Ճամփորդություն դեպի Չարենցի կամար, Գեղարդի վանք և Գառնու տաճար

Փետրվարի 19-ին՝ ժամը 10-ին, մենք դասարնի երեխաներով հավաքվեցինկ «Սուրբ երրոդություն» եկեղեցու բակում, որպեսզի ընկեր Սոնայի, ընկեր Շուշանի և ընկեր Սեդայի գլխավորությամբ ճամփորդենք դեպի Չարենցի կամար հուշարձան, Գեղարդի վանք և Գառնու տաճար։ Պատրաստվում էինք նաև այցելել «Քարերի սիմֆոնիա» կոչվող վայրը, սակայն ճանապարհը, ինչպես պարզվեց, դժվարանցանելի էր, եղանակային պայմանների պատճառով հետաձգեցինք մեր ուղևորությունը այդտեղ։ Երբ բոլոր երեխաները հավաքվեցին, նստեցինք ավտոբուս և ուղեվորվեցինք։ Մեր այցելած առաջին վայրը Չարենցի կամար հուշարձանն էր։ Այնտեղ ընկեր Սոնան պատմեց Չարենցի կամարի մասին։ Այստեղից շատ գեղեցիկ տեսարան էր բացվում դեպի Արարատը լեռը։ Չարենցի կամար հուշարձանի հեղինակն է Ռաֆայել Իսրայելյանը։ Այն Չարենցի կամար է կոչվել, որովհետև կամարի շուրջը՝ ֆասադին, փորագրված են Չարենցյան սքանչելի տողերը «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունից։ Ընկեր Սեդայի նախաձեռնությամբ մի քանի ժողովորդական երգ եգեցինք։ Քանի որ հուշարձանը բավականին բարձ էր գտնվուն, այնտեղ բավականին ցուրտ էր, և որոշակի տարածքներ ծածկված էին ձյունով։ Այստեղից մենք այնուհետև ուղևորվոցինք դեպի Գեղարդի վանք։ Վանքն այդպես է անվանվել, քանի որ այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադեոս առաքյալը։ Այժմ այն գտնվում է Վաղարշապատում՝ պատմության թանգարանում։ Գեղարդի վանքն իր տեսակի մեջ յուրօրինակ է ու չկրկնվող։ Վանքի մոտակայքում մենք ընդմիջում կազմակերպեցինք, հետո մտանք Գեղարդի վանք, այնտեղ հոգևոր երգ երգեցինք, իսկ վերջում գնացինք սուրբ ջուր խմելու։ Դրանից հետո մենք նստեցինք ավտոբուս և ուղեվորվեցինցինք դեպի Գառնու տաճար։ Այն Հայաստանի վաղ շրջանի նշանավոր հուշարձաններից է` կառուցված Կոտայքի մարզի ամենագեղատեսիլ վայրերից մեկում: Ազատ գետի կիրճում` եռանկյունաձև բարձր հրվարդանի վրա կառուցված համալիրը երկու կողմերից պաշտպանված է 100 մետր բարձրությամբ ուղղաձիգ ժայռերով, որոնք միանում են 180 մետր երկարությամբ պարսպապատովայնտեղ։ Ընկեր Սոնան պատմեց մեզ  Գառնու հեթանոսական տաճարի և Գեղարդի վանքի տարբերություների մասին, պատմեց նաև, որ ապացուցված է, որ Գառնու տաճարը նվիրված է արևի և լույսի աստված Միհրին։ Գառնու տաճարը ունի քսանչորս սյուն՝ օրվա քսանչորս ժամերին նման։ Ես շատ հավանեցի Գառուն տաճարը, այն տպավորիչ էր և գեղեցիկ։

Շնորհակալություն բոլորին շատ հետաքրքիր և տպավորություններով լի ուղևորություն կազմակերպելու համար 🙂 🙂 🙂

Ֆոտոշարք

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով