Շաշ հյուրը. Հայ ժողովրդական հեքիաթ

 

Մի անգամ մի մարդ հյուր է գնում ընկերոջ տուն։ Ուտում է, խմում, իրիկնադեմին վեր է կենում, որ գնա տուն։ Մեկ էլ նայում է տեսնում՝ երկինքը տրաքեց, ու մի անձրև սկսեց, ոնց որ ջրհեղեղ։

  • Պահո՜, էս ի՞նչ փորձանք էր, ո՞նց  եմ տուն գնալու,- ասում է էս հյուրը։

Տանտերը տեսնում է, որ էլ ճար չկա, ասում է․

  • Լավ, ա՛յ ընկեր, էս անձրևին ո՞նց ես գնալու տուն, գիշերը մեր տանը մնա, էլ ո՞ր օրվա ընկերն ենք։

Վերջը հյուրը համաձայնում է։

Տանտերն ու կինը գործով են ընկնում։ Մեկ էլ նայում են տեսնում՝ հյուրը չկա։

Քիչ ժամանակ անց մեկ էլ հյուրը թրջված, ջուր դարձած, ներս մտավ։

— Ա՜յ մարդ, տունդ շինվի, էս անձրևին ո՞ւր էիր գնացել։

— Գնացի՝ տնեցիներին ասեմ, որ անձրևի պատճառով գիշերը ձեր տանն եմ մնալու։

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անհասկանալի բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Իրիկնադեմին – երեկոյան

Պահո՜ — զարմանք արտահայտող բացականչություն

Ճար — ելք

 

  1. Փորձի՛ր բացատրել արտահայտությունները.

Երկինքը տրաքեց – որոտալ

ճար չկա – ելէ չկա
գործով են ընկնում -գործով  են զբաղվում

ջուր դարձած — թրջված

 

  1. Նշի՛ր այն նախադասությունը, որով կարող ես ապացուցել հյուրի շաշ լինելը:

Գնացի՝ տնեցիներին ասեմ, որ անձրևի պատճառով գիշերը ձեր տանն եմ մնալու։

 

  1. Առած-ասացվածքներից նշի՛ր նրանք, որոնք այս հեքիաթի համար են:

 Ով աշխատի, նա կուտի:

Ստի ոտը կարճ է:

Գդակը` մեծ, տակը` դատարկ:

Ով ինչ անի, իրեն կանի:

Ինչ լինի մարդուն` իր խելքից է:

 

  1. Գտի՛ր էլի առածներ, ասացվածքներ, որոնք այս հեքիաթի համար են:

 

 

 

 

Աշուն․ Համո Սահյան

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եվ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թևի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…

Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թևը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Նշի՛ր քեզ դուր եկած քառատողը և նկարի՛ր:

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…

  1. Վերնագրեր մտածի՛ր յուրաքանչյուր քառատողի համար:

I – աշնանամուտ

II – տխուր բարդի

III – աշնանային գույներ

IV – քամու գործը

  1. Բանաստեղծության մեջ ինչպիսի՞ն էին թերթերը, առվակը, խարույկը, տանձենին:

Դեղին թերթերը, կապուտակ առվակը, կարմիր խարույկը, ծեր տանձենին:

  1. Պատմի՛ր աշնան մասին՝ օգտագործելով բանաստեղծության բառերն ու արտահայտությունները:

Աշունն այս բանաստեղծության մեջ շատ պատկերավոր է նկարագրված։ Նույնիսկ աշնանը հաճախ հանդիպվող անձրևային եղանակը՝ սարերի վրա նստած ամպերի տեսքով շատ գեղեցիկ է նկարագրված։ Ինձ ամենից շատ դուր եկավ նախավերջին նախավերջին քառատողը, որտեղ նկարագրվում է կրակագույն տերևներով ծեր տանձենին, որը հեռվից նման է խարույկի։

  1. Քամին ի՞նչ գործ է ճարել, որ այդքան ուրախ է:

Քամին աշնանն աշխուժանում է ու սկսում է պոկել ծառերի ճյուղերից կախված գույնզգույն աշնանային տերևները, և իր թևն առած, ինչ-որ հետաքրքիր պար պարելով, պտտացնել օդում։

Աշուն․ նախագիծ

Աշունը շատ նման է նկարչի։ Այն ներկում է անտառները և ծառերը աշնանային գեղեցիկ տերևներով։ Կարծես ծառերը հագնում են կարմիր, դեղին, նարնջագույն և ոսկեգույն շորեր։ Աշունը մեզ ոչ միայն անձրևոտ, այլ նաև պայծառ և արևոտ աշնանային օրեր է պարգևում։ Աշնանը մրգերը հասունանում և քաղցրանում են։ Աշնան գույները ես շատ եմ սիրում։

Փոքրիկ պատում ներկայացրո՛ւ : Ներկայացնելով աշնան տրամադրությունըբնավորությունն ու գույներընմանեցնելով ու համեմատելով նրան տարբեր առարկաներիերևույթների ու մարդկանց հետ

Ըստ հետևյալ հարցերի:

  1. Ինչպիսի՞ տրամադրություն ունի աշունը:
  2. Ո՞ւմ կամ ինչի՞ ես նմանեցնում աշնանը:
  3. Ինչպիսի՞ բնավորություն ու գույներ ունի աշունը:

Մկների ժողովը․ Աթաբեկ Խնկոյան

Սով էր, սով էր մկստան,
Կատվի ձեռքից լկստան
Գզիրն ընկավ դռնեդո´ւռ
Էլ չթողեց տուն-կտուր
Ջահել ահել գեղովի,
Կանչեց, բերեց ժողովի՝
Թէ ինչ անեն, որ կատվեն
Մի հնարքով ազատվեն:
Եկան գյուղի ջոջերը
Երկար բարակ պոչերը,
Մասնակցեցին խորհրդին,
Մի մուկ խոսեց իր հերթին,
― Լսե´ք, մկներ, ցեղակից,
Չունեմ որդի, կողակից,
Ես մի անտեր ծերուկ եմ,
Բայց պատվավոր մի մուկ եմ.
Պակսեց ուժը իմ ոտի,
Պէտք է մեռնեմ անոթի
Սովն է չոքել դռանը,
Ախ, մռռանը, մռռանը,
Վեր է ընկել, մառանը,
Ինչքան ասես նազ անի,
Ստից սատկի, տազ անի,
Մուկ տեսնելիս, վազ անի,
Գլխից բռնի, կախ անի,
Թաթովը տա, խաղ անի,
Ուտի, քեֆը չաղ անի,
Էսպես զուլում ու կրակ,
Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ:
Բայց թե ազնիվ մեր ցեղը
Կորչելու չէ զուր տեղը…
Ա՜յ բերել եմ ես մի զանգ,
Ծափ, ծլնգոց,
Մեջը զնգոց.
Կատվի վզից մենք կախ տանք,
Որ ինչքան էլ օրորա,
Որ ինչքան էլ շորորա,
Ստից սատկի, տազ անի,
Գալն իմանանք գազանի:
Է´, զանգը ո՞վ կախ անի.
― Ալո դո´ւ:
― Ալո՞ն տանի:
― Բալո դո´ւ :
― Բալո՞ն կախէ:
― Չստո, դո´ւ:
― Չստոն կաղ է :
― Մստո, դո´ւ:
― Մստոն կարճ է:
― Փստո, դո´ւ:
― Էդ էլ խի՞ղճ է:
― Համբօ, դո´ւ:
― Ես տկար եմ:
― Չամբո, դո´ւ:
― Ասենք տարա,
Բա որ կատուն գա ինձ վրա՞:
― Բտոն, Խտոն թող մեկից
Բռնեն կատվի քամակից:
― Ի՞նչ է խոսում չոր գանգը,
Լավ է դու տար էդ զանգը,
Էլ ի՞նչ Բտո, ի՞նչ ֆստան,―
Ճստաց Բտոն ճստճստան:
― Լռի´, հանդուգն
Կոտորվե´ք դուք,
Վախկոտներիդ ես թաղեմ,
Ճա՞ռ ասեմ, թէ՞ զանգ կախեմ,―
Գոչեց ջոջը,
Քաշեց պոչը:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր գրված այս բառերը և արտահայտությունները:
    լկստան —
    գզիր — կատարածու
    ահել տարեց
    ջոկ- առանձին, մյուսներից բաժանված՝ առանձնացած
    հնարք — միջոց, ճար
    կողակից — միասին ապրող, կենակից
    անոթի — սոված, քաղցած
    զուլում — դժբախտություն, արհավիրք
    տկար — թույլ, հիվանդ, անառողջ
    հանդուգն — համարձակ, խիզախ
    պոչը քաշել — հեռանալ, ձեռք քաշել, հրաժարվել մի բանից

փորձի՛ր ինքդ բացատրել։
սովն  է չոքել դռանը — ուժեղ սով է վրա հասել
ցավն էլ ունի իր դեղը — յուրաքանչյուր խնդիր ունի իր լուծումը
չոր գանգ — անհասկացող մարդ

  1. Օգտագործելով առակի բառերը՝ ա՛յս կատվի մասին պատմի՛ր։                                        Կատուն շատ խորամանկ էր ու անսիրտ, ու անխնա ուտում էր մկներին։
  2. Իսկ հիմա կատվի անունից զանգը բերող մկան մասին պատմի՛ր։
  3. Համառոտ պատմի՛ր մկների ժողովի մասին:
  4. Նկարագրի՛ր Մկստանը և նկարի՛ր /փողոցները,տները,լույսերը․․․/։
  5. Կատուն ամեն ինչ լսել էր և գլուխ գովելով իր ընկերների մոտ պատմում էր այդ ժողովի մասին։

Գիտե՞ք, որ մկները ժողով էին արել, որ իմ վզկից զանգ կախեին։ Այդ անխելք մկները կարծում էին, թե ես այնքան հիմար եմ, որ չեմ հասկանա իրենց մտադրություններն ու կարճ խելք։

Դե բռնվեք, անխելք մկներ, ես ձեզ հատիկ-հատիկ կբռնեմ ու կուտեմ։

 

Աշուն․ Հովհաննես Թումանյան

Աշուն

Հովհաննես Թումանյան

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։
Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տխուր հանդերից
Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բանաստեղծության մեջ դաշտերը, անտառը, հանդերը, մեգը, տերևը ինչպիսի՞նն են:

Նախշուն անտառ, դեղին տերև, պաղ-պաղ մեգ, դեղին դաշտեր և հանդեր                                    

  1. Բանաստեղծության ո՞ր հատվածում սառնություն, ցուրտ կա: Այդ տողերը նշի՛ր:

Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին

Քամու մասին պատմող հատվածը նշի՛ր:

Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։

  1. Գույն ունեցող տողերը նշի՛ր:

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։

Քշում է տանում
Տերևը դեղին։

  1. Այս շարքից աշնանը վերաբերող բառերն ու բառակապակցությունները նշի՛ր:

Մանրահատիկ անձրև, ծաղկած ծառ, թխպոտ երկինք, շոգ, ձյունածածկ, տերևաթափ, մերկ անտառ, պաղ քամի, բուք ու բորան, ոսկեզօծ անտառ, ձնհալ:

 Պատմի՛ր ձեր բակում ապրող աշնան մասին: Նկարի՛ր ձեր բակի աշունը և տեղադրի՛ր բլոգումդ:

Աշունը մեր բակում շատ գեղեցիկ է։ Ամեն տեղ կարող ենք տեսնել դեղին, կարմիր, նարնջագույն տերևներով  ծառեր։ Ես շատ եմ սիրում թավալվել աշնանային խշխշան տերևների մեջ։  Հատկապես սիրում եմ աշնանային պայծառ օրերը, երբ մեղմ քամին է փչում, իսկ արևը շոյում է։ 

 

ԽՈԶՆ ՈՒ ԱԳՌԱՎԸ

ԽՈԶՆ ՈՒ ԱԳՌԱՎԸ

Մի դարավոր կաղնու տակ
Խոզը ագահ ու անհագ,
Այնքան կաղին զխտվեց,
Որ ցած ընկավ ու փռվեց:
Զարթնեց քնից ու տակից
Ծառը փորեց արմատից:
— Ի՞նչ ես անում, այ անգետ, —
— Ագռավն ասաց վերևից: —
Խա՞ղ ես անում ծառի հետ,
Կչորանա արևից:
— Չորանում է` չորանա,
— Ինձ ի՞նչ օգուտ` զորանա,
Միայն կաղին ունենամ,
Ուտեմ, պառկեմ, գիրանամ:
— Այ ապերախտ կենդանի,
Ով քեզ նման վիզ ունի`
Իր կույր աչքով չի տեսնի,
Որ կաղինը հյութալի
Լոկ այս ծառն է ձեզ տալի, —
Ագռավն ասավ խոզուկին,
Էն կախ գլուխ կուզիկին:

 

  1. Բառարանի օգնությամբ գտի՛ր նշված բառերի հոմանիշները։

Ագահ- անկուշտ, անհագ

Ապերախտ-երախտամոռ, անշնորհակալ,

Անհագ- անկուշտ, ագահ

 

Կուզիկ- սապատավոր, կորամեջք

 

  1. Ինչպիսի՞նն էր առակի խոզը: Բնութագրի՛ր խոզին

Առակի խոզուկը շատ ագահ և անկուշտ էր։ Նա այնքան տգետ և անտեղյակ էր, որ չգիտեր՝ եթե փչացնի ծառերի արմատները, ապա չի ունենա իր սիրելի կաղինները։

 

  1. Նամակ գրի՛ր առակի խոզին: Իչպիսի՞ խորհուրդ 

կտաս:

 

Սիրելի խոզուկ,

Ես գիտեմ, որ դու շատ ես սիրում կաղին ուտել։ Եվ որպեսզի միշտ շատ համեղ և հյութեղ կաղին ունենաս, չպետք է փչացնես ծառի արմատները։

Սիրով

Կարեն Հովհաննիսյան

 

 

  1. 4. Տրված բառերով կազմի՛ր բառակապակցություններ:

 

Կաղնի, ծառ, աչքեր, կենդանի, ագռավ

 

Հյութեղ և համեղ կաղին

Գեղեցիկ ծառ

Անկուշտ կենդանի

Կանաչ աչքեր

Մեծ սև ագռավ

 

 

 

шар — шары
гриб — грибы
стол — столы
сад — сады
куст — кусты
парта — парты
слива — сливы
кукла — куклы
школа — школы
класс — классы
комната — комнаты
ваза — вазы

 

 

бил — был
мил — мыл
вил — выл
Нил — ныл
сито — сыто
мишка — мышка

Օզի Կախարդը. Հեղինակ՝ Լայամ Ֆրենկ Բաում

Մի աղջիկ կար, որի անունը Դորոթի էր։ Նա ապրում էր իր մորաքրոջ և մորաքրոջ ամուսնու հետ։ Մի օր ուժեղ պտտահողմը Դորոթիին և նրա շնիկ` Տոտոյին քշում-տանում է Օզ անունով երկիրը, որտեղ ապրում էր մի կախարդ՝ Օզի անունով։ Այստեղ Դորոթին իր շնիկ Տոտոյի հետ շատ փորձություններ հաղթահարեցին և շատ հետաքրքիր արկածներ ունեցան։  Դորոթին և Տոտոն Դեղին աղյուսե ճանապարհով գնացին Զմրուխտե քաղաք՝ Մեծն Օզի մոտ: Նրանք հանդիպեցին մանչկիններին, Հյուսիսի բարի կախարդուհուն, ճանապարհին նրանց միացանԽրտվիլակը, Թիթեղյա փայտահատը և Երկչոտ առյուծը: Հանդիպեցին Քալիդաների՝ արջի մարմնով, վագրի գլխով, ինչպես նաև՝ դաշտամկներին: Դորոթին պետք է սպաներ չար վհուկին, որպեսզի Օզը նրան Կանզաս՝ իր տուն ուղարկեր: Դորոթին, եթե ընկերներ չունենար, չէր կարող հաղթել վհուկին, նա շատ համարձակ պահեց իրեն և հաղթեց չարին։ Դորոթին, ինչպես և իր ընկերները օգնեցին միմյանց և մինչև վերջ հավատարիմ մնացին, դրա համար բոլորն էլ արժանիորեն պարգևներ ստացան: Վեջում Դորոթին և Տոտոն վերադարձան Կանզաս իրենց տուն։

Այս պատմություն ընկերության, քաջության, հոգատարության և հերոսների անչափ մեծ սրտերի մասին է: Անկախ իրավիճակից ընկերները պետք է օգնեն միմյանց հաղթահարել դժվարությունները և հասնել իրենց նպատակներին, ինչպես արեցին գրքի գլխավոր հերոսները: