Բառային աշխատանք 16.05.2022

Յուրաքանչյուր բառի հնչյունները վերադասավորի՛ր այնպես, որ նոր բառ ստանաս։

Հյուս-հույս

Տապ-պատ

Մական-նամակ

Քաթան-թանաք

Վիճակ-կավիճ

Սաթ-թաս

Թասակ-կաթսա

Փակագծում գրված թվին համապատասխան քանակով հնչյուններ տեղադրի՛ր և բառեր ստացի՛ր։

Թագավորություն (9), հողահատված(8), -աղ (10), — ուն (5)

Յուրաքանչյուր բառի սկզբին, ապա վերջին կցիր մեկական նոր հնչյուն և ստացի՛ր երկու նոր բառ։

Ամուր-մուրճ, Ավազ-վազք, օտար-տարի, փական-ականջ, աշուն-շունչ, ավեր-վերջ, մայոր, տավար-ավարտ։

Յուրաքանչյուր տարբերակից ստացիր երկուական բառ՝ տեղադրելով համապատասխան հնչյուններ։

Օրինակ՝ հունիս- հուլիս

Կարիճ-կավիճ, ծղոտ-ծխոտ, կապան-կածան, կնճիռ-կնճիթ, արվեստ-արհեստ, ձագար-ձավար, հովիվ-հովիտ, գութան-գուսան, բարիք-չարիք։

Կազմի՛ր նոր բառեր, բառամիջում ավելացնելով մեկ հնչյուն։

Կանաչ, կարթ, կարիճ, հարց, հանճար, ծածուկ, խիղճ, խիստ, հասակ։

Որոշի՛ր յուրաքանչյուր բառի տառերի և հնչյունների քանակը։ Հաշվի առ նաև գաղտնավանկի ը-ն։

Ցողուն— 5 տառ, 5 հնչյուն,

Եղինջ — 5 տառ, 6 հնչյուն,

կեղև — 4 տառ, 5 հնչյուն,

խխունջ – 5 տառ, 6 հնչյուն,

ողկույզ – 6 տառ, 7 հնչյուն,

նկուղ – 4 տառ, 5 հնչյուն,

օրորոց – 6 տառ, 6 հնչյուն,

օթևան – 5 տառ, 6 հնչյուն,

պատշգամբ – 8 տառ, 9 հնչյուն

եզ — 2 տառ, 3 հնչյուն,

եզր – 3 տառ, 4 հնչյուն,

էպոս — 4 տառ, 4 հնչյուն,

երևելի — 6 տառ, 8 հնչյուն,

լապտեր — 6 տառ, 6 հնչյուն,

ելակ — 4 տառ, 5 հնչյուն,

նաև — 3 տառ, 5 հնչյուն,

մայիս — 5 տառ, 5 հնչյուն,

ելևէջ — 5 տառ, 7 հնչյուն,

կարկաչյուն — 9 տառ, 9 հնչյուն,

երդիկ — 5 տառ, 6 հնչյուն,

երիցուկ — 6 տառ, 7 հնչյուն

մկնիկ — 5 տառ, 6 հնչյուն,

առօրյա — 6 տառ, 6 հնչյուն,

կողով — 5 տառ, 5 հնչյուն,

որոտ — 4 տառ, 5 հնչյուն,

ողջույն — 6 տառ, 7 հնչյուն,

զմրուխտ — 6 տառ, 7 հնչյուն,

սերկևիլ — 7 տառ, 8 հնչյուն

տերևախիտ — 8 տառ, 9 հնչյուն,

միևնույն — 7 տառ, 9 հնչյուն։

 

Յուրաքանչյուր շարքում տրված բառերը դասավորի՛ր այբբենական կարգով։

Բադ

Բեմ

Բիծ

Բուն

Բուռ

 

Գոգ

Գոլ

Գոհ

Գոմ

 

Պարարտանյութեր, դրանց տեսակները

Պարարտանյութերը լինում են բնական և արհեստական։ Բնական  պարարտանյութեր են`

Գոմաղբ

Գոմաղբը երկարատև ազդեցության (հողի մեջ մտցնելուց հետո 3-5 տարվա ընթացքում) պարարտանյութ է։ Բարելավում է հողի կառուցվածքը՝ դարձնելով այն օդա և ջրաթափանց։ Գոմաղբով պարարտացվում է այգեբանջարանոցային բույսերի համար նախատեսված հողը՝ աշնանը կամ գարնանը։

Թռչնաղբ

Թռչնաղբը հեշտ յուրացվող հիմնական սննդատարրերի բարձր պարունակությամբ, արագ ներգործող պարարտանյութ է։ Օգտագործում են հիմնականում պարարտացման (բնական վիճակում), օժանդակ սնուցման (հեղուկ վիճակում) նպատակով։

Տորֆ

Տորֆը պարունակում է զգալի քանակությամբ օրգանական նյութեր։

Բուսահող

Ստանում են գոմաղբի և տարբեր բուսական մնացորդների (տերև, խոտ և այլն) քայքայումից։ Բուսանողը մյուս պարարտանյութերից տարբերվում է յուրացվող սննդանյութերի բարձր պարունակությամբ։

Գոմաղբահեղուկ

Գոմաղբահեղուկն արագ ներգործող, հիմնականում ազոտակալիումական պարարտանյութ է։ Բույսերի լրացուցիչ սնուցման համար օգտագործում են 1։5 հարաբերությամբ նոսրացված գոմաղբահեղուկ։

Արհեստական պարարտանյութերն են` ազոտական, կալիումական, ֆոսֆորական, համալիր, միկրոպարարտանյութեր։

Պարարտանյութերը հողին պետք է տալ ճիշտ քանակով, որպեսզի արդյունավետ լինի, հակառակ դեպքում կվնասենք բույսերը։