Քրդերի մասին

Ընդհանուր քանակ
38.000.000
Բնակեցում
Թուրքիա Թուրքիա 11.000.000-15.000.000[1][2][3]
Իրան Իրան 6.800.000
Իրաք Իրաք 6.200.000
Սիրիա Սիրիա 3.000.000
Գերմանիա Գերմանիա 800.000
Ղազախստան Ղազախստան 100.000
Ռուսաստան Ռուսաստան 60.000
Հայաստան Հայաստան 2000
Լիբանան Լիբանան 43.000
Իսրայել Իսրայել 30.000
Աֆղանստան Աֆղանստան 25.000
Ադրբեջան Ադրբեջան 15.000
Թուրքմենստան Թուրքմենստան 6.000
Վրաստան Վրաստան 2.500
Լեզու(ներ)
Քրդերեն
Հավատք(ներ)
Սուննի իսլամԵզդիներ

Աշխարհում ապրում է շուրջ 40 մլն քուրդ. մոտ 20 մլն` Թուրքիայում, 9 մլն` Իրանում, 6 մլն` Իրաքում, 3 մլն` Սիրիայում, մյուսները ցրված են այլ վայրերում: Գործնականում բոլոր եվրոպական երկրներում քրդական սփյուռք կա: Ամենամեծ համայնքը` 1մլն մարդ, գրանցված է Գերմանիայում:

Քրդերը Հայաստանի ամենամեծ էթնիկ փոքրամասնությունն են: Սովետական տարիներին Հայաստանում բնակվում էին շուրջ 80000 քրդեր, այժմ նրանց թիվը 40000 է:

Քուրդ ժողովուրդը Հայաստանում ներկայացված է երկու էթնիկ խմբերով` քրդերով եւ եզդիներով: Մինչեւ 1980-ական թթ. վերջը Սովետական Հայաստանում եզդիները նույնացվում էին քրդերի հետ: Որպես առանձին փոքրամասնություն եզդիները Հայաստանում ներկայացան իշխանությունների կողմից նրանց ազգային ինքնության ճանաչման համար բարձրացված Եզդիական շարժման արդյունքում:

Հայաստանում շատերն են մինչ օրս ենթադրում, թե քրդերն ու եզդիները երկու տարբեր ժողովուրդներ են:

Հայաստանում պաշտոնապես քրդեր են համարվում իսլամ դավանող քրդերը: Նրանց քանակը երկրում 1000-ից չի անցնում: Իսկ էզիդիզմ դավանող քրդերին, կամ նրանց, ովքեր իրենց համարում են ոչ թե քուրդ, այլ եզդի, անվանում եմ եզդիներ:

Արագածոտնի մարզը քուրդ- եզդիների կոմպակտ բնակության վայրերից մեկն է: Նրանց, ովքեր ըստ իրենց ազգության ներկայանում են որպես քրդեր, բայց դավանանքով` եզդիներ: Մարզի 20 գյուղերից 11-ը քրդական են: Ալագյազ գյուղը կենտրոնականն է վերջիններիս մեջ։

Մարզ 2001 2011
Քանակ % Քանակ %
Հայաստան 42,139 1.3% 37,470 1.2%
Արմավիր 17,793 6.4% 17,063 6.4%
Արագածոտն 7,251 5.2% 7,090 5.3%
Արարատ 5,972 2.2% 5,001 1.9%
Երևան 4,825 0.4% 3,361 0.3%
Կոտայք 4,326 1.6% 3,305 1.3%
Շիրակ 981 0.3% 763 0.3%
Լոռի 802 0.3% 663 0.3%
Գեղարքունիք 124 0.1% 114 0%
Տավուշ 60 0% 44 0%
Սյունիք 4 0% 26 0%
Վայոց ձոր 1 0% 10 0%

Աղբյուրը Hetq.am

Քրդերը իրանալեզու էթնիկական խումբ են, որը բնակվում է հիմնականում Արևմտյան Ասիայի լեռնային հատվածում, հայտնի որպես Քուրդիստան, որը ներառում է հարավարևելյան Թուրքիան, հյուսիսարևմտյան Իրանը, հյուսիսային Իրաքը և հյուսիսային Սիրիան։

Քրդերը խոսում են քրդերենով և Զազա-Գորանի լեզուներով, որոնք պատկանում են Հնդեվրոպական լեզվաընտանիքի արևմտաիրանական ճյուղին։

Աղբյուրը Վիքիպեդիա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով