Ուղևորություն դեպի Գյումրի

Օգոստոսի 26-ին մենք ընտանիքով և բարեկամներով ուղևորվեցինք դեպի Գյումրի։ Գյումրին Հայաստանի պատմամշակութային կենտրոններից մեկն է։ Ես Գյումրիում երբեք չէի եղել, թեև մենք շատ բարեկամներ ունենք այնտեղ։ Մեքենայի պատուհանից երևում էին անսահման դեղնամոխրագույն հարթավայրեր։ Եղանակը բավականին շոգ էր, գրեթե այնպես, ինչպես Երևանում։ Մենք Գյումրիում երկու օր անցկացրեցինք։ Ինձ հատկապես դուր եկավ զբոսանքը հին կենտրոնի փողոցներով, որտեղ յուրաքանչյուր տուն՝ իր պարիսպներով ու զարդանախշ դռներով, պատմամշակութային հուշարձան էր հիշեցնում։

Քաղաքի կենտրում այցելեցինք մի շարք եկեղեցիներ՝ “Սուրբ Աստվածածին”, “Յոթ Վերքը”։

Այցելեցինք Մհեր Մկրտչյանի, Ավետիք Իսահակյանի և Հովհաննես Շիրազի թանգարանները։ Մի շարք հետաքրքիր տեղեկություններ իմացա հայտնի դերասան Մհեր Մկրտչյանի, բանաստեղծներ Ավետիք Իսահակյանի և Հովհաննես Շիրազի ընտանիքի և ստեղծագործական կյանքի մասին։

Այցելեցինք նաև քաղաքի գլխավոր զբոսայգին, որտեղ գտնվում էին ատրակցիոնները։ Ինձ հատկապես դուր եկավ “Ուրախ բլուրներ” կարուսելը և ավտոդրոմը։ 🙂 🙂 🙂 Իսկ սրճարաններից ինձ հատկաես դուր եկավ “Պոնչիկ-մոնչիկ” սրճարանը, որտեղ համտեսեցինք  և՛ պոնչիկներ, և՛ մոնչիկներ 🙂 🙂 🙂

Երկրորդ օրը գնացնք “Ձկան ձոր” կոչվող վայրը, որը նույնպես ես շատ հավանեցի։ Այնտեղ տարբեր տեսակի ձկներ էին բուծում՝ իշխան, թառափ, և ձկան այլ տեսակներ։ Խաղացի մի շատ սիրուն, փամփլիկ կատվի, շան և ձիու հետ։

Այսքանը Գյումրի կատարած մեր ուղևորության մասին։ 🙂 🙂 🙂

Ուղևորություն դեպի Դիլիջան

Օգոստոսի 12-ին մենք ընտանիքով մորաքրոջս ընտանիքի հետ մասին ուղևորվեցինք Դիլիջան՝ մի քիչ հանգստանալու և Երևանյան շոգից փախչելու համար 🙂 🙂 🙂 Ճանապարհին անցանք Սևանա լճի կողքով։ Շատ գեղեցիկ տեսարան էր բացվում մեքենայի պատուհանից։

Արդեն զգում էի, թե ինչպես էր ջերմաստիճանն աստիճանաբար նվազում, իսկ օդը՝ զովանում։ Զգացվում էր թթվածնով հարուստ օդը։ Դիլիջանում հինգ հրաշլի օր անցկացրեցինք։ Ահա մի շարք լուսանկարներ Դիլիջանում անցկացրած մեր հանգստից։

Դիլիջանում ջերմաստիճանը 24-26C աստիճան էր։ Երևանում տիրող տապից հետո շատ հաճելի եղանակ էր 🙂

Դիլիջան հասնելուց հետո, քանի որ մի քիչ հոգնած էինք, որոշեցինք իջնել քաղաքի կենտրոն և զբոսնեռլ մի քիչ։ Քաղաքին ես ծանոթ էի, քանի որ եղել էի այնտեղ երկու տարի առաջ։ Վերհիշեցինք մեր այցելած վայրերը՝ զբոսայգին (“Վերև” պարկ), ատրակցիոնները։

Մեր հանգստի երկրորդ օրը այցելեցինք Դիլիջան ազգային պարկ, որտեղ բուծում էին եղջերուներ էին բուծում։ Այստեղ մենք պարզեցինք, որ եզջերուները վարունգ են շատ սիրում 🙂 Տեսնեիք միայն, թե ինչպես էին եղջերուները հաճույքով վարունգ կռթկռթացնում 🙂 🙂 🙂

 

Այստեղ մի շատ սիրուն սևուկ ու փամփլիկ շան ձագուկի հանդիպեցինք։ Մի լավ խաղացինք հետը։

Երրորդ օրն այցելեցինք Դիլիջանից մի քիչ հեռու գտնվող Ջուխտակ վանք (12-13-րդ դար), որը գտնվում էր անտառի մեջ։

 

 

Ուղևորություն չքնաղ Լոռի

Օգոստոսի 7-ին՝ շաբաթ օրը, ես մայրիկիս և հայրիկիս, և մի շարք հարազատ և անծանոթ մարդկանց հետ, որտեղ նաև իմ տարիքակից երեխաներ կային, միասին այցելեցինք մեր Լոռու մարզի մի շարք գեղատեսիլ վայրեր (Օձուն, Հոռոմայր, Արդվի, Օձի պորտ, Արևածագի ձորը), որտեղ ես երբեք չեի եղել: Այցելեցինք մի շարք պատմական և հոգևոր վայրեր: Բայց սկսեմ սկզբից 🙂 Վաղ առավոտյան հավաքվեցինք Գիտությունների ակադեմիայի շենքի մոտ, որտեղ մեզ դիմավորեց զբոսաշրջավար Դավիթը, և մենք ավտոբուսով ուղևորվեցինք Լոռի: Պատուհանից տեսնում էի շատ գեղեղիկ տեսարաններ՝ եգիպտացորենի, արևածաղկի, ցորենի ու գարու արտեր, բեռնատարներ՝ բեռնված խոտի տուկերով, դաշտերը հնձող կոմբայններ, մրգատու այգիներ՝ սալորի, խնձորի, դեղձի, տանձի ծառերով, դաշտեր, բլուրներ, ժայռեր, խորը կիրճեր, լեռներ, անտառներ… Ճանապարհին Ապարան քաղաքի մոտ կանգառ կատարեցինք, նախաճաշեցինք և շարունակեցինք ուղևորությունը: Առաջին վայրը, որն այցելեցինք Օձուն գյուղն էր, որը ժամանակին համարվում էր Հայաստանի ամենամեծ գյուղերից մեկը: Այն անվանվել է Հովհաննես Օձնեցու անունով: Այստեղ է գտնվում Հովհաննես Օձնեցու եկեղեցական համալիրը (6-րդ դար), հուշակոթողը: Օձուն գյուղից ոչ շատ հեռու էլ գտնվում է Արդվի գյուղը, որտեղ այցելեցինք Հովհաննես Օձնեցու մատուռը, որի բակում թաղված է  Հովհաննես Օձնեցին: Մատուռից մի քիչ այն կողմ գտնվում է հայտնի Օձի պորտ վայրը: Այս վայրի հետ կապված մի շատ հետաքրքիր լեգենդ կա, ըստ որի Հովհաննես Օձնեցին քարացնում է հսկա օձին (որն իրականում բազալտե շերտ է), որը կերել էր իր աշակերտներին և օձի  պորտից սկսում է բուժիչ ջուր հոսել: Օձի պորտ կոչվածը աղբյուր է, որը հարուստ է երկաթով, այդ իսկ պատճառով օգնու է հոդացավերի և այլ հիվանդությունների դեպքում: Ես համտեսեցի այդ աղբյուրի ջուրը, որը, ճիշտն ասած, բավականին անհամ գոլ ջուր էր 🙂 Բացերևապես այն հետաքրքիր պատմություն ունի 🙂

Այնուհետև ճանապարհին կանգ առանք Հոռոմայր վանական համալիրի մոտ: Այն գտնվում էր մի շատ հետաքրքիր վայրում: Քանի որ վերևից Հոռոմայր եկեղեցի տանող ճանապարհը բավականին անառաիկ էր, մենք վերևից՝ ժայռի վրայից նայեցինք այն:

Այնուհետև ուղևորվեցինք Արևածագ գյուղ: Այստեղ մեզ հյուրընկելեց մի Այգեծագ գյուղից մի շատ հյուրասեր ընտանիք: Մենք այցելեցինք նրանց տուն, հանգստացանք, համտեսեցինք գյուղական էկոլոգիապես մաքուր ուտեստներ՝ խորոված կարտոֆիլ, պանիր, քամած մածուն, հոնի կոմպոտ, միրգ և այլն: Այցելեցինք տան կողքի այգին, որտեղ տարբեր բանջարեղեններ և մրգեր էին աճում: Այնուհետև ծանոթացանք ընտանի կենդանիների հետ, այնտեղ մի հորթուկ  կար, փոքրիկ խոզուկներ կային, հավեր, սագեր, կովեր: Այստեղ մեզ անակնկալ էր սպասվում, այն էլ ինչ անակնկալ, ես կասեի երկու անակնկալ՝ մեկը լավ, մյուսը ոչ այնքան։ Անակնկալներց մեկն այն էր, որ մենք բեռնատարով պետք է իջնեինք Արևածագ գյուղի ձորով դեպի Հնեվանք Բայց հանկարծ եղանակը փոխվեց։ Երկինքը անմիջապես ծածկվեց ծանր գորշ ամպերով և ամպրոպ սկսվեց։ Այնպիսի մի ուժեղ անձրև սկսվեց, որի նմանը ես իմ կյանքում չեմ հիշում 🙂 Թվում էր, թե գլխներիս դույլերով ջուր էին լցնում։ Մեր վերցրած անձրևանոցներն չէին փրկում մեզ։ Մենք ոտքից գլուխ ջուր էինք։ Բացի այդ սկսեց բավականին սառը քամի փչել, և մենք հասկացանք, որ չենք կարող շարունակել մեր ուղևորությունը դեպի Հնեվանք, քանի որ դողում էինք ցրտից։ Վերդարձանք Արևածագ գյուղ, փոխեցինք մեր հագուսները և տաք թեյ խմեցինք։ Արդեն երեկո էր, և մենք վերադարձանք Երևան՝ մեզ հետ տանելով շատ հետաքրքիր և արկածնեով լի հիշղություններ։ 🙂 🙂 🙂

Տեսանյութ

ՖՈՏՈՇԱՐՔ

Օձունի տաճար (Սուրբ Աստվածածին եկեղեցի)

Հովհաննես Օձնեցու եկեղեցական համալիրի (6-րդ դար) հուշակոթողը

\

 

Հոռոմայր

եգիտացի աղջկա դեմքով 🙂

 

Հովհաննես Օձնեցու մատուռը

Արևածագ գյուցի Գետամեջ գետի կիրճը

Օձապորտ կոչվող աղբյուրը