Մեծ հայքի թագավորությունն Արտավազդ II-ի օրօք

Կրասոսի արշավանքը: Տիգրան Մեծին հաջորդեց որդին՝ Արտավազդ II-ը (Ք. ա. 55-34 թթ.): Նա ևս Արտաշեսյան արքայատոհմի նշանավոր ներկայացուցիչներից է: Ստացել էր հիանալի կրթություն, գրել է «ողբերգություններ, ճառեր ու պատմական երկեր»:

Ք. ա. 54 թ. Հռոմն արևելք ուղարկեց Կրաunu զորավարին, որի նպատակը Պարթևստանի գրավումն էր: Քանի որ Հայաստանը Արտաշատի պայմանագրով համարվում էր Հռոմի «դաշնակից և բարեկամ», Կրասոսը Արտավազդ II-ից պահանջեց օգնական զորք: Սակայն նա չկատարեց Արտավազդ II-ի պայմանները, որոնք բխում էին Հայաստանի շահերից: Ուստի Մեծ Հայքի արքան նրան օգնություն չտրամադրեց: Ք. ա. 53 թ. Կրասոսը սկսեց արշավանքը: Նույն թվականին Խառանի ճակատամարտում Հռոմեական զորքը ջախջախիչ պարտություն կրեց: Սպանվեց նաև Կրասոսը:

Մինչ այդ Պարթևստանի արքա Օրոդես II-ը Կրասոսի դեմ ուղարկել էր իր Սուրեն զորավարին, իսկ ինքը մեկնել էր Հայաստան: Հայ և պարթև արքաները բարեկամության դաշինք կնքեցին: Այն ամրապնդվեց պարթև արքայազն Բակուրի և Արտավազդ II–ի քրոջ ամուսնությամբ: Արտաշատ մայրաքաղաքում տեղի են ունենում տոնական հանդեսներ: Դաշնակից արքաները ներկայացում էին դիտում, երբ բերվեց սպանված Կրասոսի գլուխը և նետվեց նրանց առջև` ի նշան հաղթանակի:

Հռոմեական նոր արշավանքը: Պարթևստանում Ք.ա. 38 թ. գահը զավթեց Օրոդես 2-ի որդի Հրահատը: Նրա գահակալությամբ հայ-պարթևական դաշինքը խզվեց: Շուտով արևելք արշավեց մեկ այլ հռոմեացի զորավար Անտոնիոսը, որը նույնպես ծրագրում էր նվաճել Պարթևստանը:

Նա, ելնելով Կրասոսի սխալներից, նախընտրեց արշավել Հայաստանի տարածքով, ինչպես ժամանակին խորհուրդ էր տվել Արտավազդ II-ը: Հայոց արքան որոշեց կրկին ստանձնել Արտաշատի պայմանագրով ունեցած պարտավորությունները: Նա Անտոնիոսին տրամադրեց օգնական զորք և թույլատրեց պարթևների դեմ արշավել Հայաստանով:

Անտոնիոսը 100-հազարանոց բանակով Ք. ա. 36 թ. սկսեց ռազմարշավը, սակայն խայտառակ պարտություն կրեց: Հռոմեացիները այս արշավանքի ընթացքում կորցրին 44 հազար զինվոր: Անտոնիոսի զորքը հետ քաշվեց Հայաստան, որտեղ հայերը ապաստան տվեցին հռոմեացիներին:

Անտոնիոսը Հռոմում արդարանալու համար պարտության մեղքը բարդեց Արտավազդ II-ի վրա: Ք. ա. 34 թ. Անտոնիոսի զորքերն անակնկալ ներխուժեցին Հայաստան: Արյունահեղությունից խուսափելու նպատակով հայոց արքան գնաց բանակցությունների, սակայն խաբեությամբ ձերբակալվեց և տարվեց Եգիպտոս:

Մեծ Հայքի թագավոր հռչակվեց Արտավազդի որդին՝ Արտաշես II-ը (Ք. ա. 30-20 թթ.): Սակայն Արտաշեսն ի վիճակի չեղավ պայքարելու հռոմեացիների դեմ: Նա հարկադրված՝ իր զորքով ապաստան գտավ Պարթևստանում: Վերջինիս արքան, հասկանալով իր սխալը, որոշել էր բարեկամանալ Հայաստանի հետ:

Անտոնիոսը Եգիպտոսում պահանջեց, որ գերված Արտավազդ II-ն ու նրա ընտանիքը խոնարհվեն և երկրպագեն իր կնոջը` Կլեոպատրային, դրա դիմաց խոստանալով ազատություն: Սակայն վեհանձն արքան և նրա ընտանիքն արհամարհեցին Անտոնիոսին` գերադասելով արժանապատիվ մահը: Ք. ա. 31 թ. Արտավազդ II-ը և հայոց թագուհին մահապատժի ենթարկվեցին: Իսկ երկու արքայորդիները մնացին պատանդության մեջ և ուղարկվեցին Հռոմ:

 

Հարցեր և առաջադրանքներ

1. Ե՞րբ է գահակալել Արտավազդ II-ը: Բնութագրե՛ք նրան:

Արտավազդ II-ը գահակալել է Ք. ա. 55-34 թթ.: Նա ևս Արտաշեսյան արքայատոհմի նշանավոր ներկայացուցիչներից էր, որը ստացել էր հիանալի կրթություն և գրել էր «ողբերգություններ, ճառեր ու պատմական երկեր»:

 

2. Ե՞րբ է տեղի ունեցել Կրասոսի արշավանքը և ինչպե՞ս է ավարտվել:

Ք. ա. 54 թ. Հռոմն արևելք ուղարկեց Կրաunu զորավարին, որի նպատակը Պարթևստանի գրավումն էր: Քանի որ Հայաստանը Արտաշատի պայմանագրով համարվում էր Հռոմի «դաշնակից և բարեկամ», Կրասոսը Արտավազդ II-ից պահանջեց օգնական զորք: Սակայն նա չկատարեց Արտավազդ II-ի պայմանները, որոնք բխում էին Հայաստանի շահերից: Ուստի Մեծ Հայքի արքան նրան օգնություն չտրամադրեց: Ք. ա. 53 թ. Կրասոսը սկսեց արշավանքը: Նույն թվականին Խառանի ճակատամարտում Հռոմեական զորքը ջախջախիչ պարտություն կրեց: Սպանվեց նաև Կրասոսը:

 

3. Ե՞րբ է կնքվել և ինչո՞վ է ամրապնդվել հայ-պարթևական դաշինքը:

Հայ և պարթև արքաները բարեկամության դաշինք կնքեցին: Այն ամրապնդվեց պարթև արքայազն Բակուրի և Արտավազդ II–ի քրոջ ամուսնությամբ:

 

4. Ո՞ր թվականին սկսվեց Անտոնիոսի արշավանքը: Ներկայացրե՛ք դրա արդյունքները:

Անտոնիոսը 100-հազարանոց բանակով Ք. ա. 36 թ. սկսեց ռազմարշավը, սակայն խայտառակ պարտություն կրեց:

Հազարան հավքը 16-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ հատվածներ

Տիրուհին փնտրում է հազարան հավքը

Լուրը տանք Կախարդական աշխարհի Տիրուհուց: Հե՜յ գիտի Կախարդական աշխարհի հրաշագեղ Տիրուհի. զարթնեց խոր քնից: Զարթնեց` ի՜նչ տեսնի. իր շորերը տակն ու վրա եղած, թուշը այրում է համբույրի տեղը: Նայեց հայելուն, համբույրի տեղը տեսավ, նայեց վերև` Հազարան Հավքը չկա՜… Ծղրտաց, ճչաց.

— Հավքս տարա՜ն, հող,  ջուր, օդ, հուր, Հազարան Հավքը տարա՜ն, ինչո՞ւ ձայն չտվիք…

— Ինչքան ճչացինք` տարա՜վ, տարա՜վ, դռները չբռնեցին:

— Դռնե՜ր, — ծղրտաց, — ինչո՞ւ չբռնեցիք:

Դռները թե` Աստված նրա հետ, էսքան տարի բաց էինք, փակեց, փակ էինք, բաց արեց, ինչո՞ւ բռնեինք: Ապարանքից դուրս վազեց, ճչաց.

— Առյո՜ւծ, Հազարան Հավքը տարան, ինչո՞ւ ճամփա տվիր:

Առյուծը թե` օրհնվի նրա ճամփեն. էսքան տարի դու առաջս խոտ էիր ածել, միսն աչքիս առաջին դրել: Նա միսն ինձ տվեց, խոտը վեր կալավ, ինչպե՞ս ճամփա չտայի:

— Խո՜յ, — ճչաց, — Հազարան Հավքը տարան, ինչո՞ւ թողիր:
Խոյը թե` ես միս ուտո՞ղ էի, որ էսքան տարի առաջիս միս էիր դրել: Նա հազիվ միսն առաջիցս վեր կալավ, խոտ տվեց, ինչպե՞ս չթողնեի:
— Այ օյինբազ խեղկատակներ, — ասաց, — ձեզ պահապան եմ դրել, որ Հազարան Հավքը հողածինները չհափշտակեին, էդ ինչպե՞ս տարան ձեր միջից: Խեղկատակները թե` մենք ի՞նչ անենք, մեր վրա մինչև անգամ չնայեց:
— Հուր ու փշոտ անծայրածիր անապատ, ինչո՞ւ թողիր:
— Փուշս քաղեց, հոտ քաշեց ու գովեց. Ի՜նչ անուշ է, — ասաց, — ինչո՞ւ չթողնեի:

— Աղի-լեղի թունավոր գետ, ինչո՞ւ թողեցիր…

— Աղի-լեղի թունավոր ջուրս խմեց ու գովեց, ասաց. ՙԱ՜խ «ի՜նչ անմահական ջուր է՚, — ինչպե՞ս չթողնեի:

— Սև-սև քարեր, Հազարան Հավքը տարան, ինչո՞ւ քար չդարձրիք հողածնին…

— Մենք ի՞նչ անենք, ինչքան ու ինչ ձեն ասես, որ չհանեցինք, ինչ տեսակ ասես չկանչեցինք, նա ոչ մի անգամ հետ չնայեց, ինչպե՞ս քար դարձնեինք:

Էստեղ աղջիկը մի կախարդական մեծ թուղթ ու գիր` թալիսման արեց, թուղթը ծակեց, անցկացրեց մեջքը, բերեց ծծերից ներքև ամրացրեց: Թղթի չորս կողմին գիր գրեց: Էս թուղթ ու գիրը դրան բարձրացրեց հանեց երկնքի երեսը: Էսպես թռա՜ծ` հասավ Աժդահին, ասաց.

— Աժդահա, Հազարան Հավքը դեսն անց է կացել. կամ տուր, կամ տեղն ասա, թե չէ մեծ կտորդ ականջդ եմ թողնում:

Աժդահեն թե` ես ի՞նչ անեմ, ես Աժդահա եմ գետնի երեսին, նա քեզ պես` երկնքումը, թռավ, դենը գնաց: Աղջիկը թռա՜վ, եկավ Ձկան մոտ:

— Ձուկ, Հազարան Հավքը դեսն անց է կացել. կամ տուր, կամ տեղն ասա, թե չէ կտոր-կտոր եմ անում քեզ: Ձուկը թե` ես ի՞նչ անեմ, ես Ձուկն եմ ծովի միջին, նա քեզ պես` երկնքումը, թռավ, դենը տարավ: Էստեղից էլ անց կացավ Տիրուհին, թռա՜վ-եկավ Արան թագավորի քաղաքի մոտ, վայր եկավ:

Տիրուհու զորքը պաշարում է Արան թագավորի քաղաքը

Թագավորի քաղաքի մոտ աղջիկը թուղթ ու գրերը քանդեց ու մի նոր էնպիսի գիր արեց, որ քաղաքին երևաց, թե երեք կարգ զորքով քաղաքը պաշարված է: Եկան, թագավորին հայտնեցին, թե քաղաքը պաշարված է. եթե դու թշնամի ունես, ինչո՞ւ չես արթուն մնում: Թագավորն եկավ աղջկա մոտ, թե` ի՞նչ ես ուզում ինձանից ու իմ երկրից:

— Իմ Հազարան Հավքը էստեղ է, տուր, թե չէ քաղաքիդ վրա կրակ եմ թափում, հետո էլ ջուր եմ շինում քաղաքդ, — սպառնաց Տիրուհին :
Թագավորը գնաց, մեծ ու միջնեկ տղաներին կանչեց, ասաց.

— Այ որդիք, Հազարան Հավքի տերն եկել է. գնացեք, տեսնեմ` ինչ պատասխան եք տալիս: Միջնեկ ախպերն ասաց, թե՝ ես կերթամ: Մեծը թե՝ քո բանը չի, ես կերթամ ու տես՝ ինչ եմ անում: Հազարան Հավքի Տիրուհին երկու արաբ դռնապան էր կանգնեցրել իր վրանի շեմքում ու պատվիրել, թե` մտնողը եթե իմ ասած մարդը կլինի, լավ, թե չէ, որ աչքով անեմ` տվեք ատամները փորն ածեք: Մեծ ախպերն եկավ աղջկա մոտ, բարև տվին, բարև առան: Աղջիկը հարցրեց.

— Այ տղա, Հազարան Հավքը դո՞ւ ես բերել: Տղեն թե` ես եմ բերել:

— Որտեղի՞ց բերիր:

Թե՝ մի շուկայում վաճառում էին, առա, բերի: Էստեղ Հազարան Հավքի Տիրուհին, որ աչքով արեց արաբներին, տվին թագավորի մեծ տղի ատամները փշրին, փորն ածին ու էդպես խայտառակված ճանապարհ դրին: Հիմա էլ միջնեկ ախպերն եկավ: Սա էլ ասաց, թե՝ մի անտառում վանդակով կախ արած էր, վերցրի, բերի: Սա էլ մեծ ախպոր նման ատամները փշրված հետ եկավ:

 

Արեգի հայտնությունը և սերը

Լուրը հասավ Արեգին՝ թե Հազարան Հավքի Տիրուհին եկել է ու Հավքը բերողին ու Հավքն է պահանջում: Արեգը հացատնից ալրոտ դուրս եկավ ու գնաց իր հոր պալատը: Թագավորը «երբ փոքր տղին տեսավ, ո՜նց զարմացավ ու ուրախացա՜վ, հասավ կարոտով գրկեց Արեգին, համբուրեց ճակատը, հետո հառաչեց ու հայտնեց, որ իրենց քաղաքը վտանգի մեջ է:

— Ես եմ բերել Հազարան Հավքը, ես էլ Տիրուհուն պատասխան կտամ, — ասաց Արեգն ու պատմեց իր գլխի եկածը, թե ինչպես է բերել Հավքը, թե ինչ անգութ են եղել իր եղբայրները: Ամենքը զարմացան ու չհավատացին:

— Եթե էդպես է, եթե դու ես բերել Հազարան Հավքը, — ասաց Արան թագավորը, — դե արագ գնա, պատասխան տուր Հավքի Տիրուհուն ու իրեն էլ բեր, որ թռչունը երգի: Արեգը դեռ ճամփի փոշին վրայից թափ չտված` ճանապարհ ընկավ դեպի Տիրուհու վրանը: Գնաց, տեսավ Հազարան Հավքի հրաշագեղ Տիրուհին տխուր-տրտում, մոլորված նստել է իր վրանում: Գալուն պես ասաց.

— Բարով, սիրուն աղջիկ, — ու ծիծաղեց: Աղջիկը թե՝ այ տղա, բարևը ասենք Աստծունն է, ծիծաղդ էլ ինչ էր:

— Ոչինչ, — ասաց Արեգը, — ճանապարհին գալիս մի աննման աղջիկ տեսա՝ ներքին ու վերին շորերը քանդած, տակն ու վրա արած, հանած, ոտքերն ընկած, թուշին էլ` խալ. երեսն էնքան քնքուշ էր, որ համբույրիս տեղը նշան մնաց… Էստեղ Տիրուհին իսկույն իմացավ, որ սա ինքն է Հազարան Հավքը բերողը դեռ իր մատանին էլ տեսավ Արեգի մատին:

— Այ տղա, — ասաց, — հավքն իր թևով, օձն իր պորտով չէր կարող էնտեղ հասնել, դու ինչպես ես չորս սահման անց կացել, հասել ինձ մոտ, պատմիր լսեմ:

Արեգը նայեց անտես-աննման, չնաշխարհիկ Տիրուհու` երկնքի նման անհուն ու անծիր աչքերին, նայեց ճակատին վառվող լուսե աստղին, առաջ եկավ ու ասաց.

— Սև աշխարհն անցա, Սև դևին հաղթեցի, Կապույտ աշխարհն անցա, զարհուրելի Երկաթե Ձեռքը խորտակեցի, Կարմիր աշխարհն անցա, բոցերի ու մոխիրների միջից գարշելի Քավթառ Քուրսիին հաղթեցի, ահ ու երկյուղ չզգացի. ժողովուրդներ ազատեցի ու նրանց վայելքներից հրաժարվեցի, սարսափներին ու դառնություններին դիմացա, բոլորին հաղթեցի, միայն քո անտես-աննման տեսքին չդիմացա, միայն քեզանից հաղթվեցի.

Ու ես չեմ եկել թևով թռչունի,

Ոչ մարդու ոտով, ոչ օձի պորտով,

Նրանցից ոչ մեկն էն ուժը չունի,

կել եմ ես քո կարոտով:

Խոր ծովեր անցա. ալիք ու փրփուր լվանում էին երեսն երկնքի։

Անդունդներ թռա` անտակ խորքերից

Վեր էին հառնում ձայներ դժոխքի:

Անցա փշալի անկոխ անապատ

Ու վարդի բուրմունք առա տատասկից

Էն Լեղի գետից անցա անվհատ.

Խմեցի լեղին` դառն համ չզգացի:

Հաղթեցի դևին

Սև-սև քարերին.

Ժանտ օյիններին խեղկատակների

Տարա սարսափը Առյուծի ահեղ

Հաղթեցի անմահ չորս տարերքներին…

Բոլորը անցա, ամենն հաղթեցի

Բայց չկարացի հաղթել քո սերին:

Տիրուհի, ահա եկել եմ կրկին…

Չի երգում առանց քեզ Հավքը Հազարան

Չի թափում բուրյան վարդը երկնքի.

Այգիս մացառ է, ու մարդիկ` գազան:

Լույս աշխարհ ելել, եկել եմ կրկին,

Ոչ հավքի թևով, ոչ մարդու ոտով,

Եկել եմ թռած քո սիրով միայն,

Քո սիրով, քո մեծ ու սուրբ կարոտով:

Արի, աննման, չքնաղ Տիրուհի,

Որ Հավքդ երգի հազարան խաղով

Փուշը վարդ փոխի երգով թովչական

Ու գազանը` մարդ-բանական հոգով:

Արեգի պատմությունն ու խոսքը հուզեցին աղջկա սիրտը:

— Լսիր, աննման տղա, — ասաց աղջիկը, — մարդիկ ապականել էին ամբողջ աշխարհը և միայն իմ երկյուղից չէին գալիս Կախարդական աշխարհ: Դու որ անցար բոլոր փորձանքների միջով, հաղթեցիր դևերին ու հրեշներին, դու որ կարողացար թափանցել հողեղենին անհաս Կախարդական աշխարհի Տաճարը ու Հազարան Հավքը բերել, դու որ սիրեցիր ինձ հրեղեն սիրով, կախարդանքն էլ քանդվեց. տես քո հոր քաղաքը պաշարած զորքն էլ չքվեց: Ահա, ես էլ քոնն եմ, — կանչեց աղջիկը ու գիրկը պարզեց: Արեգն առաջ եկավ, գլուխը խոնարհեց ու համբուրեց աղջկա սիրտը, աղջիկն էլ համբուրեց Արեգի ճակատը, ու պինդ գրկեցին իրար: Հետո ձեռք ձեռքի տվեցին ու գնացին քաղաք:

Ծաղկած այգին և արեգ թագավորը

Արան թագավորն իր ժողովրդով, հանդեսներով ու օրհնություններով ելավ Արեգին ու Տիրուհուն ընդառաջ: Ելան տեսան ի՜նչ սիրուն, ի՜նչ հրեղեն աղջիկ… արևին ասում է, թե՝ դու մայր մտի, ես քո փոխարեն լուս կտամ: Գնացին Այգին: Մութուլուսին-բարի լուսուն Հազարան Հավքը երգեց ու մշտադալար բուրյան վարդի փնջեր թափեց բերանից: Ու ի՜նչ հրաշք. Այգին կանաչեց, ծաղկեց առաջվանից էլ շքեղ, լի փարթամ հազարաձայն ու հազարագուի: Նրանք էլ որ գազան էին դարձել, մարդիկ դարձան՝ բանական հոգով: Եվ ամենն ու ամենքը դարձան ասես նորից նոր ծնված, մաքուր, անմեղ ու անարատ: Արեգն ու անտես-աննման Տիրուհին ամուսնացան: Յոթն օր, յոթը գիշեր հարսանիք արին Անմահական Այգում: Գուսանները լարեցին փանդիռները, զարկեցին թմբուկները, հնչեցրին փողերը ու երգեցին.

Երկներ երկին, երկներ երկիր,

Երկներ և ծովն ծիրանի,

Երկն ի ծովուն ուներ և զկարմրիկն եղեգնիկ:

Ընդ եղեգան փող ծուխ ելաներ,

Ընդ եղեգան փող բոց ելաներ,

Եվ ի բոցոյն վազեր խարտեաշ պատանեկիկ:

Նա հուր հեր ուներ, բոց ուներ մորուս,

Եվ աչքունքն էին արեգակունք:

Ծերունի Արան թագավորը իր թագավորությունը հանձնեց Արեգին: Արեգը բազմեց հոր գահին, եղավ բարի արքա ու էն երկնքի պայծառ արևի նման արարչական սիրով արդար ու բարի թագավորեց հար ու հավիտյան:

 

Հարցեր՝

1. Գրի’ր կարծիք հեքիաթի վերաբերյալ։
Ինձ դուր եկավ այս հեքիաթը, որովհետև նա ուներ հետաքրքիր սկիզբ, ինձ դուր եկավ ունդհանուր ոճը, բովանդակությունը, նկարագրական հատվածները, թեև ես կնախընտրեի, որ յուրաքանչուր աշխարհ ավելի մանրակրկիտ և պատկերավոր նկարագրվեր և, որ վերջի մի քանի մասը լիներ ավելի կարչ ու ոչ այդքան երկարացված։ (Ես շատ կուզեի, որ ստեղծվեր նաև մուլտֆիլմ այս հեքիաթի սյուժեով, որովհետև իմ կարծիքով կստացվեր շատ լավ, պատկերովոր, գեղեցիկ և ուշագրավ մուլտֆիլմ, բայց ինչքանով ես տեղյակ եմ չկա մուլտֆիլմ հիմված այս հեքիաթի վրա։)

 

2. Հատվածի վերաբերյալ կազմի’ր հարցեր և առաջադրանքներ։
1. Այս հատվածից առաձնացրեք և բացատրեք ձեզ համար անծանոթ բառերը։

2. Քեզ դո՞ւր եկավ այս հեքիաթի ավարտը։ Ինչո՞ւ։

3․ Հորինեք այլ ավարտ այս հեքիաթի համար։

4. Ինչպիսի՞ գնահատական կտաք այս հատվածին։ Ինչո՞ւ։ (1-10 միավոր)  

5. Դուրս գրեք 3-ական պարզ, բարդ և ածանցավոր բառեր։

Дательный падеж 02/05/2024

Книга стр. 99

1. Спишите. Слова в скобках напишите в нужной форме.

1. Я рассказал (друг) о нашей спортивной секции.
Я рассказал другу о нашей спортивной секции.

2. На день рождения я подарил (брат) книгу об олимпийских играх.
На день рождения я подарил брату книгу об олимпийских играх.

3. (Микаел) интересно смотреть соревнования по боксу.
Микаелу интересно смотреть соревнования по боксу.

4. Светлана написала (бабушка) о своих успехах в спорте.
Светлана написала бабушке о своих успехах в спорте.

5. Самвел посоветовал (товарищ) заниматься плаванием.
Самвел посоветовал товарищу заниматься плаванием.

6. Все радовались (успех) известного спортсмена.
Все радовались успеху известного спортсмена.

 

2. Составьте и запишите словосочетания по образцу. Устно составьте с ними предложения. Образец: помочь (друг, сестра) – помочь другу, помочь сестре.

Позвонить (брат, сестра, бабушка, отец) — позвонить брату, позвонить сестре, позвонить бабушке, позвонить отцу;

верить (подруга, учитель, ученик) — верить подруге, верить учителю, верить ученику;

радоваться (победа, погода, море, солнце) — радоваться победе, радоваться погоде, радоваться морю, радоваться солнцу.

 

3. Напишите ответы на вопросы, употребляя данные в скобках слова.

1. Кому отец посоветовал заниматься спортом? (сын)
Отец посоветовал заниматься спортом сыну.

2. Кому мальчик рассказывал о спортивных соревнованиях? (Витя)
Мальчик рассказывал о спортивных соревнованиях Вите.

3. Кому мальчик предложил собрать команду? (Галя)
Мальчик предложил собрать команду Гале.

4. Чему учил отец сыновей? (игра в шахматы)
Отец учил сыновьям играть в шахматы.

5. Кому часто звонит Анна? (подруга)
Анна часто звонит подруге.

6. Чему мальчики уделяют много времени? (спорт)
Мальчики уделяют много времени спорту.

7. Кому хотел понравиться мальчик? (девочка из нового дома)
Мальчик хотел понравиться девочке из нового дома. 

8. Кому исполнилось двенадцать лет? (брат)
Брату исполнилось двенадцать лет.

 

4. Ответьте на вопросы, используя слова, данные в скобках. Ответы запишите.

1. Кому учитель физкультуры посоветовал больше заниматься спортом? (мальчики)
Учитель физкультуры посоветовал больше заниматься спортом мальчикам.

2. Кому Армен рассказал о тренировках? (друзья)
Армен рассказал о тренировках друзьям.

3. Чему уделяет много времени брат? (шахматы)
Брат уделяет много времени шахматам.

4. Кому Анна часто звонит по вечерам (подруги)
Анна часто звонит по вечерам подруге.

5. Чему радуется твой друг? (успехи в спорте)
Друг радуется успехам в спорте.

6. Кому Микаел купил книгу о спортивной гимнастике? (сëстры)
Микаел купил книгу о спортивной гимнастике сестре.

 

5. Напишите вместо точек данные в скобках существительные в дательном
падеже.

1 .Дети подарили цветы учительнице (учителя).

2. Учитель объяснил задачу ученикам (ученики).

3. Мой брат рассказывал о соревнованиях друзьям (друзья).

4. Моя сестра часто пишет письма подруге (подруги).

5. Саша всегда помогает своим родителям (родители).

6. На Новый год папа купил подарки детям (дети).

7. Бабушка часто по вечерам читает сказку внукам (внуки).

 

6. Спишите, употребите личные местоимения в дательном падеже.

1. (Мы) нравится заниматься лёгкой атлетикой.
Нам нравится заниматься лёгкой атлетикой.

2. Мой брат очень рад. (Он) подарили аквариум с рыбкой.
Мой брат очень рад. Ему подарили аквариум с рыбкой.

3. Моя сестра любит спорт. (Она) доставляет удовольствие заниматься спортом.
Моя сестра любит спорт. Ей доставляет удовольствие заниматься спортом.

4. Самвел всегда первый в беге. (Он) присудили первое место.
Самвел всегда первый. Ему присудили первое место. 

5. У нас хорошие спортсмены. (Они) часто дают призы.
У нас хорошие спортсмены. Им часто дают призы.

6. (Ты) надо больше тренироваться.
Тебе надо больше тренироваться. 

Русский язык 04/05/2024

Задание 1. Поставьте слова в скобках в дательном падеже.

1. Девочка показала книгу учителю (учитель).

2. (Вы) Вам надо повторить этот текст.

3. (Мальчик) Мальчику 4 года.

4. Анна помогает (подруги) подругам решить задачи.

5. (Отец) Отцу надо рано вставать.

 

Задание 2. Ответьте на вопросы.

1. Кому вы написали письмо?
Я написала письмо моему другу.

2. Кому профессор читает лекцию?
Профессор читает лекцию для учеников.

3. Чему радовалась Анна?
Анна радовалась, тому что у неё появилась собака.

4. Кому гид рассказывает о Минске?
Гид рассказывает о Минске детям.

5. Кому понравилось студенческое общежитие?
Студенческое общежитие не понравилось никому.

 

Задание 3. Дополните предложения.

1. Передайте, пожалуйста, эту тетрадь учителю.

2. Преподаватель объясняет трудную задачу ученику.

3. Учебник понравился директору.

4. Словарь принадлежит библиотеке.

5. Он рад за свою дочь.

 

Задание 4. Вставьте необходимые по смыслу глаголы, а слова, стоящие в скобках, поставьте в нужном падеже. Используйте слова для справок. Слова для справок: объяснить, помочь, отвечать, обещать, советовать.

1. Мы обещаем часто писать письма родителям (родители).

2. Студенты отвечают на экзамене преподавателю (преподаватель).

3. Преподаватель объясняет студенту (студент) новое слово.

4. Мой отец всегда помогает мне (я) решать задачи самостоятельно.

5. Вчера вечером Ольга посоветовала Хуану (Хуан) перевести трудную статью.

 

Задание 5. Прочитайте описанные ниже ситуации и сделайте вывод, выбрав подходящее по смыслу слово: весело, страшно, понятно, тяжело, грустно.

1. Мужчина идет очень медленно. Он несет очень большую сумку. Ему тяжело.

2. Нина сидит одна в комнате. Она думает о доме, о родителях, вспоминает своих подруг. Ей грустно.

3. Молодые люди сидят в парке, играют на гитаре, поют. Им весело.

4. Учитель объясняет новое правило и спрашивает учеников <<Вам все понятно?>>

5. В комнате очень темно, дети одни в комнате. Им страшно.