Իմ ընկեր Գևորգի ծննդյան օրը Հատիս լեռան գագաթին (2528 մ)

Իմ դասընկեր Գևորգը շատ է սիրում արշավների գնալ և բարձունքներ հաղթահարել, և նրա երազանքներից էր ծննդյան օրն անցկացնել որևէ լեռան գագաթին։ Նրա երազանքն իրականացավ, և մենք դասարանի երեխաներով, ծնողների և ընկեր Վարսիկի հետ միասին բարձրացանք Հատիս լեռը։ Ես լեռնագագաթներ բարձրանալու փորձ չունեի, ճանապարհը բավականին երկար և դժվար էր, եղանակը բավականին շոգ, բայց մենք կարողացանք միասնական ջանքներով բարձրանալ Հատիսի գագաթը, որն ունի 2528 մ բարձրություն, ընդհանուր առմամբ մենք ոտքով քայլեցինք մոտավորապես 10 կիլոմետր (4-5 ժամ)։ Երբ վերջապես հասանք գագաթին, շա՜տ հոգնած ու ծարավ էինք, խմել էինք մեզ մոտ եղած ջրի ամբողջ պաշարը։ Չեք կարող պատկերացնել, թե ինչքան էինք մենք ուրախացել, երբ մեզ մեքենայով սառը ջուր բերեցին։ 🙂 Լեռան գագաթին ընդմիջում արեցինք, մի քիչ հանգստացանք, համտեսեցինք Գևորգի ծննդյան տորթը, հրավառություն արեցինք ու նորից բավականին հոգնած, բայց ոգեվորված իջանք լեռն ի վար։ Պարզվեց իջնելը նույնպես իր դժվարություններն ունի, պետք է շատ ուշադիր լինեինք, որպեսզի չսահեինք և վնասվածքներ չստանայինք։ Վերադարձանք տուն շատ հոգնած, բայց բազմաթիվ արկածներով լի հիշողություններով։

Ֆոտոշարք

 

Իմ հոբբին

Ողջույն, ես Կարենն եմ։  Այսօր կպատմեմ իմ հոբբիների մասին։ Իմ հոբբիներից մեկը նկարելն է։ Հատկապես սիրում եմ նկարել կենդանիներ, բույսեր, գետեր, մարդկանց, տներ և ռոբոտներ։ Իմ հոբբիներից է նաև լեգոներով տարբեր ռոբոտներ սարքելը։ Հատկապես սիրում եմ շարժվող դետալներց ռոբոտներ սարքել, ինչպես նաև մեքենաներով ավտոպարկ և զինտեխնիկա։ Իմ հոբբիներից է նաև հորինուկներ գրելը, որոնց հիմնական հերոսները մարդ իկ և կենդանիներն են։