Այրի կինը և իր որդին. Վարդան Այգեկցի

Մի այրի կին ուներ տասը այծ և մի որդի։ Ամեն օր որդին այծերը տանում էր արոտ, և մայրն ամեն օր մի շերեփ ջուր էր լցնում կաթի մեջ ու փոխ էր տալիս հարևաններին։ Մի օր որդին մորն հարցնում է, թե ինչո՞ւ է այդպես ջուր լցնում կաթի մեջ ու փոխ տալիս հարևաններին։ Մայրն ասում է.

— Որդի՛, մեր կաթը քիչ է, նրա համար եմ անում, որ մեր կաթը մի քիչ ավելի լինի, որ ձմեռը մեզ թացան լինի։

Իսկ մի օր, երբ որդին այծերն արոտ էր տարել, երկնքում ծնվեց մի փոքր ամպ, անձրև եկավ, հեղեղ եղավ և այծերը սրբեց լցրեց գետը։ Որդին տուն եկավ արևով ու դատարկ, ձեռքին միայն փայտը։

— Որդի՛, ո՞ւր են այծերը, և ինչո՞ւ դու այսօր արևով եկար։

Որդին ասաց.

— Մայրի՛կ, այն մի շերեփ ջուրը, որ խառնում էիր կաթին ու փոխ տալիս հարևաններին, հավաքվեց, հեղեղ դարձավ ու եկավ մեր այծերը տարավ, լցրեց գետը։

 

Առաջադրանքներ՝

ա․ Ի՞նչ էր անում այրի կինը և ինչպե՞ս բացատրեց իր արարքը։

Այրի կինը ամեն օր մի շերեփ ջուր էր լցնում կաթի մեջ ու փոխ էր տալիս հարևաններին և նա բացատրում էր իր արարքը նրանով, որ նա կաթը մի քիչ ավելի է անումմ այդպես, որպեսզի ձմռանը կարողանան ապրեն։

 

բ․ Ինչո՞ւ որդին շուտ եկավ տուն և ի՞նչ պարզաբանում տվեց մորը։

Որդին ավելի շուտ եկավ տուն, որովհետև դռսում սկեց հեղեղ։ Որդին պարզաբանում տվեց իր մորը, որ այն մի շերեփ ջուրը, որը ինքը խառնում էր կաթի հետ, հավաքվել էին և հեղեղ էին դարձել։

 

գ․ Ի՞նչ կցանկանաս ասել այրի կնոջը և նրա տղային:

Ես կցանկանաի ասել նրանց, որ նրանք չհանձնվեին և սկզբից ամենինչ սկսեին։

 

դ. Քո կարծիքով՝ իսկապե՞ս մի շերեփ ջուրն էր հեղեղ դարձել, թե՞․․․։

Ես չեմ կարող ասել, թե մի շերե՞փ ջուրն է դարձել հեղեղ, թե չե։s