Իմ աճեցրած ավոկադոյի մասին

Այսօր ես ձեզ կպատմեմ, թե ինչպես եմ ես ավոկադոյի կորիզից աճեցրել ավոկադոյի տնկի։ Ես Իսպանիայից ստացա մի քանի հատ ավոկադա և որոշեցի ավոկադոյի ծառ աճեցնել։ Դրա համար ես սկսեցի համացանցում  տեսանյութեր դիտել ավոկադոյի աճեցման վերաբերյալ։   Ես պարզեցի, որ պետք է հեռացնել կորիզի վրայի կեղևը և չոփիկների օգնությամբ կախեցի երկու հատ ավոկադոյի կորիզ ջրով լի բաժակի մեջ։ Բավականին ժամանակ անցավ ավոկադոյի կորիզներից մեկը ճեղքվեց, և ես տեսա բացվածքիս դուրս եկող արմատը։ Նշանակում էր, ժամանակն է այն հողի մեջ տեղափոխելու։ Դրա համար մենք համապատասխան հող և դրենաժ գնեցինք։ Որպես ծաղկաման օգտագործեցի իմ խաղալիք դույլը։  Ես դույլի հատակին լցրեցի դրենաժը այնուհետև սևահող ավելացրեցի, դրեցի ավոկադոյի ծլած կորիզը և ևս մեկ շերտ սևահող ավելացրեցի։ Վերջում ջրեցի և տեղավորեցի պատուհանագոգին, որպեսզի տաք և լուսավոր լինի։ Որոշ ժամակ հետո տեսա ավոկադոյի ծիլը։

Իսկ ահա ինչպիսի տեսք ունի այն մեկ տարի հետո։ 😊 😊 😊