Ճամփորդություն դեպի Ալեք և Մարի Մանուկյանների գանձատուն-թանգարան

Ապրիլի 18-ին՝, հինգշաբթի օրը, ժամը 1-ին, մենք՝ վեցերորդ դասարանի աշակերտներով ուղղևորվեցինք դեպի Ալեք և Մարի մանուկյանների գանձատուն։ Ճանապարհին ընկրներիս հետ զրուցելով, խաղալով մենք տեղ հասանք։ Նախ և առաջ մենք, ինչպես պլանավորել էինք, այցելեցինք Ռուբեն Սևակի թանգարան, որտեղ մեզ զբոսաշրժավարը պատմեց Ռուբեն Սևակի մասին իր կյանքի և գործուենության մասին։ Ռուբեն Սևակը բժիշկ էր, բանաստեղծ և արձակագիր էր։ Ռուբեն Սևակը ամուսնացել է Գերմանուհի Հելեն ֆոն Պրաամինի հետ և ունեցել էր երկու զավակ մեկը տղա, որի անունը Լևոն էր և մի աղջիկ, որի անունը Շամիրամ էր։ 1915 թ Նա սպանվեց Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված հայոց ցեղասպանության ժամանակ, Չանղըրըի բանտում։ Թեև նա հնարավորություն ուներ ամուսնանալ բանտի ավազակապետ Արաբաջի Իսմայի աղջկա հետ (քանի որ նա բժշկել վերջինիս), փողել կրոնը, ընթունել Իսլամը և փրկվել, բայց նա բնականաբար հրաժարվեց և սպանվեց թուրքերի կողմից։ Հետո մենք գնացինք Ալեք և Մարի Մանուկյանների գանձատուն-թանգարան, որտեղ զբոսաշրջավարը մեզ ցույց տվեց և պատմեց այնտեղ գտնվող ասունքների պահարանների, ձեռագիր մատյաններ, եկեղեցական սպասքի, Գեղարդի և շատ այլ բաների մասին։ Դրանից հետո մենք հետ վերադարձանք դպրոց։

Շնորհակալություն՝ Ընկեր Դիանային և Ընկեր Վարդուհուն այսպիսի լավ ճամփորդություն կազմակերպելու համար 🙂

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով