Homework 05.03.2022

I read. Ես աշխատում եմ։

You read. Դու աշխատում ես։

He/she/it reads. Նա աշխատում է։

We read. Մենք աշխատում ենք։

You read. Դուք աշխատում եք։

They read. Նրանք աշխատում են։

 

Do I read? Ես աշխատու՞մ եմ։

Do you read? ․․․

Does he/she/it read?․․․

Do we read?․․․

Do you read? ․․․

Do they read? ․․․

Continue reading »

Տեքստային աշխատանք 05.03.2022

 

Կարդա՛ տեքստը և ընդգծված բայերը համապատասխանեցրո՛ւ նախադասությանը։

Հին աշխարհի խոշորագույն աշխարհագրագետ Պտղոմեոսը ուսումնասիրել է Աֆրիկան և կազմել է այդ աշխարհամասի քարտեզը։ Այդ քարտեզի վրա կա  մի լիճ՝ Նիգերիա անունով, որն այժմ կոչվում է Չադ։ Եթե այդ նախկին քարտեզը համեմատենք ներկայիս քարտեզների հետ, կտեսնենք, որ նրա վրա պատկերված լիճը երկու անգամ մեծ է նոր քարտեզների վրա պատկերվածից։ Սխալվե՞լ է արրդյոք Հին աշխարհի մեծագույն մտածողը։

Լճի մակերեսը առաջին անգամ չափել է մի անգլիական արշավախումբ 18-րդ դարում։ Այդ
արշավախումբը զննել է տեղանքը և պարզել նաև, որ մի խոշոր գետ՝ Շարի անունով, թափվում է այդ լիճը։

19-րդ դարի կեսերին Չադ լիճ է այցելում գերմանացի ճանապարհորդ Բարտը։ Մեծ է լինում նրա զարմանքը և հիասթափությունը, երբ անգլիական արշավախմբի նկարագրած խոշոր ջրային հայելիով լճի փոխարեն տեսնում է ճահճակալած մակերեսներ և իրարից հեռու փոքրիկ, աննշան ջրային տարածքներ։

19-րդ դարի վերջին Չադ լիճ այցելած այլ գիտնականների աչքի առաջ նորից բացվում է մաքուր ջրային հսկայական տարածք։

20-րդ դարի սկզբին լճի մակերեսը նորից կտրուկ կրճատվում է։ Լիճը կիսով չափ փոքրանում է։

Ի՞նչ է սա, հանելո՞ւկ։ Ո՞րն է լճի մակերեսի, ափագծերի նման կտրուկ փոփոխության պատճառը։ Բանն այն է, որ այդ լիճը  շատ ծանծաղ է։ Միջին խորությունը շատ փոքր է, ընդամենը՝ 4-7 մետր։ Երբ Շարի գետը հորդանում է, շատ ջուր է բերում։ Այդ ժամանակ լճի մակերեսն արագորեն մեծանում է։ Իսկ երբ եղանակը չորային է լինում, անձրևներ չեն գալիս, Շարին ծանծաղում է, և կտրուկ կրճատվում է լճի մակերեսը, ցամաքած տարածքները սկսում են բուսակալել։

Այսպիսի տատանումներ ունի նաև երկրագնդի ամենախոշոր լիճը՝ Կասպիցը, որին մեծության պատճառով ծով են անվանում։ Այս լիճն էլ այն հետաքրքիր հատկությունն ունի, որ նրա մակարդակը մերթ բարձրանում է, մերթ իջնում։ Գիտնականները կարծում են, որ դրա պատճառն այն է, որ բարձրանում և իջնում է լճի հատակը։

Հետաքրքրական է, որ Կասպից ծովի մակարդակի գտնվող Վանա լճի տատանումները։

Վերնագրի՛ր տեքստը։

Զարմանահրաշ լճեր

Ի՞նչը զարմացրեց Բարտին, երբ նա տեսավ Չադ լիճը։

Ա․ Պարզվեց, որ այդ լճի մեջ մի գետ է թափվում։

Բ․ Մեծ լճի փոխարեն նա տեսավ փոքրիկ ջրային տարածքներ։

Գ․ Լճի շուրջը Պտղոմեոսի նկարագրած ճահիճները չկային։

Դ․ Լիճը գտնվում էր ոչ թե Պտղոմեոսի նկարագրած տեղում, այլ դրանից շատ հեռու։

 

Ո՞ր հատկանիշն էր լճի մակերեսի փոփոխությունների պատճառը։

Ա․ ջրի աղիությունը

Բ․ ճահճային բույսերով պատված լինելը

Գ․ փոքր խորությունը

Դ․ նրանից սկիզբ առնող արագահոս գետերը

Ինչի՞ հետևանքով են տեղի ունենում լճի մեծացումը և փոքրացումը։

Պատճառն այն է, որ այդ լիճը  շատ ծանծաղ է։ Միջին խորությունը շատ փոքր է, ընդամենը՝ 4-7 մետր։ Երբ Շարի գետը հորդանում է, շատ ջուր է բերում։ Այդ ժամանակ լճի մակերեսն արագորեն մեծանում է, իսկ երբ եղանակը չորային է լինում, անձրևներ չեն գալիս, Շարին ծանծաղում է, և կտրուկ կրճատվում է լճի մակերեսը, ցամաքած տարածքները սկսում են բուսակալել։

Ի՞նչ ես կարծում, ինչպիսի՞ եղանակ էր նախորդել Պտղոմեոսի՝ Աֆրիկա այցելելուն և քարտեզը կազմելուն։

Կարծում եմ, որ նախքան Պտղամեոսի՝ Աֆրիկա այցելելուն, նախորդել էր տեղումնաշատ եղանակ։ Այդ իսկ պատճառով նա լճի մակերեսը ավելի մեծ է քարտեզագրել։

Տեքստում  նկարագրված ո՞ր լճերն են փոփոխվում միաժամանակ և նույն ձևով։

Չադը և Կասպիցը

Ո՞րն է այդ լճերի փոփոխությունների պատճառը՝ ըստ գիտնականների։

Կասպիցն էլ այն հետաքրքիր հատկությունն ունի, որ նրա մակարդակը մերթ բարձրանում է, մերթ իջնում։ Գիտնականները կարծում են, որ դրա պատճառն այն է, որ բարձրանում և իջնում է լճի հատակը։

Տեքստից դո՛ւրս գրիր մեկ հարցական նախադասություն։

Ի՞նչ է սա, հանելո՞ւկ։ Ո՞րն է լճի մակերեսի, ափագծերի նման կտրուկ փոփոխության պատճառը։

Ո՞րն է տրված նախադասության ստորոգյալը։

19-րդ դարի վերջին Չադ լիճ այցելած այլ գիտնականների աչքի առաջ նորից բացվում է մաքուր ջրային հսկայական տարածք։

Տրված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան։ Լրացրո՛ւ։

Ճամփորդները գիտեին, որ դեռ բավական ճանապարհ կա անցնելու։

Ո՞րն է թերություն բառի հականիշը։

նորություն

առավելություն

հաջողություն

բարություն

Տրված բառերից որի՞ դիմաց է  ճիշտ նշված նրա տեսակը՝ ըստ կազմության։

Դանդաղ-պարզ բառ

Վարժություն-բարդ բառ

Դասընկեր-ածանցավոր բառ

Երկրորդ-բարդ ածանցավոր բառ

 

 

 

 

 

 

Քրդերի մասին

Ընդհանուր քանակ
38.000.000
Բնակեցում
Թուրքիա Թուրքիա 11.000.000-15.000.000[1][2][3]
Իրան Իրան 6.800.000
Իրաք Իրաք 6.200.000
Սիրիա Սիրիա 3.000.000
Գերմանիա Գերմանիա 800.000
Ղազախստան Ղազախստան 100.000
Ռուսաստան Ռուսաստան 60.000
Հայաստան Հայաստան 2000
Լիբանան Լիբանան 43.000
Իսրայել Իսրայել 30.000
Աֆղանստան Աֆղանստան 25.000
Ադրբեջան Ադրբեջան 15.000
Թուրքմենստան Թուրքմենստան 6.000
Վրաստան Վրաստան 2.500
Լեզու(ներ)
Քրդերեն
Հավատք(ներ)
Սուննի իսլամԵզդիներ

Աշխարհում ապրում է շուրջ 40 մլն քուրդ. մոտ 20 մլն` Թուրքիայում, 9 մլն` Իրանում, 6 մլն` Իրաքում, 3 մլն` Սիրիայում, մյուսները ցրված են այլ վայրերում: Գործնականում բոլոր եվրոպական երկրներում քրդական սփյուռք կա: Ամենամեծ համայնքը` 1մլն մարդ, գրանցված է Գերմանիայում:

Քրդերը Հայաստանի ամենամեծ էթնիկ փոքրամասնությունն են: Սովետական տարիներին Հայաստանում բնակվում էին շուրջ 80000 քրդեր, այժմ նրանց թիվը 40000 է:

Քուրդ ժողովուրդը Հայաստանում ներկայացված է երկու էթնիկ խմբերով` քրդերով եւ եզդիներով: Մինչեւ 1980-ական թթ. վերջը Սովետական Հայաստանում եզդիները նույնացվում էին քրդերի հետ: Որպես առանձին փոքրամասնություն եզդիները Հայաստանում ներկայացան իշխանությունների կողմից նրանց ազգային ինքնության ճանաչման համար բարձրացված Եզդիական շարժման արդյունքում:

Հայաստանում շատերն են մինչ օրս ենթադրում, թե քրդերն ու եզդիները երկու տարբեր ժողովուրդներ են:

Հայաստանում պաշտոնապես քրդեր են համարվում իսլամ դավանող քրդերը: Նրանց քանակը երկրում 1000-ից չի անցնում: Իսկ էզիդիզմ դավանող քրդերին, կամ նրանց, ովքեր իրենց համարում են ոչ թե քուրդ, այլ եզդի, անվանում եմ եզդիներ:

Արագածոտնի մարզը քուրդ- եզդիների կոմպակտ բնակության վայրերից մեկն է: Նրանց, ովքեր ըստ իրենց ազգության ներկայանում են որպես քրդեր, բայց դավանանքով` եզդիներ: Մարզի 20 գյուղերից 11-ը քրդական են: Ալագյազ գյուղը կենտրոնականն է վերջիններիս մեջ։

Մարզ 2001 2011
Քանակ % Քանակ %
Հայաստան 42,139 1.3% 37,470 1.2%
Արմավիր 17,793 6.4% 17,063 6.4%
Արագածոտն 7,251 5.2% 7,090 5.3%
Արարատ 5,972 2.2% 5,001 1.9%
Երևան 4,825 0.4% 3,361 0.3%
Կոտայք 4,326 1.6% 3,305 1.3%
Շիրակ 981 0.3% 763 0.3%
Լոռի 802 0.3% 663 0.3%
Գեղարքունիք 124 0.1% 114 0%
Տավուշ 60 0% 44 0%
Սյունիք 4 0% 26 0%
Վայոց ձոր 1 0% 10 0%

Աղբյուրը Hetq.am

Քրդերը իրանալեզու էթնիկական խումբ են, որը բնակվում է հիմնականում Արևմտյան Ասիայի լեռնային հատվածում, հայտնի որպես Քուրդիստան, որը ներառում է հարավարևելյան Թուրքիան, հյուսիսարևմտյան Իրանը, հյուսիսային Իրաքը և հյուսիսային Սիրիան։

Քրդերը խոսում են քրդերենով և Զազա-Գորանի լեզուներով, որոնք պատկանում են Հնդեվրոպական լեզվաընտանիքի արևմտաիրանական ճյուղին։

Աղբյուրը Վիքիպեդիա

Թվի մաս գտնելը և թվի գտնելը, երբ հայտնի է նրա մասը

  • Հաշվիր

30-ի    մասը:

30:2×1=15

164-ի    մասը:

164:1×4=656

3000-ի     մասը:

3000:1×100=300.000

  • Գտիր այն թիվը, որի

մասը 20 է:

20×4:1=40

մասը 12 է:

12×8:1=96

մասը 16 է

16×10:1=160

մասը 1 է:

1×40:1=1

մասը 30  է:

30×2:1=60

մասը 164 է:

164×4:1=656

մասը  3000  է:

3000×100:1=300.000

  • Հաշվիր

120-ի    մասը:

12:6×5=10

104-ի    մասը:

104:4×3=78

300-ի  մասը:
300:100×7=21

  • Գտիր այն թիվը, որի
  • մասը 20 է:
    20 x 5 : 4 = 25
  • մասը 12 է:
    12 x 8 : 3 = 32
  • մասը 16 է:
    16 x 10 : 8 = 20
  • մասը 1 է:
    1 x 40 : 5 = 8
  • մասը 30  է:
    30 x 2 : 3 = 20
  • մասը 164 է:
    164 x 5 : 4 = 205
  • մասը  3000  է:
    3000 x 100 : 3 = 1000000

 

  • Թվի 1/4 մասը 60 է։ Ո՞րն է այդ թիվը։

60×4:1=240

 

  • թխվածքաբլիթ պատրաստելու համար։ Որքա՞ն շաքարավազ օգտագործեց  թխվածքաբլիթի  համար։

800:2=400 400×1=400

  • Դավիթը տնից դպրոց հասնելու համար պետք է անցնի  500մ ճանապարհ։ Ճանապարհի   մասը անցնելուց  հետո քանի՞ կիլոմետր կմնա նրան դեռ անցնելու։

500:5×1=100

500-100=400

  • Թվի 1/2 մասը հավասար է 40-ի: Ինչի՞ է հավասար այդ թվի 1/8 մասը:

40:2×1=20

  • Ամբողջ ճանապարհի 4/ 9 մասը անցնելուց հետո ո՞ր մասը կմնա անցնելու։

5/9

  • Ամբողջ ճանապարհի 2/ 5 մասը անցնելուց հետո ո՞ր մասը կմնա անցնելու։

3/5

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Առաջադրանքներ

  • Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի’ր:

 արևահամ- արևի ջերմությամբ, գոյացած համ, բանաստեղծական շատ քաղցր անուշ:

 բարն-պտուղ, նորատունկ ծառի առաջին պտուղը, երախայրիք:

սազ-պղնձե լարերով արևելյասզսգվբ,դասական երաժշտական գործիք

վառման-վառ, բորբոքուն, ջերմ

երկաթագիր-hայերեն գրերի հին ձևը, որ նման է այժմյան տպագրական գլխագրերին

  • Կարդա’ բանաստեղծությունը` դուրս գրելով մակդիրները և բացատրելով դրանք:
  • Դուրս գրիր այն բառերը, որոնք միայն այս բանաստեղծության մեջ հանդիպեցիր: Փորձիր բացատրել:
  • Առանձնացրու քեզ առավել դուր եկած քառատողը և մեկնաբանիր ընտրությունդ:
  • Դուրս գրիր մի քանի բառակապակցություն և դրանցով նախադասություններ կազմիր:
  • Ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշ բառերով: Ի՞նչ փոխվեց. դիտարկիր:
  • Համացանցում փնտրիր և առանձնացրու Մարտիրոս Սարյանի նկարներից մեկը, որն առավել համապատասխանում է բանաստեղծության նկարագրությանը: Հիմնավորի’ր ընտրությունդ:

Լրացուցիչ առաջադրանք

Աղբյուրը`  Տաթև Աբրահամյանի բլոգ

Դուրս գրի՛ր այն արտահայտությունները, որոնք 

Ա. նկարագրում են Հայաստանի բնությունը

Բ. ներկայացնում են նրա մշակույթն ու պատմությունը: