«Ի՞նչ կլիներ, եթե քնկոտ արևը առավոտը չարթնանար»

Կար-չկար մի քաղաք։ Մի օր այդ քաղաքում քնկոտ արևը չարթնացավ։ Սկզբից բոլոր մարդիկ ուրախացան, քանի որ մտածեցին, որ կարող են շատ քնել ու հանգստանալ։ Բայց որոշ ժամանակ անց, մարդիկ տխրեցին, որովհետև ձանձրացան քնելուց ու հանգստանալուց և երազեցին, որ արևը վերադառնա և ջերմացնի իր շողերով։ Արևը վերադարձավ, ներողություն խնդրեց և ասաց, որ այլևս նման բան չի լինի։