Ուսումնական երրորդ շրջան․ Առաջին շաբաթ առաջին օր

Day 1.

Book- English in mind part 1, Things to see and do in London

Classwork

Pages — 32-33

 

Homework: Day 1 — Write a tour guide about London

If I were a tour guide in London, I would take people to these places:

  • Visit the Big Ben — The Elizabeth Tower is the clock tower of the Palace of Westminster in London, England. It contains the Great Clock, a striking clock with five bells. The tower is nicknamed “Big Ben”, which was originally a nickname for the largest bell.
  • Visit the British Museum — The British Museum is a public museum dedicated to human history, art and culture located in the Bloomsbury area of London. Its permanent collection of eight million works is the largest in the world.
  • See the changing of the guard at Buckingham Palace -Buckingham Palace is a royal residence in London and the administrative headquarters of the monarch of the United Kingdom. Located in the City of Westminster, the palace is often at the centre of state occasions and royal hospitality.
  • Explore Hyde Park — Hyde Park is a 350 acres, historic Grade I-listed urban park in Westminster, Greater London.
  • Visit Tower Bridge — Tower Bridge is a Grade I listed combined bascule and suspension bridge in London, built between 1886 and 1894, designed by Horace Jones and engineered by John Wolfe Barry with the help of Henry Marc Brunel.
  • Experience Shakespeare at The Globe Theatre — The Globe Theatre was a theatre in London associated with William Shakespeare. It was built in 1599 at Southwark, close to the south bank of the Thames, by Shakespeare’s playing company,

 

 

Վանի աշխարհակալ տերությունը

Արգիշտի 1 հզոր արքան։ Վանի տերությունը Արգիշտի 1-ի օրոք (Ք․ա․ 786-764) հասավ աննախադեպ հաջողությունների։ Նրա թագավորությունն ընդգրկում էր ոչ միայն Հայաստանը, այլև զգալի տարածքներ նրա սահմաններից դուրս։

Արգիշտի 1-ի հեռավոր արշավանքներից մեկի ժամանակ գրավվեց Բաբելոնիան։ Դրանով նա երեք կողմից՝ հյուսիսից, արևելքից և հարավից, աքցանի մեջ վերցրեց Ասորեստանը։ Ասորեստանյան երբեմնի հզոր տերությունը սարսափի մեջ էր։ Դրա մասին է վկայում նրա զորքերի գերագույն հրամանատարի խոստովանությունը, որում հայոց մեծ տիրակալը բնութագրվում է իբրև մի արքա, «որի անունն անգամ ահարկու է որպես ծանր հողմնրա ուժերը մեծաքանակ են»։

Շատ ավելի մեծ է եղել Արգիշտի 1-ի քաղաքական ազդեցության ոլորտը, որի մասին պատկերացում են տալիս հնագիտական պեղումները։ Մասնավորապես, Հյուսիսային Կովկասում հայտնաբերվել է Արգիշտի 1-ի անվամբ սեպագիր արձանագրությամբ սաղավարտ, որը պահվում է Բեռլինի առաջավորասիական թանգարանում։ Նույնպիսի սաղավարտներ են հայտնաբերվել նաև Աբխազիայում, Օսիայում, Գուգարքի Թռեղք գավառում։

Արգիշտի 1-ը հիմնադրեց բազմաթիվ նոր բնակավայրեր։ Դրանցից նշանավոր էր Էրեբունին (Ք․ա․ 782)՝ հետագայում Հայաստանի մայրաքաղաք Երևանը։ Դրանից վեց տարի անց Արարատյան դաշտում արքան հիմնեց նոր քաղաք-ամրոց՝ Արգիշտիխինիլին (հին մայրաքաղաք Արմավիրի հարևանությամբ)։ Դրանք դարձան Արգիշտի 1-ի տերության հյուսիսային գլխավոր հենակետերը։

Ամփոփելով Արգիշտի 1-ի աշխարհակալության մասին մեր տեղեկությունները՝ տեսնում ենք, որ նրա գերիշխանությունը տարածվել է բուն թագավորության սահմաններից շատ հեռու՝ մինչև Փոքր Ասիա և Պարսից ծոց (Բաբելոնիան ներառյալ)։ Իսկ նրա քաղաքական ազդեցության ոլորտները ձգվել են մինչև Հյուսիսային Կովկաս և Զագրոսի կենտրոնական շրջաններ։

Չորս ծովերի տերությունը։ Համահայկական թագավորության հզորացումը շարունակվում է նաև հաջորդ արքա Սարդուրի 2-ի օրոք (Ք․ա․ 764-735)։ Նրա գահակալման շրջանում Վանի տերությունն ունեցել է տարածքային ամենամեծ աճը։

Հյուսիսում նրա տիրապետությունը հասնում էր Սև ծով՝ ներառյալ Կուլխա (Կոլխիդա) երկիրը։ Տերության հյուսիսարևելյան սահմանը հասնում էր Կուր գետին․ առաջին անգամ սեպագիր արձանագրություններում Արցախը (Ուրտեխի անվամբ) հիշատակում է Սարդուրի 2-ը։ Արևելքում տերության սահմանը հասնում էր Կասպից ծով, իսկ արևմուտքում՝ Փոքր Ասիա։ Սարդուրի 2-ը հարավում վերագրավեց Բաբելոնիան՝ ամրապնդելով սահմանը մինչև Պարսից ծոց, իսկ հարավ-արևմուտքում տիրեց Դամասկոսի թագավորությանը։ Չորս ծովերի միջև ստեղծվում է հզոր մի տերություն։

Այսպիսով՝ Արգիշտի 1-ի և Սարդուրի 2-ի օրոք Վանի թագավորությունն Առաջավոր Ասիայի ամենաուժեղ պետությունն էր։

 

Հարցեր և առաջադրանքներ․

1․ Ինչպե՞ս է բնորոշում Արգիշտի 1-ին Ասորեստանի զորքերի գերագույն հրամանատարը։
Ասորեստանի զորքերի գերագույն հրամանատարը բնորոշել է, Արգիշտի 1-ին որպս մի արքա, «որի անունն անգամ ահարկու է որպես ծանր հողմնրա ուժերը մեծաքանակ են»։

2․ Ներկայացրեք Վանի տերության սահմանները Արգիշտի 1-ի օրոք։
Վանի տերության սահմանները Արգիշտի 1-ի օրոք տարածվել են բուն թագավորության սահմաններից շատ հեռու՝ մինչև Փոքր Ասիա և Պարսից ծոց (Բաբելոնիան ներառյալ)։

3․ Ի՞նչ կարևոր հենակետ-քաղաքներ կառուցեց Արգիշտի 1-ը, պետության հյուսիսում։ Ո՞ր թվականին է հիմնել Արգիշտիխինիլին։
Արգիշտի 1-ը հիմնադրեց Էրեբունին, որը հետագայում դառձավ Հայաստանի մայրաքաղաք Երևանը։ Իսկ դրանից վեց տարի անց Արարատյան դաշտում արքան հիմնեց նոր քաղաք-ամրոց՝ Արգիշտիխինիլին։ Արգիշտի 1-ը հիմնադրել է Արգիշտիխինիլինը ք․ա․ 776թ։

4․ Մինչև ո՞ւր էին ձգվում Արգիշտի 1-ի քաղաքական ազդեցության ոլորտները։
Արգիշտի 1-ի քաղաքական ազդեցության ոլորտները ձգվել են մինչև Հյուսիսային Կովկաս և Զագրոսի կենտրոնական շրջաններ։

5․ Ի՞նչ ընդգրկում ուներ Վանի տերությունը Սարդուրի 2-ի օրոք։
Վանի տերությունը Սարդուրի 2-ի օրոք հյուսիսում էր Սև ծով՝ ներառյալ Կուլխա երկիրը։ Հյուսիսարևելքում սահմանը հասնում էր Կուր գետին Արևելքում սահմանը հասնում էր Կասպից ծով, իսկ արևմուտքում՝ Փոքր Ասիա։

Ինքնակենսագրություն․ Հովհաննես Թումանյան

Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։

Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։

Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս – Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ, մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ, ինքը ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացու կամ սարից իջած թուրքի շալակը։

Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրս անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասին, իսկ հայրս, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ու երգում Քյորօղլին, Քյարամը կամ ո՛րևէ հոգևոր երգ։

Ահա այս ծնողներից ես ծնվել եմ 1869 թվի փետրվարի 7-ին։ Մանկությունս անց եմ կացրել մեր գյուղում ու սարերում։

Մի օր էլ մեր դռանը մայրս ճախարակ էր մանում, ես խաղում էի, մին էլ տեսանք, քոշերը հագին, երկար մազերով ու միրքով, երկաթե գավազանը չրխկացնելով, մի օտարական անցավ։

– Հասի՛ր, էդ կլեկչուն կա՛նչիր, ամանները տանք, կլեկի,– ասավ մայրս։ Խաղս թողեցի, ընկա ուստի ետևից կանչեցի։ Դուրս եկավ, որ կլեկչի չէ, այլ մեր ազգականի փեսա տիրացու Սհակն է։ Սկսեցի զրույց անել։ Տիրացուն խոսք բաց արավ իր գիտության մասին։

– Տիրա՛ցու ջան, բա ի՜նչ կլինի, մեր գեղումը մնաս, երեխանցը կարդացնես,– խնդրեց մայրս։

– Որ դուք համաձայնվեք, ինձ պահեք, ես էլ կմնամ, ի՜նչ պետք է ասեմ,– հայտնեց տիրացու Սհակը։

Գյուղումն էլ տրամադրություն կար, և, մի քանի օրից հետո, տիրացու Սհակը դարձավ Սհակ վարժապետ։ Մի օթախում հավաքվեցին մի խումբ երեխաներ, տղա ու աղջիկ շարվեցին երկար ու բարձր նստարանների վրա, եղավ ուսումնարան, և այստեղից սկսեցի ես իմ ուսումը։

Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»։ Իր երկաթե գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաների մեջքին, ականջները «քոքհան» էր անում և մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում։ Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը։

Վարժապետի առջև կանգնած երեխան սխալ էր անում թե չէ, սարսափից իրան կորցնում էր, այլևս անկարելի էր լինում նրանից բան հասկանալ, մեկը մյուսից հիմար բաներ էր դուրս տալի։ Այն ժամանակ կարմրատակում, սպառնալի, չուխի թևերը էտ ծալելով, տեղից կանգնում էր վարժապետը ու բռնում… Քիթ ու պռունկն արյունոտ երեխան, գալարվելով, բառաչում էր վարժապետի ոտների տակ, զանազան սրտաճմլիկ աղաչանքներ անելով, իսկ մենք, սփրթնած, թուքներս ցամաքած, նայում էինք ցրտահար ծտերի նման շարված մեր բարձր ու երկար նստարանների վրա։ Ջարդած երեխային վերցնում էին մեջտեղից։

– Արի՛,– դուրս էր կանչում վարժապետը հետևյալին…

Մի երեխայի ուսումնարան ղրկելիս հայրը խրատել էր, թե՝ «վարժապետն ի՛նչ որ կասի, դու էլ էն ասա»։ Եկավ։

Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»։

Նա էլ կրկնում է՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

Այս երեխայի բանը հենց սկզբից վատ գնաց, և այնքան ծեծ կերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ու գեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի։ Բայց մեր Սհակ վարժապետի չարությունից չէր դա։ Այս տեսակ անաստված ծեծ այն ժամանակ ընդունված էր և սովորական բան էր մեր գյուղական ուսումնարաններում։ Գյուղացիներից էլ շատ քչերն էին բողոքում։ Այդ ծեծերից ես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայց մանավանդ մորիցս էր վախենում։ Չմոռանամ, որ Սհակ վարժապետին սիրում էին մեր գյուղում և մինչև օրս հիշում են։

Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուր մեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ Լոռում շատ հայտնի «Տիգրան վարժապետի» հսկողության տակ։ Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոց, որ չեմ ավարտել։

Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրել։ 10—11 տարեկան ժամանակս Լորիս-Մելիքովի վրա երգեր էին երգում ժողովրդի մեջ։ Այդ երգերին տներ էի ավելացնում և գրում էի զանազան ոտանավորներ–երգիծաբանական, հայրենասիրական և սիրային։ Սիրային ոտանավորներից մեկը, մի դեպքի պատճառով, տարածվեց ընկերներիս մեջ ու մնաց մինչև օրս։ Ահա՛ այդ ոտանավորը.

Հոգուս հատոր,
Սըրտիս կըտոր,
Դասիս համար
Դու մի հոգար.
Թե կան դասեր,
Կա նաև սեր,
Եվ ինչ զարմանք,
Իմ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում՝
Դաս է սերտում։

Այս ոտանավորը գրված է 1881 կամ 82 թվին։ Չեմ կարող չհիշել, որ այն ժամանակ ոտանավոր էր գրում և իմ փոքր եղբայրը, որ կարդում էր ինձ հետ, և միշտ գտնում էին, որ նա ինձանից լավ է գրում։

Իմ տպված ոտանավորների մեջ ամենավաղ գրածը «Շունն ու Կատուն» է, որ գրել եմ 1886 թվին։ 1888 թ. ամուսնացել եմ։ Ծառայության եմ մտել մի քանի տեղ, բայց ամեն տեղ էլ չեն հավանել. այնպես որ «Պոետն ու Մուզայի» մեջ ուղիղն եմ ասել։

Սկզբնական շրջանում սիրել եմ ռուս բանաստեղծ Լերմոնտովին, ավելի ճիշտը–նրա այն գործերը, որ սովորել եմ ուսումնարանում։ Բայց, հենց որ ծանոթացել եմ եվրոպական բանաստեղծների և ավելի լայն գրականության հետ, այն օրվանից ինձ համար ամենասիրելին մնում է Շեքսպիրը։

 

Առաջադրանքներ

1. Նյութերն ընթերցելուց հետո 7-10 նախադասությամբ գրի’ր խոհերիդ, զգացողություններիդ մասին։
Ինձ ընդհանուր առմամբ դուր եկավ Հովհաննես Թումայանի կենսագրությունը, հատկապես նրա հումորի զգացողությունը՝ կապված իր մանկության հիշողությունների հետ։ Ուրախ եմ, որ նրա մանկական տրավմաները ազդեցություն չեն ունեցել նրա ստեղծագործական մտքի և գիտելիքների վրա։ Ինձ, իհարկե, ապշեցրեցին այդ ժամանակ գյուղական ուսումնարաններում աշակերտների նկատմամբ կիրառվող պատժի միջոցները, և դրանք անընդունելի և անարդյունավետ եմ համարում։ Դժվար թե ներկայումս նման դպրոցներ գոյություն ունենան, որտեղ ուսուցիչները երեխաների նկատմամբ նման դաժան վերաբերմունք դրսևորեն։

 

2. Ինքնակենսագրականից ելնելով բնութագրի’ր Թումանյանի ծնողներին։
Հովհաննես Թումանյանի հայրը՝  Տեր Թադեոսը, Լոռվա Դսեղ գյուղի քահանան էր։ Նա ազնիվ մարդ էր և չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն նա միշտ լուրջ էր։ Իսկ Թումանկանի մայրը՝ Սոնան, որ նույն գյուղից էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել Տեր Թադևոսի անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էր նրա հետ։

 

3. Ինչպիսի՞ն էր գյուղական ուսումնարանը։ Կա՞ն արդյոք նմանություններ ներկայիս դպրոցների եւ այդ ուսումնարանների միջեւ։
Գյուղական ուսումնարանը շատ սարսափելի և անմարդկային տեղ էր, որը խիստ տարբերվում է ժամանակակից ուսումնական հաստատություններից։ Այժմ ոչ մի դպրոցում նման անմարդկային պատիժները չեն կիրառվում։

Կախարդական սանրը

Կար-չկար մի երիտասարդ կին կար, նա ուներ մի չքնաղ աղջնակ։ Մի օր աղջնակն ասաց մայրիկին․

— Մայրի՜կ, ես մի կախարդական սանր եմ ուզում, որ սանրելուց գունավորի իմ մազերը։

— Բայց այդպիսի սանր չկա, փոքրիկս, — ասաց մայրիկը, — լավ, ես մի բան կմտածեմ։

Նա գնում էր խանութից խանութ, բայց հնար չէր գտնում։ Բոլոր մարդկանց հարցրեց, բայց միևնույնն այդպես էլ չգտավ։ Արդեն երեկո էր, մոտավորապես ժամը 8-ն էր։ Հետադարձ ճանապարհին նրա աչքին ընկավ մի առեղծվածային խանութ, որը կտրուկ հայտնվել էր նրա տեսադաշտում, որի շուրջբոլորը մառախուղ էր։ Այդ խանութի վրա գրված էր <<Magicland>> նա մտավ այնտեղ և հարցրեց։

— Ներեցե՛ք, դուք ունե՞ք կախարդական սանրեր, որոնք սանրելուց մազերը տարբեր գույներ են ներկում։
Վաճառողը պատասխանեց․

— Այո, մենք ունենք այդպիսի սանրերի մեծ տեսական։ Այս սանրերը վարդագույն են ներկում մազերը, մյուսները՝ արծաթագույն, ոսկեգույն, կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ և այլն։

— Շատ լավ ես, կգնեմ, իսկ ո՞րը խորհուրդ կտաք, — հարցրեց մայրը և պատմեց իր աղջնակի երազանքի մասին։ Լսելով այդ պատմությունը՝ վաճառողը ասաց․

— Ես մի յուրահատուկ սանր ունեմ։ Այն գունավորում է մազերը ոչ թե կոնկրետ գույնով, այլ՝ ըստ տրամադրության։ Կուզենա՞ք այն ձեռք բերել։

— Այո, մեծագույն հաճույքով, — պատասխանեց մայրը։

 Աղջնկաը շատ է ուրախանում, երբ մայրը նրան է տալիս կախարդական սանրը, և անմիջապես սանրում է իր մազերը։ Նրանք դառնում եմ ոսկեգույն և փայլուն, ինչպես արևի շողերը։ Մի օր ել, երբ նա անտրամադիր էր իր մազերը սանրելուց նրանքդարձան ճահճի պես կանաչ և շատ կեղտոտ։ Աղջիկը սարսափահար վազեց մոր մոտ և ասաց․

— Մայրի՛կ, ինչո՞ւ են իմ մազերը  կեղտոտ և գեշ։

Մայրիկը, խորամանկ ժպիտը դեմքին, ամեն ինչ պատմեց կախարդական սանրի առանձնահակտություների մասին, և աղջիկը հասկացավ, որ միշտ պետք է լինել ուրախ և կենսախինդ։

Ճամբարային ռադիոթատրոն

,,Ճամբարային ռադիոթատրոն,, նախագիծը իրականացրել ենք ձմեռային ճամբարի ընթացքում: Դերերում` Նատալի Մնացականյան, Կարեն Հովհաննսիյան, Աստղիկ Մեղրունի, Նանե Պլուզյան, և Գևորգ Մարուքյան։

Ռադիոթատրոն — Հնդկական առակ
https://youtu.be/AYvtJozdqw8

Հետաքրքրաշարժ մայրենի

1. Բառերում թաքնված են կենդանիներ և թռչուններ, փորձիր գտնել: Անհավատ, լուսանկարչություն, ցրտաշունչ, օրդուբադցի, կայծակնային, սալորենի, ախոյան, սուլիչ, վարկատու, ելակետային, անեզր, բոլորովին։
Հավ, լուսան, շուն, բադ, այծ, լոր, խոյ, ուլ, կատու, կետ, եզ, լոր։

 

2. Գրիր բառեր՝ որոնց հնչյունները ու տառերը հավասար են որոնց հնչյունները ավելի շատ են, քան տառերը։
Բառեր՝ որոնց հնչյունները ու տառերը հավասար են —  կլոր, մատ, սիրտ,
բառեր՝ որոնց հնչյունները ավելի շատ են, քան տառերը — որակ, երկինք, անձրև։

 

3. Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստանալ բառեր՝ մկշա, սափե, կիճավ, վգաառ, վակտ, կտմրա, րպակ, ակվ:
Մկշա — մաշկ, սափե — ափսե, կիճավ — վիճակ, վգաառ- գավառ, վակտ — կտավ, կտմրա — մկրատ, րպակ — պարկ, ակվ — վկա:

4. Հետևյալ բառերի վերադասավորումով ստանալ նոր բառեր: Հարս, մաշկ, մարդ, կավ, թույն, գրամ, երգ, գութան, հույս, ագաթ,

Ճամբարային առաջին շաբաթվա ամփոփումը

Այս ճամբարային շաբաթը ընթացքում մենք կատարել ենք հետևյալ բաները՝
1. Գնացել էինք կինոդիտման և նայել էինք <<Ակվամենը և կորսված թագավուրությունը>> ֆիլմը, որը ինձ շատ դուր եկավ։

 

2. Խաղացինք ինտելեկտուալ սեղանային խաղեր (Այլ կերպ և այլ սեղանային խաղեր)։

 

3. Գնացինք <<Գեղասահքի մարզադպրոց>>, որտեղ քշեցինք չմուշկներ։

 

4. Կատարեցինք Ղազարոս Աղայանի <<Եզեգնուհի>> հեքիաթի բեմականացման փորձերը։

 

5. Կատարեցինք քաղաքային քայլքել, երբ գնում էինք դեպի կինոդիտման և դեպի <<Գեղասահքի մարզադպրոց>>։

 

6. Սովերել էինք Մայրեքե պարը և պարել էինք Ալաշկերտի քոչարին։

 

7Արել էինք մարմնամարզության դաս։

8. Արել էինք երգի դաս։
9. Ձմեռ-պապի մռցանակ ստանալու հայտ ուղարկելու նախագծերի ուսումնասիրումը։
10. Արեցինք հետաքրքրաշարժ մայրենիի։

Ավելի մանրամասների համար մտեք՝ այստեղ։