Ջ․ Ռոդարի. Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա 

Տեքստային աշխատանք

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:  Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված էին առանց սուր անկյուններինրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կողքին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վարդ քաղել և զարդարել իր  բաճկոնը: Նա  զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝ իր մատը չի ծակի: Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

— Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին բութ:

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տարօրինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի:

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս անգամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

կողքին

վարդ

տարօրինակ

անգամ

  1. Ի՞նչ է նշանակում պուրակ բառը.
    ա/բանջարանոց

բ/արտ

գ/զբոսայգի

դ/ծաղկի խանութ

  • Տեքսից դուրս գրի՛ր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով ըստ կազմության դրանց տեսակը:

մատը- պարզ

գրիչը- ածանցավոր

լքել- պարզ

  • Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դուրս գրի՛ր երկու գոյական, մեկ ածական, մեկ բայ:

Տներն այդ երկրում կառուցված էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին:

գոյական — տներ, երկիր, անկյուններ

ածական — սուր

բայ — կառուցված էին

  • Կազմի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:

ա/ճամփորդեց- ճամփորդել

բ/պետք է վճարեք- պետք է վճարել

գ/ասաց- ասել

դ/երազում էր- երազել 

  • Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն:

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:

  • Լրացրո՛ւ  առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.
  • ա/Ինձ համար արա, քեզ համար սովորիր :
    բ/Խաչն իմն է, զորությունը ես գիտեմ:
    գ/Փողոցում գտածը փողոցում էլ կկորցնես:
    դ/ Այսօրվա գործը վաղվան չեն թողնի:Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:

Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը
    Հողից վերև՝
    Փոքրիկ արև,
    Վրան՝ հազար
    Սերմ ու տերև:

արևածաղիկ

  • Ո՞րն է տրված նախադասության ենթական:
    Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց:

Ենթական՝ «բերանը»

  • Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:

Ջովանինոն հայտնվել էր մի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկա։

  • Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.
    ա/որովհետև վճարել էր տուգանքը
    բ/որովհետև պարեկը արդարացի էր
    գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը
    դ/որովհետև միամիտ էր

Առաջադրանքները՝ Ն․ Նիկողոսյանի

Личные местоимения с предлогами /25 — 29 апреля/

Из учебника стр. 63 — 64

Прочитай текст «Аист» и ответь на вопросы.

На краю деревни росло большое дерево, на котором аисты устроили своё гнездо. Однажды люди узнали о гибели одного аиста. Когда вывелись птенцы, пришлось другому аисту одному кормить своих птенцов.

Ему было трудно. Аистята подрастали. Они всё время просили есть. Из гнезда видны были головки птенцов. Малыши беспокойно смотрели по сторонам, потому что были голодны. Шли с речки ребята, увидели птенцов. Один мальчик снял со связки маленькую рыбку. Он протянул её на шесте прямо аисту в клюв. Аистята сначала испугались. Но один схватил рыбу и съел. С тех пор ребята стали помогать аисту кормить птенцов. Каждый день ловили они в речке за рощей рыбу для
аистят.

 

Вопросы

Расскажи, как вёл себя аист, когда остался в одиночестве. Как вели себя аистята?
Аист вёл себя терпилива, осторожна и трудно потому что у него были птинцы.


Объясни, что придумали мальчики.
Мальчики придумали ловить рыбу и помогать аисту.


Как ты думаешь, почему ребята так поступили?
Потому что мальчики пожилели аистов.


Составь с местоимениями небольшой рассказ.
Он, у него, на нём, к нему, за ним, с ним.
Начни так: Сергей любит кататься. Каждый день он ходит на горку … . У него … .

Ответь на вопросы.
Образец: — У него есть брат? — Да, у него есть брат. (Нет, у него нет брата.)
У него есть учебник? — Да, у него есть учебник. (Нет, у него нету учебника.)
У тебя есть словарь? — Да, у меня есть словарь. (Нет, у меня нет словара.)
У него есть словарь? — Да, у него есть словарь. (Нет, у него нету славара.)
У неё есть фломастеры? — Да, у неё есть фламастера. (Нет, у неё нету фламастера.)
У неё есть мяч? — Да, у неё есть мяч. (Нет, у неё нету мяча.)
У тебя есть тетрадь? —  Да, у меня есть тетрадь. (Нет, у меня нет тетрадь.) 

Мн. ч. личных местоимений /25 — 29 апреля/

Из учебника стр. 64 — 65

Я люблю весеннее чириканье воробьёв. Когда солнышко пригревает землю, на крышах домов, на деревьях, возле луж начинают громко чирикать воробьи. Под крышей каменного или деревянного дома они устраивают свои гнёзда. Птенцов своих воробьи старательно кормят и храбро защищают от опасности. Человека воробьи не боятся, прыгают под ногами прохожих, смело скачут по улицам, по которым проезжают машины. Поймать воробья — дело нелёгкое. Приметливые, умные и осторожные, они редко попадают в лапы кошек, потому что быстро замечают
опасность.

 

Вопросы   

Как воробьи встречают приход весны?
Воробьи встречают приход весны чирикaнием.


Где воробьи устраивают свои гнёзда?
Воробьи устраивают свои гнёзда под каменной крышей или на дереве.


Как воробьи относятся к своим птенцам?
Птенцов своих воробьи старательно кормят и храбро защищают от опасности.

Множественное число
кто? мы вы они
кого? нас вас их
кому? нам вам им
кого? нас вас их
кем? нами вами ими
о ком? о нас о вас о них

«Բի» մոլորակը

Բի մոլորակի վրա գրքեր չկան: Գիտելիքներն անյտեղ վաճառում և գնում են շշերի մեջ:  Պատմությունն, օրինակ, վարդագույն ջուր է, նռան հյութի նման, աշխարհագրությունը՝ անանուխի կանաչ ջուր, իսկ քերականությունը անգույն հեղուկ է, ոնց որ հանքային ջուր լինի:

«Բի» մոլորակի վրա դպրոցներ չկան: Ամեն մեկն իր տանն է սովորում: Առավոտյան բոլոր երեխաները, կախված տարիքից, պետք է մի բաժակ պատմություն խմեն, մի քանի գդալ մաթեմատիկա ուտեն և այդպես՝ շարունակ:

 

Պատկերացնո՞ւմ եք, այսքանից հետո երեխաները դեռ կամակորություն են անում:

-Խելացի եղիր,-համոզում է մայրը: – Մի՞թե դու չգիտես, թե ինչքան համեղ է կենդանաբանությունը: Ախր այն շատ  քաղցր է, է՛: Հարցրո՛ւ Կարոլինային (Կարոլինան նրանց տան էլեկտրական ռոբոտն էր):

Կարոլինան   համաձայնում է փորձել շշի պարունակությունը: Մի քիչ լցնում է իր բաժակի մեջ, խմում է և վայելում:

— Ի՜նչ համեղ է,- բացականչում է նա և անմիջապես սկսում է շարադրել իր ստացած գիտելիքները. «Կով՝ որոճացող անասուն, սնվում է խոտով և մեզ շոկոլադե կաթ է տալիս…»:
Ա՛յ, տեսնո՞ւմ ես,- ասում է մայրը՝ ինքն իրենից գոհ:

Դե ինչ պիտի անի: Նա մի թեթև գուշակում է, որ խոսքը կենդանաբանության մասին չէ, այլ՝ ձկան յուղի, բայց հետո հավաքում է իրեն, փակում է աչքերը և ծափահարությունների ներքո մի կումով կուլ է   տալիս դասը:

Այնտեղ կան նաև ջանասեր աշակերտներ, կան աշխատասերներ և նունիկ՝ ուսման ծարավներ: Նրանք արթնանում են կեսգիշերին, զգույշ վերցնում են պատմության շիշը և խմում  մինչև վյերջին կաթիլը: Դրանից նրանք շատ կրթված են դառնում:

Մանկապարտեզ հաճախող երեխաների համար էլ ուսումնական կոնֆետներ կան: Դրանք իրենց համով ելակ կամ արքայախնձոր են հիշեցնում և պարունակում են մի քանի պարզ բանաստեղծություն, շաբաթվա օրերի անվանումները, մեկից մինչև տասը թվերը: Իմ ընկեր տիեզերագնացը ինձ այդպիսի մի կոնֆետ տվեց  հիշատակ: Ես այն իմ աղջկան տվեցի, և նա անմիջապես սկսեց «Բի» մոլորակի լեզվով գրված ծիծաղելի բանաստեղծություն կարդալ: Այն մոտավորապես այսպես էր հնչում.

Անտա, անտա, պերո պերո,
Պինտա պինտա, պիմ պերո:

Առաջադրանքներ

Ինչպիսի՞ն էին <Բի> մոլորակի երեխաները։ Արդյոք նմա՞ն էին մեր մոլորակի երեխաներին։

«Բի» մոլորակի երեխաները կամակոր էին, բայց նրանց մեջ կային նաև ջանասեր և աշխատասեր երեխաներ։

Ի՞նչ էին անում <Բի> մոլորակի երեխաները դպրոց գնալու փոխարեն։

«Բի» մոլորակի երեխաները դպրոց գնալու փոխարեն սովորում էին տանը և խմում էին հյութեր օրինակ՝ պատմության հյութ, կենդանաբանության, մաթեմատիկայի և այլնի։

Ի՞նչ տեսք ու համ ուներ <Բի> մոլորակի քերականությունը։ Ինչո՞ւ։

«Բի» մոլորակի քերականությունը անգույն հեղուկ էր նման, ոնց որ հանքային ջուր լիներ: Իսկ թե ինչու, ոչ մեկ չգիտի: 🙂 

Եթե <Բի> մոլորակում դպրոց լիներ, ի՞նչ կանեին այդ դպրոցի սովորողները։ Փորձի՛ր ներկայացնել նրանց առօրյան։

Եթե «Բի» մոլորակում դպրոց լիներ, սովորողները կղմեին իրենց հյութերը և ավելի հեշտությամբ կսովորեին դասերը։ Առավոտյան երեխաները, որպես նախաճաշ կխմեին ուղեղները արթնացնող և հիշողությունը ակտիվացնող հյութ որպեսի դպրոցում ավելի արագ և արցունավետ գիտելիքներ ստանան։Օրվա ընթացքում  երեխաները ընդունում էն իմունային համակարգը ուժեղացնուղ հյութեր որպեսի արողջ լինեն իսկ քնելուց առաջ հագնստացնող և ուջեղացնող թեյ են խմում, որպեսզի վերակագնեն ուժերը և հանգստանան։  

Ինչպիսի՞ն էին <Բի> մոլորակի մեծահասակները։

«Բի» մոլորակի մեծահասակները տարբեր խորամանկությունների են դիմում, որպեսզի երեխաներին համուզեն համապատասխան հյութ խմել։

<Բի> մոլորակի խանութներում ինչե՞ր էին վաճառում։

<Բի> մոլորակի խանութներում վաճառում էին գիտելիք ստանալու հյութեր, կունֆետներ մանուկների համար, տարբեր ուտեստներ, շորեր, մեքենանաներ և մնացած անրաժեշտ իրեր։

Նկարագրի՛ր <Բի> մոլորակը։

«Բի» մոլորակը ավելի մեծ է քան Յուպիտերը։ Այնտեղ չկան օվկիանոսներ, ծովեր և լճեր, բայց կան գետեր այնտեղ խոտերի գույնը բաց կապույտ է։ «Բի» մոլորակի վրա ջուրը սպիտակ է ։«Բի» մոլորակի վրա ամենաերկար գետը 9000.000կմ է։ Այնտեղ շենքերը և սեփական տները երկաթից են և այնտեղ կան կենդանիներ որոնք գիտեն խոսել։

Գրի՛ր այն օրենքները, որոնք գործում են <Բի> մոլորակում։

1. Չի կարելի խառնել տարբեր գիտելիքների հյութերը իրար հետ։

2.«Բի»մոլորակի բնակիչները իրավունք չունեն երեխաներին դպրոց տանել։

3. Երեխաները պարտավոր են գիտելիքների հյութը խմել։

ՀԱՉԵԼ ՉԻՄԱՑՈՂ ՇՈՒՆԸ

Կար-չկար մի շուն, որը չէր կարողանում հաչել: Ո՛չ հաչել, ո՛չ մլավել, ո՛չ բառաչել, ո՛չ
խրխնջալ, ոչ մի կերպ չէր կարողանում խոսել: Դա շատ սովորական փոքրիկ շուն էր: Եվ ոչ ոք
չգիտեր, թե որտեղից էր նա հայտնվել այդ գյուղում, որտեղ ոչ մեկը դեռևս ոչ մի շուն չէր տեսել:
Եվ իհարկե հասկանալի է, որ ինքը նույնիսկ չէր էլ կասկածում, որ հաչել չգիտի: Բայց մի անգամ
ինչ-որ մեկը հարցրեց նրան.
– Հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ, դու երբեք չես հաչում:
– Հաչե՞լ։ Իսկ դա ի՞նչ է։ Ես տեղացի չեմ, չեմ կարող:
– Այ քեզ տարօրինակ արարած։ Ի՞նչ է, չգիտե՞ս, որը բոլոր շները հաչում են:
– Ինչի՞ համար։
– Ոչ թե ինչի՞ համար, այլ՝ ինչո՞ւ։ Որովհետև նրանք շներ են: Հաչում են անցորդների,
կասկածելի կատուների, լուսնի վրա։ Հաչում են, երբ գոհ են կյանքից, երբ նյարդայնանում են կամ
զայրանում: Հաչում են հիմնականում ցերեկը, բայց պատահում է նաև գիշերը:
– Շատ հնարավոր է, բայց ես…
– Իսկ դու էդ ի՞նչ առանձնահատուկ պտուղ ես։ Թե՞ ուզում ես, որ քո մասին գրեն
թերթերում:
Շունը չգիտեր, թե ինչ պատասխանի: Նա չէր կարողանում հաչել և չգիտեր էլ, թե ինչպես
սովորի:
– Իսկ դու ինձ նման արա,- խղճահարությունից խորհուրդը տվեց ինչ-որ աքաղաղ: Եվ նա
մի քանի անգամ կանչեց իր զրնգուն ձայնով՝ «Ծուղ-րու-ղո՜ւ»։
– Իմ կարծիքով դա ամենևին հեշտ չէ,- նկատեց շունը:
– Ի՜նչ ես ասում, նույնիսկ շա՜տ հեշտ է: Նորից լսիր և ուշադրություն դարձրու իմ կտուցին:
Կարճ ասած՝ նայի՛ր և կրկնի՛ր;
Եվ աքլորը մի անգամ էլ երգեց՝ «Ծուղ-րու-ղո՜ւ»։
Շունը փորձեց կրկնել, բայց հազիվ ինչ-որ խեղճ «ծուղ-խուղ» դուրս եկավ, և հավերը
վախեցած ցրիվ եկան:
–Ոչի՛նչ,- շանը հանգստացրեց աքաղաղը,- առաջին անգամվա համար նույնիսկ վատ չէ:
Իսկ հիմա կրկնի՛ր, դե՛։
Շունը նորից փորձեց աքաղաղի նման ծուղրուղու կանչել, բայց նորից ոչինչ չստացվեց: Ու
նա սկսեց օր-օրի թաքուն վարժվել, երբեմն գնում էր անտառ, որտեղ ոչ ոք չէր խանգարում և
կարող էր ուզածի չափ ծուղրուղու կանչել։
Եվ մի անգամ առավոտյան նա անտառում այնքան լավ, այնքան զնգուն ու գեղեցիկ
ծուղրուղու կանչեց, որ աղվեսը, լսելով աքաղաղի ձայնը, մտածեց. «Վերջապես աքլորիկն ինձ
այցելության եկավ։ Պետք է շտապ շնորհակալություն ասել այցելության համար…»։ Եվ շտապեց
նրան ընդառաջ՝ չմոռանալով հետը վերցնել դանակ, պատառաքաղ և անձեռոցիկ, որովհետև
աղվեսի համար չկա ավելի ախորժելի ճաշատեսակ, քան լավ աքլորը: Կարո՞ղ եք պատկերացնել,
թե որքան տխրեց աղվեսը, երբ աքլորի փոխարեն տեսավ շնիկին, որը նստել էր իր պոչին և
բարձրաձայն ծուղրուղու էր կանչում։
– Ա՜խ,- բացականչեց աղվեսը,- այսպես կարելի է թակարդն էլ ընկնել:
– Թակա՞րդը։
– Դե, իհարկե: Կարծում էի, թե դու քեզ անտառում մոլորված աքլորի տեղ ես դրել, որպեսզի
բռնես ինձ։ Լավ է, որ ժամանակին տեսա քեզ: Բայց սա անազնիվ որս է: Շները սովորաբար
հաչում են ու զգուշացնում, որ որսորդները մոտենում են:
– Հավատացնում եմ… Ես չէի պատրաստվում որս անել: Ես եկել էի վարժվելու:
– Վարժվելո՞ւ։ Ինչո՞ւմ։
– Ես սովորում եմ հաչել: Եվ համարյա սովորել եմ: Լսի՛ր, թե ինչ լավ եմ հաչում: Եվ նա
բարձրաձայն երգեց՝ «Ծուղ-րու-ղո՜ւ»:
Աղվեսը ծիծաղից քիչ էր մնում պայթեր: Նա փորը բռնած թավալ էր գալիս գետնին և ոչ մի
կերպ չէր կարողանում հանգստանալ: Մեր շնիկը շատ վիրավորվեց, որ իր վրա ծիծաղում են, չէ՞
որ այդքա՜ն չարչարվել էր: Պոչը քաշած և համարյա լաց լինելով գնաց տուն: Եվ ահա նրան
հանդիպեց կկուն: Նայեց տխուր շնիկին և խղճաց նրան:
– Ի՞նչ է պատահել։
– Ոչի՛նչ…
– Ինչո՞ւ ես այդքան տխուր։
– Ա՜խ… այսպես ու այսպես… Պատճառն այն է, որ հաչել չեմ կարողանում։ Եվ ոչ ոք չի
կարողանում սովորեցնել ինձ։
– Դե, եթե խնդիրը միայն դա է, ես շատ արագ կսովորեցնեմ քեզ։ Լավ լսի՛ր, թե ինչպես եմ
երգում, և կրկնիր ինձ նման. «Կո՛ւ-կո՛ւ, կո՛ւ-կո՛ւ, կո՛ւ-կո՛ւ»։ Հասկացա՞ր։
— Ոնց որ այնքան էլ դժվար չէ…
— Շատ հեշտ է: Ես երեխա ժամանակից կարողանում եմ կուկու կանչել: Դու էլ փորձիր.
«Կո՛ւ-կո՛ւ, կո՛ւ-կո՛ւ»։
– Կու…,- փորձեց շունը,- կու…
Նա շատ անգամ կրկնեց այդ «կու-կու»-ն և՛ այդ օրը, և՛ մյուս օրերին: Իսկ մի շաբաթ անց
արդեն կարողանում էր բավականին լավ կուկու կանչել: Նա շատ գոհ էր իրենից և մտածում էր.
«Վերջապես, վերջապես ես սկսում եմ իսկապես հաչել։ Հիմա էլ ոչ մեկը չի ծիծաղի ինձ վրա»:
Հենց այդ օրերին սկսվել էր որսի շրջանը: Անտառում շատ որսորդներ էին հայտնվել, այդ
թվում նաև այնպիսիները, որոնք կրակում էին որտեղ պատահի և ում պատահի: Կարող էին
նույնիսկ սոխակի վրա կրակել, եթե լսեին նրա ձայնը։
Եվ ահա այդպիսի մի որսորդ անցնում էր անտառով և լսեց թփերի միջից՝ «Կո՛ւ-կո՛ւ…. կո՛ւկո՛ւ…»։ Նա բարձրացրեց հրացանը, նշան բռնեց և կրակեց՝ թըխկ-թրըխկ։
Գնդակները բարեբախտաբար չկպան շնիկին: Սուլելով թռան ականջի մոտով, բայց շունը
վախեցավ, և պո՜ւկ փախավ։ Նա շատ զարմացավ: «Երևի այս որսորդը խելքը թռցրել է», եթե
կրակում է հաչացող շան վրա…»
Իսկ որսորդն այդ ժամանակ իր որսն էր փնտրում: Նա վստահ էր, որ կպել է թիրախին։
«Երևի թռչունին այն շունը գողացավ, որ հանկարծ դուրս թռավ ինչ-որ տեղից»,- մտածեց նա: Եվ
հոգին թեթևացնելու համար կրակեց իր բնից գլուխը հանած մկնիկի վրա, բայց նրան էլ չկպավ։
Իսկ շնիկը փախչում էր ու փախչում…

Առաջին ավարտ
Վազեց, վազեց շնիկը և հայտնվեց մարգագետնում, որտեղ հանգիստ արածում էր կովը։
— Ո՞ւր ես այդպես շտապում։
— Ինքս էլ չգիտեմ…
— Դե, ուրեմն կանգ առ։ Այստեղ հրաշալի խոտ կա։
— Ա՜խ, եթե հոգսս խոտը լիներ…
— Դու ի՞նչ է, հիվա՞նդ ես։
— Ավելի վատ, ես հաչել չգիտեմ։
— Բայց դա աշխարհի ամենահեշտ բանն է։ Լսի՛ր ինձ. «Մո՜ւ-ո՜ւ, մո՜ւ-ո՜ւ,…»։ Գեղեցիկ է, չէ՞։
— Վատ չի։ Բայց ես համոզված չեմ, որ դա հենց այն է, ինչ պետք է ինձ։ Չէ՞ որ դու կով ես…
— Իհարկե կով եմ։
— Իսկ ես՝ ոչ։ Ես շուն եմ։
— Հասկանալի է, որ դու շուն ես։ Հետո՞ ինչ։ Քեզ ի՞նչն է խանգարում, որ իմ լեզուն սովորես։
— Գիտե՞ս, դա հետաքրքիր միտք է, հոյակապ գաղափար։
— Ի՞նչը։
— Այն, որ հենց նոր մտքովս անցավ։ Ես կսովորեմ բոլոր կենդանիների լեզուները, ելույթ
կունենամ կրկեսում։ Բոլորը կծափահարեն ինձ, ես կհարստանամ և կամուսնանամ թագավորի
տղայի հետ։
— Կեցցե՛ս, շատ լավ ես մտածել։ Դե, ուրեմն գործի՛ անցիր։ Ուշադիր լսիր. «Մո՜ւ-ո՜ւ, մո՜ւո՜ւ, մո՜ւ-ո՜ւ …»։
— Մո՜ւ-ո՜ւ,- բառաչեց շունը։
Այս շունը հաչել չգիտեր, դրա փոխարեն շատ ընդունակ էր լեզուներ սովորելու հարցում։

Երկրորդ ավարտ
Վազեց, վազեց շնիկը… և հանդիպեց գյուղացուն։
— Էդ ո՞ւր ես էդպես սլանում։
— Ինքս էլ չգիտեմ…
— Այդ դեպքում ինձ հետ արի։ Ինձ էլ հենց շուն է պետք հավանոցը հսկելու համար։
— Ես կգայի, բայց, ախր, հաչել չգիտեմ։
— Ավելի լավ։ Հաչող շները միայն օգնում են գողերին փախչել։ Իսկ քեզ նրանք չեն լսի, մոտ
կգան, դու էլ նրանց կբռնես, մի լավ կկծես, որ խելքները տեղը գա։
— Համաձայն եմ,- պատասխանեց շունը։
Այդպես էլ պատահեց, որ հաչել չկարողացող շունը վերջապես իր համար գտավ
զբաղմունք, վզակապ և ոսկորներով լի կերաման՝ ողջ կյանքի համար։

Երրորդ ավարտ
Վազեց, վազեց շնիկը… և հանկարծ կանգ առավ։ Ինչ-որ անսովոր ձայն լսեց։ «Հա՛ֆ-հա՛ֆհա՛ֆ,- ասում էր ինչ-որ մեկը,- հա՛ֆ»։ «Ինչ-որ հարազատ ու ծանոթ ձայն է,- մտածեց շունը,- թեև ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ինչ կենդանի է խոսում։ Երևի ընձուղտ է։ Չէ՛, երևի
կոկորդիլոս է։ Կոկորդիլոսը չար կենդանի է, հարկավոր է զգույշ լինել»։
Թփերի հետևում թաքնվելով՝ շունը շարժվեց դեպի այն կողմ, որտեղից այդ «հաֆ-հաֆ»-ն էր
լսվում, և որից, աստված գիտե թե ինչու, նրա սիրտն ուժգին բաբախում էր։
— Հա՛ֆ-հա՛ֆ։
— Ա՜յ քեզ բան, շուն է։
Այո՛, այո՛։ Ընդ որում, դա հենց այն որսորդի շունն էր, որը կրակեց, երբ նա «կու-կու» էր
կանչում։
— Բարև՛, շո՛ւն։
— Բարև՛, շո՛ւն։
— Այդ ի՞նչ ձայներ ես հանում։
— Ձայնե՞ր։ Իմացած լինես, որ սրանք պարզապես ձայներ չեն, սա հաչոց է։
— Հաչո՞ց, դու հաչե՞լ գիտես։
— Միանգամայն բնական է։ Ես հո փղի պես չեմ կանչելու, կամ առյուծի պես մռնչամ։
— Ինձ էլ սովորեցրու։
— Իսկ դու մի՞թե հաչել չգիտես։
— Ոչ…
— Ուշադիր լսիր։ Այսպես են հաչում. «Հա՛ֆ-հա՛ֆ»։
— Հա՛ֆ-հա՛ֆ,- իսկույն հաչեց շունը։ Եվ ուրախ ու երջանիկ մտածեց. «Վերջապես լավ
ուսուցիչ գտա»։

  • Ընթերցի՛ր Ռոդարիի երեք վերջաբան ունեցող հեքիաթներից մեկը: Ընտրի՛ր քո կարծիքով, հեքիաթի գաղափարին առավել համապատաասխանող վերջաբանը՝ մի քանի նախադասությամբ հիմնավորելով ընտրությունդ:

Ինձ թվում է, որ այս պատմության երկրորդ վերջաբանը ամենից շատն է համապատասղանում հեքիաթին, քանի որ շունը, որը հաչել չգիտեր, հասկացավ, որ ինքը նույնպես կարող է  օգտակար լինել կարող է իր ուրույն ձևով օգտակար լինել։  

Թարս հարցեր․ Ջ․ Ռոդարի

Տեքստային աշխատանք

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դարձավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

ամբողջ, անգամ, երբեք, դարձավ

Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:

ա/երեսառած
բ/կամակոր
գ/հակառակ կողմով
դ/բոլորին հակառակ

  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:

վատ-լավ

սովորական-անսովոր

պարզ-բարդ

  • Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր

  • Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը

բ/ հարցերին

գ/ դարակները

դ/ խրճիթ 

  • Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:

գոյոկան-տղա, մորուք

ածական-պարզ, վատ

  • Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:

ա/ձանձրացնում է — ձանձրացնել
բ/չէր կարողանում — չկարողանալ
գ/դնեն — դնել
դ/դարձավ — դառնալ 

  • Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:

«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

  • Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը

  1. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Մի փոքրիկ պապիկ,
    հագին հազար շապիկ:
    կաղամբ
  1. Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

 

Личные местоимения /18 — 22 апреля/

Из учебника стр. 61 — 62

Олень
Часто бывают случаи, когда олень идёт к людям, ищет у них защиты. Однажды на берегу реки Белой наблюдатели заметили в реке, на самой середине, оленя, стоящего неподвижно.
Не успели удивиться такому поведению зверя, как увидели на берегу реки пять волков. Хищники находились выше оленя по течению и пытались вплавь добраться до него. Но едва они доплывали до середины реки, как быстрое течение сносило их вниз.
Волки отчаянно молотили по воде лапами, но достать оленя не могли. Несколько раз они пытались
добраться до оленя, — но безрезультатно. Неизвестно, как бы всё кончилось, если бы не вмешались люди. А олень стоял в воде, не обращая внимания на выстрелы. Когда волки разбежались, он спокойно выбрался на берег, прошёл мимо людей и с достоинством удалился.

 

В местоимениях я, ты, мы, вы изменяется основа: я — меня; ты — тебя; он — его;
она — её.
1 лицо 2 лицо 3 лицо
кто? я ты он, оно, она
кого? меня тебя его, её

кому? мне тебе ему, ей
кого? меня тебя его, её
кем? мной тобой им, ей (ею)
о ком? обо мне о тебе о нём, о ней

Спиши слова в три столбика: 1) мужской род (он, мой); женский род (она, моя); 3) средний род
(оно, моё).

Образец: отец — мой отец (он).
Mужской род- oтец, доктор, суп, воробей, петух, герой, город, трамвай, олень, волк.
Женский род- сова, улица, солома, ракета, крыша, столица.
Средний род- гнездо, яйцо, пальто, яблоко, озеро, солнце, масло, облако.

Спиши текст, изменяя предложения так, чтобы в них были включены личные местоимения.
Пригрело солнце (оно), растопило снег (он). Вылезла белка (она) из гнезда, где пряталась зимой от холода. Выбрались из своих убежищ бобр (они), барсук и колючий ёжик (он). Каждый их них рассказывал о том, как он провёл долгую зиму.
Образец: Пригрело солнце (оно). Оно растопило снег.