Գյուղատնտեսություն

Արդյունաբերության նման գյուղատնտեսությունը ևս տնտեսու­թյան խոշոր ճյուղերից է: Այն զբաղված է մշակաբույսերի աճեցմամբ և ընտանի կենդանիների բուծմամբ: Երկրագնդի տարբեր վայրերում մշակվում են տարբեր բույսեր և բուծվում տարբեր կենդանիներ: Օրինակ՝ Հայաստանի բնական պայմանները թույլ չեն տալիս, որպեսզի մեզ մոտ աճի արմավենի կամ նարինջ: Դրա փոխարեն մեր երկրում աճում է հյութալի ծիրան, դեղձ, խնձոր և այլն:`

Գյուղատնտեսությունը բաժանվում Է բուսաբուծության և անաս­նապահության:

Մշակաբույսերի մեծ մասը մարդն օգտագործում է` որպես սննդամթերք։ Մյուս մասը կեր է ընտանի կենդանիների համար: Մշակաբույսերի մասն էլ, օրինակ՝ շաքարի ճակնդեղը, բամբակենին, վուշը, հումք է սննդի արդյունաբերության համար: Շաքարի ճակնդեղից ստանում են շաքար, բամբակից և վուշից՝ թել:Բուսաբուծությունը զբաղվում է զանազան մշակաբույսերի աճեցմամբ: Բուսաբուծության մեջ առաջնակարգ նշանակություն ունի ցորենի մշակու­թյունը, որը մարդկության մեծ մասի հացն է: Աշխարհի շատ երկրներում ցորենից հետո մարդիկ իրենց սննդի մեջ ամենից շատ օգտագործում են կար­տոֆիլ, դրա համար էլ այն անվանում են «երկրորդ հաց»: Մարդն աճեցնում է նաև բրինձ, գարի, բազուկ, գազար, վարունգ, պոմիդոր, սուրճ, թեյ, մրգեր՝  խաղող, ձմերուկ, բամբակենի և այլն:

Անասնապահությունը զբաղվում է ընտանի կենդանիների բուծմամբ: Անասնապահական մթերքները մեզ համար ևս արժեքավոր սնունդ են: Օրինակ՝ դու արդեն գիտես, որ մարդու օրգանիզմի համար խիստ կարևոր են միսը և կաթնամթերքը: Բացի այդ, տարբեր ընտանի կենդանիներից մենք ստանում ենք բուրդ, կաշի, փետուր, որոնք էլ հումք են դառնում գործվածքի, հագուստի, կոշիկի, գորգերի համար: Ընտանի կենդանիները նույնպես բազմազան են: Դրանց շարքում կան կաթնասուններ (կով, ոչխար), թռչուններ (հավ, սագ), ձկներ (իշխան, սիգ), միջատներ (մեղու): Ձկներ բուծելու համար մարդը հաճախ .տեղծում է արհեստական լճակներ և ջրամբարներ:

Անասնապահության համար մարդը որպես կեր օգտագործում է բնության բարիքները և իր աճեցրած բույսերը: Հայաստանում ամռանը կովերին, ոչխարներին, այծերին կարելի է հանդիպել հիմնականում լեռնային արոտներում, որտեղ նրանք սնվում են հյութալի խոտաբույսերով: Այստեղ են նաև տեղափոխում մեղուների փեթակները, որովհետև շատ են բազմերանգ ծաղկաբույսերը:

Միաժամանակ մարդը հատուկ գործարաններում արտադրում է համակցված կերեր, որոնք պարունակում են կենդանիներին շատ անհրաժեշտ սննդարար նյութեր:

Այն մարդկանց, ովքեր զբաղվում են միայն գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնելով, անվանում են հողագործներ կամ երկրա­գործներ, իսկ ովքեր բուծում են միայն կենդանիներ՝ անասնապահներ: Շատ մարդիկ զբաղվում են թե’ մեկով, և թե’ մյուսով: Նրանց էլ  սովորաբար անվանում են ագարակատերեր (ֆերմերներ):

Continue reading »

Имя существительное. Кем? Чем? /27 марта — 1 апреля/

Урок 2

Из учебника стр. 55 — 57

Прочитай текст.
Когда мне было шесть лет, я ещё не знал, кем буду, когда вырасту. Мне все люди нравились, и все
работы тоже. И я никак не мог решить, кем я стану. Сначала я хотел стать астрономом, чтобы не спать ночью. Хотел смотреть на звёзды. Потом мне хотелось стать художником, который рисует на улице белые полоски на дорогах, где ездят машины. А иногда я думал, что хорошо бы стать путешественником, плавать по всем морям и океанам и есть только сырую рыбу. А однажды я решил стать боксёром, потому что увидел по телевизору соревнования по боксу.

 

Кем хотел стать мальчик?

Мальчик хотель стать астрономом, художником, путешественником, боксёром 

Запомни конструкцию с вопросами с кем? с чем? с кем? Я гуляю (с кем?) с мамой.
Я люблю играть (с кем?) с друзьями. С чем? Я люблю чай (с чем?) с молоком.
Я мою руки (с чем?) с мылом.

Придумай предложения и запиши их.

Образец: Я хожу в кино с бабушкой, с мамой.
Я хожу в кино с другом, … (брат, сестра, подруга).
Я хожу в кино с братом.
Я хожу в кино с сестрой.
Я хожу в кино с подругой.

Я играю в шахматы с Андреем, … (Марина, Аня, Денис).

Я играю в шахматы с Мариной.

Я играю в шахматы с Аней. 

Я играю в шахматы с Денисом.

Я пью чай с сахаром, … (лимон, молоко, малина)
Я пью чай с лимоном.
Я пью чай с молоком.
Я пью чай с малиной.

Письменно ответь на вопросы.
Чем ты пишешь в тетради? ручкой. Чем ты пишешь на доске? мелом. Чем ты чистишь зубы? щёткой. Чем мы едим? ложкой, вилкой. Чем ты рисуешь? карандашом. Чем мы подметаем? веником. С чем ты
любишь бутерброд? с колбасой, сыром.

Домашнее задание:

Из учебника стр. 56 упр. 2

Имя существительное. К кому? К чему? /27 марта — 1 апреля/

Дети Деда Мороза

У Деда Мороза было три сына и одна дочка. Звали их Ветер, Лёд, Иней и Снежинка.
Позвал Дед Мороз своих детей и говорит:
— Скоро зима. Кто из вас лучше людям поможет?
Дети пошли к людям. Вот вернулись они к Деду Морозу и рассказывают.

 

Начал рассказ Ветер:
— Я гнал холода. Пусть люди знают, что идёт зима. Пусть топят печки.
Лёд сказал:
— Я на реках мосты построил.
Иней говорит:
— Я лес украсил. Он теперь белый. Как красиво!
Снежинка сказала:
— Мне стало землю жалко. Я покрыла её белым
снегом.
— Хорошо, дети, — сказал Мороз. — Вы все помогли людям. А ты, Снежинка, помогла больше всех.

Найди и прочитай о том, какую работу сделали дети Деда Мороза.

Ветер гнал холод. Что люди знали, что идёт зима. 

Лёд на реках построил мосты.

Иней украсил лес. Лес теперь белый.

Снежинка было жалко землю и она покрыла землю снегом.

Почему отец похвалил Снежинку?

Отец похвалил Снежинку Потому что Снежинка было жалко землю и она покрыла землю снегом.

Запомни конструкцию с вопросами к кому? к чему?
Подошёл к кому? к брату (он)
к подруге (она)
к чему? к дому (он)
к школе (она)
к зеркалу (оно)

Отгадай загадку. На какие вопросы отвечают выделенные в предложении слова?
Не удержались в небе
Серебряные нити
И, выскочив на волю,
Пришили тучку к полю.

Прочитай текст. Выпиши выделенные слова и поставь к ним вопросы.
Я люблю ходить в гости к соседу Алёше. Алёша любит различные поделки. Вот на полочке стоит светильник, около светильника — фигурки лесовичка, совёнка. Все эти чудные вещи он сделал из
дерева, шишек, сухих листьев. Ещё Алёша выточил ложки и подарил их всем своим друзьям.

Домашнее задание:

Рабочая тетрадь.

стр. 21 упр. 65 — 70

Պատմում է ինքը՝ Չարլի Չապլինը

Ես ծնվել եմ 1889-ի ապրիլի 16-ին, երեկոյան ժամը 8-ին, Ուոլվորթի շրջանում, Իսթ-լեյն փողոցում: Ես լրագիր եմ վաճառել, խաղալիքներ սոսնձել, աշխատել եմ տպարանում, ապակի փչողի արվեստանոցում, բայց գիտեի, որ դրանք ժամանակավոր են, ի վերջո, դերասան եմ դառնալու:

 … Հինգ տարեկան հասակում իմ առաջին ելույթի համար ես պարտական եմ մորս… Նա ինձ մենակ չէր թողնում վարձով բնակարանում և սովորաբար հետը տանում էր թատրոն: Հիշում եմ, թե ինչպես կանգնած էի բեմի հետևում, երբ հանկարծ մորս ձայնը խզվեց: Հանդիսականները սկսեցին ծիծաղել, բղավել. ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ աղմուկը գնալով մեծանում էր, և մայրիկս ստիպված եղավ բեմից հեռանալ: Նա սաստիկ հուզված էր, վիճում էր տնօրենի հետ: Հանկարծ տնօրենն ասաց, թե կարելի է նրա փոխարեն ինձ թողնել բեմ, և ձեռքիցս բռնած՝ ինձ բեմ տարավ ու թողեց այնտեղ մենակ:

 Ահա բեմեզրի  լապտերների վառ լույսի տակ նվագախմբի նվագակցությամբ ես սկսեցի երգել այն ժամանակ շատ տարածված փողոցային մի երգ: Չէի հասցրել երգի կեսն էլ երգել, երբ բեմի վրա անձրևի պես սկսեցին տեղալ մանր դրամներ: Ես ընդհատեցի երգը և հայտարարեցի, որ նախ կհավաքեմ փողը, ապա կերգեմ: Իմ ռեպլիկն առաջ բերեց քրքիջ: Տնօրենը բեմ եկավ՝ թաշկինակը ձեռքին, և օգնեց ինձ՝դրամները հավաքելու: Ես վախեցա, որ նա դրանք իրեն է պահելու: Հանդիսականները նկատեցին իմ երկյուղը, և դահլիճում քրքիջը սաստկացավ: Համոզվելով, որ նա փողը հանձնեց մորս, ես նոր միայն վերադարձա բեմ և ավարտեցի երգը: Երբ մայրս բեմ եկավ ինձ տանելու, նրան դիմավորեցին որոտընդոստ ծափահարություններով: Այդպիսին էր իմ առաջին, իսկ մորս՝ վերջին ելույթը: «Նոր դռնապանը» ֆիլմում կա մի դրվագ, ուր տնօրենն ինձ դուրս է անում աշխատանքից: Պաղատագին խնդրելով խղճալ ինձ՝ ես սկսեցի ձեռքի շարժումներով ցույց տալ, որ շատ երեխաներ ունեմ՝ մեկը մեկից փոքր: Ես խաղում էի խեղկատակային հուսալքման այդ տեսարանը, իսկ մեր տարեց  դերասանուհին, մի կողմ կանգնած, նայում էր մեզ: Պատահաբար նայեցի նրա կողմը, և, ի զարմանս ինձ, նրա աչքերում արցունք տեսա:

— Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և արտասվում ահա: Նա հաստատեց այն, ինչ ես արդեն վաղուց էի զգում. ես օժտված էի ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ:

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը։

տնօրենի

երգել

վերադարձա

առաջին

 2. Ի՞նչ է նշանակում պաղատագին բառը.

 ա/ ստիպված
բ/բարձրաձայն
 գ/ թախանձագին
դ/ սառնասրտորեն

3. Գրի՛ր տրված  բառերի հոմանիշները.
ա/ մենակ-միայն
բ/  սաստիկ-ուժգին
գ/ նոր-թարմ, այժմյան, արդի, ժամանակակից
դ/ փոքր-պուճուր, նվազ, մանր

 4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ բնակարան — պարզ
բ/ դռնապան — բարդ
գ/ ունակություն — ածանցավոր
դ/ մայրիկ — ածանցավոր

5. Տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/ լապտերների

բ/ ծափահարությունների

գ / աչքերում

 դ/ դերասանուհին

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված էթե ինչ խոսքի մաս էՈ՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/քրքիջ-ածական
բ/երգ-գոյական
գ/ելույթ-գոյական
դ/տեսարան-գոյական

7. Տեքստի  մեջ  փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին.

 տանում էր

թողեց

հայտարարեցի

արտասվում

8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը.

Մայրիկս ինձ սովորաբար հետը տանում էր թատրոն:

ենթակա — Մայրիկս

ստորոգյալ — տանում էր

9. Տեքստից դու՛րս գրիր  ուրիշի ուղղակի խոսք պարունակող մեկ  նախադասությունը:

— Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և արտասվում ահա:

10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ.
Ես վախեցա, որ նա դրանք իրեն է պահելու:

11. Ո՞ւմ էր պարտական Չապլինն  իր առաջին ելույթի համար:

Չապլինն իր առաջին ելույթի համար պարտական էր իր մորը։

12. Ե՞րբ տնօրենը որոշեց Չապլինին թույլ տալ բեմ  բարձրանալ:

Երբ աղմուկը գնալով մեծանում էր, և Չապլինի մայրիկը սպիտված եղավ բեմից հեռանալ։

13. Ինչո՞ւ Չապլինը ընդհատեց երգը.

ա/ձայնը խզվեց
բ/վախեցավ, թե տնօրենը հավաքած դրամները պահելու է իրեն
գ/ փողերը հավաքելու նպատակով
դ/մոռացավ երգի բառերը

 

Continue reading »

Ցախավելի գաղտնիքը

/Հին զրույց/

Շատ հին ժամանակ մի թագավոր կար

Զորեղ, իմաստուն և շատ էլ արդար:

Դա որ ծերացավ, մոտեցավ մահվան,

Չգիտեր, եթ ո՞վ կհաջորդե իրան.

Թեպետ նա ուներ տասներկու որդի,

Բայց չէր իմանում, թե որին ընտրի:

Մեծը ուժով էր, բայց անգութ ու չար,

Նրանից փոքրը՝ թույլ և ցավագար.

Երրորդը՝ անհոգ ու խելքից պակաս,

Չորրորդը՝ անմիտ, թեև անվնաս.

Այսպես ոչ մեկը հոր սրտովը չէր,

Ոչ մեկը նրա բնույթը չուներ.

Միայն մի քիչ հույս կրտսերն էր տալիս,

Բայց նա էլ հոր մոտ չէր գնում, գալիս,

Այդ պատճառով էլ հայրը չգիտեր,

Թե արդյոք նա ինչ շնորհքի տեր էր:

Թագավորն այսպես շատ որ մտածեց,

Հանելուկի պես մի բան հնարեց.

Մի թարմ ցախավել իր առջև դրած,

Որդոցը կանչեց և նրանց ասաց.

-,,Սիրելիք, այսօր ես ձեզ կանչել եմ,

Որ վերջին կամքս ամենքիդ հայտնեմ.

Ինչպես տեսնում եք , ես ծերացել եմ,

Եվ բավական է, որքան ապրել եմ.

Շուտով իմ նախնյաց ճամփովը կերթամ.

Նրանց պես ես էլ սև հող կդառնամ:

Բայց քանի ողջ եմ, շունչս բերնումս,

Կուզեմ ձեզ հայտնել, ինչ կա մտքումս.-

Ահա ձեր առջև մի թարմ ցախավել,

Որ ես հենց այսօր կապել եմ տվել.

Ձեզնից ով որ կկոտրե սրան,

Իմ թագն ու գահը ես կտամ նրան:

Դեհ, առաջ եկեք, ուժերդ փորձեցեք,

Տեսնեմ ձեզանից որդ կկոտրեք:

-Հայր, ես կկոտրեմ,- ասաց մեծ որդին,

Եվ վստահությամբ մոտեցավ ավլին.

Վեր առավ ավելն ու ծունկը կալավ,

Քաշեց, քաշքշեց ոչինչ չի եղավ.

Շատ քրտինք թափեց, շատ չարչարվեցավ,

Դեղնեց, սփրթնեց ւ ետ քաշվեցավ:

Հետո երկրորդը եկավ, վեր առավ,

Նա էլ իր եղբոր դառն օրին հասավ.

Երրորդն էլ եկավ իր ուժը փորձեց,

Բավական տանջանք չորրորդն էլ կրեց,

Մյուսներն էլ իրանց բախտը փորձեցին,

Բայց ցախավելը չի էլ ծռեցին,

Ամենից վերջը փոքրը մոտեցավ

Եվ իր հոր առջև այսպես խոսեցավ.

-Հայր, ես չեմ ուզում իմ ուժը փորձել

Իմ եղբարց նման իզուր չարչարվել.

Ես երեխա չեմ, որ ձեռքս մեկնեմ

Դեպի լուսինը, որ նրան բռնեմ.

Ջուրը կխեղդե, կրակը կայրե,

Ով այս չգիտե, թող նա փորձ անե:

Ես ուժ տեսնում եմ ամենայն բանում,

Թե երկրիս վրա , և՛ թե երկնքում:

Առ մեկ բարակ ծեղ, մի մազ կամ մի թել,

Մեծ ուժ կգտնես ամենի մեջ էլ:

Թե փոքրիկ միջատ, թե ուղտ ահագին,

Ամենքն էլ ուժից մեկ բաժին ունին

Կա և խելքի ուժ,ինչպես և սրտի,

Աչքի, ականջի, ձեռքի և ոտքի.

Ուժ չի ունենալ ոչ մի առարկա,

Եթե մասներում միություն չկա.

Մասներն իրար հետ, երբ սերտ կապ ունին,

Նրանք անկասկած ուժով կլինին

Այսպես շատ անհատ երբ որ միանան,

Մեծ և չափազանց մեծ ուժ կստանան.

Մեզ լավ օրինակ մրջյունն ու մեղուն,

Թե նրանք խմբով ինչեր են անում.

Նրանց պես եթե մարդիկ միանան,

Լեռներ կշրջեն, եթե կամենան.

Եվ ինչքան լճեր, ինչքան ջրանցքներ

Միացած ուժով կարող են շինել:

Ես քո տերության ցրված ուժերը,

Ինչպես ցախավլիդ ճկուն ճղները,

Աուր կապերով կապած կապահեմ,

Այս է քո միտքը, ես ինչքան գիտեմ:

Բայց որ իմ միտքը լավ հասկացնեմ,

Տեսեք ավելը ինչպես կկոտրեմ>>:

Continue reading »

Խնդիրներ

  1. Արամը մայրիկին նվիրեց սպիտակ ու  դեղին կակաչներից կազմված  ծաղկեփունջ։  Քանի՞ սպիտակ կակաչ  կար ծաղկեփնջում, եթե հայտնի է, որ դեղին կակաչները սպիտակներից 2 անգամ շատ էին, իսկ  բոլոր կակաչները միասին 33 հատ էին։

1+2=3(մաս) 33:3=11


2. Ծաղկեփնջում դեղին վարդերի քանկը 4 անգամ շատ էր սպիտակ վարդերի քանակից։ Քանի՞ դեղին վարդ                  կար ծաղկեփնջում, եթե ծաղկեփնջում վարդերի ընդհանուր քանկը 25 էր։

  1+4=5(մաս) 25:5=5 5×4=20 

        դեղին 20


3. Աննան ու իր  փոքրիկ  քույրիկը  որոշեցին տատիկին    միասին  ծաղիկ   նվիրել։  Նրանք միասին  ունեին                     3000  դրամ։   Որքա՞ն   գումար    ուներ  Աննան,  եթե    նա    քույրկից  5  անգամ շատ գումար ուներ։

        1+5=6(մաս) 3000:6=500 500×5=2500


4. Աշոտն ու եղբայրը    որոշեցին իրենց քույրիկին   միասին  ծաղիկ   նվիրել։  Նրանք միասին  ունեին  2400                     դրամ։   Որքա՞ն   գումար    ուներ  Աշոտը,  եթե    նա    եղբորից  400 դրամ ավելի շատ գումար ուներ։

2400-400=2000  2000:2=1000  1000+400=1400


5. Զամբյուղում կար 10 կարմիր,   8  սպիտակ և 6 դեղին վարդ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ վարդ պետք               է հանել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ հանել ենք գոնե 1 կարմիր վարդ։

            6 դեղին +8 սպիտակ+1 կարմիր=15


6. Զամբյուղում կար 6 կարմիր,   5  սպիտակ և 11 վարդագույն գերբերա։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞                      գերբերա պետք է հանել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ վերցրել ենք երեք տարբեր գույնի                        գերբերա։

                11+6+1=18


7. Զամբյուղում  կար 10  կարմի, 12 դեղին և 6 սպիտակ մեխակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մեխակ                      պետք է վերցնել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ վերցրել ենք 2 տարբեր գույնի մեխակ։

12+1=13


8. Մարգագետնում 1800 ծաղիկների  2/9  մասը  կակաչներ էին։    Քանի՞ կակաչ  կար մարգագետենում։

                 1800:9×2=400


9. Նարեկն ու իր պապիկը  այգում միասին տնկեցին ծառեր։ Նրանք միասին քանի՞  ծառ տնկեցին, եթե նրանց  տնկած  ծառերի  քանակը կրկնապատկենք, արդյունքը  փոքրացնեք 5-ով, ապա կստանաք 3-ի հնգապատիկը։

(15+5):2=10


10. Պարտեզում եղած նարգիզների քանակի կրկնապատիկից, եթե հանենք ամենափոքր երկնիշ թվի եռապատիկը, ապա կստանանք 10։ Քանի՞ նարգիզ կար պարտեզում։

10×3=30 10+30=40 40:2=20 նարգիզ


 

Խաչբառ

 

Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ
1 2 3 4 5 6 7 8 9
Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ
10 20 30 40 50 60 70 80 90
Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ
100 200 300 400 500 600 700 800 900
Ռ Ս Վ Տ Ր Ց Ւ Փ Ք
1000 2000 3000 4000 5000 6000 7000 8000 9000

 

Օգտվելով   այս  աղյուսակից   լուծեք  խաչբառը

Հորիզոնական

  • Զամբյուղում կան երկու գույնի վարդեր։ Առանց նայելու

ամենաքիչը քանի՞ վարդ  վերցնելով՝ կարելի է համոզված լինել, որ  կունենանք գոնե երկու միագույն վարդ։

3= Գ

 

  • Ո՞ր բնական թվին է հավասար այն կոտորակը, որի համարիչն ու  հայտարարը  իրար  հավասար են։

1= Ա

  • Գտիր ամենափոքր   քառանիշ   թվի   հնգապատիկը։

1000×5=5000= Ր

  • Պուրակում երփներանգ  ծաղիկների    1/4  մասը  հավասար է ամենափոքր եռանիշ թվին։    Քանի՞ ծաղիկ  կար պուրակում։

100×4=400= Ն

  • Գտիր ամենամեծ միանիշ թվի 1/9 մասը։

9:9=1=Ա

  • Մայրության տոնին ընդառաջ Տիգրանն ու իր եղբայրը որոշեցին  մայրiկին    միասին  ծաղիկ   նվիրել։  Նրանք միասին  ունեին  1600  դրամ։   Որքա՞ն   գումար    ուներ  նրա  եղբայրը,  եթե    Տիգրանը նրանից  3  անգամ շատ գումար ուներ։

1+3=4 1600:4=400=ն

Տիգրան 400×3=1200

եղբայր 400

  • Ո՞րն է 16 թվի ամենափոքր բաժանարարը։

1=Ա

  • Գտիր 30 թվի ամենամեծ բաժանարարի տասնապատիկը։

30×10=300= Յ

  • Եթե Դավիթի  տնկած կակաչների  քանակը եռապատկեք, արդյունքը  ավելացնեք 40-ով, կստանաք ամենափոքր եռանիշ թիվը։  Քանի՞ կակաչ էր տնկել Դավիթը։

(100-40):3=20=Ի

  • Գտիր 400-ի ամենափոքր բազմապատիկը։

1=Ա

Ուղղահայաց

  • Ո՞ր 16000-ի   1/4 մասը։

16000:4=4000= Տ

  • Գտիր 599-ի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։

599+1=600

  • Ն
  • Գտիր 8000 և 1`600 թվերի քանորդը։

8000:1600=5=Ե

  • Գտիր 2000 թվի  5/2  մասը։

2000×5:2=5000=Ր

 

 

  տ  
Գ ա ր ն ա ն ա յ ի ա
  ե  
ր

 

Նախնադարյան մարդու առօրյան /սցենար/

Հարավարևելյան Ասիայում նախնադարյան մարդու նոր տեսակ է հայտնաբերվել — AraratNews

Իմ կարծիքով նախնադրայն մարդկանց առօրյան իհարկե շատ տաբերվել է մեր առօրյայից, բայց այն շատ հետաքրքիր ու դժվարություններով լի է եղել, քանի որ նրանք չեն ունեցել մեզ համար տարրական համարվող բարիքներից, ինչպին են օրինակ էլեկտրաէներգիան, խանութները, ուտելիքների բազմազանությունը և այլն, և այլն… Շատ հետաքրքիր կլինի, եթե մենք գոնե մեկ օր ապրեինք նրանց առօրյա կյանքով։

Կարծում եմ նախնադարյան մարդիկ շատ վաղ են արթնացել, դեռևս լույսը չբացված։ Քանի որ նրանք իրենց կացարանները տաքացրել են կրակի միջոցով, ապա խարույկը մշտապես վառ պահելը նրանց առօրյայի կարևորագույն խնդիրներից մեկն է եղել։ Նախնադարյան մարդիկ հիմնականում ապրել են քարանձավներում։ Ուտելքի հայթայթումը նույնպես կենսական մեծ նշանակություն է ունեցել մարդու կյանքի համար։ Ուտելիքի սակավությունը դրդել է նրանց զարգացնել իրենց երևակայությունը և տարբեր գործիքներ ստեղծել ուտելիք հայթայթելու համար։ Նրանք քարից և փայտից գործիքներ են պատրաստել՝ սրելով քարը և պարանով ամրացնելով փայտին։ կանայք հիմնականում զբաղվել են կենցաղով, ուտելիք են պատրաստել, երեխաներին են խնամել, հավաքչությամբ են զբաղվել, իսկ տղամարդիկ զբաղվել են որսորդությամբ, ձկնորսությամբ և ցեղի պաշտպանությամբ։

Եթե մենք փորձենք ապրել նախնադարյան մարդու առօրյայով, ապա մենք նույնպես պետք է շատ վաղ արթնանաք, իսկ դրա նախորդող գիշերը պետք է ինչ-որ մեկիս հաննարարենք խարույկը վառ պահել, որպեսզի չհանգչի, չէ որ ․կրակ ստանալ ինքն ին մեծ դժվարություն էր ներկայացնում։ Այն ստանում էին կայծքարերը իրարը խփելով, կամ երկու փայթի կտորներն իրար արագ շփելով։ Միգուցե մենք էլ փորձենք այս եղանակներից մեկով կրակ ստանալ։ Արթնանալուց հետո պետք է նախաճաշ հայթայթենք մեզ համար։ Միգուցե անտառ գնանք հատապտուղներ և վայրի մրգեր՝ օրինակ խնձոր, տանձ, ընկույզ, պոպոկ, հոն, սունկ և այլն։ Կարող ենք նաև գնալ մոտակա գետը ձուկ որսալու կարթով, որը մենք ինքներս պետք է պատրաստենք երկար պինդ ճյուղից և թելից կամ սուր ծայրով փայտի միջոցով կամ միգուցե ցանցով 🙂 🙂 🙂 Այնուհետև պետք է զբաղվել ճաշ պատրաստելով։ Կարող ենք մեր հավաքած մրգերով կոմպո