Տարեկան հաշվետություն հայրենագիտությունից

Անբողջ 5-որդ դասարանի ընթացքում հայրենագիտությւոնից ես ունեմ 42 նյութ։

Երրորդ ուսումնական շրջանի հաշվետություն հայրենագիտությունից
Երրորդ ուսումնկան շրջանի ընթացքում հայրենագիտությւոնից ես ունեմ 20 նյութ։

Առաջին ուսումնական շրջանի հաշվետություն հայրենագիտությունից

Հայրենագիտության իքնաստուգում

1. Որո՞նք են ՀՀ հարևան երկրները` հյուսիսից, հարավից, արևմուտքից, արևելքից, հարավ արևմուտքից, հարավ արևելքից։
Արևմուտքից մեզ հարևան է Թուրքիան, հարավից Իրանը, հարավից և արևելքից հարևան է Ադրբեջանը, իսկ Վրաստանը Հյուսիսիսց։

2. Թվարկիր ՀՀ մարզերը` մարզկենտրոններով։
Շիրակ-Գյումրի
Տավուշ-Իջևյան
Գեղարքունիք-Գավառ
Սյունիք-Կապան
Արագածոտն-Աշտարակ
Արմավիր-Արմավիր
Կոտայք-Հրազդան
Արարատ-Արտաշատ
Վայոց ձոր-Եղեգնաձոր
Լոռի-Վանաձոր

3. Ո՞րն է ՀՀ ամենաերկար գետը։ Նշի՛ր քանի կմ է։
ՀՀ-ի ամենաերկար գետը Ախուրյան է, որի երկարություն է 186 կմ։

4. Ո՞րն է ՀՀ ամենաբարձր լեռը։ Նշի՛ր բարձրությունը։
ՀՀ-ի ամենաբարձր լեռն է Արագածը, որի երկարություն է 4090 մ։
5. Ո՞ր մարզը արտաքին սահման չունի։
Արտաքին սահման չունի Կոտայքի մարզը։

6. Ո՞րն է ամենամեծ մարզը։
Ամենամեծ մարզը Գեղարքունիքն է։

7. Ո՞րն է ամենափոքր մարզը։
Ամենափոքր մարզն է Արմավիրը։

8. Ո՞ր մարզն ունի ամենամեծ ցամաքային տարածքը։
Ամենամեխծ ցանաքային մարզն է Սյունիքը։
 
9. Ո՞րն է ամենախիտ բնակեցված մարզը։
Ամենախիտ բնակեցված մարզը Արմավիրն է։

10. Թվարկի՛ր` ո՞ր մարզերն են հարևան Երևանին։
Երևանին հարևան մարզերն են Կոտայքը, Արագածոտնը, Արարատը և Արմավիրը։

11. Ո՞ր գետն է անցնում ՀՀ և Թուրքիայի սահմանով։ Է՞լ որ երկրի սահմանն է հատում այն։
ՀՀ և Թուրքիայի սահմանով անցնում է Արաքս գետը։ Արաքս գետը նաև անցնում է Իրանի տարածքով։

12. Ո՞րն է ՀՀ հարավային մարզը։
ՀՀ հարավային մարզն է Սյունիքը։
 
13. Ո՞ր մարզերն են գտնվում ՀՀ հյուսիսում։
ՀՀ հյուսիսում գտնվում է Տավուշի մարզը, Շիրակի մարզը և Լոռիի մարզը։

14. Թվարկի՛ր քո իմացած գետերը։ Նշի՛ր ո՞ր մարզերով են հոսում։
Արփա-Վայոձ ձոր
Ախուրյան-Շիրակ
Մեղրի-Սյունիք
Հրազդան-Կոտայք
Ողջի-Սյունիք
Դեբեդ-Լոռի

Ազատ-Արարատ և կոտայք
Գետառ-Կոտայք
Որոտան-Սյունիք
15. Ո՞ր արքան է հիմնել Էրեբունի բերդաքաղաքը, ո՞ր թվականին։ Որտեղի՞ց է դա հայտնի։
Էրեբունի բերդաքաղաքը հիմնել է Արգիշտի թագավորը մ․թ․ա 782․թ։ Դա հայտնի է քարերի վրա գրված սեպագրերից։
16. Գյումրին ինչպիսի՞ քաղաք է համարվում։ Թվարկի՛ր նրա հին անվանումները։
Գյումրին համարվում հայրաքաղաք և ՀՀ մեծությամբ երկրորդ քաղաքը։ Կումայրի, Ալեքսանդրապոլիս և Լենինական։
17. Ո՞ր արքայի օրոք է Հայաստանը դարձել քրիստոնյա երկիր, ո՞ր թվականին։
Հայաստանը դարձել է քրիստոնյա երկիր տրդատ երրորդի օրոք, 301 թվակնին։ 
18. Ո՞վ է Գրիգոր Լուսավորիչը։
Գրիգոր Լուսավորիչը այն մարդն է ով տարածել է քրիտոնեությունը հայաստանում։
19. Թվարկի՛ր տեսարժան վայրեր, որոնք քեզ դուր են եկել։
Ինձ շատ դուր եկավ սյունիքի տեսարժան վարյերից մեկը՛ Հին խնձորեսկը։
20.Տեղադրիր երրորդ ուսումնական շրջանի հաշվետվության հղումը։
Երրորդ ուսումնական շրջանի հաշվետություն հայրենագիտությունից
21. Քեզ դո՞ւր եկավ հայրենագիտության այս տարվա դասընթացը։
Այո, ինձ դուր եկավ հայրենագիտության այս տարվա դասընթացը։
22. Շնորհակալություն։

Երրորդ ուսումնական շրջանի հաշվետություն հայրենագիտությունից

Այս ուսումնական շրջանում հարյենագիտությունից իրականացնել եմ հետևյալ նախագծերը՛ Իմ գյումրին, Երևանի տեսարժան վայրեր և Զատիկը իմ ընտանիքում։ Ուսումնասիրել եմ հետևյալ թեմաները՛ Գեղարքունիքի մարզ, Գեղարքունիքի մարզի տեսարժան վայրեր, Վայո ձոր, Վայոձ ձորի տեսարժան վայրեր, Սյունիքի մարզ, Սյունիքի տեսարժան վայրեր, Շիրակի մարզի տեսարժան վայրեր, Ծաղկազարդ, Սուրբ Հարության տոն, Տավուշի մարզ և Երևան։ Այս կիսամյակի ընթացքում մենք կատարել ենք հետևյալ ճամփորդությունը՛ Ճամփորդություն դեպի Խոր Վիրապ։

 

Երևանի Հուշարձաներ

Հայկ նահապետ

Հայկ նահապետի արձանը սկզբնապես տեղադրվել է «Մոսկվա» կինոթատրոնի մոտ 1970 թվականին, հետագայում՝ 1975 թվականին, տեղափոխվել է Նոր Նորքի Գայի պողոտայի մոտ։ Դե մի քիչ պատմեմ Հայկ նահապետի մասին։ Հայկ նահապետը կամ ել Հայկ թագավոըր, լեգենդար հերոս, հայոց անվանադիր նախնին։ Մովսես Խորենացին իր «Հայոց պատմություն» աշխատությունում գրի առնված ավանդազրույցում նրան անվանում է նախահայր։ Մ. Խորենացին «Հայոց Պատմություն»-ում գրում է, որ Հայկը ապստամբեց Բաբելոնի տիրակալ Բելի դեմ։ Վանա լճի մոտ Հայկը պատերազմեց Բելի դեմ, ջարդեց նրա զորքը, սպանեց նրան ու դրեց հայոց պետության հիմքը, ըստ այդմ՝ մեր երկիրը կոչվեց Հայք։ Նաև Հայկ նահապետի արձանի պատկերն օգտագործվել է Հայփոստի 1997 թվականի 170 դրամ անվանական արժեքով նամականիշում։

                                                                      Անանիա Շիրակացի

Անանիա Շիրակացու հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտայի վերջնամասում՝ Մատենադարանի հարակից հրապարակում։ Քանդակագործ՝ վաստակավոր նկարիչ Գրիգոր Բադալյան Հուշարձանը կառուցված է բազալտից, բարձրությունը 3,5 մետր է։ Մատենադարանի գլխավոր մուտքի դռնից դեպի ձախ առաջին արձանն է։նդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Անանիա Շիրակացին եղել է Անանիա գյուղից։ Նախնական կրթությունը հավանաբար ստացել է Դպրեվանքի դպրոցում։ Այդ ընթացքում նա սովորել  Սողոմոնի Սաղմոսարան գիրքը, որի իմաստության խորհրդից ներշնչում քաղելով և թվաբանություն սիրելով, որոշում է շարունակել ուսումը։ Սակայն Հայաստանում որևէ ուսուցիչ և գիտական գրքեր չգտնելով, մեկնում է Բյուզանդիա։ Թեուդոպոլիս քաղաքում Եղիազարոս անունով մի անձից լսում է Քրիստոսատուր անունով մի մաթեմատիկոսի մասին, որը ապրում էր Չորրորդ Հայքում։

Վեց ամիս Քրիստոսատուրի մոտ անցկացնելուց հետո գալիս է այն եզրակացության, որ նա սպառիչ չի տիրապետում թվաբանությանը։ Ապա ուզում է մեկնել Կոստանդինոպոլիս, երբ հանդիպում է այնտեղից եկող ծանոթների և լսում թե Տյուքիկոս Բյուզանդացի անվամբ մի գիտուն ապրում է Տրապիզոնում, որը գտնվում էր Պոնտոսի ծովեզրին։ Շիրակացին ութ տարի սովորում է Տյուքիկոսի մոտ, և այդ ընթացքում տիրապետում համարողական գիտությանը, ինչպես նաև ծանոթանում այլ գիտությունների և բազմաթիվ գրքերի հետ։ Ապա նա վերադառնում է Հայաստան և փորձում ուսուցանել իր գիտությունը։ Նա նաև բացում է դպրոց և գրում դասագրքեր։

Երևան

Հիմնադրվել է մ.թ.ա. 782 թ.ին
Այլ անվանումները` Էրեբունի, Էրիվան, Էրեվան
Մակերեսը` 300 կմ²
Բարձրությունը ծովի մակերևույթից` 900-1200 մ
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 2010թ.ի տվյալների)` 1.122.000 մարդ
Կրոնական կազմը` Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնակների անվանունը` Երևանցի

Ընդհանուր բնութագրիչներ
Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքն է։ Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է: Բնակչության քանակով ևս Հայաստանի խոշորագույն քաղաքն է:

Քաղաքը ունի երկու օդանավակայան: 1981 թվականից Երևանում գործում է մետրոպոլիտեն:

Երևանի անվանումը ծնունդ է առել ուրարտական Էրեբունի ամրոցի անվանումից, որից էլ սկիզբ է առել Երևան քաղաքը։ Երևանը ավելի քան 2.793 տարեկան է։ Մայրաքաղաք է համարվում 1918 թվականից և 14-րդն է Հայաստանի պատմության մեջ:

Երևանում կենտրոնացած է Հայաստանի բնակչության 30%-ը, արդյունաբերական ներուժի գրեթե կեսը, բարձրագույն ուսումնական հաստատությունների 98%-ը,: Այստեղ են գտնվում արտասահմանյան երկրների բոլոր դեսպանատները, Միավորված ազգերի կազմակերպության և մյուս միջազգային կազմակեերպությունների ու ներկայացուցիչների գրասենյակները:

Հնագիտական պեղումներով հայտնաբերվել է Երևանի «ծննդյան վկայականը», որտեղ նշվում է, որ Էրեբունի բերդաքաղաքը հիմնադրել է Ուրարտական թագավորության Արգիշտի Ա արքան Ն.Ք.782թ.: Պեղված միջնաբերդը թագավորական պալատի ավերակներով հանդերձ պահպանվել է քաղաքի հարավարևելյան` Էրեբունի թաղամասում:
Ներկայիս Երևանի` որպես հայոց պետության մայրաքաղաքի կառուցապատումը սկսվել է 1924թ. գլխավոր հատակագծով, որի հեղինակն է մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը:
Երևանը հարուստ է ազգային ճարտարապետության կոթողներով: Հատկապես առանձնանում են օպերայի և բալեետի պետական ակադեմիական թատրոնը, Մատենադարանը, Մարզահամերգային համալիրը, Հաղթանակի և Կիևյան կամուրջները: Ծիծեռնակաբերդի բլրի վրա վեր է խոյանում Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը, իսկ Հաղթանակի զբոսայգում` «Մայր Հայաստան» հուշարձանը:

Երևան քաղաքի պատմություն

  • Էրեբունի բնակավայրի գոյությունը սկսած Մ.թ.ա. 782 թվականից ապացուցված է: Հնէաբանական հետազոտություններն ապացուցում են, որ այնտեղ մ.թ.ա. 8-րդ դարից սկսած` գոյություն ուներ ուրարտական ամրոց:
  • Երկարատև պատմության ընթացքում Երևանը հաճախ գրավվել է տարբեր թշնամիների կողմից (արաբներ, սելջուկ-թուրքեր, մոնղոլներ):
  • 1378 թվականին Լենկ Թեմուրը գրավեց Երևանը:
  • 15-րդ դարից Օսմանյան կայսրության և Պարսկաստանի միջև կռիվներ էին առաջանում, և Երևանը պարբերաբար անցնում էր նրանցից մեկի իշխանության տակ։
  • 1827 թվականի Հոկտեմբերի 13-ին երկար պաշարումից հետո ռուս զորավար Պասկեվիչի զորքերը ազատեցին քաղաքը պարսիկների ձեռքից։
  • 1917 թվականի Հոկտեմբերյան Հեղափոխությունից հետո Երևանը երեք տարի եղել է անկախ Հայաստանի մայրաքաղաքը (1918-1920)։
  • 1920 թվականին Կարմիր բանակի Հայաստան մտնելուց հետո Երևանը դարձավ Հայկական ՍՍՀ-ի մայրաքաղաքը։
  • 1991 թվականից ի վեր այն անկախ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է:

Հիմնադրում

Ուրարտական քաղաք Էրեբունին հիմնադրվել է մ․թ․ա․ 782 թվականին և տեղակայված է եղել այժմյան Երևանի հարավային մասում։ Ըստ Վանում գտնված սեպաձև տարեգրության՝ ուրարտական արքա Արգիշտի Ա-ն իր թագավորության 5-րդ տարում կառուցեց Էրեբունի քաղաքը։ 1950 թվականին Արին Բերդի բլրի վրա գտած մի սալաքարի վրա արված գրությունը թույլ է տալիս նույնականացնել Էրեբունի և Երևան քաղաքները։ Սալաքարի վրա գրված է․ «Խալդի աստծո զորությամբ Արգիշտին`   Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի`   ի հզորություն Բիայնիլի (Ուրարտու) երկրի և ի սարսափ թշնամի երկրների։ Հողը ամայի էր, ձեռնարկեցի այստեղ հզոր գործեր․․․»։ Մեկ դար անց վարչական և քաղաքական կենտրոնը տեղափոխվեց Թեյշեբաինի ամրոց, որը հիմնադրել էր Ռուսա Բ արքան այժմյան Երևանի հարավ-արևմտյան մասում, սակայն Թեյշեբաինին ավերվեց հավանաբար սկյութացիների կողմից Ուրարտուի անկման տարիներին (մ․թ․ա․ 590-ականներին)։ Էրեբունին շարունակեց իր գոյությունը նաև պարսից դարաշրջանում։ Այնտեղ գտել են միլեթական մետաղադրամներ՝ հատած մ․թ․ա․ 478թ․։ Հավանաբար այդ ժամանակ էլ հայերեն Էրեբունին սկսեցին արտասանել Էրեվունի։ Վարկածներ կան, սակայն ոչ հիմնավոր, որ Էրեվունին եղել է Պարսից սատրապություն Արևելյան Հայաստանի կենտրոնը։
Մ․թ․ա․ IV-III դարերին վերաբերվող հնէաբանական հուշարձաններ գրեթե չեն հայտնաբերվել։ Երևանի մասին հիշատակում եղել է միայն III դարի մանիքեական տեքստում, որից պարզ է դառնում, որ Մանի մարգարեի աշակերտներից մեկը քրիստոնեական համայնքի հարևանությամբ հիմնադրել է մանիքեական համայնք։ Ըստ արձանագրության Երևանը կառավարում էր ինչ-որ միապետ, որն էլ ըստ հետազոտողների նշանակում է, որ այնտեղ ամրոց է եղել, որն էլ կառավարում էր այդ միապետը։ 5-րդ դարում կառուցվել է երևանյան ամենահին եկեղեցիներից մեկը՝ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, որը քանդվել է 1931 թվականին։

Տավուշի մարզ

Տավուշի մարզ

Մարզկենտրոնը` Իջևան
Տարածաշրջանները` Իջևանի շրջան, Նոյեմբերյանի շրջան, Բերդի շրջան
Քաղաքային համայնքների թիվը` 5 համայնք՝ Իջևան, Դիլիջան, Բերդ, Նոյեմբերյան, Այրում:
Գյուղական համայնքների թիվը` 60 համայնք
Ընդհանուր տարածքը` 2.7 կմ²
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 2009թ.ի հունվարի 1-ի)`  134.1

Ընդհանուր նկարագրություն

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելքում, Փոքր Կովկասի լեռնահամակարգի արտաքին շարի վրա, որը բաղկացած է Վիրահայոց, Գուգարաց, Միափորի, Արեգունու և Փամբակի լեռնաշղթաներից: Դրանցից կենտրոնական դիրք են գրավում Գուգարաց լեռները, որոնք բնական ջրաբաժան են Անդրկովկասի խոշոր Կուր գետի Դեբեդ և Աղստև վտակների միջև:

Մարզի տարածքը մ.թ.ա. եղել է Ուրատու պետության /Արարատյան թագավորություն/, ապա Մեծ Հայքի հյուսիսային բդեշխության կազմի մեջ: Իսկ ներկայիս Դիլիջանն իր շրջակայքով հանդիսացել է Այրարատ նահանգի Վարաժնունիք գավառի մի մասը, որը նպաստավոր բնակլիմայական պայմանների շնորհիվ հայոց թագավորական ընտանիքին ծառայել է որպես հանգստավայր և որսարան: IX դարում, հայկական պետության վերականգնման պահից, եղել է Բագրատունյաց թագավորների տիրույթներում, իսկ 1918-ի մայիսից`   հայկական առաջին հանրապետության ստեղծումից ի վեր, նրա կազմում և վարչատարածքային նոր միավոր մարզ է դարձել 1995-ի դեկտեմբերին: Տավուշի մարզը զբաղեցնում է 2704 կմ2 տարածք, որի կեսը պատված է խառն անտառներով: Հարավում և հարավ-արևելքում սահմանակից է ՀՀ Գեղարքունիքի մարզին և Կոտայքի մարզին, արևմուտքում`   Լոռու մարզին, իսկ հյուսիսում`   Վրաստանի Հանրապետությանը, արևելքում և հյուսիս-արևելքում Ադրբեջանի Հանրապետությանը, որի հետ շփման գիծը 300 կմ է:
Մարզի բնակչությունը
Հնագիտական ուսումնասիրություններով ապացուցվում է, որ Տավուշի մարզը բնակեցված է եղել դեռևս հին քարի դարից սկսած: Բնակչությունը մեծագույն կորուստ է կրել սելջուկյան թուրքերի և թաթար մոնղոլական արշավանքների ժամանակ: Տասնյակ հազարավոր մարդիկ կոտորվել կամ գերեվարվել են: Ամբողջ շրջաններ ամայացել են:
Բնակչության որոշ ներգաղթ նկատվել է 18-րդ դարի սկզբին, երբ Ղարաբաղի առանձին գավառներից զգալի թվով հայեր վերաբնակվել են մարզի ստորին գոտու գյուղերում:
Տավուշի մարզի քաղաքները
Տավուշի մարզի ամենախոշոր քաղաքը Դիլիջանն է: Ի սկզբանե Դիլիջանը զարգացել է որպես առողջարանային վայր, որտեղ Անդրկովկասի քաղաքներից եկող հարուստ ընտանիքներն անցկացրել են իրենց ամառային հանգիստը: Անցած դարասկզբին  հայտնվել են առաջին մասնագիտական հիվան­դանոցներն ու սանատորիաները: Ավելի ուշ կառուցվել են նաև արդյունաբերական ձեռնարկություն­ներ («Իմպուլս» սարքաշինական գործարանը), կրթական ու մշակութային հաստատություններ: Այժմ Դիլիջանը հայտնի է որպես լեռնակլիմայական առողջարան: Նա միաժամանակ կարևոր արդյունաբերական կենտրոն է: Հավանական է, որ մոտակա տարիներում Դիլիջանը դառնա նաև բանկերի կենտրոնացման քաղաք: Տավուշի երկրորդ քաղաքը մարզկենտրոն Իջևանն է: Իջևանը որպես բնակավայր համեմատաբար երիտասարդ է: Այն հիմնադրվել է 18-րդ դարի վերջերին հանքային աղբյուրի մոտ և ստացել է Քարվանսարա անունը (վերանվանվել է Իջևան 1920թ., քաղաք է դարձել ավելի ուշ): Ներկայումս Իջևանը աչքի ընկնող արդյունաբերական ու մշակութային կենտրոն է: Հայտնի են խոշոր գորգագործական ֆաբրիկան ու փայտամշակման կոմբինատը, կան մեքենաշինական, թեթև ու սննդի արդյունաբերության ձեռնարկություններ: Գործում է Երևանի պետական համալսարանի մասնաճյուղը:

Սուրբ Հարության տոն

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6): Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «… եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14): Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»: Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»: Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:

Ծաղկազարդ

Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Քրիստոսի՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ողջունելով Հիսուսին: Այդ օրը եկեղեցիներում կատարվում է մանուկների օրհնության կարգ:

Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով»:

Ոստեր և ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էր նշանակում: Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան:

Ծաղկազարդը խորհրդանշում է նաև արարչության առաջին օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, և լույսը տարածվելով՝ ցրեց խավարը:

Այս օրը խորհրդանշում է նաև առաջին ժամանակաշրջանը, երբ բույսերով ու ծաղիկներով զարդարվեց երկիրը, և Ադամն ու Եվան ուրախացան դրախտում:

Ծաղկազարդի օրը՝ հրեական Զատկից հինգ օր առաջ, Քրիստոս իր կամքով եկավ Երուսաղեմ՝ Իր չարչարանքների վայրը, որպեսզի ցույց տա, որ ինքն է Աստծո որդինը, ով կամենում է խաչվել մեր փրկության համար:

Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Ս. Պատարագը մատուցվում է բաց վարագույրով:

Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին:

Ճամփորդություն դեպի Խոր Վիրապ

Շաբաթ օրը՝ մարտի 18-ին, ժամը՝ 10:00-ին, հինգերորդ դասարանի երեխաներով, ընկեր Արմինեի և ընկեր Անի ղեկավարությամբ, ճամփորդություն կատարեցինք դեպի Խոր Վիրապ, որը գտնվում ՝ Արարատի մարզում։ Բոլորս հանդիպեցինք Մայր դպրոցի կայանատեղիում և երթուղայինով շարժվեցինք դեպի Խոր Վիրապ։ Ճանապարհին ընկերներիս հետ զրուցելով և խաղեր խաղերով  մոտ 40 րոպեից տեղ հասանք։ Ոտքով քայլեցինք դեպի Սուրբ Գրիգոր եկեղեցի։ Քանի որ Խոր Վիրապի տարածքում շատ օտարերկրյա զբոսաշրջիկներ կային, որոշեցինք նախաճաշել և մի քիչ հանգստանալ, նախքան ներս մտնելը։ Խոր Վիրապ իջնելուց առաջ ընկեր Արմինեն մեզ մանրակրկիտ բացատրեց այն բոլոր կանոնները, որոնց պետք է հետևեինք։ Մենք ներս մտանք և շարքով սպասեցինք մեր հերթին։ Ամեն մեկս անհամբեր սպասում էինք մեր հերթին, թեև մի քիչ անհանգիստ էինք, թե ինչպես էինք իջելու այնտեղ։ Երբ իմ հերթը հասավ, սանդուղքի բազրիքներից բռնած, զգուշորեն ցած իջա և հետաքրքրությամբ սկսեցի նայել շուրջս, որպեսզի պատկերացնեմ, թե ինչ պայմաններում է անցկացրել Գրիգոր Լուսավորիչն իր կյանքի 13  տարին, որը անց է կացրել բանտարկության մեջ։ Ինձ տպավորեց իմ դասընկեր Դավիթի անվախությունն ու հանդարտությունը, ով շատ արագ ու առանց վախենալու իջավ ներքև՝ ի տարբերություն մյուս ընկերներիս 🙂 🙂 🙂 Հետո իջանք Խոր Վիրապի ավելի փոքր փոսը, որը ավելի հեշտ էր իջնել։ Դրանից հետո բոլորովս բարձրացանք մոտակայքում գտնվող բլուրը, որտեղից ծածանվում էր Հայաստանի եռագույն դրոշը։ Այստեղից գեղեցիկ տեսարան էր բացվում։ Դրանից հետո էլ նստեցինք երթուղին և գնացինք դեպի Դվին քաղաքի ավերակները, որտեղ տեսանք ամրոցի ավիրակները, որոնց վրա պետք է վերականգնողական աշխատանքներ իրականացնեին։ Այստեղ նույնպես հանգստացանք, ընդմիջում արեցինք և վերադարձանք Երևան։ Այսքանը այս ճամփորդության մասին։ 🙂 🙂 🙂

Շնորհակալություն ընկեր Արմինեին և ընկեր Անիին հաճելի ճամփորդություն կազմակերպելու և տպավորիչ օր պարգևելու համար։ 🙂 🙂 🙂

Ֆոտոշարք՛

   

Գյումրիի զինանշան և դրոշ․ Իմ գյումրի

Զինանշանը հաստատվել է 2001 թվականին։ Զինանշանի վրայի պատկերներն ունեն հետևյալ նշանակություն.

  • Հովազը, որը պատկերված է և զինանշանի և դրոշի վրա բագրատունիների խորհրդանիշն է։ Վերջիններս եղել են Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շիրակ գավառում, որի անունից ել առաջացել է Շիրակի մարզի անվանումը։
  • Կամարը, Արագած սարը և եկեղեցին արտահայտում են Գյումրի քաղաքին բնորոշ բնությունը և ճարտարապետությունը։
  • Լուսավորիչի կանթեղ։ Ըստ լեգենդի Լուսավորիչի կանթեղն այրվում է Արագածի գագաթների միջև։
  • Ուղղալարը խորհրդանշում է արհեստը և ճշտապահությունը։
  • Ցորենի հասկերը խորհրդանշում են լիությունը։
  • Գիրքն ու քնարը հանդիսանում են կրթության ու գիտության, արվեստի ու մշակույթի խորհրդանիշներ։

Իսկ քաղաքի դրոշը ավագանու կողմից հաստատվել է 2011 թվականին։ Այն սպիտակ գույնի է՝ ոսկեզօծ երիզով։ Դրոշի կենտրոնում գտնվում է կարմիր խաչը՝ հովազի ոսկեգույն պատկերով։ Դրոշի լայնության և երկարության չափերի հարաբերությունը է 1:2-ի։ Դրոշի վրայի պատկերներն ունեն հետևյալ նշանակությունը.

  • Սպիտակ գույնը խորհրդանշում է խաղաղ ապրելու կամքը,
  • Կարմիր խաչը ժողովրդի մշտատևման և քրիստոնեական հավատքի խորհրդանիշ է։
  • Բագրատունյաց զինանշանը հանդիսացող ոսկեգույն հովազը խորհրդանշում է Հայաստանի անկախությունն ու պետականությունը։