Եզոպոս. «Առակներ» Ժլատը

Ժլատը

Մի ժլատ մարդ իր ամբողջ ունեցվածքը փող դարձրեց, ձուլածո ոսկի առավ, թաղեց պատի տակ: Ամեն օր գալիս նայում էր ու գնում իր բանին: Մոտակայքում աշխատող մարդկանցից մեկը տեսավ, որ սա ամեն օր գալիս–գնում է, գլխի ընկավ, թե ինչն ինչոց է ու ոսկին գողացավ: Երբ ժլատը եկավ, տեսավ դատարկ տեղը, վայ–վույ դրեց ու սկսեց մազերը փետել: Մի մարդ տեսավ նրա հուսահատությունը, եղելությունն իմացավ ու ասաց. «Իզուր ես տխրում, ոսկու տեղը մի քար դիր և պատկերացրու, որ ոսկի է, մեկ է, դու նրանից չէիր օգտվում»:

 

  • Գրի’ր առակի սելիքը։
    Այս առակի ասելիքը այն է, որ հարստությունը անիմաստ է և հավասար է նույնիսկ սովորական քարի, եթե դու այդ հարստությւոից չես օգտվում։

 

  • Ասելիքին համապատասխան մի առակ էլ ինքդ հորինի’ր։
    Մի աղքաթ մարդ է լինում։ Նա իր ամբողջ կյանքը աշխատում է և հարստություն է հավաքում: Պահում է իր տան սենյակում, որը բանլիով փակ է լինում, բայց մի օր նա մահանում է և իր որդին գնում է իր տունը և գտնում է սենյակի բանալի բացում է այն և հասկանում, որ այդ սենյակում հավաքված ամբողջ հարստության համար արված աշխատանքը և չաչարանքը անիմաստ էր, քանի որ նա այդպես ել չկարողավ օգտել դրանից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով