Ձին ու սիրամարգը

Լինում են, չեն լինում մի ձի և մի սիրամարգ են լինում։ Էս սիրամարգը շատ եսասեր է լինում ու մենակ մտածում է իր գեղեցկության մասին։ Թեև նա շատ գեղեցիկ ու շքեղ պոչ ուներ, նա շատ ինքնահավան էր, ու նրան ոչ ոք չէր սիրում։ Մի օր նա հանդիպում է մի շատ գեղեցիկ, սև գույնի ձիու, որի անունը «Վայրի քամի» էր։ Ձիուն այդպես էին անվանել, քանի որ նա շատ արագավազ էր, և վայրի քամու նման սլանում էր դաշտերով և անտառներով։ Բայց ի տարբերություն սիրամարգի, «Վայրի քամի» անունով ձիուն բոլոր սիրում էին։

Սիրամարգը ցանկանում է պարզել, թե ինչու ինքը ընկերներ չունի, իսկ ձիուն բոլորը սիրում են։ Մի օր սիրամարգը հանդիպում է ձիուն, բացում է իր գեղեցիկ, գույնզգույն պոչը  և, ինչպես միշտ սկսում է գլուխ գովել․

—  Բարի օր «Վայրի քամի», տես ինչ գեղեցիկ պոչ ունեմ, հավանո՞ւմ ես իմ գեղեցիկ պոչը։

Ձին զարմացած նայում է գլուգգովան սիրամարգին և պատասխանում է․

— Բայց ինչ անխելն ես դու, սիրամա՛րգ։ Գեղեցկությունն ամենակարևոր բանը չէ աշխարհում, և նախ և առաջ պետք է համեստ լինել և չցուցադրել սեփական առավելությունները։ Պետք է սիրել և անհրաժեշտության դեպքում օգնել բոլորին։

Ամառային ճամբար. օրագիր

30.05.2022

Այսօր սկսվեց «Ամառային ճամբար» ուսումնական նախագիծը։ Ամառային ճամբարի ուսումնական օրակարգը տարբերվում է մեր առօրյա դասերից։ Այսօր մեր օրը սկսվեց ընդհանուր պարապմունքից։ Մայրենիի դասին մենք գնացինք Բախշյանի այգի և խաղացինք հետաքրքիր խաղեր, օրինակ՝ գործնագործ, ֆուտբոլ և այլն։ Հետո  հայրենագիտության դասին մասնակցեցինք, որի ընթացքում  ազգային-բակային խաղեր խաղացինք։ Հետո երգի դաս արեցինք։ Երգի դասին մենք երգեցինք տարբեր երգեր, հետո մի շատ հետաքրքիր խաղ հորինեցինք, որի ընթացքում երեխաներից մեկը ծափ էր տալիս և ստացվում էր հետաքրքիր ռիթմ, իսկ մյուսը պետք է կրկներ այդ ռիթմը ծափերով,  հետո մյուս մարդը հորինում էր իր ռիթմը ծափերով, իսկ մյուսը նույն կերպ պետք է կրկներ և այդպես շարունակ։

Ընդհանուր առմամբ այսօր շատ հետաքրքիր անցավ։ 🙂 🙂 🙂

31.05.2022

Այսօր մեր օրը սկսվեց մարզական խաղերով։ Տարբեր խաղեր խաղացինք, օրինակ՝ ֆուտբոլը, էստաֆետաներ։ Հետո կատարեցինք արևմտահայերենի դասը, որի ընթացքում կարդացինք արևմտահայերենով չորս հեքիաթ և պատմեցինք այդ հեքիաթներն արևելահայերենով՝ այսինքն սովորական հայերենով։Հետո կատարեցինք մաթեմատիկա։ Մաթեմատիկայի դասաժամին մենք քննարկեցիք մաթեմատիկայի ֆլեշմոբը։ Հետո արեցինք բնագիտություն։ Բնագիտքության դասաժամին ջրեցինք բույսերը և հատուկ ծրագրային հավելվածով իմացանք շատ բույսերի անուներ։ Դրանից հետո իմ անհատական ընտրության՝ քանդակագործության դասն էր, որի ընթացքում ծեփամածիկից և կավից ֆիգուրներ ենք պատրաստել։ Այսքան այսօրվա մասին։ Ցտեսություն 🙂 🙂 🙂

01.06.2022

Այսօր «Երեխաների պաշտպանության միջազգային օրվա» կապակցությամբ ճամփորդեցինք դեպի Անգլիական այգի։ Այսօրվա մեր գործունեությունը ներկայացրել եմ առանձին գրառման տեսքով, որի հետ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

02.06.2022

Այսօր մեր օրը սկսվեց Հայրենագիտության դասով, որի ընթացքում մենք խաղացինք մի շատ հետաքրքիր խաղ։ Այդ խաղի ժամանակ մենք թղթի վրա սյունակներ գծեցինք, որի մեջ գրեցինք նույն տառով սկսվող անուն, ազգանուն երկիր, մարզ, մարզկետրոն և այլն։ Այդպես մենք իմանում էինք, թե ով է ամենախելացին և արագ կողնորոշվողը։ Հետո մենք կատարցինք հայրենագիտության մրցույթ և բաժանվեցինք երկու խմբի՝ աղջիկների խմբի և տղաների խմբի։ Արդյունքում  հաղթեց տղաների խումբը։ Հետո մենք մարմնամարզություն արեցինք, որի ընթացքում լողացանք դրսի մեծ լողավազանում։ Ջուրը հաճելի տաք էր, դրսում՝ բավականին շոգ։ Այսօր ևս շատ հաճելի օր անցկացրեցինք ամառային ճամբարում։ Այսօրվա մասին այսքանը։ Ցտեսություն 🙂 🙂 🙂

03.06.2022

Այսօր մեր օրը սկսվեց բակային խաղերով։ Այնուհետև մենք հինգերորդ դասարանի աշակերտների հետ գնացնք Բախշյանի այգի և երգ ու պարով ճանապարհեցինք նրանց միջին դպրոց։ Անգլերենի դասին, քանի որ ընկեր Հայկուհին բացակայում էր, անցկացրեցինք դրսում ՝ դպրոցի բակում և մեր ջոկատի երեխաներով խաղացինք տարբեր խաղեր գդակով և առանց գնդակի, ինչպես օրինակ՝ գործնագործ, անունգոռոցի, պախկվոցի և այլն։ Ինչպես միշտ, շատ լավ ժամանակ անցկացրեցինք ամառային ճամբարում։ Այսօրվա մասին այսքանը։ Ցտեսություն 🙂 🙂 🙂

Անհատական պլան

Անուն Ազգանուն` Կարեն Հովհաննիսյան

Ջոկատի  անուն կամ համար` 3-որդ ժոկատ

Ջոկատավարներ` Արմինե Աբրահամյան, Շողիկ Սահակայն

Ուսուցիչների նախագծեր` Ամառային ճամբար 2022

Ընտրությամբ գործունեության խումբ` Քանդակագործություն

Բնագիտության հաշվետություն

1.Բլոգում տեղադրել բնագիտության բաժնի հղումը

Բնագիտություն

2.Առանձնացնել այն նախագծերը, որին մասնակցել ես, ինչ կուզենայիր ավելացնել։

Անթափոմ կենցաղ,Մրգերի մասին

3.Մեր քննարկված ուսումնական նյութերից, որն էր ավելի հետաքրքիր, որն էր ավելի դժվար, որը`հեշտ։ Ինչ թեմաներ կուզենայի  ր լիներ , որ չկա։ Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։

Չափման միավոր, Գյուղատնտեսություն, Բույսերի կառուցվածքն

4. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։

Օրինակ՝ անթափոն կենցաղը վերամշակիր և բնությանը օգնիր։

5. Քանի ֆլեշմոբի ես մասնակցել։

Ես  մասնակցել եմ բոլոր ֆլեշմոբերին։

Ո՞րն է ամենաերկարակյաց կենդանին․Իմ նախագիծը

Կենդանիները բազմաթիվ են, բայց երկարակյացները այդքան էլ շատ չեն, և ես մի քիչ կպատմեմ այդ կենդանիների մասին։ Պրոտեուսը (երկկենցաղ կենդանի) սալամանդրա է, որը ապրում է քարանձավներում: Ապրում է մոտ 90-100 տարի։ Ժայռաձուկ՝ ձուկ, որը ապրում է ժայռային տարածքներում, ապրում է մոտ 144-200 տարի։ Ալդաբրա կղզու հսկա կրիան ապրում է  255 տարի։ Ալդաբրա կղզիի ամենահին կրիան որոշվել է ռադությոնից ծխածնայինի վերլուծությունից։ Երկպատյան խեցեմորթ՝ ապրում է 405 տարի։ Խեցու վրա օղակների թիվը ցույց է տալիս խեցեմորթի տարիքը։ Վերջապես հասանք ամենահետաքրքրին՝ ամենաերկարակյաց կենդանուն՝ մատնաչափ մեդուզային։ Մատնաչափ մեդուզան հայտնի է որպես անմահ կենդանի, որովհետև անընդատ աճում է։ Հասուն տարիքից  մշտապես անցնում է ետծննդյան մակարդակի, եթե մեդուզան չեն ուտում կամ չի հիվանդանում։

 

 

Շոկոլադ

Կարդա՛ տեքստը և պատասխանի՛ր տրված հարցերին:

Շոկոլադ սիրում են բոլորը։ Այն պատկերավոր ձևով անվանում են աստվածների ուտելիք։ Շոկոլադը ոչ միայն համեղ է, այլև շատ օգտակար, առողջարար է սրտի համար, լավացնում է հիշողությունը: Իսկ ինչպե՞ս են ստանում շոկոլադը։ Կհավատա՞ք արդյոք, թե՞ ոչ, եթե իմանաք, որ այն աճում է ծառի վրա: Բնականաբար, ծառի վրա ոչ թե քաղցր կոնֆետներ են՝ փաթաթված գեղեցիկ թղթով, այլ կակաոյի հատիկներ: Կակաոյի ծառերը աճում են Ամերիկայի տաք շրջաններում: Այդ ծառերի պտուղները պատված են երկարավուն կոշտ կեղևով, իսկ կեղևի մեջ սպիտակ հատիկներն են, որոնց մեջ շագանակագույն սերմեր կան: Դրանք շատ կոշտ են, չոր և դառնահամ: Շոկոլադ պատրաստելու համար մարդիկ շատ զգուշորեն հանում են սպիտակ պտուղները, զամբյուղի մեջ են լցնում, ծածկում բանանի տերևներով և թողնում, որ մնա մի քանի օրից մինչև երեք շաբաթ: Որից հետո հատիկները չորացնում են արևի տակ: Այնուհետև փափկած հատիկները ուղարկվում են գործարան, որտեղ դրանք բովում են ջեռոցի մեջ, ապա հեռացնում են նրանց արտաքին սպիտակ շերտը: Հետո մանրացնում են սերմերը և վերածում մածուկի: Շոկոլադ ստանալու համար մածուկին ավելացնում են տարբեր մթերքներ՝ կարագ, շաքար և այլն: Այդ խառնուրդը երկար մշակում են, մինչև նմանվում է մեզ հայտնի շոկոլադին: Զանազան համի ու տեսակի կոնֆետներ ստանալու համար խառնուրդին ավելացնում են մրգեր, ընկույզի ու կաղինի միջուկներ, ապա տարբեր ձևեր են տալիս: Նույն պտուղներից ստանում են նաև այլ սննդամթերք: Դրա համար պետք է նզմել սերմերից ստացված մածուկը՝ նրանից հեռացնելով յուղը: Եվ կստացվի բոլորիս լավ ծանոթ կակաոյի փոշին: Շոկոլադից նույնիսկ համեղ արձանիկներ են պատրաստում: Ամենամեծ արձանը, որ երբևէ պատրաստվել է շոկոլադից, եղել է մի հսկայական ձու՝ երեք մետր բարձրությամբ և երկու հազար կիլոգրամ քաշով: Շոկոլադի ստացումը շատ աշխատատար է։ Հաշվի առնելով այն չարչարանքը, որի արդյունքում դառը պտուղներից ստացվում է մեզ համար շատ հաճելի ու համեղ շոկոլադը, նույնիսկ ծիծաղելի է թվում այն գինը, որով մենք կարողանում ենք խանութում կոնֆետներ գնել:

Առաջադրանքներ

Ինչի՞ համար է օգտակար շոկոլադը։

Շոկոլադը օգտակար է սրտի և հիշուղության համար։

Առաջինը ի՞նչ պետք է անել կակաոյի սպիտակ պտուղները՝ շոկոլադ ստանալու համար։

1) բովել ջեռոցում

2) ծածկել տերևներով

3) հեռացնել սպիտակ շերտը

4) չորացնել արևի տակ

ՈՒշադի՛ր կարդա տեքստի այն հատվածը, որում նկարագրվում է շոկոլադի պատրաստումը գործարանում և պատասխանի՛ր տրված հարցերին։

Նշված մթերքներից որո՞նք են անհրաժեշտ շոկոլադի պատրաստման համար։

ընկույզ և կաղին

յուղ և այլուր

կաթ և շաքար

ձու և միրգ

Ի՞նչ պետք է անել շոկոլադի փոշի ստանալու համար։

Շոկոլադի փոշի ստանալու համար պետք է ճզնզմել սերմերից ստացված մածուկը՝ նրանից հեռացնելով յուղը: Եվ կստացվի բոլորիս լավ ծանոթ կակաոյի փոշին:

Ինչո՞ւ է տեքստում ասվում, որ խանութներում վաճառվող շոկոլադը շատ էժան է։
Տեքստում ասվում, որ խանութներում վաճառվող շոկոլադը շատ էժան է, քանի այն ստանում են շատ ջանքի շնորհիվ։ 

Տեքստի ո՞ր միտքն էր քեզ համար ամենազարմանալին։

Ինձ համար ամենազարմանալին այն էր, որ շոկոլոլադը պատրաստելու համար այտքան ջանք են թափում։ 

Ինչո՞ւ այն քեզ զարմանալի թվաց։

Ինձ զարամանալի թվաց, որ շոկոլոլադի համար այդքան ջանք են թափում, որովհետև շոկոլադը խանութներում այդքան էլ թանկ չէ։

Փակագծերում տրված բայերը (գործողություն ցույց տվող բառեր) ներկայացված են որոշակի դեմքով, թվով և ժամանակով։ Ըստ տեքստի՝ ո՞ր տարբերակի բայի ձևն է սխալ։

իմանալ-իմացաք

հանել-հանում են

նմանվել-նմանվում է

պատրաստել-պատրաստվել է

Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն։

Շոկոլադ սիրում են բոլորը։

Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները։

օգտակար-անօգտական

քաղցր-դառը

գեղեցիկ-տգեղ

տաք-սառը

կոշտ-փափուկ

դառնահամ-քաղցրահամ

հաճելի-տհաճ

համեղ-անհամ

գնել-վաճառել

Տեքստից դո՛ւրս գրիր հինգական բայ (գործողություն ցույց տվող բառեր) և ածական (գոյականի հատկանիշ ցույց տվող բառեր)։

սիրում է, աճում է, ծածկում է, պատրաստել է, ստանում է

համեղ, օգտակար, առողջարար, պատկերավոր, քաղցր

Իմ մոլորակը

Լինում է, չի լինում մի փոքրիկ մոլորակ է լինում։ Այդ մոլորակի անունը Պենդեուս էր։ Այնտեղ կային երկու կղզի, որոնք կոչվում էին՝ Վարդագույն (Pink) և Վայրի քամի (Wild Wind)։ Վարդագույն կղզին այդպես էր կոչվում, քանի որ այնտեղ ապրում էին վարդագոյն կենդանիներ։ Իսկ մյուս կղզին Վայրի քամի էր կոչվում, քանի որ այտեղ արևելքից ուժգի ն քամիներ էին փչում։ Այնտեղ ապրող մարդիկ նման էին վայրի հնդկական ցեղերին։ Այնտեղ մարդիկ հնադարյան մարդկանց կենսակերպով էին ապրում։ Այդ, իսկ պատճառով այդ կղզիներում չկային կանոներ, օրենքներ, դպրուցներ, տեղնալոգիաներ և այլն բաներ, որոնց մենք սովոր ենք։ Այդ մոլորակը հարյուր միլիարդ տարեկան է։ Այնտեղ մարդիկ սովորականմարդկանցից բավականին բարձրահասակ են, ուտում են միայն պելենդեսիուսներ, որոնք շատ նման են մեր ելակի և խնձորի խառնուրդին։ Մարդիկ ջուր չեն խմում, որովհետև այնտեղի ջուրը խմելու համար պիտանի չէ։ Դրա փոխարեն մեծահասակները պելենդեսիուսի գինի են խմում, իսկ փոքրիկները պելենդեսիուսից պատրաստված հյութեր և կոմպոտներ են խմում։ Անյտեղ կյանքը շատ յուրօրինակ, հանդարտ և հանգիստ է ընթանում։