Առասպել Լուսնի ու Արևի մասին

Զրույցը պատմում է, որ Արևն ու լուսինը Աստծո զավակներն են. արևն աղջիկ է, լուսինը՝ տղա։ Հոր հրամանով նրանք պարտավորվում են գիշեր-ցերեկ հերթով հսկել աշխարհը։ Քույր ու եղբայր վիճակ են գցում, թե իրենցից ո՛վ գիշերը հսկի։ Վիճակն ընկնում է քրոջը՝ արևին։ Քույր ու եղբայր սկսում են տաք-տաք վիճել։ Աղմուկի վրա գալիս է հայրը։ Երբ իմանում է պատճառը, նախատում է լուսնին և հրամայում, որ նա գիշերները հսկի։ Լուսինը հանձն է առնում կատարել հոր կամքը։ Ապա աստված դիմում է աղջկան՝ արևին, առաջարկելով ցերեկները հսկել։ Արևն առարկում է, ասելով՝ որ ինքն իր աղջիկ տեղով ամաչում է օրը ցերեկով մարդկանց աչքին երևալ։

— Այդ դեպքում, — ասում է հայրը, — ձեռներիդ մեջ մեկ-մեկ խուրձ ասեղ բռնիր. ով որ կհամարձակվի քեզ նայել, ասեղներով ծակիր աչքերը։

Արևն ընդունում է այդ առաջարկությունը և այդ օրից սկսած հոր կամքը կատարում։

 

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր այս բառերը:

վիճակ – Վիճակահանության, բախտախաղ

տաք-տաք վիճել – ուժեղ վիճաբանել

նախատել – հանդիմանել

հանձն առնել — պարտվորվել

կամք — Ցանկություն, պահանջ

առարկել – Հակաճառել, չհամաձայնե­­­­­­­­­­­­­­­

Երգող Լուսինը

Լինում է, չի լինում մի լուսին է լինում։ Նա շատ է սիրում երգել և յուրահատուկ ձայն է ունենում։ Երբ նա երգում էր, բոլորը թողնում են իրենց գործերը և հիանում են նրա կախարդական ձայնով։ Մի օր երեկոյան լուսինը անտրամադիր է լինում ու սկսում է տխուր մի երգ երգել։ Մարդիկ, լսելով լուսնի թախծոտ երգը, նույնպես տխրում են։  Լուսինը տեսնում է, որ բոլորը տխրել են իր երգից և հասկանում է, որ չպետք է տխուր երգեր երգի։ Եվ այդ օրվանից նա գիշերները միայն հանգստացնող օրորոցային երգեր է երգում և մարդիկ հանգիստ քնում են։

 

 

 

 

 

Երգող Լուսինը

Լինում է, չի լինում մի լուսին է լինում։ Նա շատ է սիրում երգել և յուրահատուկ ձայն է ունենում։ Երբ նա երգում էր, բոլորը թողնում են իրենց գործերը և հիանում են նրա կախարդական ձայնով։ Մի օր երեկոյան լուսինը անտրամադիր է լինում ու սկսում է տխուր մի երգ երգել։ Մարդիկ, լսելով լուսնի թախծոտ երգը, նույնպես տխրում են։  Լուսինը տեսնում է, որ բոլորը տխրել են իր երգից և հասկանում է, որ չպետք է տխուր երգեր երգի։ Եվ այդ օրվանից նա գիշերները միայն հանգստացնող օրորոցային երգեր է երգում և մարդիկ հանգիստ քնում են։

 

«Ինչպես դարձա սեբաստացի»

Երբ ես հարցրեցի ծնողներիս, թե ինչպես դարձա սեբաստացի, նրանք ինձ այսպես պատասխանեցին․

Երբ մենք տեղափոխվեցինք Մալաթիա-Սեբաստիա Բ4 թաղամաս,  ես մոտավորապես երեք տարեկան էի։ Ծնողներս ինձ համար պարտեզ էին փնտրում և հայրիկս այցելեց Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևմտյան դպրոց, հանդիպեց տնօրենին, ուսումնասիրեց պայմանները, կրթական ծրագրերը և հավանեց այն։ Դրանից հետո ծնողներս խորհրդակցեցին իրար հետ և ընտրեցին հենց այս պարտեզը։ Երբ հինգ տարեկան դարձա տեղափոխվեցի նախադպրոցական /հինգ տարեկանների/ խումբ, իսկ հիմա արդեն Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի երրորդ դասարանի սան եմ։ Ես շատ ուրախ եմ, որ ծնորղներս հենց այս կրթահամալիրն են ընտրել ինձ համար, քանի որ ես այստեղ ինձ շատ լավ եմ զգում։ Ես շատ եմ սիրում եմ իմ դպրոցը, այստեղ շատ ընկերներ եմ ձեռք բերել և շատ բաներ եմ սովորել․ սոովորել եմ նկարել, լողալ, երգել, պարել, ծեփել կավով  և ծեփամածիկով։  Սիրում եմ նաև մեր ագարակը և այդտեղ բնակվող կենդանիներին։

Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով․ Ջանի Ռոդարի

Այո՜, Ջովանինո Անբանը    հայտնի  ճանապարհորդ էր:  Ճամփորդեց  նա, ճամփորդեց  և հայտնվեց մի զարմանալի երկրում: Ինչն էր զարմանալի՞: Այստեղ բոլոր բառերը սկսվում էին «Չ»-ով:                                                      – Սա ի՞նչ երկիր է, –հարցրեց նա մի քաղաքացու, որը հանգստանում էր ծառի տակ:

Պատասխանի փոխարեն, այս մարդը  գրպանից հանեց գրչահատ դանակը և ուղղակի տվեց  Ջիովանինոյին.

_Տեսնո՞ւմ ես:

_ Տեսնում եմ: Դանակ է, էլի՛:

_ Ա՛յ սխալվեցիր:  Սա Չդանակ է, ավելի ճիշտ՝ դանակ, որի սկզբում Չ-ն է: Սա նրա համար է, որ մատիտների փշրանքները  սրելով   դարձնի նոր մատիտներ:  Դպրոցականների համար շա~տ օգտակար իր է:

_Հրաշալի~ է: – հիացած բացականչեց Ջիովանինոն –  ուրիշ ի՞նչ կա:

_Ուրի՞շ,  մենք   Չկախիչ էլ  ունենք:

_Այսինքն՝ ուզում եք ասել` կախի՛չ:

_Ո՛չ, հենց այնպես, ինչպես ասացի` Չը-կա-խիչ:  Կախիչից ի՞նչ  օգուտ, եթե բան չունենամ կախելու:    Ա~յ, մեր Չկախիչը այլ բան է:  Նրանից ոչինչ կախել պետք  չէ, նրա վրա ամեն ինչ արդեն կախված է:  Քեզ վերարկո՞ւ է հարկավոր` գնա և վերցրո՛ւ:  Եթե ինչ- որ մեկին  պիջակ է պետք, էլ պետք չէ վազել խանութ` գնելու համար:  Պետք է միայն մոտենալ Չկախիչին և վերցնել նրանից պիջակը: Մենք  ունենք   և՛ ամառային, և՛ ձմեռային Չկախիչներ, ունենք   Չկախիչներ տղամարդականց համար,   առանձին Չկախիչներ՝  կանանց համար: Սա փող խնայելու շատ լավ միջոց  է:

_ Լա՜վ,  էլ ի՞նչ կա:

_Հա՜, մենք նաև Չֆոտոխցիկ ունենք, որը սովորական նկարներ նկարելու փոխարեն մուլտֆիլմեր է նկարում և մարդկանց ուրախացնում:  Ունենք նաև Չհրացան:

_Վա՜յ, ինչ սարսափելի է:

_Ո՜չ, ինչ ես ասում… Չհրացանը  այնքան էլ հրացան չէ:  Դա նրա համար է, որ վերջ դնի պատերազմին:

_Ինչպե՞ս  թե, իսկ ո՞նց է դա լինում:

-_Շա~տ պարզ, անգամ երեխան կարող է այն գործի գցել: Եթե հանկարծ պատերազմ է սկսվում,  մենք անմիջապես Չշեփոր ենք  փչում և կրակում Չհրացանից, և  պատերազմը հենց այդ պահին դադարում է:

_Ինչ հրաշալի  է այս երկիրը` որտեղ ամեն ինչ սկսվում են «Չ»-ով:

 

Առաջադրանքներ․

  1. Ինչի՞ համար էր չդանակը: Նշի՛ր այդ մասին պատմող նախադասությունը:

Չդանակը նրա համար է, որ մատիտների փշրանքները  սրելով   դարձնի նոր մատիտներ:  

  1. Ինչի՞ համար էր չկախիչը: Նշի՛ր այդ մասին պատմող նախադասությունը:

Նրանից ոչինչ կախել պետք  չէ, նրա վրա ամեն ինչ արդեն կախված է: Սա փող խնայելու շատ լավ միջոց  է:

  1. Ինչի՞ համար էր չֆոտոխցիկը: Նշի՛ր այդ մասին պատմող նախադասությունը:

Չֆոտոխցիկ սովորական նկարներ նկարելու փոխարեն մուլտֆիլմեր է նկարում և մարդկանց ուրախացնում: 

  1. Ինչի՞ համար էր չշեփորը: Նշի՛ր այդ մասին պատմող նախադասությունը:

Եթե հանկարծ պատերազմ է սկսվում, մենք անմիջապես Չշեփոր ենք  փչում և կրակում Չհրացանից, և  պատերազմը հենց այդ պահին դադարում է:

 

  1. Իսկ ինչի՞ համար կլինի չարևը, չդպրոցը, չպաղպաղակը, չծառը:

Չարևը մեկ-մեկ փոխարինում է լուսնին։

Չդպրոցը դպրոցի հակառակ կողմն է, այնտեղ միայն համակարգչային խաղեր են խաղում, մուլտֆիլմեր են նայում, ուսուցիչներին չեն լսում և ամբողջ օրը հանգստանում են։

Չպաղպաղակը ձմեռային քաղցրավենիք է, որը սառը չէ։

Չծառը ծաղիկների թուփ է, որի վրա մրգեր չեն աճում։

 

  1. Իսկ ի՞նչ տառով կլինեն քո ստեղծած երկրի բառերը, պատմի՛ր նրանց մասին:

Իմ ստեղծած երկրի բոլոր բառերը վերջանում են «իկ»-ով կամ «ուկ»-ով, քանի որ նրանք չափերով սովորականից շատ ավելի փոքր են։ Օրինակ՝ աշխարհիկ, մարդուկ, տունիկ, շունիկ, մուկիկ, կենդանիկ, բույսիկ և այլն։

Ճանապարհորդ Ջեկոն

Ճանապարհորդ Ջեկոն

Ստեփան  Զորյան

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմվածքից դո՛ւրս գրիր անծանոթ բառերն ու բացատրիր:

Կոնդուկտոր — տոմսավաճառ

Կուպե — Վագոնի առանձին բաժանմունք մի քանի ճանապարհորդների համար, վագոնի խցիկ:

Փեշ – զգեստի եզերք

Գոգ – գիրկ

Սաստել – նախատել

Փալաս – շորի կտոր

Նեղսրտել – Անհանգստանալ, նեղանալ, նեղվել:

Հևալ- շնչակտուր լինել

Սանդուղք —  աստիճան

  1. Այս դարձվածքները փոխարինի՛ր մեկ բառով.
  • ձայն ծպտուն չհանել — լռել
  • իրավունք տալ — թույլատրել
  • վնաս տալ — վնասել
  1. Ո՞վ է պատմում այս պատմությունը. Ճիշտ պատասխանը նշի՛ր.
  • պառավը
  • ուղեկցորդը
  • ճանապարհորդներից մեկը
  1. Հորինի՛ր. Ջեկոյի նոր արկածները

Ջեկոյի արկածները

Լինում է, չի լինում մի սիրուն, սպիտակ շունիկ է լինում, անունը՝ Ջեկո։ Ջեկոն շատ հետաքրքրասեր շունիկ էր և  շատ էր սիրում ճամփորդել։ Նրա առաջին ճամփորդությունը գնացքով էր, տատկի հետ։ Երբ նա մի քիչ մեծանում է, որոշում է ինքնուրույն ճամփորդել։ Նա լինում է տարբեր վայրերում և քաղաքաներում, հանդիպում է տարբեր մարդկանց և կենդանիների հետ։ Ուղևորները շատ էին սիրում նրան և հաճախ էին հյուրասիրում համեղ ուղտեստներով։ Բոլոր նրան, ովքեր գեթ մեկ անգամ հանդիպում էին Ջեկոյին, երբեք չին մոռանում նրան։

 

Արքայանարինջ

Արքայանարինջն իսկապես աստվածային ուտեստ է (ինչպես թարգմանվում է լատիներենից), քանի որ մի քանի անգամ ավել վիտամիններ և օգտակար նյութեր է պարունակում քան խնձորը:

 

Օգտակար նյութեր

Արքայանարինջը հարուստ է կալիումով, կալցիումով, մագնիում, երկաթով, ֆոսֆորով, ածխաջրերով, կարոտինով, պեկտինով, պարունակում է մի շարք հակաօքսիդանտներ, օրգանական թթուներ, շաքարներ, վիտամիններ А, С, Р և այլն:

Օգտակար հատկություններ

Արքայանարնջի առավելությունները բազմազան են: Արդեն գույնից կարելի է դատել, որ պարունակում է մեծ քանակությամբ կարոտին և նպաստում է մաշկի երիտասարդ մնալուն, բարձրացնում է աշխատունակությունն ու տրամադրությունը և դրական է անդրադառնում սրտանոթային համակարգի վրա: Արքայանարինջը երկաթի հրաշալի աղբյուր է:

Շաշ հյուրը. Հայ ժողովրդական հեքիաթ

 

Մի անգամ մի մարդ հյուր է գնում ընկերոջ տուն։ Ուտում է, խմում, իրիկնադեմին վեր է կենում, որ գնա տուն։ Մեկ էլ նայում է տեսնում՝ երկինքը տրաքեց, ու մի անձրև սկսեց, ոնց որ ջրհեղեղ։

  • Պահո՜, էս ի՞նչ փորձանք էր, ո՞նց  եմ տուն գնալու,- ասում է էս հյուրը։

Տանտերը տեսնում է, որ էլ ճար չկա, ասում է․

  • Լավ, ա՛յ ընկեր, էս անձրևին ո՞նց ես գնալու տուն, գիշերը մեր տանը մնա, էլ ո՞ր օրվա ընկերն ենք։

Վերջը հյուրը համաձայնում է։

Տանտերն ու կինը գործով են ընկնում։ Մեկ էլ նայում են տեսնում՝ հյուրը չկա։

Քիչ ժամանակ անց մեկ էլ հյուրը թրջված, ջուր դարձած, ներս մտավ։

— Ա՜յ մարդ, տունդ շինվի, էս անձրևին ո՞ւր էիր գնացել։

— Գնացի՝ տնեցիներին ասեմ, որ անձրևի պատճառով գիշերը ձեր տանն եմ մնալու։

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անհասկանալի բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Իրիկնադեմին – երեկոյան

Պահո՜ — զարմանք արտահայտող բացականչություն

Ճար — ելք

 

  1. Փորձի՛ր բացատրել արտահայտությունները.

Երկինքը տրաքեց – որոտալ

ճար չկա – ելէ չկա
գործով են ընկնում -գործով  են զբաղվում

ջուր դարձած — թրջված

 

  1. Նշի՛ր այն նախադասությունը, որով կարող ես ապացուցել հյուրի շաշ լինելը:

Գնացի՝ տնեցիներին ասեմ, որ անձրևի պատճառով գիշերը ձեր տանն եմ մնալու։

 

  1. Առած-ասացվածքներից նշի՛ր նրանք, որոնք այս հեքիաթի համար են:

 Ով աշխատի, նա կուտի:

Ստի ոտը կարճ է:

Գդակը` մեծ, տակը` դատարկ:

Ով ինչ անի, իրեն կանի:

Ինչ լինի մարդուն` իր խելքից է:

 

  1. Գտի՛ր էլի առածներ, ասացվածքներ, որոնք այս հեքիաթի համար են:

 

 

 

 

Աշուն․ Համո Սահյան

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եվ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թևի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…

Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թևը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Նշի՛ր քեզ դուր եկած քառատողը և նկարի՛ր:

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…

  1. Վերնագրեր մտածի՛ր յուրաքանչյուր քառատողի համար:

I – աշնանամուտ

II – տխուր բարդի

III – աշնանային գույներ

IV – քամու գործը

  1. Բանաստեղծության մեջ ինչպիսի՞ն էին թերթերը, առվակը, խարույկը, տանձենին:

Դեղին թերթերը, կապուտակ առվակը, կարմիր խարույկը, ծեր տանձենին:

  1. Պատմի՛ր աշնան մասին՝ օգտագործելով բանաստեղծության բառերն ու արտահայտությունները:

Աշունն այս բանաստեղծության մեջ շատ պատկերավոր է նկարագրված։ Նույնիսկ աշնանը հաճախ հանդիպվող անձրևային եղանակը՝ սարերի վրա նստած ամպերի տեսքով շատ գեղեցիկ է նկարագրված։ Ինձ ամենից շատ դուր եկավ նախավերջին նախավերջին քառատողը, որտեղ նկարագրվում է կրակագույն տերևներով ծեր տանձենին, որը հեռվից նման է խարույկի։

  1. Քամին ի՞նչ գործ է ճարել, որ այդքան ուրախ է:

Քամին աշնանն աշխուժանում է ու սկսում է պոկել ծառերի ճյուղերից կախված գույնզգույն աշնանային տերևները, և իր թևն առած, ինչ-որ հետաքրքիր պար պարելով, պտտացնել օդում։

Աշուն․ նախագիծ

Աշունը շատ նման է նկարչի։ Այն ներկում է անտառները և ծառերը աշնանային գեղեցիկ տերևներով։ Կարծես ծառերը հագնում են կարմիր, դեղին, նարնջագույն և ոսկեգույն շորեր։ Աշունը մեզ ոչ միայն անձրևոտ, այլ նաև պայծառ և արևոտ աշնանային օրեր է պարգևում։ Աշնանը մրգերը հասունանում և քաղցրանում են։ Աշնան գույները ես շատ եմ սիրում։

Փոքրիկ պատում ներկայացրո՛ւ : Ներկայացնելով աշնան տրամադրությունըբնավորությունն ու գույներընմանեցնելով ու համեմատելով նրան տարբեր առարկաներիերևույթների ու մարդկանց հետ

Ըստ հետևյալ հարցերի:

  1. Ինչպիսի՞ տրամադրություն ունի աշունը:
  2. Ո՞ւմ կամ ինչի՞ ես նմանեցնում աշնանը:
  3. Ինչպիսի՞ բնավորություն ու գույներ ունի աշունը: