ԿԱՆԱՆՉ ԱԽՊԵՐ

Է՜յ կանանչ ախպեր,

Է՜յ ճանանչ ախպեր,
Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր.

Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վըտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,

Զրընգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն․
Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր։

1907

Առաջադրանքներ

1. Ուշադի՛ր կարդա բանաստեղծությունը։

2. Ո՞ւմ է դիմում հեղինակը։

Հեղինակը դիմում է բնությանը (կանանչ ախպեր)։

3. Տարվա ո՞ր եղանակն է կերպավորված բանաստեղծության մեջ։

Այս բանաստեղծության մեջ կերպավորված է գարնունը։

4. Ըստ հեղինակի ի՞նչ է բերելու իր հետ կանանչ ախպերը։ Դո՛ւրս գրիր համապատասխան տողերը։

Ըստ հեղինակի կանանչ ախպերը  գարուն է բերելու։

 

Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր.

Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վըտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,

Զրընգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն

5. Ըստ քեզ ի՞նչ է բերելու իր հետ կանանչ ախպերը։

Իմ կարծիքով կանանչ ախպերն իր հետ գարնան շունչ էր բերելու։

6. Ի՞նչ տրամադրություն է հաղորդում բանաստեղծությունը։ Ի՞նչ գույնով կներկեիր այն։

Այս բանաստեղծությունը ինձ մոտ առաջացնում է դրական, աշխույժ, գարնանային տրամադրություն։

Այն կներկեի կանաչ, կապույտ, դեղին և կարմիր գույներով։

7. Նկարի՛ր բանաստեղծության հերոսին։

8. Գարնանային մի հրավեր էլ ինքդ գրի՛ր։

Ողջո՛ւյն գարուն,

Ի՜նչ ուրախ եմ ես,

Որ դու նորից եկար,

Քեզ հետ բեր գարնանային ջերմ արևի շողեր,

Անամպ երկինք, բազերանգ ծաղիկներ,

Կանաչ խոտերի և ծիլերի թարմ բույր, 

Հորդառատ գետեր ու վտակներ,

Որպեսզի բնությունը զարթոնք ապրի,

Վերակենդանանա մի նոր շնչով։

Ինչ ուրախ եմ ես,

Որ դու կրկին եկար…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով