Քարի դարի մասին

Մուլտֆիլմերա քարի դարի մասին՝ ՆԱԽՆԱԴԱՐՅԱՆ ՄԱՐԴԸ

Քարի դարը մարդկության զարգացման ամենավաղ շրջանն է, երբ նախնադարյան մարդը որպես աշխատանքային գործիք օգտագործում էր գերազանցապես քարը, սակայն դրա հետ մեկտեղ նաև փայտը և ոսկորը։ Այս դարաշրջանում մարդկությունը Արևելյան Աֆրիկայից տարածվում է աշխարհի բոլոր անկյուններում։  Քարի դարի վերջում ընտելացվում են որոշ կենդանիներ։

Այն սկսվել է 2.5 միլիոն տարի առաջ և ավարտվել մ.թ.ա. 6-րդ հազարամյակում։ Քարի դարը բաժանվում է՝ հին քարի դար կամ պալեոլիթ, միջին քարի դար կամ մեզոլիթ և նոր քարի դար կամ նեոլիթ։

Հին քարի դար

Պղնձի-քարի դարը Հայկական լեռնաշխարհում - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Երկրագնդի մեծ մասում, այդ թվում նաև Հայկական լեռնաշխարհում, Հին Քարի դարի կլիմայական պայմանները, բուսական և կենդանական աշխարհը խիստ տարբերվել են մարդկականից։ Մարդիկ օգտագործել են միայն քարե (օբսիդիան, կայծքար և այլն) գործիքներ, զբաղվել որսորդությամբ ու հավաքչությամբ, ձկնորսությունը եղել է սաղմնային վիճակում, իսկ երկրագործությունը, անասնապահությունն ու խեցեգործությունը հայտնի չեն եղել։ Հին Քարի դարի սկիզբը (ավելի քան 2 միլիոն տարի առաջ) համընկնում է երկրի վրա կապկանման մարդկանց ի հայտ գալուն, վերջը՝ միջին Քարի դարին (մոտ 10-12 հզ տարի առաջ)։ Ուշ Հին Քարի դարի անցման հետ առաջացել և տարածվել է մարդու արդի ֆիզիկական տիպը՝ homo sapiens-ը (բանական մարդ)։

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհը եղել է մարդու բնակության հիմնական օրրաններից։ Այստեղ, բազմաթիվ վայրերում (Հրազդան գետի ափերին, Սիսիանում, Արարատ, Արագած և Արտին լեռների լանջերին ու ստորոտներին, Հայկական Տավրոսի հարավային լանջերին և այլուր) հայտնաբերվել են նախամարդու բնակության կայաններ, որոնցում գտնվել են շելյան, աշելյան, մուստիերյան և այլ հնագույն մշակույթների հասակակից գործիքներ (ձեռքի հատիչներ, կոպիտ ջարդիչներ, սրածայրեր, քերիչներ, քերթիչներ, միջուկներ, սկավառակներ, զանազան տեսակի շեղբեր ևն)։ ՀՀ տարածքում Հին Քարի դարի վաղագույն մնացորդները (շելյան տիպի քարե գործիքներ) առաջին անգամ գտնվել են 1943-45-ին՝ Արտին լեռան կայաններից (Սատանի դար, Հարավային, Արեգունի բլուրներ), որոնք իբրև քարեդարյան հնավայրեր արժանացել են համաշխարհային ճանաչման։

Միջին քարի դար

Հին քարի դար - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարանՄիջին դարում մարդկային հասարակությունը շատ ավելի արագ սկսեց զարգանալ։ Միջին քարի դար կամ մեզոլիթ (հին հունարեն՝ μέσος — միջին և λίθος — քար), ժամանակաշրջան, որն ընկած է հին քարի դարի և նոր քարի դարի միջև։ Պատմականորեն այն միաժամանակ չի ընթացել Երկրագնդի տարբեր մասերում, և ձգվել է մ.թա. 10000-5000 թվականները։ Համապատասխանում է Ամերիկայի արքայիկ ժամանակաշրջանին։ Հայկական լեռնաշխարհում այն տևել է մ.թ.ա. 12-րդ հազարամյակից մինչև 7-րդի կեսերը։

Մեզոլիթյան մշակույթներին բնորոշ են քարե մանր գործիքներ (միկրոլիթներ)։ Մեզոլիթում գործածվել են նաև ոսկրից և եղջյուրից գործիքներ (նիզակի ծայրեր, եռաժանիներ, ձկնորսական կեռիկներ ևն)։ Կավե ամանները ի հայտ են եկել Մեզոլիթից Նեոլիթին անցման ժամանակաշրջանում։ Տնտեսության հիմքը կազմել են որսորդությունը, ձկնորսությունը և հավաքչությունը։ Մեզոլիթում Երկրագնդի մի շարք շրջաններում նախադրյալներ են ստեղծվել անասնապահության ու երկրագործության համար։ Մեզոլիթյան կայանների զգալի մասը բաղկացած են եղել մի քանի ժամանակավոր կացարաններից։ Որոշ բնակավայրերի մոտ եղել են տոհմական գերեզմանոցներ։ Մեզոլիթյան շրջանին են պատկանում ազիլյան, տարդենուազյան (Արևմտյան Եվրոպա), կապսական (Հարավային Աֆրիկա), խոաբինյան (Հարավ-արևելյան Ասիա) և այլ մշակույթներ։ Հայկական լեռնաշխարհի Մեզոլիթն ընդգրկում է մ․թ․ա․ 12000 — 8000/7000 թթ․։ Հայաստանի տարածքում միկրոլիթյան գործիքների (սրածայրեր, քերիչներ, նետասլաքներ և այլն) կուտակումներ են հայտնաբերվել Թալինի մոտ գտնվող Զաղա, Արեգունի բլուր և այլ քարայր-կայաններից։ Արագած լեռան, Գեղամավանի, Սյունյաց լեռների մի շարք ժայռապատկերներ ևս կարող են համարվել մեզոլիթյան մարդկանց ստեղծած արվեստի նմուշներ։

Քարի դարում մարդու կարևոր ձեռքբերումներն են՝

  1. Ձևավորվում է հոդաբաշխ լեզուն
  2. Կատարելագործվում են աշխատանքային գործիքները
  3. Աստիճանաբար բարձրանում է կնոջ դերը

Նոր քարե դար

Նոր քարի դար կամ Նեոլիթ (հուն․՝ νέος նեոս՝ նոր, և հուն․՝ λίθος լիթոս՝ քար), քարի դարի վերջին դարաշրջանը, հաջորդել է մեզոլիթին։ Տևել է մոտ երկու հազարամյակ՝ մ․թ.ա. 10-րդ հազարամյակի կեսերից մինչև մ.թ.ա. 5-րդ հազարամյակի կեսերը։

Նեոլիթի սկիզբը բնութագրվում է քարե և ոսկրե հղկված գործիքների օգտագործմամբ, խեցեգործության և երկրագործության առաջացմամբ, վերջը՝ վաղ մետաղամշակությամբ (էնեոլիթի սկզբնավորմամբ)։ Նեոլիթյան մարդիկ, զարգացած հավաքչական, որսորդական և ձկնորսական յուրացնող տնտեսությանը զուգահեռ, սկսել են զբաղվել արտադրող տնտեսությամբ՝ նստակյաց երկրագործությամբ (ցորենի, գարու, ոսպի և այլ բույսերի մշակությամբ), կենդանիների (շուն, այծ, ոչխար, խոզ, ավելի ուշ՝ խոշոր եղջերավոր անասուններ) ընտելացմամբ և բուծմամբ։ Արմատավորվել և զարգացել է մանածագործությունը, հյուսելը։ Մայրիշխանությունը հասել է իր ծաղկմանը և աստիճանաբար տեղի տվել հայրիշխանությանը։ Զգալիորեն աճել է բնակչությունը, աստիճանաբար կազմավորվել են ցեղախմբերը, ձևավորվել ցեղային լեզուները։ Հանրության կյանքում կատարված այդ արմատական փոփոխություններն ընդունված է անվանել «նեոլիթյան հեղափոխություն» (անգլիացի հնագետ Գ․ Չայլդի հետևությամբ)՝ որպես մարդկության պատմության մեջ առաջին տնտեսական հեղաշրջում։

Ըստ նորագույն տվյալների՝ Մերձավոր Արևելքում հնագույն երկրագործական-անասնապահական մշակույթի սկիզբը հասնում է մ․թ․ա․ 8—7-րդ հազարամյակները (Երիքովը՝ Պաղեստինում, Ջարմոն՝ Հյուսիս-Արևելյան Միջագետքում, Չաթալ-Հույուկը՝ Փոքր Ասիայում և այլն)։ Եվրոպայում նեոլիթյան մշակույթը զարգացել է Մերձավոր Արևելքի և Միջերկրածովյան մշակույթի զգալի ազդեցությամբ, այդ երկրամասերից Եվրոպա են թափանցել մի շարք մշակովի բույսեր, ընտանի կենդանիների տեսակներ և այլն։ Հայաստանի տարածքում նեոլիթյան կայաններ ու բնակավայրեր են հայտնաբերվել Թալինի շրջանում (Զաղաներ, Արեգունի բլուր, Բառոժ և այլն) և Արարատյան դաշտում (Կղզյակ բլուր, Մաշտոցի բլուր, Տերտերի ձոր և այլն)։ Գտնվել են քարե (օբսիդիան, որձաքար և այլն) պրիզմայաձև միջուկներ, դանակներ, հղկված, գայլիկոնված կոթատեղի փորվածքով կացիններ, մուրճեր, գուրզեր, բրիչներ, աղորիքներ, սանդեր, մանգաղներ, նետասլաքներ, ոսկրե ասեղներ, ուլունքներ, իլիկի գլուխներ են։

Հնագույն մարդիկ
Մարդկությունն ունի ավելի քան 3 միլիոն տարվա պատմություն: Հնագույն մարդիկ ապրել են երկրագնդի տարբեր վայրերում: Նրանց աշխատանքային գործունեությունը սկիզբ է առել ու զարգացել հազարամյակների ընթացքում: Հնագույն մարդիկ ապրում և աշխատում էին խմբերով: Նրանք հաղորդակցվում էին գլխի, ձեռքերի, մատների շարժումներով`   դրանք ուղեկցելով իմաստավոր ողհնչյուններով: Հազարամյակների ընթացքում ձևավորվել է լեզուն (խոսքը), որն ավելի է համախմբել մարդկանց: Լեզուն մարդու կարևորագույն նվաճումներից էր: Հնագույն շրջանում տեղի են ունեցել կլիմայական մեծ փոփոխություններ: Ամենանշանակալին մեծ սառցակալումն էր, որը սկսվեց մոտ 1 միլիոն տարի առաջ: Սառցադաշտերը Հյուսիսային բևեռից տարածվեցին մինչև Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի միջին շրջանները: Վերացան անտառներն ու բուսառատ տափաստանները: Անհետացան կենդանիների շատ տեսակներ: Այդ դաժան պայմանները ստիպեցին մարդկանց և կենդանիներին շարժվել դեպի հարավ: Շնորհիվ միջավայրին հարմարվելու իրենց ընդունակությանը մարդիկ կարողացան դիմանալ այդ փոր ձությանը: Մեզնից մոտավորապես 100 հազար տարի առաջ կլիման կրկին սկսեց տաքանալ: Հողը կրկին ծածկվեց բուսականությամբ: Կենդանիները և մարդիկ աստիճանաբար շարժվեցին դեպի հյուսիս:
Մարդկանց զբաղմունքը
Սկզբում մարդիկ ապրում էին 15–20 անհատներից կազմված փոքրիկ խմբերով, որոնց անվանում են նախնադարյան հոտեր: Այդ խմբերը բնակության մշտական տարածք չունեին և սնունդ
հայթայթելու համար անընդհատ տեղաշարժվում էին։ Հնագույն մարդիկ հիմնականում զբաղվում էին հավաքչությամբ ու որսորդությամբ: Հավաքչությամբ զբաղվում էին կանայք և երեխաները: Նրանք հավաքում էին վայրի ցորեն, գարի, արմատներ, հատապտուղներ, մրգեր և այլն: Որսորդությամբ զբաղվում էին տղամարդիկ: Նրանք որսում էին մանր և խոշոր կենդանիներ`   այծյամ, վարազ, մամոնտ և այլն: Գետերի, լճերի և ծովերի ափերին զբաղվում էին նաև ձկնորսությամբ: Նախնադարյան հոտերն ապրում էին քարանձավներում: Մարդու առաջին գործիքը հատիչն էր`   քարի մի կտոր, որի երեք ծայրը սրված էր: Հատիչով կտրում էին, տաշում, հղկում: Հետագայում գործիքներ էին պատրաստում նաև փայտից և ոսկորից: Ստեղծվեցին նոր գործիքներ`   կտրիչներ, քերիչներ, ծակիչներ և այլն: Մեծ նշանակություն ունեցավ կրակի ստացման գյուտը: Սկզբում մարդիկ ծանոթ էին մի այն կայծակից կամ հրաբխից բռնկված կրակին: Հետագայում սովորեցին փայտի կտորները շփելով կամ կայծքարի հարվածով կրակ ստանալ: Կրակով տաքացնում էին կացարանը, կերակուր պատրաստում, պաշտպանվում վայրի գազաններից:
Ինչպես հայտնաբերվեց քարանձավային որմնանկարչությունը
XIX դարի վերջին մի հնագետ հետազոտում էր Իսպանիայի Ալտամիրա քարանձավը: Նա իր հետ տարել էր նաև դստերը: Հանկարծ աղջիկը բղավեց. «Ցուլե՜ր, ցուլե՜ր»: Հայրը ծիծաղեց, բայց երբ գլուխը բարձրացրեց, քարանձավի առաստաղին նկատեց բիզոնների բազմաթիվ ներկանկար պատկերներ:
Աղբյուրներ`   www.lib.armedu.am, www.dasaran.net և  hy.wikipedia.org
Մի քանի փաստեր նախնադարյան մարդու մասին

Մեր ամենանախնիները շատ նման են եղել կապիկների: Նախնադարյան մարդիք կենդանիների մորթին օգտագործում էին որ պես հագուստ, որը իրենց ավելի տաք էր պահում:

Նախնադարյան մարդու մարմինը լրիվ մազածածկ էր, ծնոտները` առաջ ցցված, իսկ կզակը` հետ հակված:

Նեանդարթալյան մարդիկ, արտաքինով նույնպեա կապիկների էին նման. նրանց ճակատը թեք էր, իսկ կզակը հակված էր հետ:

Նրանք ապրում էին նախնադարյան հոտերով` ամենափորձված ու քաջ որսորդի գլխավորությամբ:  Բնակվում էին քարանձավներում, կենդանիների մորթուց հագուստներ պատրաստում:

՝՝
Իմ կարծիքը, թե ինչ էին անում քարի դարի երեխանները
Իմ կարծիքով քարի դարի ժամանակշրջանում ապրող 8 տարեկան երեխանաները շատ տարբերվող կյանքով էին ապրում։ Նրանք հարազատների հետ միասին ապրում էին քարանձավներում՝ փոքր ցեղախմբերով։ Ենթադրում եմ, որ նրանք օգնում էին մեծերին, զբաղվում էին հավաքչությամբ, մանր կենդանիների որսով (նապաստակների,  մանր թռչնների, խոզերի և այլնի որսով), ձկնորսությամբ և երկրագործությամբ։ Հնարավոր է օգնում էին խնամել իրենցից փոքր երեխաներին, փայտ էին հավաքում, կրակը վառ էին պահում և միգուցե ուտլիք էին պատրաստում։ Ցեղախմբի տարիքով ամենամեծ և ամենաիմաստուն մարդը սովորեցնում էր նրանց կյանքի հմտություները և կենսական անրհրաժեշտ գիտելիքներ էր տալիս։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով