աղյուսակում ներկայացված են որոշ քիմիական տարրերի անվանումներ՝ համապատասխան լատինատառ նշաններով և արտասանությամբ:

Քիմիական տարրը Քիմիական նշանը Արտասանությունը
Ազոտ N էն
Ալյումին Al ալյումին
Ջրածին H հաշ
Թթվածին O о
Երկաթ Fe ֆեռում
Պղինձ Cu կուպրում
Արծաթ Ag արգենտում
Ոսկի Au աուրում
Կապար Pb պլումբում
Ցինկ Zn ցինկ
Ածխածին C ց
Ծծումբ S էս
Ֆոսֆոր P պե
Քլոր Cl քլոր
Բրոմ Br բրոմ
սիլիցիում Si սիլիցիում

Մնացորդով բաժանում 27.09.2022

1) Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 10 է, թերի քանորդը՝ 7, մնացորդը՝ 4։

10*7+4=74

2)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 21 է, թերի քանորդը՝ 5, մնացորդը՝ 11։

21*5+11=116

3)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 17 է, թերի քանորդը՝ 2, մնացորդը՝ 5։

17*2+5=39

4)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 101 է, թերի քանորդը՝ 7, մնացորդը՝ 2։

101*7+2=709

5) Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 53 է, թերի քանորդը՝ 3, մնացորդը՝ 25։

53*3+25=184

6) Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը 5-ի բաժանելիս։

4

7)Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը 9-ի բաժանելիս։

8

8)Գտեք բաժանարարը, եթե բաժանելին 33 է, թերի քանորդը՝ 5,
մնացորդը՝ 3։

(33-3):5=6

9)Գտեք բաժանարարը, եթե բաժանելին 47 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 5։

(47-5):7=6

10)Գտիր այն ամենափոքր թիվը, որը բաժանվում է 5-ի և 10-ի։

0

11)Գտիր այն ամենափոքր թիվը, որը 5-ի և 10-ի բաժանելիս ստանում ենք 2 մնացորդ։

2

12)Գտիր այն ամենափոքր թիվը, որը բաժանվում է 9-ի և 6-ի։

0

13)Գտիր այն ամենափոքր թիվը, որը 9-ի և 6-ի բաժանելիս ստանում ենք 4 մնացորդ:
4

14) Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը բաժանվում է 5-ի և 10-ի։

10

15)Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը 5-ի և 10-ի բաժանելիս ստանում ենք 4 մնացորդ։

14

16)Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը բաժանվում է 9-ի և 6-ի։

18

17)Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը 9-ի և 6-ի բաժանելիս ստանում ենք 2 մնացորդ։

20

18)Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը բաժանվում է 5-ի և 7-ի։

35

19)Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը 5-ի և 7-ի բաժանելիս ստանում ենք 2 մնացորդ։

37

20)Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը բաժանվում է 9-ի և 3-ի։

9

21)Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը 9-ի և 3-ի բաժանելիս ստանում ենք 1 մնացորդ։

10

22)Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը բաժանվում է 15-ի և 6-ի։

30

23)Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը 15-ի և 6-ի բաժանելիս ստանում ենք 1 մնացորդ:

31

Մուշեղ Գալշոյան. Սպասում

«Մի քիչ սպասեմ», – որոշեց ու հանդարտ սկսեց քայլել` փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ, ուշադիր` փողոցով անցնող հատուկենտ անցորդներին: Եվ համոզված էր, որ կգա նա, ու ինքն անմիջնորդ կճանաչի նրան:
«Տխուր բան է օրվա ապրուստ չունենալը»,- մտածեց Կոմիտասը:
Հիշեց Բեռլինը:

1896 թվականին էր, էլի ձմեռ, Բեռլինի բարձրագույն երաժշտանոցում ուսանելու առաջին ձմեռն էր… Բարերարի ուղարկած ամսական թոշակը վերջացել էր, սպասում էր հաջորդին ու` չկար: Եվ դուրս էր եկել մի ծանոթից պարտք խնդրելու, բայց ինքնասիրությունը թույլ չէր տալիս բախել դուռը` հացի համար դրամ խնդրել, ու սոված չափչփում էր Բեռլինի փողոցները: Հանկարծ ոտքերի մոտ նշմարեց կես մարկ, վերցրեց ու ավելի շվարեց` ի՞նչ անել, կես մարկով ոչ կարող ես պանդոկ մտնել, ոչ` խանութ:
Ու այդ կես մարկով վիճակախաղի տոմս գնեց և շահեց հարյուր մարկ:
Հետո աչքերում շողաց մի կարևոր միտք, և նա ուրախացավ, որ դրամապանակի տերը դեռ չի հայտնվել, լավ է որ չի եկել, թե չէ արդեն ուշ կլիներ, շատ ուշ: Եվ նա գրպանից հանեց հարյուր ֆրանկ, ճիշտ` հարյուր, շտապ բացեց դրամապանակը և հարյուր ֆրանկը ծրարեց դրամապանակի խորքում, տասը ֆրանկի տակ: Ապա ժպտաց, ձեռքերը շփեց իրար, խոր շունչ քաշեց, հին ու ծանր պարտքերից ազատվողի պես հանգիստ շնչեց ու շնչի հետ հանկարծ հասկացավ, որ տասը տարի առաջ վիճակախաղով շահած հարյուր մարկը հոգու խորքում, իրենից էլ ծածուկ, պարտք է համարել:
«Ինչո՞ւ,- փորձեց հասկանալ,- ինչո՞ւ պարտք»:
«Որովհետև հարյուր մարդ այդ վիճակախաղում հուսախաբ եղավ, իսկ ես շահեցի, սեփականացրի հարյուր մարդու հարյուր մարկը»:«Ուշացավ»,- ասաց և` այնպիսի տոնով, կարծես պատահական ու իրեն անծանոթ մեկի չէր սպասում, այլ բարեկամի, որի հետ նախապես պայմանավորվածություն ուներ հանդիպելու հենց այնտեղ` փողոցի շրջադարձում, հենց այդ ժամին, միայն թե, չգիտես ինչու, ուշանում է, չի գալիս… Բայց անպայման կգա, և ինքը պետք է սպասի, պարտավոր է: «Գուցե գլխի էլ չէ, որ դրամապանակը կորցրել է: Կիմանա, կգա, ցուրտ է, շուտ գար»: Ձմռան այդ օրն աշխարհում միլիոն ու մեկ մարդ հյուրընկալ է, միլիոն ու մեկ ճաշի հրավեր ունի (միլիոն ու մեկերորդը` ինքը Կոմիտասը), միլիոն ու մեկ մարդ համերգ ու թատրոնի տոմս է գնել, միլիոն ու մեկ մարդ աշխատում է, միլիոն ու մեկ մարդ մտածում, գլուխ է ջարդում, միլիոն ու մեկ մարդ մեռնում է, միլիոն ու մեկ մարդ ծնվում է… Ձմռան այդ օր ու ժամին աշխարհում մի մարդ, մեկը, միայն մեկը, ձմռանաշունչ փողոցում անծանոթի է սպասում – վերադարձնելու նրա կորուստը` տասը ֆրանկ: Հենց գար տերը, և ինքը դրամապանակը հանձներ նրան ու շարունակեր Մարգարիտենց տան ճամփեն, կդառնար միլիոն ու մեկերորդ ճաշի հրավիրվածը: Ու եկավ նա… Դեռատի կին էր` այր մարդու բաճկոնով, այր մարդու ոտնամաններով: Դեռատի կնոջ աչքերում բողոք կար, և հույսը լացի պես կախվել էր շուրթերից ու դողում էր:
—  Մադմուազել, դուք որևէ բան կորցրե՞լ եք:
— Այո՛… դրամապանակս եմ կորցրել,- ասաց ցածրաձայն:
Կոմիտասը ձեռքը տարավ գրպանը:
— Ահավասիկ: Վերցրեք,- տխուր ժպտաց,- իսկ ինչո՞ւ ուշացաք:- Աղջիկը թույլ մեկնեց ձեռքը, դրամապանակն առավ, դողացող մատներով փորձեց բացել: Դա ակամա մղում էր, պահի հետ կապ չունեցող: Կոմիտասն ափերի մեջ առավ նրա ձեռքերը:
— Բացել պետք չէ,- ասաց և ինքն իր համար ավելացրեց,- ցուրտ է…
Հետո ձեռքերը գրպանեց, թեթև խոնարհում արավ:
— Վաղը երեկոյան հայկական եկեղեցում հայկական նվագահանդես կա: Ձեզ հրավիրում եմ: Անպատճառ եկեք: Ցտեսություն:
Եվ նորեն գլուխ տվեց ու գնաց:

  1. Տեքստի անծանոթ բառերը դուրս գրեք, բառարանի օգնությամբ բացատրեք և սովորեք:
    Գրպանել-որևէ բան գրպանը դնել
    վնգստալ-խղճալի ձայնով կաղկանձել 
  2. Մգեցրած բառերը վանկատեք, ուշադրություն դարձրեք գաղտնավանկի Ը-ին:
    բարձրացրեց
    բար-ձրաց-րեց
    գրպանները
    գըր-պան-ներ

    վնգստում
    վըն-գըս-տում

    շրջադարձում
    շըր-ջա-դար-ձում

    սոված
    սո-ված

    խորքում
    խոր-քում

    շփեց
    շը-փեց

    մարդու
    մար-դու

    թատրոնի
    թա-տրո-նի

    ջարդում
    ջար-դում

    մղում
    մը-ղում

    գըրպանեց
    գըր-պա-նեց

    Ցտեսություն
    Ցը-տե-սու-թյուն
    3.
    Դուրս գրեք պատմվածքի ձեր կարծիքով ամենակարևոր հատվածը:
    Ու եկավ նա… Դեռատի կին էր` այր մարդու բաճկոնով, այր մարդու ոտնամաններով: Դեռատի կնոջ աչքերում բողոք կար, և հույսը լացի պես կախվել էր շուրթերից ու դողում էր:
    —  Մադմուազել, դուք որևէ բան կորցրե՞լ եք:
    — Այո՛… դրամապանակս եմ կորցրել,- ասաց ցածրաձայն:
    Կոմիտասը ձեռքը տարավ գրպանը: — Ահավասիկ: Վերցրեք,- տխուր ժպտաց,- իսկ ինչո՞ւ ուշացաք:- Աղջիկը թույլ մեկնեց ձեռքը, դրամապանակն առավ, դողացող մատներով փորձեց բացել: Դա ակամա մղում էր, պահի հետ կապ չունեցող: Կոմիտասն ափերի մեջ առավ նրա ձեռքերը: — Բացել պետք չէ,- ասաց և ինքն իր համար ավելացրեց,- ցուրտ է… Հետո ձեռքերը գրպանեց, թեթև խոնարհում արավ:
    — Վաղը երեկոյան հայկական եկեղեցում հայկական նվագահանդես կա: Ձեզ հրավիրում եմ: Անպատճառ եկեք: Ցտեսություն: