Իմ հորինած խաչբառը

Հորիզոնական

Գտիր ամենափոքր քառանիշ թվի և տասի քանորդը և հանիր հիսուն։

1000:10=100  100-50=50=Ծ

 

Գտիր 60 թվի 1/3 մասը:

60:3=20  20×1=20=ի

 

Գտիր 8000 և 2000 թվերի քանորդը։

8000:2=4000=տ

 

Ամենափոքր երկնիշ թվից հանիր երկու։

10-2=8=ը

Ծ ի տ ը

Խաչբառ

 

Օգտվելով   այս  աղյուսակից   լուծեք  խաչբառը

Ուղղահայաց

  • Գտիր 69 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։

69:69=1 69:1=69

69+1=70=Հ

 

  • Գտիր ամենափոքր եռանիշ թվի վեցնապատիկը։\

100×6=600=Ո

 

  • Գտիր 27000  և 9 թվերի քանորդը։

27000:9=3000=Վ

 

  • Գտիր 245  թվի  2/7 մասը։

245:7=35 35×2=70=Հ

 

  • Ո՞րն է ամենափոքր բնական թիվը։

1=Ա

 

  • Գտիր 600  թվի  2/3 մասը։

 600:3=200 200×2=400=Ն

 

  • Նարեն ու Նարեկը միասին ունեն 1000 դրամ։ Որքա՞ն գումար ունի Նարեն, եթե Նարեկը ունի Նարեից 200 դրամ ավելի շատ գումար։

            1000-800=200 200×2=400=Ն

  • Քանի՞ բաժանարար  ունի 16 թիվը։

16 8, 4, 2, 1  

5=Ե

  • Գտիր 50  և 40 թվերի արտադրյալը։

50×40=2000=Ս

 

Հորիզոնական

  • Գտիր 15 թվի 3/5 մասը։

15:5=3 3×3=9=Թ

  • Ո՞րն է 600 թվի ամենամեծ բաժանարարը։

           600=Ո

  • Ո՞րն է ամենափոքր քառանիշ թվի  յոթնապատիկը։

 1000×7=7000=ւ

  • Գտիր 24000  և 120  թվերի քանորդը։

24000:120=200=Մ

  • Ո՞ր թիվն է հանդիսանում  բոլոր բնական թվերի համար բաժանարար։

1=Ա

  • Ն

 

  • Գտիր ամենափոքր եռանիշ թվի եռապատիկը։

100×3=300=Յ

 

  • Գտիր 24  թվի ամենափոքր  բաժանարարը։

   1=Ա

 

  • Տուփում կա 100 կարմիր, 299 կապույը և 50 կանաչ գնդիկ։ Առանց նայելու   ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել տուփից, համոզված լինելու համար, որ 3 տարբեր  գույնի գնդիկներից էլ  դուրս   կգա։

299+100=399 399+1=400=Ն

 

          Հ      
          Ո      
          Վ      
          Հ      
          Ա      
Թ Ո ւ Մ Ա Ն Յ Ա Ն
          Ն      
          Ե      
          Ս      

 

Род /продолжение/ урок 2

Скоро мамин праздник

Обниму я в марте радостно

Маму милую свою.

Подарю подарок праздничный

И тихонечко спою:

Пускай узнает ветер,

И звёзды, и моря,

Что лучше всех на свете

Мамочка моя.

 

В русском языке с существительными женского рода используются глаголы прошедшего времени с окончанием -а: делала, писала, помогала. Оля делала домашнее задание.

Существительные мужского рода будут иметь при себе глаголы с нулевым окончанием: делал ,

писал , смотрел . Брат писал письмо. Андрей помогал дедушке.

 

Придумай предложения со словами:

ОНА ОН

делала делал

писала писал

помогала помогал

Слова для справок: подарок, домашнее задание, письмо, маме, бабушке, дедушке.

Она написала письмо бабушке.

Она подарила подарок маме.

Она сделала домашнее задание.

Она сказала дедушке , что она приедет на лето в деревню.

Он написал письмо бабушке.

Он подарил подарок маме.

Он сделал домашнее задание.

 

2. Прочитай разговор по телефону бабушки с внуком.

— Доброе утро, бабушка.

— Доброе утро, Тимур.

— Бабушка, поздравляю тебя с днём рождения.

— Спасибо.

— Ты сегодня после обеда будешь дома?

— Буду.

— После школы я приду к тебе.

— Приходи, приходи. Буду ждать.

— До свидания.

— До свидания.

 

3. Расскажи, как Тимур поздравит бабушку.

Тимур поздравит бабушку, сделав ей бумажные цветы

Մայրը

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։

Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։

Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։

Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»։

Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։

Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերավ ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգուշը կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, — վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից՝ նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտում էր ամբարի շուրջը, իսկ մենք՝ երեխաներս, մի-մի փայտ առած պտտում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը, դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկան։ Մին էլ տեսանք՝ հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք՝ մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը։

Առաջադրանքներ

1.Կարդա’ պատմվածքը, դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր ընդգծված բառերը։

 օճորքում-առաստաղում, առիքում, ձեղունում

զվարթ-ուրախություն բերող՝ պատճառող, կենսախինդ  

երդիկ-տան կտուրի մեջ թողած բացվածք, որ ծառայում Է իբրև լուսամուտ և օդանցք, հողե կտուր, տանիք

ամբար- զանազան մթերքներ պահելու շենք կամ դրա մի մասը, շտեմարան

մարագ-հարդ լցնելու և պահելու տեղ, հարդանոց, ընդհանրապես՝ չոր անասնակերը ամբարելու տեղ, խոտանոց, մեծ պահարան՝ ցորեն, ալյուր և այն պահելու համար:

2.Պատմվածքից դուրս գրիր բառեր, որոնց հականիշները կարող ես գրել, առանց բառարանի օգնության։

մոռանում-հիշում

միշտ-երբեք

զվարթ-տխուր

երկար-կարճ

ուրախ-տխուր

սուր-բութ

տեսավ-չտեսավ

թռավ-իջավ

3.Բնութագրի՛ր մայր ծիծեռնակին։

Մայր ծիծեռնակը զվարճալի էր, խիզախ և հոգատար էր։

4.Պատմվածքից դո՛ւրս գրիր մայր ծիծեռնակին բնորոշող հատվածը։

Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին, կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»։

Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերավ ճուտերի համար։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։

իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից՝ նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտում էր ամբարի շուրջը։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։

ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը։

5.Ինչպե՞ս կվերնագրեիր պատմվածքը։

Այս պատմությունը ես կվերնագրեի «Գարնան մի իրիկուն»

6.Ի՞նչ գիտես ծիծառնակների մասին։ Համացանցից կամ այլ տեղեկատվական աղբյուրներից հետաքրքիր տեղեկություններ հայթայթիր ծիծեռնակների մասին։

  • Հայաստանում կան 5 տեսակներ օրինակ՝ քաղաքային, ժայռային , գյուղական , առափնյա և շիկագոտի։
  • Թռիչքը սահուն է՝ թևերի արագ թափահարումով։
  • Կտուցը թույլ է, հիմքում լայն, բերանի բացվածքը՝ մեծ, թևերը՝ նեղ, երկար մկրատաձև պոչ, ոտքերը ու մատները՝ թույլ զարգացած։
  • Նրանց ասում են ավետաբեր թռչուններ:
  • Եթե ծիծեռնակը բարձր է թռչում, ուրեմն արևոտ օր է լինելու, իսկ եթե ցածր է թռչում՝ անձրև է գալու:

Род

Из учебника стр. 41 -43

Прочитай рассказ и ответь на вопросы.
Семейный закон
Всё у Павлика было хорошо: уроки делал аккуратно, помогал в доме. Только плохо просыпался. Папа с мамой встают сразу, как зазвонил будильник. А Павлик ждёт, чтобы к постели подошла мама и попросила: «Сыночек, проснись».
Но и после этого Павлик не встаёт. Он ждёт, чтобы включили радио.
— Ты выползаешь из постели, как муха из варенья, — сердится папа. — Давай установим закон: будильник ещё не кончил звонить, а мы уже на ногах.

Мама согласилась. И Павлик согласился. Разговор был вечером, когда спать не хотелось. Утром зазвонил будильник. Павлик проснулся и стал ждать, когда подойдёт мама, когда заговорит радио. Но тут он вспомнил уговор. И выскочил из постели. Первый раз они без спешки позавтракали, на работу и в школу не бежали. А всё потому, что никто не нарушил закон, хотя он и был всего лишь семейный, для трёх человек.

Существительные бывают мужского, женского и среднего рода.
Род можно определить по окончанию. Существительные женского рода имеют окончания -а, -я (девочка, песня) и нулевое окончание (степь ).
Существительные мужского рода имеют нулевое окончание (мост , класс , край ).
Исключения: папа, Алёша, Ваня и другие мужские имена.
Существительные среднего рода имеют окончания -о, -е (лето, поле)
.

  1. Выпиши из рассказа «Семейный закон» слова в три столбика.
    мужской род женский род средний род

Мужской род- закон, Павлик, папа, будильник, сыночек, первый

женский род-мама, постель, нога

средний род-радио, варенье, утро

Прочитай.
Он, мой — мужского рода.
А женского — она, моя.
Мой день, моя свобода.
Мой дом, моя семья.
Ещё остался средний род:
Оно, моё — гнездо, добро.

Домашнее задание:

Выучить стишок наизусть.

Текст читать, рассказывать

ԿԱՆԱՆՉ ԱԽՊԵՐ

Է՜յ կանանչ ախպեր,

Է՜յ ճանանչ ախպեր,
Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր.

Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վըտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,

Զրընգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն․
Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր։

1907

Առաջադրանքներ

1. Ուշադի՛ր կարդա բանաստեղծությունը։

2. Ո՞ւմ է դիմում հեղինակը։

Հեղինակը դիմում է բնությանը (կանանչ ախպեր)։

3. Տարվա ո՞ր եղանակն է կերպավորված բանաստեղծության մեջ։

Այս բանաստեղծության մեջ կերպավորված է գարնունը։

4. Ըստ հեղինակի ի՞նչ է բերելու իր հետ կանանչ ախպերը։ Դո՛ւրս գրիր համապատասխան տողերը։

Ըստ հեղինակի կանանչ ախպերը  գարուն է բերելու։

 

Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր.

Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վըտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,

Զրընգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն

5. Ըստ քեզ ի՞նչ է բերելու իր հետ կանանչ ախպերը։

Իմ կարծիքով կանանչ ախպերն իր հետ գարնան շունչ էր բերելու։

6. Ի՞նչ տրամադրություն է հաղորդում բանաստեղծությունը։ Ի՞նչ գույնով կներկեիր այն։

Այս բանաստեղծությունը ինձ մոտ առաջացնում է դրական, աշխույժ, գարնանային տրամադրություն։

Այն կներկեի կանաչ, կապույտ, դեղին և կարմիր գույներով։

7. Նկարի՛ր բանաստեղծության հերոսին։

8. Գարնանային մի հրավեր էլ ինքդ գրի՛ր։

Ողջո՛ւյն գարուն,

Ի՜նչ ուրախ եմ ես,

Որ դու նորից եկար,

Քեզ հետ բեր գարնանային ջերմ արևի շողեր,

Անամպ երկինք, բազերանգ ծաղիկներ,

Կանաչ խոտերի և ծիլերի թարմ բույր, 

Հորդառատ գետեր ու վտակներ,

Որպեսզի բնությունը զարթոնք ապրի,

Վերակենդանանա մի նոր շնչով։

Ինչ ուրախ եմ ես,

Որ դու կրկին եկար…

 

ՏԵՐՆ ՈՒ ԾԱՌԱՆ

Աստված բարի տա ձեզ էլ, երկու ախպորն էլ։ Լինում են, չեն լինում՝ երկու աղքատ ախպեր են լինում։ Մտածում են՝ ինչ անեն, ոնց անեն, որ իրենց տունը պահեն։ Վճռում են՝ փոքրը տանը մնա, մեծը գնա մի ունևորի ծառա մտնի, ռոճիկ ստանա, ղրկի տուն։

Էսպես էլ մեծը վեր է կենում գնում, մի հարուստի մոտ ծառա մտնում։

Ժամանակ նշանակում են մինչև մին էլ կկվի ձեն ածելը։ Էս հարուստը մի չլսված պայման է դնում ծառային։ Ասում է․ «Մինչև էն ժամանակը թե դու բարկանաս, դու հազար մանեթի տուգանք տաս ինձ, թե ես բարկանամ, ես տամ»։

— Ես որ հազար մանեթ չունեմ, ո՞րտեղից տամ,- ասում է ծառան։

— Բան չկա, փոխարենը ինձ տասը տարի ձրի կծառայես։

Տղեն մին վախենում է էս տարօրինակ պայմանից, մին էլ մտածում է, թե ինչ պետք է պատահի։ Ինչ ուզում են՝ անեն, ես եմ ու չեմ բարկանալ, պրծանք գնաց։ Իսկ թե իրենք կբարկանան, թող իրենք էլ տուժեն իրենց դրած պայմանով։

Ասում է՝ լավ․ համաձայնում է։

Պայմանը կապում են, ու մտնում է ծառայության։

Մյուս օրը վաղ տերը վեր է կացնում ծառային, ղրկում է արտը հնձելու։

— Գնա՛,- ասում է,- քանի լուս է, հնձի, որ մութն ընկնի, կգաս։

Ծառան գնում է, ամբողջ օրը հնձում, իրիկունը հոգնած գալիս է տուն։ Տերը հարցնում է․  — Էդ ո՞ւր եկար։

— Դե, արևը մեր մտավ, ես էլ եկա։

— Չէ՛, էդպես չի։ Ես քեզ ասել եմ՝ քանի լուս է, պետք է հնձես։ Արևը մեր մտավ, բայց տե՛ս, նրա ախպեր լուսնյակը դուրս եկավ։ Սա ի՛նչ պակաս է լուս տալի․․․

— Էդ ո՞նց կլինի․․․- զարմանում է ծառան։

— Հը՞, դու արդեն բարկանո՞ւմ ես,— հարցնում է տերը։

— Չէ՛, չեմ բարկանում․․․ ես միայն ասում էի՝ հոգնած եմ․․․ Մի քիչ հանգստանամ․․․- կզկզում է վախեցած ծառան ու գնում է նորից հնձելու։

Հնձում է, հնձում, մինչև լուսնյակը մեր է մտնում։ Բայց լուսնյակը մեր է մտնում թե չէ՝ դարձյալ արեգակն է դուրս գալի։ Ծառան ուժասպառ արտում վեր է ընկնում։

— Վա՜յ, քու արտն էլ հարամ ըլի, քու հացն էլ, քու տված ռոճիկն էլ․․․- սկսում է հայհոյել հուսահատված։

— Հը՞, դու բարկանո՞ւմ ես,— կանգնում է գլխին հարուստը։- Երբոր բարկանում ես, մեր պայմանը պայման է։ Էլ չասես, թե քեզ հետ առանց իրավունքի վարվեցին։

Ու պայմանի ուժով ստիպում է՝ ծառան կամ հազար մանեթ տուգանք տա կամ տասը տարի ձրի ծառայի։

Ծառան մնում է կրակի մեջ։ Հազար մանեթ չուներ, թե տար, հոգին ազատ աներ, տասը տարի էլ էս տեսակ մարդու ծառայելը անկարելի բան էր։ Միտք է անում, միտք, վերջը հազար մանեթի պարտամուրհակ է տալի հարուստին, դառն ու դատարկ վերադառնում տուն։

— Հը՜, ի՞նչ արիր,- հարցնում է փոքր ախպերը։ Ու մեծ ախպերը նստում է, գլուխն եկածը պատմում, ինչպես որ պատահել էր։

— Բան չկա,- ասում է փոքրը,- դարդ մի անի, դու տանը կաց, հիմի էլ ես գնամ։

Վեր է կենում, հիմի էլ փոքր ախպերն է գնում, ծառա մտնում է′լ նույն հարուստի մոտ։

Հարուստը դարձյալ ժամանակը որոշում է մինչև գարնան կկվի ձեն ածելը ու պայման է դնում, որ եթե ծառան բարկանա, հազար մանեթ տուգանք տա կամ տասը տարի ձրի ծառայի, թե ինքը բարկանա, հազար մանեթ տա, ու էն օրից էլ ծառան ազատ է։

— Չէ՛, էդ քիչ է,- հակառակում է տղեն։- Թե դու բարկանաս, դու ինձ երկու հազար մանեթ տաս, թե ես բարկանամ, ես քեզ երկու հազար մանեթ տամ կամ քսան տարի ձրի ծառայեմ։

— Լա՛վ,- ուրախանում՝ Է հարուստը։ Պայմանը կապում են, ու այժմ էլ փոքր ախպերն է մտնում ծառայության։

Առավոտը լուսանում է, էս ծառան վեր չի կենում տեղիցը։ Տերը դուրս է գնում, տուն է գալի, էս ծառան դեռ քնած է։

— Ա՛յ տղա, դե վեր կաց, է՛, օրը ճաշ դառավ։

— Հը՞, բարկանո՞ւմ ես դու․․․— գլուխը վեր է քաշում ծառան։

— ՉԷ՛, չեմ բարկանում,- վախեցած պատասխանում է տերը,- միայն ասում եմ՝ պետք Է արտը գնանք հնձելու։

— Հա՛, որ էդ ես ասում, ոչինչ, կգնանք, ինչ ես վռազում։

Վերջապես ծառան վեր է կենում, սկսում է տրեխները հագնել։ Տերը դուրս է գնում, ներս է գալի, սա դեռ տրեխները հագնում է։

— Ա՛յ տղա, դե շուտ արա, հագի, է՜․․․

— Հը՜, հո չե՞ս բարկանում։

— Չէ՛, ո՞վ է բարկանում, ես միայն ուզում էի ասել՝ ուշանում ենք․․․

— Հա՛, էդ ուրիշ բան, է․ թե չէ՝ պայմանը պայման է։

Մինչև ծառան տրեխները հագնում է, մինչև արտն են գնում, ճաշ է դառնում։

— Էլ ինչ հնձելու ժամանակն է,- ասում է ծառան,- տեսնում ես՝ ամենքն էլ ճաշում են, մենք էլ մեր ճաշն ուտենք՝ հետո։

Նստում են, ճաշն ուտում։ Ճաշից հետո էլ ասում է․ «Մշակ մարդիկ ենք, պետք է մի քիչ քնենք, հանգստանա՞նք, թե չէ»։ Գլուխը կոխում՝ է խոտերի մեջն ու քնում մինչև իրիկուն։

— Տո՛, վեր կաց, է՛, մթնեց, է՜, ուրիշները հնձեցին, մեր արտը մնաց․․․ Վա՜յ, քու դեսը ղրկողի վիզը կոտրի, վա՜յ, քու կերածն էլ հարամ ըլի, քու արածն էլ․․․ Էս ինչ կրակի մեջ ընկա․․․- սկսում է գոռգոռալ հուսահատված տերը։

— Հը՞, չլինի՞ թե բարկանում ես,— գլուխը վեր է քաշում ծառան։

— Չէ՛, ո՞վ է բարկանում, ես էն էի ասում, թե՝ մթնել է, տուն գնալու ժամանակն է։

— Հա՛, էդ ուրիշ բան է, գնանք, թե չէ հո մեր պայմանը գիտես․ վա՜յ նրա մեղքը, ով բարկացավ։

Գալիս են տուն։ Տեսնում են՝ հյուր է եկել։

Ծառային ղրկում է թե՝ գնա ոչխար մորթի։

— Ո՞րը։

— Որը կպատահի։

Ծառան գնում է։ Մի քիչ հետո լուր են բերում հարուստին, թե՝ հասի, որ քու ծառան ամբողջ հոտդ կոտորեց։ Էս հարուստը վազում է, տեսնում է՝ ճիշտ որ, ինչ ոչխար ունի, բոլորը ծառան մորթել է։

Գլխին տալիս է, գոռում․

— Էս ի՞նչ ես արել, ա՛յ անաստված, քու տունը քանդվի, ինչ իմ տունը քանդեցիր․․․

— Դու ասիր․ «Ո՛ր ոչխարը պատահի՛, մորթի», ես էլ եկա, բոլորը պատահեցին, բոլորը մորթոտեցի, ուրիշ ավել–պակաս ի՞նչ եմ արել,— հանգիստ պատասխանում է ծառան,- բայց կարծեմ դու բարկանում ես․․․

— Չէ՛, բարկանում չեմ, միայն ափսոսս գալիս է, որ էսքան ապրանքս փչացավ․․․

— Լա՛վ, որ բարկանում չես, է՛լ կծառայեմ։

Հարուստը մտածում է՝ ինչ անի, ոնց անի, որ էս ծառայիցն ազատվի։ Պայման է կապել մինչև մին էլ գարնան կկվի ձենը ածելը, այնինչ դեռ նոր են մտել ձմեռը, դեռ ո՞րտեղ են գարունն ու կկուն․․․

Միտք է անում, միտք, մի հնար է մտածում։ Կնոջը տանում է, անտառում մի ծառի վեր հանում ու պատվիրում, որ «կուկու» կանչի։ Ինքը գալիս է, ծառային տանում, թե՝ արի գնանք անտառը որսի։ Հենց անտառն են մտնում թե չէ, կինը ծառի վրայից կանչում է․ «Կուկո՛ւ, կուկո՛ւ»․․․

— Ըհը՜, աչքդ լուս,- ասում է ծառային տերը,- կկուն կանչեց, ժամանակդ լրացավ․․․

Տղեն գլխի է ընկնում տիրոջ խորամանկությունը։

— Չէ՛,- ասում է,- ո՞վ է լսել, որ տարու էս եղանակին, ձմեռվա կիսին, կկուն ձեն ածի, որ սա ձեն է ածում։ Ես պետք է էս կկվին սպանեմ, սա ինչ կկու է․․․

Ասում է ու հրացանը քաշում դեպի ծառը։ Տերը գոռալով ընկնում է առաջը․

— Վա՜յ, չզարկես, աստծու սիրուն․․․ սև լինի քու պատահելու օրը, էս ինչ փորձանք էր, որ ես ընկա մեջը․․․

— Հը՞, չլինի՞ թե բարկանում ես․․․

— Հա՛, ախպեր, հերիք էր․ արի՝ ինչ տուգանք տալու եմ, տամ, քեզանից ազատվեմ։ Իմ գրած պայմանն է, ես էլ պետք է տուժեմ։ Հիմի նոր եմ հասկանում էն հին խոսքը, թե՝ «Մարդ ինչ անի, իրեն կանի»։

Էսպես հարուստը խելոքանում է, իսկ փոքր ախպերը մեծ ախպոր տված պարտքի թուղթը պատռում է, հազար մանեթ տուգանքն էլ առնում ու վերադառնում տուն։

Առաջադրանքներ

Բացատրի՛ր տեքստում ընդգծված բարբառային բառերը։

ախպեր-եղբայր

ռոճիկ-աշխատավարձ

ղրկի-ուղարկի

ածելը-հանելը

մին-մեկ

ղրկում է-ուղարկում է

Մշակ-հող մշակող գյուղացի

դեսը-այստեղ

մին էլ-մեկ էլ

կիսին-կեսին

Գրի՛ր տրված արտահայտությունների բացատրությունը։

ծառա մտնել-ծառա աշխատել

տուն ղրկել-տուն ուղարկել

ձեն ածել-ձայն տալ, կանչել

մեր մտնել-մայր մտնել

վեր ընկնել-վայր ընկնել

օրը ճաշ դառնալ- ճաշելու ժամը գալ

վեր քաշել-վերև քաշել

առաջն ընկնել-առաջնորդնել

Գրի՛ր տրված բառերի հականիշները։

մեծ-փոքր

ունևոր-աղքատ

բարկանալ-խաղավել

ներս-դուրս

ուշանալ-ժամանիկ գալ, արագանալ

հանգիստ-անհանգիստ

խորամանկություն-ազնվություն

Հեքիաթից դո՛ւրս գրիր դարձվածքները և բացատրի՛ր։

աստված բարի տա-աստվածը քեզ լավություն անես

կրակի մեջ ընկնել-կործանվել

օրը ճաշ դարնա-ճաշելու ժամանակը

ձեն ածել-ձայն տալ, կանչել

Պայմանը կապում են- պայմանավորվում է

Բացատրի՛ր <Մարդ ինչ անի, իրեն կանի> ասացվածքի իմաստը։

Ով ուրիշի համար թակադ է դնում իքն է վերջում հայտնվում այտ իսկ թակարդի մեջ։

 

Հեքիաթը բաժանի՛ր հատվածների և վերնագրի՛ր։

1. Երկու եղբայր
2․ Առաջին եղբոր տխուր փորձը
3․ Կրտսեր եղբոր խորամանկությունը և վրեշխնդրությունը