Օրգանիզմն ամբողջական համակարգ է

Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ կազմված է բջիջներից: Բազմաբջիջ օրգանիզմների կառուցվածքային փոքրագույն մասնիկը բջիջն է: Բջիջներից առաջացնում են հյուսվածքներ, հյուսվածքներից օրգաններ, օրգաններից՝ օրգանների համակարգեր: Կենդանի օրգանիզմում յուրաքանչյուր օրգան և օրգանների համակարգ կատարում է որոշակի գործառույթ: Դրանց փոխկապակցված աշխատանքն ապահովում է օրգանիզմի՝ որպես միասնական համակարգի կենսագործունեություն: Օրգաններից որևէ մեկի աշխատանքի խանգարումն անմիջապես ազդում է մյուս օրգանների և ամբողջ օրգանիզմի աշխատանքի վրա: Կենդանիների մարսողական համակարգն ապահովում է օրգանիզմը սննդարար նյութերով: Մարսողության կամ սննդանյութերի ներծծման ցանկացած խանգարում անդրադառնում է բոլոր օրգանների աշխատանքի վրա: Չստանալով բավարար քանակությամբ սննդարար նյութեր՝ օրգանիզմի աճը դանդաղում է, խանգարվում է բջիջների վերականգնումը, նվազում է ակտիվությունը: Բույսերի կյանքը սկսվում է սերմի ծլումից: Տերևներում սննդարար նյութեր չեն կարող առաջանալ առանց ջրի և նրա մեջ լուծված հանքային աղերի: Դրանք արմատներով ներծծվում են հողից և ցողունով հասնում տերևներին: Արմատի կամ ցողունի ցանկացած վնասվածք խանգարում է այդ գործընթացին, և տերևները ջուր և հանքային նյութեր չեն ստանում: Միևնույն ժամանակ առանց տերևներում սինթեզված սննդարար նյութերի անհնար է արմատների և ցողունների աճը: Այն չի կարող ծաղկել, ձևավորել պտուղներ և սերմեր: Կենդանի օրգանիզմների աճն ու զարգացումը, շնչառությունը, սնուցումը, բազմացումը կախված են շրջակա միջավայրի պայմաններից: Բոլոր կենդանի օրգանիզմները արձագանքում են շրջակա միջավայրի փոփոխություններին, և դրանից է կախված նրանց կենսագործունեությունը:

 

Գրականության հղումը

Հարցեր

1. Ինչո՞վ է պայմանավորված օրգանիզմի ամբողջականությունը:

Օրգանիզմի ամբողջականությունը պայմանավորված է նրանով, որ օրգանիզմում կան բոլոր օրգանները և նրանք բոլորը աշխատում էին:

 

2. Ի՞նչ տեղի կունենա, եթե կենդանին չստանա բավարար քանակությամբ սննդանյութ:

Եթե կենդանին չստանա բավարար քանակությամբ սննդանյութ նրա օրգանիզմի աճը կդանդաղանա և կխանգարվի բջիջների վերականգնումը և նրանց մոտ կնվազի նրանց ակտիվությունը:

Բույսի գեներատիվ օրգանները

Ծաղիկը շատ բույսերի ամենավառ և տեսանելի մասն է: Ծաղիկները կարող են լինել մանր կամ խոշոր, վառ գունավորված կամ կանաչ, հոտավետ կամ անհոտ, մենահատ կամ հավաքված ծաղկաբույլերում: Ծաղիկների հիմնական գործառույթը օրգանիզմի բազմացման համար պտուղներ և սերմեր առաջացնելն է: Ծաղիկը ցողունին միանում է ծաղկակոթի միջոցով: Ծաղկակոթի վերին լայնացած մասի վրա տեղակայված են բաժակաթերթիկները, պսակաթերթիկները, վարսանդը, առէջները: Վարսանդը բույսի իգական սեռական օրգանն է, առէջը՝ արական սեռական օրգանը: Այն ծաղիկները, որոնք ունեն և՛ վարսանդ, և՛ առէջներ, կոչվում են երկսեռ ծաղիկներ: Պտուղների ամենակարևոր գործառույթը սերմերի պահպանումն ու տարածումն է: Պտուղները լինում են հյութալի և չոր:

Լրացուցիչ՝ Ծաղկավոր բույսերի օրգանները, Գրականության հղումը

 

Հարցեր՝

1. Ինչի՞ց է առաջանում սերմը:
Սերմը առաջանում է հիմնականում պտուղից, իսկ պտուղը առաջանում է ծաղկից։ 

 

2. Ի՞նչ մասերից է կազմված սերմը:
Արտաքինից սերմը ծածկված է սերմնամաշկով։ Այն պաշտպանում է սերմը հիվանդություներից մեխանիկական վնասվածքների և այլից։ Իսկ սերմնամաշկի տակը գտնվում է սաղմը ապագա փոքրիկ բույսը, և պաշարային սննդանյութերը։

 

3. Ինչի՞ց է առաջանում պտուղը:
Պտուղը առաջանում է ծաղիկից։

 

4. Ինչու՞ են վարսանդը և առէջները համարվում բույսի գլխավոր մասեր:
Վարսանդը բույսի իգական սեռական օրգանն է, առէջը՝ արական սեռական օրգանը նրանք համարվում են բույսի գլխավոր մասերը, որովհետև առանց այդ մասերի ծաղիկը չէր բազմանալու։

Զատկածեսն ընտանիքում

Իմ ընտանիքի զատկային սեղանին կային տարբեր ուտեստներ՝ օրինակ  չամիչով փլավ, ձուկ, զատկի կարկկանդակ և այլն։ Եվ այսօր ես ուզում եմ պատմեմ այդ ուտեստների բաղադրամասերի օգտակար հատկություները մասին։

Չամիչ։ Չամիչը օգտագործվում էր բժշկության մեջ դեռևս շատ շուտ: Չամիչի եփուկը և սոխի հյութն օգտակար են հազի, մրսածության, կոկորդի հիվանդությունների ժամանակ: Չամիչի օգտակար հատկություններից են թոքերի, սրտի, նյարդային համակարգըի ամրապդումը։ Չամիչի հատկություններն գերազանցում են խաղողի հատկություններին, ինչի մասին գիտեին նույնիսկ հազարամյակներ առաջ և այդ բոլոր օգտակար հատկություները պայնմանավորված են չոր մրգերում առկա օգտակար հանքային աղերով, օրգանական թթուներով և վիտամիններով։

 

Բրինձ։ Բրինձը պարունակում է B խմբի վիտամիններ` B1, B2, B3 և B6, ինչպես նաև PP, E, կարոտին, և մակրոտարրեր՝ ֆոսֆոր, կալիում, երկաթ, ցինկ, կալցիում, մանգան, պղինձ, սելեն, յոդ։ Բրինձը գլյուտենի հանդեպ անտանելիություն ունեցողների սննդակարգի անփոխարինելի բաղադրիչներից է։ Ցուցված է օգտագործել գաստրիտի դեպքում. նվազեցնում է ստամոքսի թթվայնությունը։ Բրինձը նաև բարելավում է մարսողությունը, նպաստում է օրգանիզմից տոքսինների դուրս բերմանը, հակաօքսիդանտների շնորհիվ երիտասարդացնող հատկություն ունի։ B խմբի վիտամինները դրական ազդեցություն ունեն նյարդային համակարգին, իսկ լեցիտինը խթանում է ուղեղի աշխատանքը։ Կալիումի բարձր պարունակությունն օգտակար է սիրտ-անոթային համակարգի աշխատանքի համար, պարբերական օգտագործումը կարող է կարգավորել արյան ճնշումը, ամրացնել անոթները։

 

Ձուկ։ Ձուկը շատ կարևոր սպիտակուցային մթերք է: Սպիտակուցների պարունակությունը ձկան մեջ տատանվում է 10-25 տոկոս` կախված ձկան տեսակից: Այն կախված է նույնիսկ տարվա եղանակից: Առհասարակ ձկները բաժանվում են ոչ յուղոտ, չափավոր յուղոտ եւ յուղոտ տեսակների: Ձկան յուղը պարունակում է ճարպաթթուներ, օրինակ` օմեգա 3, որը մեծ դեր ունի նյութափոխանակության գործում: Սննդային կարեւոր արժեք է ներկայացնում ձկան խավիարը: Հատկապես թառափազգիների սեւ խավիարը պարունակում է 30 տոկոս բարձրարժեք սպիտակուց եւ 10-15 տոկոս հեշտամարս ճարպեր: Այն հարուստ է նաեւ լեցիտինով, A, E, D վիտամիններով, կալցիումով, յոդով, ցինկով, երկաթով ու այլ հանքային նյութերով:

 

Ձու։ Հավի ձուն օրգանիզմի համար օգտակար 12 վիտամիններ է պարունակում: Այն բավականաչափ հարուստ է հատկապես А, В1, В2, В9 (ֆոլաթթու) և վիտամիններով, իսկ D վիտամինի բաղադրությամբ միայն ձկան յուղին է զիջում: Օգտակար միներալներից էլ կալցիումը, ֆոսֆորը, յոդը, երկաթը, պղինձն ու կոբալտն են առկա: Որոշ փորձագետների պնդմամբ, ձուն նաեւ հակաօքսիդանտային հատկություններով է աչքի ընկնում։ Հավի ձուն իմունային համակարգն ամրապնդելու ներուժ եւս ունի եւ արդյունավետ պրոֆիլակտիկ միջոց է՝ աթերոսկլերոզի ու սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարի համար: Այն նաեւ դրական անդրադարձ է ապահովում ստամոքսաաղիքային համակարգի վրա եւ կարող է խոցային հիվանդության դեմ պայքարի միջոց ծառայել: Ձվի՝ տեսողության վրա անդրադարձը նույնպես չի կարելի թերագնահատել։

“Ուսումնական գարուն” նախագիծ. Թափոնների վերամշակում

Թափոնների մասին տեսանյութ.

 

 

Թափոնների վերամշակում շատ կարևոր է բնության՝ շրջակա միջավայրի պահպանության համար: Բոլոր զարգացած երկրներում թափոնների վերամշակման տեխնոլոգիաներին մեծ կարևորություն են տալից՝ փորձելով ավելի լայն կիրառում գտնել վերամշակված հումքի համար: Ներկայումս թափոններից վերամշակված հումքն օգտագործվում է ամենատարբեր ոլորտներում՝ սկսած նորաձևությունից մինչև շենքերի կառուցապատում: Ցավոք, Հայաստանում թափոնների մշակում դեռևս նոր երևույթ է, և ոչ բոլոր տարածքներում է հնարավոր գտնել աղբի տեսակավորման պարզագույն միջոցներ՝ օրինակ՝ պլաստիկի, ապակու, թղթի համար առանձացված կոնտեյներներ, բայց, այնուամենայնիվ, ինչ-որ քայլեր ձեռնարկվում են այդ ուղղությամբ: Հուսով եմ, կգա մի օր, երբ Հայաստանը ևս կդասվի էկոլոգիապես մաքուր, բնապահպանության առումով կանաչ երկրների շարքում, որոնք մեծ ջանքեր են գործադրում բնության պահպանության, բնական պաշարների ճիշտ օգտագործման ուղղությամբ, քանի որ Երկիր մոլորակը դրա կարիքը շատ ունի 🙂 🙂 🙂

 

Ի՞նչ կարելի է պատրաստել թափոններից.

Տնային պայմաններում թափոններից կարելի է պատրաստել տարբեր իրեր, օրինակ՝ պլաստիկե շշից կարելի է պատրաստել ծաղկաման, զարդերը պահելու աման, խաղալիքներ տարբեր, գրչատուփ, նույնիսկ՝ աթոռակ և այդպիսով նոր կյանք հաղորդել օգտագործված պլաստիկե շշին:

4998386

Այս նկարների աղբյուրը:

Ընձյուղի կառուցվածքը և նշանակությունը

Մեկ վեգետատիվ շրջանում զարգացող ցողունն իր տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ: Ընձյուղն ապահովում է բույսի օդային սնուցումը: Ցողունն ունի հիմնականում փոխադրող գործառույթ: Ջուրը և նրա մեջ լուծված հանքային աղերը ցողունի անոթներով արմատներից տեղափոխվում են դեպի տերևներ, իսկ տերևներից մաղանման խողովակներով տեղափոխում են սինթեզված նյութեր: Ցողունը պահում է իր վրայի տերևները, ծաղիկները և պտուղները՝ իրականացնելով հենարանային գործառույթ: Ցողունը կարող է կուտակել պահեստային սննդանյութեր՝ կատարելով պաշարող գործառույթ: Ցողունի միջոցով ընձյուղն իր տերևները և բողբոջները ուղղում է դեպի լույսը: Տերևները կազմված են տերևաթիթեղից, որը ցողունին միացած է տերևակոթով: Որոշ բույսերի տերևներ չունեն արտահայտված տերևակոթ: Ցողունի վրա տերևները սովորաբար այնպես են դասավորված, որ միմյանց վրա ստվեր չեն գցում: Տերևի հիմնական գործառույթներն են օրգանական նյութերի սինթեզը, ջրի գոլորշիացումը: Բողբոջը սաղմնային ընձյուղ է: Գարնան գալուն պես, բողբոջները բացվում են՝ առաջացնելով երիտասարդ տերևներ, ծաղիկներ, սկսվում է ընձյուղի աճը:

Լրացուցիչ նյութ՝ Ընձյուղի կառուցվածքը

 

Հարցեր և առաջադրանքներ՝

1. Ի՞նչ է ընձյուղը: Ո՞րն է ընձյուղի գլխավոր գործառույթը:
Ընձյուղը ձողունն է իր տերևներով և բողբոջներով։ Ընձյուղի գլխավոր գործառույթն է ապահովումը բույսը օդօվ։

 

2. Ի՞նչ նշանակություն ունեն տերևները և ի՞նչ տիպի են լինում:
Տերևները հիմնական նշանակությունն է օրգանական նյութերի սինթեզը և ջրի գոլորշիացումը: Տերևները լինում են պարզ և բարդ:

 

3. Ի՞նչ գործառույթներ է կատարում ցողունը:
Ցողունի գործառույթն է փոխադրոմը, ջրի և նրա մեջ լուծված հանքային աղերի ցողունի անոթներով արմատներից տեղափոխվումը դեպի տերևներ: Ցողունը պահում է իր վրայի տերևները, ծաղիկները և պտուղները՝ իրականացնելով հենարանային գործառույթ, նաև Ցողունի միջոցով ընձյուղն իր տերևները և բողբոջները ուղղում է դեպի լույսը:

Ծաղկավոր բույսերի օրգանները

Օրգաներ։ Օրգանը մարմնի մաս է, որն ունի որոշակի կառուցվածք, ձև և տեղ օրգանիզմում: Արմատը և ընձյուղը (ցողունն՝ իր վրա դասավորված տերևներով և բողբոջներով) բույսի վեգետատիվ օրգաններն են: Դրանք ապահովում են բույսի սննդառությունը, շնչառությունը, աճն ու զարգացումը, ինչպես նաև վեգետատիվ բազմացումը:

Ծաղիկը, պտուղը և սերմը բույսի գեներատիվ (սեռական) բազմացման օրգաններն են:

Արմատ: Արմատներով բույսն ամրանում է հողին: Արմատի բազմաթիվ ճյուղավորումները ձևավորում են արմատային համակարգը: Այն կազմված է գլխավոր, հավելյալ և կողքային արմատներից: Գլխավոր արմատը զարգանում է սերմի սաղմնային արմատիկից, իսկ հավելյալ արմատները՝ ցողունի ստորին մասից, երբեմն նաև տերևներից: Գլխավոր և հավելյալ արմատներից առաջանում են կողքային արմատներ:

Արմատային համակարգը լինում է առանցքային՝ լավ զարգացած գլխավոր արմատով: Արմատային համակարգը ոչ միայն բույսն ամրացնում է հողին կլանում է ջուր և նրա մեջ լուծված հանքային աղեր:

Լրացուցիչ՝ Ծաղկավոր բույսերի օրգանները

 

Հարցեր՝

1. Ուսումնական նյութ պատրաստիր ծաղկի կառուցվածքի մասին:

Ծաղիկ, կարճացած և ձևափոխված ընձյուղ, կատարում է միկրո և մակրոսպորոգենեզի, փոշոտման, բեղմնավորման, սաղմի զարգացման և պտղի գոյացման ֆունկցիա։ Առաջանում է տերևներից զուրկ ցողունի՝ ծաղկակոթի վրա։

 

2. Որո՞նք են բույսի վեգետատիվ և գեներատիվ օրգանները և ի՞նչ գործառույթ են կատարում:

Վեգետատիվ օրգաններ են ընձյուղը և արմատը։ Վեգետատիվ օրգաների նշանակումն է ապահովումը բույսի սննդառությունը, շնչառությունը, աճն ու զարգացումը, ինչպես նաև վեգետատիվ բազմացումը: Իսկ գեներատիվ օրգաններն են ծաղիկը, սերմը և պտուղը։ Նրանց նշանակումն Է բազմացումը։

 

3. Որո՞նք են արմատի գործառույթները:

Արմատի գործառույթներն են բույսի ամրացնումը հողում և ջրի և նրա մեջ լուծված հանքային աղեր կլանումը։

Չրերի օգտակար հատկություներ

Չրարտադրության ոլորտՉրի ընհանուր օգտակար հատկույթուները։ Չրերն շատ առողջարար են, քանի որ դրանցում բոլոր սննդարար տարրերն ավելի կենտրոնացված են։ Չիրը հրաշալի կերպով տաքացնում են օրգանիզմը և հավելյալ էներգիա հաղորդում: Էներգիան այսպիսով անմիջապես լցվում է արյուն, այդ իսկ պատճառով դրանք հատկապես ֆիզիկական ծանր վարժություններից հետո խորհուրդ են տրվում մարզիկներին:

Տանձ ՏեղականՏանձ։ Տանձը օգտակար հատկանիշներից այն է, որ այն C և K վիտամինների աղբյուր է և պաշտպանում է օրգանիզմը քրոնիկ հիվանդություններից: Նաև տանձը մեծ քանակությամբ բորի հանքանյութ է պարունակում, որն օրգանիզմին օգնում է կալցիումը պահել ոսկորներում:

Իսկ տանձի չրի օգտակար հատկույթուներից են վիտամի С-ի պարունակությումը, որը օրգանիզմում առաջին հերթին գործում է որպես սիրտը պաշտպանող, նաև տանձը նպաստում է օրգանիզմից ծանր մետաղների ու տոքսինների դուրսբերմանը:

 

Կորցնո՞ւմ են արդյոք մրգերը և բանջարեղեները իրենց վիտամիները կամ օգտակար հատկույթունները չորացումից չիր դառնալուց հետո։
Այո, բայց միևնույն է չորացման ընթացքում չրերը կորցնում են մեծ քանակությամբ միայն C վիտամինը և միևնույն է մնում են շատ օգտակար։

Մասուրի օգտակար և բուժիչ հատկությունները

Մասուրի բուջիչ հատկությունները։ Մասուրը մեծ քանակությամբ վիտամին С է պարունակում, որն իր քանակությամբ գերազանցում է նույնիսկ կիտրոնին: Բացի այդ, մասուրը պարունակում է վիտամիններ В1, В2, К, Е, В6, կենսաֆլավոնոիդներ, շաքար, պեկտին, կենսական թթուներ, երկաթի բյուրեղներ, ֆոսֆոր, մագնեզիում, կալցիում: Մասուրն ունի նաև հզոր բակտերիասպան հատկանիշներ: Մանրացրած մասուրի թուրմն ունի լեղամուղ և հակաբորբոքային հատկանիշներ, դրական է ազդում մարսողական համակարգի վրա, ունի միզամուղ ազդեցություն: Մասուրի բաղադրության մեջ մտնող վիտամին Р-ն ամրացնում է մազանոթները: Կարոտինը կամ վիտամին А-ն բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը: В1 և В2 վիտամինները մասնակցում են արյունաստեղծ օրգանների աշխատանքին: Վիտամին К-ն լավացնում է արյան մակարդելիությունը:

Մասուրի օգտակար հատկությունները։ Մասուրի թուրմը, սիրոպն ու մզվածքը բավական արդյունավետ են բորբոքված թոքերի, դիֆթերիայի դեպքում: Սակայն պետք չէ այս թուրմերը համարել այս լուրջ հիվանդությունների դեմ միակ բուժիչ մեթոդներ, մի մոռացեք բժշկի նշանակումների մասին: Չինական բժշկության մեջ մասուրի արմատն օգտագործվում է մարսողական համակարգը լավացնելու և պարազիտներն օրգանիզմից դուրս բերելու համար: Մասուրը խորհուրդ չի տրվում այն անձանց, ում մոտ խախտված է արյան շրջանառությունը, բացի այդ բարձր արյան ճնշման դեպքում մի ընդունեք մասուրի սպիրտային թուրմը, այսպիսի թուրմը խորհուրդ է տրվում հիպոտոտոնիկներին, իսկ բարձր արյան ճնշման դեպքում օգտագործեք մասուրի ջրային թուրմը։ Եթե դուք շատ երկար օգտագործեք մասուր, ապա այն կարող է բացասաբար ազդել նաև լյարդի աշխատանքի վրա։ Այն հակացուցված է նաև այն մարդկանց, ովքեր ունեն թրոմբոֆլեբիտ և անոթային այլ խնդիրներ։

 

Աղբյուրենը՝ https://hraparak.am/post/591fa1c8e3d84d0d37fcd1f, https://168.am/2017/01/07/735724.html

Հյուսվածքներ

Միաբջիջ օրգանիզմները կազմված են ընդամենը մեկ բջջից, որտեղ տեղի են ունենում կենսական բոլոր գործընթացները:
Բազմաբջիջ օրգանիզմի յուրաքանչյուր բջիջ մասնագիտացված է և կատարում է որոշակի գործառույթ:
Միևնույն ծագում ունեցող, կառուցվածքով և գործառույթներով նման և միջբջջային նյութով միացած բջիջների խումբը կոչվում է հյուսվածք: Բարձրակարգ բույսերում տարբերում են գոյացնող, հիմնական, ծածկող, փոխադրող և մեխանիկական հյուսվածքներ: Գոյացնող հյուսվածքի բջիջները բույսի ամբողջ կյանքի ընթացքում բաժանվում են: Դրա շնորհիվ բույսն աճում է և՛ երկարությամբ, և՛ հաստությամբ: Ծածկող հյուսվածքը պատում է բույսի բոլոր օրգանները՝ պաշտպանելով նրան անբարենպաստ պայմանների ազդեցությունից՝ չորացումից, գերտաքացումից և մեխանիկական վնասվածքներից:

Լրացուցիչ նյութ՝ Գրականության հղումը էջ 98, 99

Հարցեր

1. Ի՞նչ է հյուսվածքը:
Հյուսվածքը միևնույն ծագում ունեցող, կառուցվածքով և գործառույթներով նման և միջբջջային նյութով միացած բջիջների խմբի անվանումն է:


2. Ի՞նչ հյուսվածքներ ունեն բույսերը:
Բույսերը ունեն գոյացնող, հիմնական, ծածկող, փոխադրող և մեխանիկական հյուսվածքներ։

 

3. Մասուրի օգտակար և բուժիչ հատկություններն ուսումնասիրիր և հրապարակիր բլոգումդ:
Մասուրի օգտակար և բուժիչ հատկություններն մասին կարող եք նայել՝ այստեղ։

Բջջի կառուցվածքը

Կենդանի օրգանիզմները բաժանվում են երկու խմբի՝ նախակորիզավորերի և կորիզավորների:

Նախակորիզավոր են բակտերիաները և կապտականաչ ջրիմուռները: Դրանց բջիջներում ձևավորված կորիզ չկա: Սնկերի, բույսերի և կենդանիների բջիջներն ունեն ձևավորված կորիզ: Դրանք կորիզավորներ են: Բջիջներն ունեն տարբեր չափեր և ձևեր: Դրանք հիմնականում տեսանելի են մանրադիտակով: Մարդու օրգանիզմը կազմված է մոտավորապես 200 տեսակի բջիջներից:

Կորիզավոր բջիջը կազմված է բջջաթաղանթից, ցիտոպլազմայից և կորիզից: Բջջաթաղանթը կատարում է պաշտպանական դեր: Նրա միջով բջիջ են ներթափանցում ջրում լուծված որոշակի նյութեր, և հեռացվում են բջջի համար ոչ պիտանի նյութերը: Բջջաթաղանթի ներքին շերտը պլազմային թաղանթն է: Բույսերի բջիջների պլազմային թաղանթն արտաքինից ունի ամուրբջջապատ: Պլազմային թաղանթի տակ անգույն, մածուցիկ, կիսահեղուկ ցիտոպլազման է: Ցիտոպլազմայում են տեղակայված բջջի օրգանոիդները և կորիզը:

Բջջի ամենախոշոր բաղադրամասը կորիզն է, որը սովորաբար լինում է բջջի կենտրոնում: Բուսական բջիջներին բնորոշ են հատուկ օրգանոիդներ՝ պլաստիդներ: Բույսերի տերևներում կան կանաչ պլաստիդներ, որոնք տերևներին կանաչ գույն են տալիս: Գազարի բջիջներում պարունակվում են նարնջագույն պլաստիդներ, հասունացած պտուղներում՝ կարմիր, դեղին պլաստիդներ: Բույսի անգույն մասերում՝ արմատներում, պալարներում, պարունակվում են անգույն պլաստիդներ: Բջջին բնորոշ է կիսվելու ունակությունը: Այդ կերպ բջիջը բազմանում Է: Այս երևույթը բոլոր կենդանի օրգանիզմների վերարտադրման հիմքն է:

Լրացուցիչ՝ Բակտերիաներ

 

Հարցեր՝

1. Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը:

Բջջի հիմնական կառուցվածքային մասերն են բջջաթաղանթը, ցիտոպլազման, և կորիզիը:

 

2. Ի՞նչ գույնի պլաստիդներ կան բուսական բջջում:

Բուսական բջջում կան պլաստիդների բոլոր գույները, որոնք կան բուսական աշխարհում։

 

3. Որտե՞ղ կարելի է հանդիպել բակտերիաների: Ի՞նչ գիտեք բակտերիաների մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք: Դիտեք՝ տեսանյութը։

Բակտերիաները կարելի է հանդիպել ամեն տեղ՝ մարդու օրգանիզմում, բույսերում, տարբեր իրերի վրա և ալյ տեղերում։ Ես գիտեմ, որ բակտերիաները կարող են լինել վնասակար և օգտակար։