English Report

Hello!!! My name is Karen. 🙂 I am seven years old. I live in Yerevan, Armenia.

I can read, write, understand, and translate from English into Armenian and from Armenian into  English. I can count from one to one hundred. I can change nouns from singular into plural. I know colors, names of clothes, parts of the body in English. I can describe myself and my friend. I like to sing songs in English

🙂 🙂 🙂

Отчет по русскому языку

Здравствуйте, я Карен. Я люблю русский язык. Этот год был очень интересным.

Я научился работать с текстами, отвечать и задавать вопросы по тексту.

Я узнал некоторые хитрости. Например, что слова не всегда произносят так, как пишут. Я научился правильно произносить сложные слова.

Я могу публиковать посты на русском.

Լեգենդ Սուրբ Ծննդյան տոնի ծառի մասին

Սուրբ Ծննդյան տոնի ծառի մասին շատ լեգենդներ կան: Ահա ամենահայտնի և ամենագեղեցիկ լեգենդներից մեկը.

Երկրի վրա իջավ խորհրդավոր սուրբ գիշերը` մեծ ուրախություն պարգևելով մարդկանց: Բեթղեհեմի լքված քարայրերից մեկում ծնվեց աշխարհի Փրկիչը: Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանը` հովիվները փառաբանում և երախտագիտություն էին հայտնում Աստծուն, հետևելով ուղեցույց աստղին` մոգերը հեռավոր արևելքից շտապում էին` խոնարհվելու Աստվածային Մանկանը: Ոչ միայն մարդիկ, այլև քարայրը շրջապատող ծառերն ու ծաղիկներն էին յուրովի մասնակցում մեծ խորհրդին: Նրանք ուրախ տարուբերվում էին` ասես խոնարհվելով Օրհնյալ Մանկանը: Բոլորն էլ ցանկանում էին տեսնել նորածին Փրկչին. ծառերն ու թփերը տարածում էին իրենց ճյուղերը, ծաղիկները` բարձրացնում գլուխները` ջանալով տեսնել քարայրի ներսը:

Բոլորից երջանիկ էին քարայրի մուտքի մոտ կանգուն երեք ծառերը, նրանց լավ տեսանելի էր մսուրը և այնտեղ պառկած Մանուկը` շրջապատված հրեշտակների դասով: Այդ ծառերն էին` սլացիկ արմավենին, հրաշալի բուրող ձիթենին և համեստ, կանաչ եղևնին: Եվ ահա լսվեց հետևյալ խոսակցությունը.
– Գնանք մենք էլ խոնարհվենք Աստվածային Մանկանը և նրան մատուցենք մեր նվերները, – ասաց ձիթենին` դիմելով արմավենուն:
– Ինձ էլ տարեք ձեզ հետ, – ամաչկոտ ասաց համեստ եղևնին:
– Ո՞ւր` մեզ հետ, – արհամարհանքով նայելով նրան` հպարտորեն ասաց արմավենին:
– Իսկ դու ի՞նչ նվեր կարող ես տալ Աստվածային Մանկանը, – ավելացրեց ձիթենին: – Դու ի՞նչ ունես. միայն ծակող ասեղներ և զզվելի կպչուն խեժ:
Լռեց խեղճ եղևնին և հնազանդորեն ետ քաշվեց` չհամարձակվելով մտնել քարայր:
Սակայն հրեշտակը լսեց ծառերի խոսակցությունը, տեսավ թե արմավենու և ձիթենու հպարտությունն ու գոռոզությունը, թե եղևնու համեստությունը: Հրեշտակը խղճաց եղևնուն և կամեցավ օգնել նրան:
Փարթամ արմավենին խոնարհվեց Մանկանը և նրան տվեց իր շքեղ պսակի լավագույն տերևը.
– Թող այն Քեզ զովություն պարգևի շոգ օրերին, – ասաց նա:
Իսկ ձիթենին խոնարհեց իր ճյուղերն ու հոտավետ յուղ կաթեցրեց, և ամբողջ քարայրը լցվեց անուշ բույրով:
Եղևնին հետևում էր նրանց տխուր, սակայն` առանց նախանձի:
«Նրանք իրավացի են, ինչպե՞ս կարող եմ համեմատվել նրանց հետ: Ես այնքան խեղճ եմ, չնչին, արդյո՞ք արժանի եմ մոտենալու Աստվածային Մանկանը», – մտածում էր նա:
Սակայն հրեշտակն ասաց նրան.
– Քո համեստությամբ ինքդ քեզ նվաստացնում ես, սիրելի եղևնի, սակայն ես քեզ կմեծարեմ և քույրերիցդ ավելի լավ կզարդարեմ:
Եվ հրեշտակը երկնքին նայեց, մութ երկինքը փայլեց պայծառ աստղերով: Հրեշտակը նշան արեց, և աստղերը մեկը մյուսի ետևից սկսեցին թափվել ցած, ուղիղ եղեևնու կանաչ ճյուղերի վրա, և շուտով եղևնին փայլեց վառ կրակներով: Իսկ երբ Աստվածային Մանուկն արթնացավ, Նրա ուշադրությունը գրավեցին ոչ թե քարայրի սքանչելի բույրը և արմավենու շքեղ հովհարը, այլ փայլփլուն եղևնին: Մանուկը նայեց եղևնուն, ժպտաց և թաթիկները մեկնեց դեպի եղևնին: Հրճվեց եղևնին, սակայն չհպարտացավ, չմեծամտացավ և իր ողջ փայլով ջանաց լուսավորել ստվերում կանգնած ձիթենուն և արմավենուն: Չարին նա պատասխանեց բարով: Իսկ հրեշտակը տեսավ դա և ասաց.
Սիրելի եղևնի, դու բարի ես, և դրա համար էլ կպարգևատրվես: Ամեն տարի այդ նույն ժամանակ դու կզարդարվես լույսերի փայլով, և թե երեխաները, թե մանուկները կուրախանան` նայելով քեզ: Եվ դու, համեստ, կանաչ եղևնի, այսուհետև կդառնաս Սուրբ Ծննդյան ուրախ տոնի խորհրդանիշը:

Հարցեր և առաջադրանքներ։

  1. Կանաչով գրված բառերի բացատրոթյունը դու՛րս գրիր և բացատրի՛ր օնլայն բառարանի օգնությամբ։

Խորհրդավոր — Գաղտնիքներ պարունակող, գաղտնիքներով պատված, առեղծվածային, անհասկանալի

երախտագիտություն – շնորհակալություն

յուրովի – իրեն հատուկ ձևով, յուրատեսակ

հնազանդորեն – ամեն բանում ենթարկվող՝ հպատակվող, լսող, հլու-հնազանդ

նվաստացնում ես – ստորացնում ես

կմեծարեմ — կհարգեմ, կպատվեմ

  1. Ի՞նչ էր մտածում եղևնին։ Գրի՛ր քո բառերով։

Եղևնին մտածում էր, որ ինքը արժանի չէ մտնել քարանձավ և տեսնել Սուրբ մանկանը, քանի որ ինքը նվեր չուներ։

  1. Բնութագրի՛ր եղևնուն։ Պատմի՛ր եղևնու մասին։

Եղևնին շատ բարի էր, համեստ և ամաչկոտ, նա սիրում էր օգնել իր ընկերներին։ Նույնիսկ երբ հրեշտակը նրան աստղերով զարդարեց, նա չգոռոզացավ, չմեծամտացավ և իր ողջ փայլով լուսավորեց ստվերում կանգնած ձիթենուն և արմավենուն: Չարին նա պատասխանեց բարով:

  1. Պատմի՛ր արմավենու և ձիթենու մասին, ինչպիսինն էին նրանք։

Արմավենին և ձիթենին գոռոզ էին, անսիրտ և եսասեր։ Նրանք ընկերասեր չէին և հոգ չէին տանում ընկերների մասին։

  1. Երեք ծառերը ի՞նչ նվիրեցին մանկանը։ Գունավորի՛ր տվյալ հատվածները։

Փարթամ արմավենին խոնարհվեց Մանկանը և նրան տվեց իր շքեղ պսակի լավագույն տերևը։

Իսկ ձիթենին խոնարհեց իր ճյուղերն ու հոտավետ յուղ կաթեցրեց, և ամբողջ քարայրը լցվեց անուշ բույրով։

Իսկ եղևնին հրճվանք և ուրախություն պարգից մանկանը։

  1. Կարմիրով ներկված նախադասությունից դուրս գրի՛ր գոյականները և գործողություն ցույց տվող բառերը։

Գոյականներ՝ մանուկը,  եղևնուն, թաթիկները, եղևնին

Գործողություն ցույց տվող բառեր՝ նայեց, ժպտաց, մեկնեց

  1. Հետևյալ բառերի բաց թողնված տառերը լրացրո՛ւ։

Պարգևել,  խեղճ, խոնարհվել, խորհուրդ, օգնել, զարդարել։

 

 

Letter to Santa

Dear Santa,

My name is Karen and I am 7 years old. I live in Yerevan, Armenia. I have been really good this year.

I like studying at school, my favorite subject at school is maths. I like reading books and playing with legos. I also like to help my mum around the house and in the kitchen when she cooks.

Most of all. I want peace in our country and all over the world. I wish everyone be happy and healthy!!! That’s all I want to ask you!!!

With best regards,

Karen

Ամանորյա խնդիրներ

  1. Ձմեռ պապը Լապլանդիայում երեխաներիցստացավ 1290 նամակ։ Երեխաներից 156 հոգի լավ չէին պահել իրենց և հայտնվել էին “չար” երեխաների ցուցակում։ Երեխաներից քանի՞սը նվերներ ստացան Ձմեռ պապիկից։
  2. Ձմեռ պապը ստացավ 1278 նամակ, իսկ Ձյունանուշիկը՝ 2 անգամ քիչ նամակ։ Ձմեռ պապն ու Ձյունանուշը միասին քանի նամակ ստացան։

  Հեքիաթ փշատերև ծառի մասին        

Անտառի մի  խորհդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…

Բայց երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել…

Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան…Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ Պապիկին և որոշում են զարդարել փշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։

Շատ շուտով տոնածառը շքեղ տեսք է ստանում, գազանիկներն ուրախանում են, իսկ փշատերևը հուզված նայում է շուրջը։  Նա երջանիկ էր, սակայն զգում էր, որ բոլոր ծառերը տխուր են։

Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի ճյուղերից։ Հաջորդ օրը երբ, Ձմեռ Պապը գալիս է անտառ, տեսնում է, որ բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են։ Նա զարմաց Continue reading »

Եղևնին. Համո Սահյան

Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,

Որ իրեն այնպես օրորում էին:

Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:

Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
Որ էլ անտառի երգը չի լսում,
Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բերել երեխաներին,
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով.
Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,
Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր…
Զարդարանքներով, աստղերով իր պերճ
Կանգնել է ուրախ մանուկների մեջ,
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անհասկանալի բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Բացատ — Անտառի մեջ ծառերից ազատ տարածություն

Վաղորդյան ցող – առավոտյան ջրի կաթիլներ

Աբրեշում – մետաքս

Հրճվանք – ցնծություն, ուրախություն

Պերճ — Շքեղ, ճոխ, փառահեղ

  1. Ի՞նչ էր հիշում եղևնին: Պատմի՛ր եղևնու անունից:

Ես հիշում եմ իմ ընկերներին, անտառը, որում ապրում էի և երկինքը իիմ գլխավերևում։ Ես հիշում եմ իմ մայր անտառն ասեղնատերև, հովերն եմ հիշում գարնանային, որ ինձ այնպես օրորում էին, վաղորդյան ցողի գոհարն եմ հիշում և մայրամուտի թևերն աբրեշում,  հիշում եմ սոսափն ամեն մի ծառի, խարույկն եմ հիշում անտառապահի։

  1. Եղևնին ի՞նչ էր զգում անտառից հեռու:

Եղևնին կարոտ էր զգում անտառից հետո։

  1. Նա ափսոսո՞ւմ էր, որ այլևս անտառում չի:

Եղևնին չի ափսոսում, որ էլ անտառի երգը չի լսում, քանի որ իր թևերին, կանաչ շորերով, գարուն է բերել երեխաներին այս ձմռան, զուգվել, զարդարվել ևէ  մարդկանց այսքան հրճվանք պատճառում։

  1. Ինչո՞ւ էր նա հպարտ նայում աշխարհին:

Եղևնին հպարտություն էր զգում, քանի որ երեխաներին իր կանաչ տերևներով գարուն էր բերել։ Նա զուգվել-զարդարվել էր և հրճվանք էր պատճառում բոլորին։

  1. Նամակ գրի՛ր եղևնուն:

 

Բարև սիրելի եղևնի,

Դո՞ւ ոնց ես։ Դու իսկապես չե՞ս կարոտում անտառը։ Ես շատ եմ սիրում անտառի եղևնիններին,, քանի որ նրանք շատ գեղեցիկ են, միշտ կանաչ են և հետաքրքիր թարմ հոտ ունեն։ Դու ինձ տեսե՞լ ես անտառում։ Ես հաճախ եմ անտառում լինում։ Ես չեմ սիրում, երբ ծառեր են կտրում անտառում և ուզում եմ, որ ընդհանարապես ծառեր կտրեն անտառից։

Հուսով եմ, որ դու շատ ուրախացրիր քո շուրջ հավաքված երեխաներին։