Հետաքրքրաշարժ մայրենի

1. Բառերում թաքնված են կենդանիներ և թռչուններ, փորձիր գտնել: Անհավատ, լուսանկարչություն, ցրտաշունչ, օրդուբադցի, կայծակնային, սալորենի, ախոյան, սուլիչ, վարկատու, ելակետային, անեզր, բոլորովին։
Հավ, լուսան, շուն, բադ, այծ, լոր, խոյ, ուլ, կատու, կետ, եզ, լոր։

 

2. Գրիր բառեր՝ որոնց հնչյունները ու տառերը հավասար են որոնց հնչյունները ավելի շատ են, քան տառերը։
Բառեր՝ որոնց հնչյունները ու տառերը հավասար են —  կլոր, մատ, սիրտ,
բառեր՝ որոնց հնչյունները ավելի շատ են, քան տառերը — որակ, երկինք, անձրև։

 

3. Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստանալ բառեր՝ մկշա, սափե, կիճավ, վգաառ, վակտ, կտմրա, րպակ, ակվ:
Մկշա — մաշկ, սափե — ափսե, կիճավ — վիճակ, վգաառ- գավառ, վակտ — կտավ, կտմրա — մկրատ, րպակ — պարկ, ակվ — վկա:

4. Հետևյալ բառերի վերադասավորումով ստանալ նոր բառեր: Հարս, մաշկ, մարդ, կավ, թույն, գրամ, երգ, գութան, հույս, ագաթ,

Ճամբարային առաջին շաբաթվա ամփոփումը

Այս ճամբարային շաբաթը ընթացքում մենք կատարել ենք հետևյալ բաները՝
1. Գնացել էինք կինոդիտման և նայել էինք <<Ակվամենը և կորսված թագավուրությունը>> ֆիլմը, որը ինձ շատ դուր եկավ։

 

2. Խաղացինք ինտելեկտուալ սեղանային խաղեր (Այլ կերպ և այլ սեղանային խաղեր)։

 

3. Գնացինք <<Գեղասահքի մարզադպրոց>>, որտեղ քշեցինք չմուշկներ։

 

4. Կատարեցինք Ղազարոս Աղայանի <<Եզեգնուհի>> հեքիաթի բեմականացման փորձերը։

 

5. Կատարեցինք քաղաքային քայլքել, երբ գնում էինք դեպի կինոդիտման և դեպի <<Գեղասահքի մարզադպրոց>>։

 

6. Սովերել էինք Մայրեքե պարը և պարել էինք Ալաշկերտի քոչարին։

 

7Արել էինք մարմնամարզության դաս։

8. Արել էինք երգի դաս։
9. Ձմեռ-պապի մռցանակ ստանալու հայտ ուղարկելու նախագծերի ուսումնասիրումը։
10. Արեցինք հետաքրքրաշարժ մայրենիի։

Ավելի մանրամասների համար մտեք՝ այստեղ։

Ճամբարային երկրորդ շաբաթվա ամփոփումը


Երկրորդ ճամբարային շաբաթվա ընթացքում մենք պատրաստեցինք պիցցա և ամերիկյան նրբաբլիթներ (pancakе-եր), նաև ռուսերենի դասաժամին այցելեցինք Արևմտյան դպրոց, որտեղ 5 տարեկանների հետ խաղացինք տարբեր խաղեր կապված ռուսերեն գույների անվանումների և կառուցողական խաղերի հետ։ Սովորեցին մի քանի ազգային պարեր, ճամփորդեցինք դեպի Գաֆեսճյան արվեստի կենտրոն, ուսումնասիրեցինք այնտեղի արվեստի ցուցանմուշները և գնացինք <<Grand Candy>> համտեսելու համեղ փքաբլիթներ, նաև ճամփորդեցինք դեպի <<Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան>> մենք գնացինք այնտեղ 99-րդ քաղաքային տրանսպորտով։ Թանգարանում մենք տեսանք զանազան հետաքրքիր նմուշներ, նրանցից մի մասը ավելի ժամանակակից էր, իսկ մյուս մասը` ավելի հին՝ մոտավորապես 19-րդ դարի։ Այսքանը այս շաբաթվա մասին։ Շնորհակալություն ընկեր Երանուհուն մեզ համար այսպիսի հետաքրքիր, բազմաբնույթ և հագեցաց շաբաթ կազմակերպելու համար ։)

Պիցայի պատրաստման տեսանյութը
https://www.youtube.com/watch?v=R5SqlSA7SaI

Ամերիկյան նրբաբլիթների պատրաստման տեսանյութը
https://www.youtube.com/watch?v=MutGRCdsLz8

Սովորող-սովորեցնող նախագծով Արեւմտյան դպրոցի 5 տարեկանների խմբում ենք
https://youtu.be/kNzQs-GQaU4?si=phLxExqzByyq88pe

Ժողովրդական արվեստի թանգարանում
https://youtu.be/q7qupbUGVf0?si=EFCQjwoDhyssNcmz

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի մասին

Ժամանակակից արվեստի կենտրոն՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանի Կենտրոն թաղամասում գտնվող Կասկադ համալիրում։ Բացվել է 2009 թվականի նոյեմբերի 9-ին։ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցահանդեսները հիմնականում ներկայացնում են կենտրոնի հիմնադիր Ջերարդ Գաֆէսճեանի՝ ժամանակակից արվեստի հարուստ հավաքածուն։ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը Ջերարդ Գաֆէսճեանի ամենախոշոր բարեգործական նախաձեռնություններից մեկն է։ Վերականգնելով Երևան քաղաքում գտնվող Կասկադ համալիրը՝ Գաֆէսճեանն այն դարձրեց ժամանակակից արվեստի կենտրոնի, որը ներկայացնում է ցուցադրություններ և բազմազան կրթական, մշակութային և համերգային ծրագրեր և միջոցառումներ բոլոր տարիքային խմբերի համար։

Հետաքրքրաշարժ մայրենի

1-ին նյութ

1. — Արո՛ւս, պիտակները խամրել են: Նախկինում ի՞նչ գույն ունեին պիտակները: Պատասխանը թաքնված է ընդգծված նախադասության մեջ:
Ա. դեղին, Բ. կանաչ, Գ. գորշ, Դ. սպիտակ, Ե. ծիրանի:

 

2. Պատասխանի ո՞ր տարբերակում է «թաքնվել» անուրջ-ի ընկերը:
Ա. հաղթական, Բ. գերազանցիկ, Գ. պարզորոշ, Դ. ոսկեշունչ, Ե. հարազատ:

 

3. Անխնա, մուծում, մուրալ, քաղաք, պարապ բոլոր բառերն ունեն նույն զարմանալի հատկությունը, սակայն դրանցից մեկը «երկերեսանի» է։ Ո՞ր բառն է «երկերեսանի»:
Անխնա

 

4. Ո՞ր տառը նույն ձևով կմիանա բադ, բակ, կաթ, մատ, հաց, կակաչ բոլոր բառերին և կկազմի նոր բառեր:Ն, ու, ր, յ, ե:

 

5. Պատասխանի տարբերակներից ո՞րն է կազմվում երկնակամար բառի բոլոր տառերով:Ա․ ամեն կամար
Բ․ մեկ ներկարար
Գ․ ակամա ներկաԴ․ երկար նամակԵ․ նման երամակ

 

6. Հույզ, սեր, հատ, սույլ, սուր, երգ բառերից ո՞րը չկարողացավ գնալ — իչ -ի տուն։Ա. սեր, Բ. սույլ, Գ. երգ, Դ. սուր, Ե. հատ

 

7. Ո՞ր բառի ընկերոջը կստանանք, եթե վարսահարդար բառից հանենք վախը, այնուհետև ծամը։Ա. նեղսիրտԲ. մեծամիտԳ. սիրելիԴ. ազնիվԵ. չքնաղ

 

8. Անին լումա, լեզու, ծառա, նյութ, գրամ, ուզել, հյութ, առած, ամուլ, թույն, մարգ բառերից տասով միևնույն օրինաչափությամբ կազմեց հինգ բառազույգ։ Ո՞ր բառով բառազույգ չկազմվեց։Ա. նյութԲ. հյութԳ. ուզելԴ. ծառաԵ. լումա

 

2-րդ նյութ

1. Բառաշարքի բառերը, բացի մեկից, նույն ընտանիքից են։ Ո՞րն է օտարը։
Ա. պահարան, սեղան, մահճակալ, բազմոց, թեյնիկԲ. Արագած, Արփա, Աժդահակ, Արմաղան, ՀատիսԳ. Գյումրի, Վանաձոր, Աշտարակ, Գեղանիստ, ԱբովյանԴ. վարդ, եղրևանի, վարդակակաչ, եղևնի, մանուշակԵ. ընձառյուծ, աղվես, նապաստակ, արջ, վագրԶ. ազնվամորի, ելակ, հաղարջ, հապալաս, ծիրան:

2. Երամ, հարց, համար, ցեղ, մեղր, հրեա բառերը «քամվել են» ինչ-որ բառից: Բառաշարքում գտիր այդ բառը:Ա. համարիչԲ. մեղրամոմԳ. ցեղակիցԴ. մեղրահացԵ. հարմարանք

 

3. Սար, կար, հյուս, կաթ, երկ, պար, խեթ բառերում Նարեն եթե ավելացնի իր անվան առաջին տառը, ի՞նչ բառեր կստանա:
սանր, նկար, հյուսն, կանթ, ներկ, նպար, խենթ

 

4. Սար, երասան, դար, գալ, վար, արար, ող, ատել բառերում Դավիթը եթե ավելացնի իր անվան առաջին տառը, ի՞նչ բառեր կստանա:
Սարդ, դերասան, դարդ, գդալ, վարդ, արդար, դող, դատել

 

5. Կարոտ բառում թաքնվել են կար, ար, արոտ բառերը: Սալոր, պարտեզ, հովհար, հոտաղ, թակարդ, պարտատոմս բառերի մեջ ևս նույն կերպ բառեր են թաքնվել: Գտիր թաքնված բառերը:
Ալոր — ալ, որ,
պարտեզ — պար, արտ, եզ,
հովհար — հով, հար,
հոտաղ — հոտ, աղ,
թակարդ — թակ, 
պարտատոմս — պար, տոմս։

 

3-րդ նյութ

1. Տրված բառերին վերջից կամ սկզբից ավելացրու տառեր և ստացիր նոր բառեր:Աջ — քաջտուն — տունկունկ — սունկքար — քարտվազ — նվազերան — գերանկար — նկարլոր — ալորպար — նպարաղեղ — բաղեղշուն — աշունսան — սանրծուխ — ածուխչոր — չորսգիր — գիրքբարձ — բարձրայլ — սայլբու — բութ

 

2. «Լավություն արա, ջուրը գցիր, ձուկը չիմանա, Աստված կիմանա» առածը նշանակում է՝Ա. եթե ձուկ ես բռնում, մեկ-մեկ էլ կերակրիր նրանԲ. ձուկն Աստծո ստեղծածն է և չի կորչի
Գ. ուրիշի համար արված լավ գործը չի կորչիԴ. լավություն արա, ջուրը գցիր, կկակղի, կուտենԵ. լավությունը ձուկ է, այսօր այստեղ է լողում, վաղը՝ այնտեղ:

4-րդ նյութ

1. Պատասխանի տարբերակներում բերված բառերը, բացի մեկից, նույն ընտանիքից են։ Ո՞րն է օտարը։

Ա. թեյնիկ, բաժակ, գթալ, դանակ, կաթսա,
Բ. Արաքս, Որոտան, Երևան, Դեբեդ, ՔասաղԳ. Իսպանիա, Անգլիա, Մոսկվա, Ռուսաստան, ՀայաստանԴ. կաղնի, խնձորենի, եղևնի, բալ, դեղձենիԵ. լոր, ագռավ, կաչաղակ, արջ, ճնճղուկԶ. վարդ, մեխակ, շուշան,  քաջվարդ, կեռաս:

 

2. Ի՞նչ բառ է որոշակի օրինաչափությամբ թաքնվել բերված բառաշարքում։ Բարդի, դարակ, թերհաս, թեփուկ, երեկո:
Ա․ կարասԲ․ դահուկԳ․ փեթակԴ․ հասունԵ․ կորեկ

 

5-րդ նյութ

1․ Պատասխանի տարբերակներից որի՞ հերոսներն են դասավորված ճիշտ նույն հաջորդականությամբ, ինչ նրանց արձակած ձայները բերված շարքում.մլավոց, բառաչ, մռնչոց, վրնջոց, կչկչոցԱ. կով, կատու, ձի, հավ, առյուծԲ. առյուծ, կով, հավ, ձի, կատուԳ. ձի, առյուծ, կով, հավ, կատուԴ. հավ, կատու, ձի, առյուծ, կովԵ. կատու, կով, առյուծ, ձի, հավ

 

2. Ո՞վ է միավորում հայտնի հեքիաթների հերոսներին: Անբան Հուռի, Ձախորդ Փանոս, Քաջ Նազար, Կիկոս, Կացին ախպեր:Ա. Ղազարոս ԱղայանԲ. Գրիմ եղբայրներԳ. Հովհաննես ԹումանյանԴ. Հանս Քրիստիան ԱնդերսենԵ. Ալեքսանդր Պուշկին

 

3. Երեխաները դասարանում խաղ էին խաղում: Յուրաքանչյուրը պետք է մի առարկա ցույց տար՝ ըստ խաղի որոշակի կանոնի: Տաթևիկը ցույց տվեց տետրը, Դավիթը՝ դասագիրքը, Պետրոսը՝ պայուսակը, Կարինեն՝ կավիճը: Ի՞նչ ցույց տվեց Սարգիսը:Ա. ռետինԲ. քանոնԳ. սրիչԴ. մատիտԵ. գրիչ

6-րդ նյութ

1. Խաղող, հաղարջ, քաղաք բառերում  ի՞նչ մաս կա, առանց որի մեր ճաշը  համ չի ունենա:

 

2. Մոգ, արատ, սաթ, ասա, ների աղտ, կերոն բառաշարքը հակառակ ուղղությամբ կարդալ որպես նախադասություն:

 

3. Ո՞ր բառն է ավելորդ շարքում՝ տաբատ, քաղաք, դարակ, կատակ, պարապ:

 

4. Շուշան, Հասմիկ, Մանուշակ, Անթառամ, Նվարդ, Նունուֆար, որը նաև ծաղիկ չէ:
5. Առաջին մասս պարիսպ է, երկրորդս` ավերված քաղաք, միասին` մարդու հասակ:

6. Ո՞ր մրգի առաջին տառը հանենք, որ դառնա մարմին բառի հոմանիշը:

7. Ի՞նչ բնակավայր է, որի առաջին բաղաձայնը հանենք, կդառնա ուտելիք:

8. Պատանի, սնդիկ, անօրեն, թախտ, բառարան, նյարդ, բերք բառերի առաջին տառերը փոխելով ստացիր նոր բառեր:

 

7-րդ նյութ

1. Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություն ստացվեն։
Մեղուն հյութ ծաղկից քաղում է։Անձրևից սունկ դուրս եկավ հետո։Երկու ճամփա գյուղացի էին գնում։Կարմիր ընկավ ճանապարհ Գլխարկը։Ես ծաղիկներ նվիրեցի գույնզգույն տատիկիս։

 

2. Գտի՛ր առածների սկիզբն ու վերջը։

Ցողն անձրև չէ,                           կռացած կլինեն։

Պտղատու ծառի ճյուղերը,       բայց էլի օգուտ է։

Զանգակի ձայնը                         նրա հորովելը կերգի։

Ում սայլին նստի,                       հեռվից քաղցր է հնչում։

 

2. Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստացիր նոր բառեր:Մարդ, երգ, մշակ, ափսե, ժանր, վիճակ, գավառ, վտակ, մկրատ, պարկ, վկա:

Այց Ժողովրդական արվեստների թանգարան

Հունվարի 27-ին մենք դասարանի երեխաներով ընկեր Վարսիկի գլխավորությամբ այլցելեցինք “Ժողովրդական արվեստների թանգարան”։ Առաջին սրահում ես տեսա գդալնոց, գաթայի նախշեր, թալիսմաններ։ Մյուս սրահում կային արծաթյա զարդեր, արծաթազարդ թրեր։ Երրորդ սրահում ներկայացված էին վիշապագորգեր և ընտանեկան գորգ։ Շավարշ պապիկը մեզ բացատրեց, որ  վիշապագորգը կարելի է ճանաչել պատկերված մեծ օձերի օգնությամբ։ Մեզ տվեցին փոքրիկ տախտակներ, որոնց վրա պատկերված էին գորգի նախշեր, որոնք մեն ինքնուրույն ներկեցինք։ Օրն անցավ շատ հետաքրքիր և ուրախ։

 

Ձմեռային ճամբարի հաշվետություն

Այս ուսնումնական ձմեռվա ընթացքում՝ հունվարի 11-ից 29-ն ընկած ժամանակահատվածում, մենք դպրոցում անցկացրել ենք մի շարք հետաքրքիր նախագծեր։ Առաջին շաբաթվա ընթացքում դասարանով այցելել ենք թատրոն  դիտելու “Սարցե սիրտը” ներկայացումը։ Այնուհետև ձմեռային ճամփորդության ենք գնացել Ջրվեժի արգելոց՝ սահնակ քշելու։ Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում մեզ սովորացրել են  Quziz ծրագրով ստեղծել վիկտորինա-խաղեր, մենք էլ մեր հերթին սովուրեցրել ենք փոքրիկներին աշխատել PowerPoint ծրագրով։ Նույն նախագծի շրջանակներում կատարել ենք մի շարք բնագիտական փորձեր, փորձել ենք նաև հետաքրքիր ձեռագործ տիկնիկներ պատրաստել։ Այս ընթացքում մեզ այցելեց մեր դասարանի Արփիի մայրիկը՝Արաքս Դավթյանը, ով մասնագիտությամբ ակնաբույժ է, և շատ հետաքրքիր տեղեկություններ ներկայացրեց մեր աչքերի մասին։  Ուսումնական ձմեռ նախագծի ընթացքում պատրաստել ենք հայկական ավանդական գաթա խորիզով, ինչպես նաև այցելել ենք Ժողովրդական արվեստների թանգարան։ Մենք մասնակցել ենք նաև մի քանի մարզական ստուգատեսերի՝ հեծանվավարության, լողի և մարմնամարզության։ Ռուսերենի դասին կազմակերպել ենք թեյաղմություն, իսկ անգլերեն դասին ծանոթացել ենք թեյաղմության կանոներին։

Մի խոսքով շատ հետաքրքիր ու հագեցած ուսումնական ձմեռ ենք անցկացրել 🙂 🙂 🙂

Задание по русскому языку

Смотрим мультик про Нико и отвечаем на вопросы.

Вопросы:

 

  1. Кого искал Нико? Нико искал своего отца, потому что он его никогда не видел.
  2. Какая мечта была у Нико? Сбылась ли его мечта? Нико мечтал летать с Санта Клаусом, как его отец. Она сбылась.
  3. Кто помогал Нико? Нико помогал его друг — летающая белка Джулиус.
  4. Кто был главным злодеем мультика? Главным злодеем мультика был вожак стаи волков.
  5. Кем была Зефирка? Как оказалась у волков? Зефирка была собакой, которая потерялась в лесу.
  6. Часть мультика, которая понравилась вам больше всего. Мне понравился весь мультик целиком.

https://youtu.be/4YnoA4iU13Q