Վարդան Այգեկցի․ Կտակ վասն գանձի

Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.

Ո՛վ որդիներք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի ևւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն:

Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, եւ ամէն մէկ իւրն ջանայր, զի ինքն գտցէ զգանձն:

Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ:

 

Բառարան

ոմն – մի մարդ, մեկը (ոմն աղքատմի աղքատ մարդ)

որդիս որդիներ

ի ժամ մահուն մահվան ժամին

կոչեաց կանչեց

զորդիսն որդիներին

որդեակք որդյակներ

պահեալ պահված

ի հարցն իմոց իմ հայրերից, իմ հայրերի կողմից

յայգին այգում

զտեղին տեղը

ոչ ցուցանեմ ցույց չեմ տալիս

որ ով, ով որ

խորագոյն ավելի խոր

փորէ այստեղ` փորի

գտանէ այստեղ` կգտնի

յետ մահուան հօրն հոր մահվանից հետո

մեծաւ աշխատութեամբ մեծ չարչարանքով

վարէին վարում էին

իւր ջանայր ինքն էր ջանում (ձգտում էր)

զի որ, որպեսզի

գտցէ գտնի, կգտնի, պիտի գտնի, գտնելու է

ետ տվեց

ելից լցրեց

զնոսա նրանց

գանձիւ գանձով

 

Հարցեր և առաջադրանքներ

1. Ճիշտ կարդա այս բառերն ու բառակապակցությունները.

Կոչեաց, որդեակք, պահեալ, աշխատութեամբ, յայգին, յետ, զտեղին, զգանձն, զնոսա, մահուան, խորագոյն, իւրն:

2. Հետևյալ բառերն ու բառակապակցություններն աշխարհաբար դարձրու.

ասէ — ասել,

որդիքն — որդիները,

սկսան — սկսեցին,

յայգին մեր — մեր այգին,

զգանձն — գանձը,

սկսաւ — սկսեցին,

բազում պտուղ — բազմապտուղ,

ետ բազում պտուղ — պտղաբեր:

3. Աշխարահաբար դարձրու առակը:

Մի իմաստասեր, բայց աղքատ մարդ ուներ ծույլ որդիներ և իր մահվան ժամին նա կանչեց իր որդիներին և ասաց.

Ո՛վ որդիներ, իմ հայրերը մեր այգում բազում գանձեր են պահել, բայց ես դրա տեղը ձեզ ցույց չեմ տա, այլ, ով որ աշխատի և ավելից խորը կփորի, նա էլ կգտնի գանձը:

Եվ հոր մահվանից հետո որդիները սկսեցին ինչքան հնարավոր է խորը փորել ամեն մեկը փորձում էր գտնել գանձը։

Եվ սկսեց այգին զորանալ և տվեց շատ պտուղներ և դարձավ իրենց հարստությունը:

 

4. Ինչի՞ց է երևում հոր իմաստասեր լինելը:

Հոր իմաստասեր լինելը երևում այն փաստից, որ նա կարողացավ իր որդիներին գործի դնել և նրանց միջոցով բարեկարգել իրենց այգին։

5. Մեկ նախադասությամբ գրիր` ի՞նչ է ցույց տալիս առակը: