Ձին ու սիրամարգը

Լինում են, չեն լինում մի ձի և մի սիրամարգ են լինում։ Էս սիրամարգը շատ եսասեր է լինում ու մենակ մտածում է իր գեղեցկության մասին։ Թեև նա շատ գեղեցիկ ու շքեղ պոչ ուներ, նա շատ ինքնահավան էր, ու նրան ոչ ոք չէր սիրում։ Մի օր նա հանդիպում է մի շատ գեղեցիկ, սև գույնի ձիու, որի անունը «Վայրի քամի» էր։ Ձիուն այդպես էին անվանել, քանի որ նա շատ արագավազ էր, և վայրի քամու նման սլանում էր դաշտերով և անտառներով։ Բայց ի տարբերություն սիրամարգի, «Վայրի քամի» անունով ձիուն բոլոր սիրում էին։

Սիրամարգը ցանկանում է պարզել, թե ինչու ինքը ընկերներ չունի, իսկ ձիուն բոլորը սիրում են։ Մի օր սիրամարգը հանդիպում է ձիուն, բացում է իր գեղեցիկ, գույնզգույն պոչը  և, ինչպես միշտ սկսում է գլուխ գովել․

—  Բարի օր «Վայրի քամի», տես ինչ գեղեցիկ պոչ ունեմ, հավանո՞ւմ ես իմ գեղեցիկ պոչը։

Ձին զարմացած նայում է գլուգգովան սիրամարգին և պատասխանում է․

— Բայց ինչ անխելն ես դու, սիրամա՛րգ։ Գեղեցկությունն ամենակարևոր բանը չէ աշխարհում, և նախ և առաջ պետք է համեստ լինել և չցուցադրել սեփական առավելությունները։ Պետք է սիրել և անհրաժեշտության դեպքում օգնել բոլորին։

Ամառային ճամբար. օրագիր

30.05.2022

Այսօր սկսվեց «Ամառային ճամբար» ուսումնական նախագիծը։ Ամառային ճամբարի ուսումնական օրակարգը տարբերվում է մեր առօրյա դասերից։ Այսօր մեր օրը սկսվեց ընդհանուր պարապմունքից։ Մայրենիի դասին մենք գնացինք Բախշյանի այգի և խաղացինք հետաքրքիր խաղեր, օրինակ՝ գործնագործ, ֆուտբոլ և այլն։ Հետո  հայրենագիտության դասին մասնակցեցինք, որի ընթացքում  ազգային-բակային խաղեր խաղացինք։ Հետո երգի դաս արեցինք։ Երգի դասին մենք երգեցինք տարբեր երգեր, հետո մի շատ հետաքրքիր խաղ հորինեցինք, որի ընթացքում երեխաներից մեկը ծափ էր տալիս և ստացվում էր հետաքրքիր ռիթմ, իսկ մյուսը պետք է կրկներ այդ ռիթմը ծափերով,  հետո մյուս մարդը հորինում էր իր ռիթմը ծափերով, իսկ մյուսը նույն կերպ պետք է կրկներ և այդպես շարունակ։

Ընդհանուր առմամբ այսօր շատ հետաքրքիր անցավ։ 🙂 🙂 🙂

31.05.2022

Այսօր մեր օրը սկսվեց մարզական խաղերով։ Տարբեր խաղեր խաղացինք, օրինակ՝ ֆուտբոլը, էստաֆետաներ։ Հետո կատարեցինք արևմտահայերենի դասը, որի ընթացքում կարդացինք արևմտահայերենով չորս հեքիաթ և պատմեցինք այդ հեքիաթներն արևելահայերենով՝ այսինքն սովորական հայերենով։Հետո կատարեցինք մաթեմատիկա։ Մաթեմատիկայի դասաժամին մենք քննարկեցիք մաթեմատիկայի ֆլեշմոբը։ Հետո արեցինք բնագիտություն։ Բնագիտքության դասաժամին ջրեցինք բույսերը և հատուկ ծրագրային հավելվածով իմացանք շատ բույսերի անուներ։ Դրանից հետո իմ անհատական ընտրության՝ քանդակագործության դասն էր, որի ընթացքում ծեփամածիկից և կավից ֆիգուրներ ենք պատրաստել։ Այսքան այսօրվա մասին։ Ցտեսություն 🙂 🙂 🙂

01.06.2022

Այսօր «Երեխաների պաշտպանության միջազգային օրվա» կապակցությամբ ճամփորդեցինք դեպի Անգլիական այգի։ Այսօրվա մեր գործունեությունը ներկայացրել եմ առանձին գրառման տեսքով, որի հետ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

02.06.2022

Այսօր մեր օրը սկսվեց Հայրենագիտության դասով, որի ընթացքում մենք խաղացինք մի շատ հետաքրքիր խաղ։ Այդ խաղի ժամանակ մենք թղթի վրա սյունակներ գծեցինք, որի մեջ գրեցինք նույն տառով սկսվող անուն, ազգանուն երկիր, մարզ, մարզկետրոն և այլն։ Այդպես մենք իմանում էինք, թե ով է ամենախելացին և արագ կողնորոշվողը։ Հետո մենք կատարցինք հայրենագիտության մրցույթ և բաժանվեցինք երկու խմբի՝ աղջիկների խմբի և տղաների խմբի։ Արդյունքում  հաղթեց տղաների խումբը։ Հետո մենք մարմնամարզություն արեցինք, որի ընթացքում լողացանք դրսի մեծ լողավազանում։ Ջուրը հաճելի տաք էր, դրսում՝ բավականին շոգ։ Այսօր ևս շատ հաճելի օր անցկացրեցինք ամառային ճամբարում։ Այսօրվա մասին այսքանը։ Ցտեսություն 🙂 🙂 🙂

03.06.2022

Այսօր մեր օրը սկսվեց բակային խաղերով։ Այնուհետև մենք հինգերորդ դասարանի աշակերտների հետ գնացնք Բախշյանի այգի և երգ ու պարով ճանապարհեցինք նրանց միջին դպրոց։ Անգլերենի դասին, քանի որ ընկեր Հայկուհին բացակայում էր, անցկացրեցինք դրսում ՝ դպրոցի բակում և մեր ջոկատի երեխաներով խաղացինք տարբեր խաղեր գդակով և առանց գնդակի, ինչպես օրինակ՝ գործնագործ, անունգոռոցի, պախկվոցի և այլն։ Ինչպես միշտ, շատ լավ ժամանակ անցկացրեցինք ամառային ճամբարում։ Այսօրվա մասին այսքանը։ Ցտեսություն 🙂 🙂 🙂