Ճամփորդություն դեպի Անգլիական այգի

Այսօր մենք դասարանի երեխաներով «Երեխաների պաշտպանության միջազգային օրվա» կապակցությամբ ճամփորդեցինք դեպի Անգլիական այգի։ Արևմտյան դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանցիներն իրենց ջոկատներով և ջոկատավարներով մասնակցում էին միջոցառմանը։ Մեր ջոկատի ղեկավար ընկեր Արմինեն տեսանյութ  է պատրաստել այսօր միջոցառումից, որի հղումը կկցեմ ստորև 🙂 🙂 🙂

Ժամը 11-ին ավտոբուսով շարժվեցինք դեպի Անգլիական այգի։ Ճանապարհին շատ աշխույժ  և լավ տրամադրություն ունեինք և սկսեցինք տարբեր երգեր երգել։ Տեղ հասնելուն պես այգու խոտածածկ տարածքում մի քիչ հանգստացանք, ընդմիջում արեցինք, այնուհետև սկսեցինք տարբեր խաղեր խաղալ, փուչիկներ թռցնել և այլն։ Դրանից հետո անցանք բուն միջոցառմանը։ Երգեցինք, պարեցինք ընկեր Սեդայի թմբուկի զարկերի ներքո։ Միջոցառումից հետո ընկեր Արմինեն մեզ պաղպաղակ հյուրասիրեց։ Շատ հաճելի և յուրահատուկ օր անցկացրեցինք։ Այսօրվա ճամփորդությունից այսքանը, ցտեսություն  🙂 🙂 🙂

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով