Կախարդական սանրը

Կար-չկար մի երիտասարդ կին կար, նա ուներ մի չքնաղ աղջնակ։ Մի օր աղջնակն ասաց մայրիկին․

— Մայրի՜կ, ես մի կախարդական սանր եմ ուզում, որ սանրելուց գունավորի իմ մազերը։

— Բայց այդպիսի սանր չկա, փոքրիկս, — ասաց մայրիկը, — լավ, ես մի բան կմտածեմ։

Նա գնում էր խանութից խանութ, բայց հնար չէր գտնում։ Բոլոր մարդկանց հարցրեց, բայց միևնույնն այդպես էլ չգտավ։ Արդեն երեկո էր, մոտավորապես ժամը 8-ն էր։ Հետադարձ ճանապարհին նրա աչքին ընկավ մի առեղծվածային խանութ, որը կտրուկ հայտնվել էր նրա տեսադաշտում, որի շուրջբոլորը մառախուղ էր։ Այդ խանութի վրա գրված էր <<Magicland>> նա մտավ այնտեղ և հարցրեց։

— Ներեցե՛ք, դուք ունե՞ք կախարդական սանրեր, որոնք սանրելուց մազերը տարբեր գույներ են ներկում։
Վաճառողը պատասխանեց․

— Այո, մենք ունենք այդպիսի սանրերի մեծ տեսական։ Այս սանրերը վարդագույն են ներկում մազերը, մյուսները՝ արծաթագույն, ոսկեգույն, կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ և այլն։

— Շատ լավ ես, կգնեմ, իսկ ո՞րը խորհուրդ կտաք, — հարցրեց մայրը և պատմեց իր աղջնակի երազանքի մասին։ Լսելով այդ պատմությունը՝ վաճառողը ասաց․

— Ես մի յուրահատուկ սանր ունեմ։ Այն գունավորում է մազերը ոչ թե կոնկրետ գույնով, այլ՝ ըստ տրամադրության։ Կուզենա՞ք այն ձեռք բերել։

— Այո, մեծագույն հաճույքով, — պատասխանեց մայրը։

 Աղջնկաը շատ է ուրախանում, երբ մայրը նրան է տալիս կախարդական սանրը, և անմիջապես սանրում է իր մազերը։ Նրանք դառնում եմ ոսկեգույն և փայլուն, ինչպես արևի շողերը։ Մի օր ել, երբ նա անտրամադիր էր իր մազերը սանրելուց նրանքդարձան ճահճի պես կանաչ և շատ կեղտոտ։ Աղջիկը սարսափահար վազեց մոր մոտ և ասաց․

— Մայրի՛կ, ինչո՞ւ են իմ մազերը  կեղտոտ և գեշ։

Մայրիկը, խորամանկ ժպիտը դեմքին, ամեն ինչ պատմեց կախարդական սանրի առանձնահակտություների մասին, և աղջիկը հասկացավ, որ միշտ պետք է լինել ուրախ և կենսախինդ։

Արեգա անունով աղջիկը

Մի օր ծնվում է շատ գեղեցիկ աղջնակ՝ շեկլիկ մազերով, կանաչ աչուկներով և ճերմակ թավշյա մաշկով։ Երբ ծնողները տեսնում են նրան առաջին անգամ, հիացմունքով նկատում են, որ իրենց փոքրիկը արեգակ է հիշեցնում և որոշոմ են նրա անունը “Արեգա” դնել։ Երբ փոքրիկ աղջնակը մեծանում է, էլ ավելի է նմանվում արեգակին իր ոսկեգույն վարսերով, պոզիտիվ բնավորությամբ և ժպտերես դեմքով։ Երբ մարդիկ իմանում են նրա անունը, նշում են թե ինչքան շատ է սազում նարն Արեգա անունը։

Գունավոր ձմեռը

Տարիներ առաջ, երբ 1980-ականերն էին, մի մութ ձմեռային գիշեր շատ ձյուն էր եկել։ Հաջորդ առավոտյան Մարկը Սոֆյան և Դանիելը, իմանալով, որ շատ ձյուն է եկել, գնացին դուրս և  զարմանքով նայեցին իրենց շուրջը. ամբողջ ձյունը գունավոր էր։ Երեխաները գնացին տուն ասելու, որ դրսում գունավոր ձյուն է։ Մայրիկն ու հայրիկը զարմացած նայում էին պատուհանից.

-Ի՞նչ է կատարվում,- հարցրեց մայրիկը։

-Մենք ինքներս չգիտենք՝ ինչ է կատարվում,- ասացին երեխաները։

Հայրիկը միացրեց հեռուստացույցը և իմացավ, որ այս ամենը այն պատճառով է, որ շատ երեխաներ ներկը էին թափել ջրերի մեջ, և այդ ջուրը գոլորշիանալով վերածվել էր ամպերի, որի արդյունքում գունավոր ձյուն էր տեղացել։

 

Տերևներից անձրևը

Կար չկար մի տղա, որի անունը Տիգրան էր։ Տիգրանը չէր սիրում աշունը, որովհետև աշնանից սկսած երեխաները գնում են դպրոց։ Իսկ դպրոցը Տիգրանի համար ձանձրալի էր։ Բայց մի գեղեցիկ աշնանային օր Տիգրանը որոշում է, որ իր ընկերների հետ հավաքի բոլոր  տերևները, որպեսզի տերևներից անձրև սարքեն։ Հավաքում, հավաքում են տերևները և մեկ էլ Տիգրանը տեսնում է, որ դպրոցի կատարին կան շատ տերևներ։ Տիգրանը բարձրանում  և սկսում է  հավաքել տերևները։ Երբ վերջացնում և իջնում է քամին տերևները տանում է ամբողջ թաղամասով և այդպես տեղի է ունենում տերևներից անձրևը։ Բայց իհարկե տղաները հավաքեցին բոլոր տերևները և դրեցին դպրոցի մոտ։

Ձին ու սիրամարգը

Լինում են, չեն լինում մի ձի և մի սիրամարգ են լինում։ Էս սիրամարգը շատ եսասեր է լինում ու մենակ մտածում է իր գեղեցկության մասին։ Թեև նա շատ գեղեցիկ ու շքեղ պոչ ուներ, նա շատ ինքնահավան էր, ու նրան ոչ ոք չէր սիրում։ Մի օր նա հանդիպում է մի շատ գեղեցիկ, սև գույնի ձիու, որի անունը «Վայրի քամի» էր։ Ձիուն այդպես էին անվանել, քանի որ նա շատ արագավազ էր, և վայրի քամու նման սլանում էր դաշտերով և անտառներով։ Բայց ի տարբերություն սիրամարգի, «Վայրի քամի» անունով ձիուն բոլոր սիրում էին։

Սիրամարգը ցանկանում է պարզել, թե ինչու ինքը ընկերներ չունի, իսկ ձիուն բոլորը սիրում են։ Մի օր սիրամարգը հանդիպում է ձիուն, բացում է իր գեղեցիկ, գույնզգույն պոչը  և, ինչպես միշտ սկսում է գլուխ գովել․

—  Բարի օր «Վայրի քամի», տես ինչ գեղեցիկ պոչ ունեմ, հավանո՞ւմ ես իմ գեղեցիկ պոչը։

Ձին զարմացած նայում է գլուգգովան սիրամարգին և պատասխանում է․

— Բայց ինչ անխելն ես դու, սիրամա՛րգ։ Գեղեցկությունն ամենակարևոր բանը չէ աշխարհում, և նախ և առաջ պետք է համեստ լինել և չցուցադրել սեփական առավելությունները։ Պետք է սիրել և անհրաժեշտության դեպքում օգնել բոլորին։

Իմ մոլորակը

Լինում է, չի լինում մի փոքրիկ մոլորակ է լինում։ Այդ մոլորակի անունը Պենդեուս էր։ Այնտեղ կային երկու կղզի, որոնք կոչվում էին՝ Վարդագույն (Pink) և Վայրի քամի (Wild Wind)։ Վարդագույն կղզին այդպես էր կոչվում, քանի որ այնտեղ ապրում էին վարդագոյն կենդանիներ։ Իսկ մյուս կղզին Վայրի քամի էր կոչվում, քանի որ այտեղ արևելքից ուժգի ն քամիներ էին փչում։ Այնտեղ ապրող մարդիկ նման էին վայրի հնդկական ցեղերին։ Այնտեղ մարդիկ հնադարյան մարդկանց կենսակերպով էին ապրում։ Այդ, իսկ պատճառով այդ կղզիներում չկային կանոներ, օրենքներ, դպրուցներ, տեղնալոգիաներ և այլն բաներ, որոնց մենք սովոր ենք։ Այդ մոլորակը հարյուր միլիարդ տարեկան է։ Այնտեղ մարդիկ սովորականմարդկանցից բավականին բարձրահասակ են, ուտում են միայն պելենդեսիուսներ, որոնք շատ նման են մեր ելակի և խնձորի խառնուրդին։ Մարդիկ ջուր չեն խմում, որովհետև այնտեղի ջուրը խմելու համար պիտանի չէ։ Դրա փոխարեն մեծահասակները պելենդեսիուսի գինի են խմում, իսկ փոքրիկները պելենդեսիուսից պատրաստված հյութեր և կոմպոտներ են խմում։ Անյտեղ կյանքը շատ յուրօրինակ, հանդարտ և հանգիստ է ընթանում։

Հորինուկ․ Հրաշք ծառը

Շարունակի՛ր միտքը՝ գրելով ևս երկու նախադասություն։

Այգու ծայրին մի ծառ էր աճում։ Արևը ջերմացնում էր նրան, քամին մեղմորեն շոյում էր ճյուղերը, իսկ տերևները շշնջում էին՝ ցանկացի՜ր։ Դա հրաշք ծառ էր։ Ով կանգներ ծառի տակ և որևէ բան ցանկանար, մտածածը կիրագործվեր։ Մի օր մի ճամփորդ է ացնում, ով շատ հոգնած է լինում երկար քայլելուց և նստում է ծառի ստվերի տակ, երազոմ է մի բաժակ սառը ջուր խմոլու մասին։ Մեկ էլ հանկարծ նրա դիմաց հայտնվում է մի կուժ սառնորակ ջուր։ Ջուրը խմելուց հետո ճամփորդը երազում է համեղ խորովածի մասին, և նրա դիմաց հայտնվում է համեղ խորովածի մի մեծ թաս։ Ճամփորդը առանց ժամանակ կորցնելուխժռում է խորովածը, բայց այդ պահին նրա մտքով անցնում է, թե չլինի՞ ուրվականներ կան իր շուրջը։ Այդ պահին նրան շրջապատում են ուրվակաները, նա վախեցած մտածում է՝ չլինի՞ թե հանկարծ ուրվականները եկել են իր հետևից…

Հորինուկ․ Ինչ կլինի, եթե ամառը Նոր տարվա գիշերը հյուր գա ձմռանը

Մոտենում էր Ամանորը։ Կաղանդ պապը, օջախի մոտ նստած, քնով անցավ և տարօրինակ մի երազ տեսավ։ Երազում ամառը Նոր տարվա գիշերը հյուր էր գնացել ձմռանը։ Դրսում ձյան հետք չկար, արևն իր տաք շողերով ջերմացնում էր բոլորին։ Կարծես թե բոլորը մոռացել էին, որ ձմեռ է, միայն Կաղանդ պապն էր հիշում, որ տարվա վերջին օրն էր։Նա մի պահ շփոթվում է, չգիտի՝ ինչ անել, բայց մի միտք է ծագում նրա գլխում։ Նա իր մոտ է կանչում իր օգնականներին՝ խլվլիկներին ու արալեզներին՝ Երա և Անի, Հազարան, Փուշ, Իմաստուն, Անտես, Եղեգ, Արեգ, Ասպետ, Ճտպտիկ, Փառփառ, Չարմազան, և պատմում է նրանց, թե ինչ չարաճճի բան է բերել իր գլխին ամառը։Նրանք որոշում են խորամանկության դիմել։ Կաղանդ պապն իր մոտ է կանչում ամռանը՝ խոստանալով նրան իր ուզած նվերները։ Ամառը վազելով գալիս է Կաղանդ պապի պահեստարան, իսկ խլվլիկներն ու արալեզները փակում են պահեստի դռները․․․
Այս ամենահետաքրքիր պահին Կաղանդ պապը քրտինք ճակատին արթնանում է և ուրախանում է, որ այդ ամենը ընդամենը երազ էր։

Թարս տունը

Լինում է, չի լինում, մի աղջիկ է լինում, անունը՝ Ալիսա։ Նա ուզում էր, որ իր տանը ամեն ինչ թարս լիներ, և մի օր իր տանը նա քնեց խորը քնով, իսկ երբ նա արթնացավ, հասկացավ, որ իր երազանքը կատարվել է։ Ինքը պառկած էր բազմոցին, որը գտնվում էր առաստաղին, մնացած կահույքը ևս տեղադրված էր առաստաղին։ Ջահը գտնվում էր հատակին, ինչպես դուրս ցցված սունկ։ Ալիսան սկզբից շատ ուրախացավ, բայց շուտով հասկացավ, որ թարս սենյակում շատ անհարմար է ապրել, քանի որ ձգողական ուժը նույնպես հակառակն է ազդում։ Ալիսան հասկացավ, որ ուզում է վերադառնալ իր նախկին սենյակ։ Նա նորից խորը քնով քնեց, իսկ երբ արթնացավ, հասկացավ, որ իր սովորական տանն է, այն նույն փոքր սեփական տանը, որն ինքն այդքան շատ սիրում էր։ Այդպես Ալիսան հայտնվել էր իր երազի թարս աշխարհում։

Քաղցրաբլիթե արջը

Լինում է, չի լինում մի արջ է լինում։ Նա քաղցրաբլիթից էր և Երկիր մոլորակ էր եկել  մեկ այլ մոլորակից (Անգլիա 1969 թվականին)։ Այդ ժամանակ մարդիկ զարմացել էին, որ արջը քաղցրաբլից էր, բայց սիրեցին նրան, քանի որ նա ուներ մտածելու և խոսելու ունակություններ, ոնց որ մարդը։ Նա սիրում էր դաշնամուր նվագել, երգել, նոր ընկերներ ձեռք բերել, բայց միևնույնն է նա ուզում էր վերադառնալ իր մոլորակ։ Մարդիկ որոշեցին օգնել նրան և ստեղծեցին առաջին հրթիռը, որ նա կարողանա վերադարնալ իր մոլորակը։ Մի քանի տարի հետո հրթիռը պատրաստ էր, հենց արջի ծննդյան օրը։  Արջը շատ ուրախացավ, որ վերջապես կկարողանա վերադառնալ իր հարազատների մոտ։ Նա նստեղ հրթիռը, շանորհակալությու հայտնեց բոլորին և ուղևորվեց իր մոլորակ։