Գործնական քերականություն 15/03/2024

139. Հաց բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի´ր քեզ հայտնի բոլոր իմաստներով:

Մեր բակում գտնվող փռից կարելի է առնել թարմ և տաք հաց։ (Ուղիղ իմաստով)

Երոկոյան ըտանիքը հավաքվում էր սեղանի շուրժ հաց ուտելու։ (Ճաշելու)

Երաժտից հետո համայրա ամեն երկրորդ գյուղացու մոտ հացի խնդիր առաջացավ։ (Գոյության, ապրուստի խնդիր)

Տատիկին շատ էին սիրում, որովհետև նա շատ հացով մարդ էր, ոչ մեկին առանց հաց գցելու ճանապարհ չէր դնում։ (Հյուրասեր, հյուրասիրություն)

Քաղաքի դարպասների մոտ հյուրերին աղ ու հացով դիմավորեցին։ (Բարձր պատվի արժանացնել)

— Մենք քարից հաց քամող ազգ ենք, — ասաց պապիկը հարազրույցի ժամանակ։ (Դժվարությամբ գոյություն պահպանող)

 

140. Տրված բառերը գործածելով՝ պատմություն հորինի´ր:
Երիտասարդ, վառ, ծամեր, ծաղրել, ծնունդ, ծառ, թուփ, բարձր, ծանր:

Կար–չկար, մի երիտասարդ, երկար ծամերով աղջիկ կար։ Նա շատ վառ անհատականություն ուներ ծնված օրվանից։ Թեև նրան շատերը չէին հասկանում և երբեմն նույնիսկ ծաղրում էին, նա չէր կորցնում իր յուրահատուկ բնավորույթունը և անհատականույթունը։ Աղջիկը շատ էր սիրում կենդանիներին, սիրում էր շատ ժամանակ անցկացնել անտառում և խոսում էր ամեն ծառի ու թփի հետ։ Նույնիսկ մի օր նա մի ծառի տակ ընկած սկյուռի ձագ գտավ, որը հավանաբար վայր էր ընկել բնից։ Նա փորձեց մագլցել ծառը, բայց ճյուղերը շատ բարձր էին։ Նա, մի քանի վայրկյան մտածելուց հետո, մեծ դժվարությամբ մոտակայքում գտնվող մի ծանր ու մեծ քար քարշ տվեց դեպի ծառը և կանգնեց քարի վրա ու հասավ ճյուղերից մեկին։ Հետո նա մագլցեց ճյուղերի վրայով և հասավ սկյուռիկի բունը և զգուշությամբ գրպանից հանեց սկյուռիկին և դրեց ձագուկին բնի մեջ։ Նա շատ ուրախացավ, որ կարողացավ փրկել սկյուռիկին անտառի գիշատիչներից։

 

141. Շարքի բոլոր բառերր, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի´ր օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Տարեվերջ, հրաշամանուկ, ամանոր, մեծահոգի, փրկագին:

բ) Դասաժամ, հողագունդ, մանրազնին, մանրախնդիր, սեղանատամ:

 

 

142. Տրված բարդ բառերի իմաստները բառակապակցություններով արտահայտի´ր:

Հանքափոր – հանք փորող,

գրագետ – գիր իմացող,

պատմագիր – պատմություն գրող,

խաղագիրք – խաղերի գիրք,

խնդրա­գիրք – խնդիրների գիրք,

խնդրագիր — գրավոր դիմում:

 

144. Փակագծերում տրված բառերը (բայերը) գրի´ր պահանջված ձևով:

Մի դաշտային մուկ հյուր կանչեց մառանում ապրող մկա­նը: Հյուր մուկը եկավ ու որոշեց (որոշել) մինչև աշուն մնալ: Նա մի քանի հատիկ գտավ (գտնել), ցեխակոլոլ արմատներ կրծեց (կրծել) ու ասաց (ասել).

— Չէ՜, թշվառ մրջյունի նման ես ապրում: Քեզ հետ համե­մատած՝ ես առատության մեջ եմ ապրում: Գնանք՝ տես:

Նա դաշտային մկանը համոզեց (համոզել) ու տարավ (տանել) տուն: (Ցույց տալ) Ցույց տվեց հացը, ալյուրը, թուզը, մեղրը, և հյուրի աչքերը հաճույքից պսպղացին (պսպղալ): Նա զամբյուղից պանիր էր ուզում վերցնել, բայց հանկարծ դուռը բացվեց (բացվել): Մկները լեղաճաք փաղան (փախչել), մտան (մտնել) ծակը, ծվծվալով իրար սեղմվեցին (սեղմվել) ու մնացին (մնալ), մինչև ոտնաձայները լռեցին (լռել): Հետո դաշտամուկը նորից դուրս սողաց (սո­ղալ), դնչիկը երակարեցրեց (երկարել) փոքրիկ թզին, բայց նորից ինչ-որ մեկը ինչ-որ բանի համար ներս մտավ (ներս մտնել), և մկներն էլի թաքնվեցին (թաքնվել): Թեկուզ և հյուր մուկը սոված Էր, բայց ասաց (ասել).

— Մնաս բարո՛վ, սիրելի´ս, քեզ եմ թողնում քո ամբողջ հարստությունը, որ հազար ու մի վտանգի, ահ ու դողի հետ է կապված: Ավելի լավ է՝ ես էլի խոտ ու արմատ կրծեմ:

 

146. Կետերի փոխարեն գրի´ր փակագծերում տրված համապատասխան բառը կամ արտահայտությունը:

Ծառերին արթնացնողը քամին էր (քամին էր, քամիներ):
Այս օրվանից հետո շատ քամիներ (քամին էր, քամիներ) են փչել:

Տարբեր պարեր (պարեր, պար էր) են սովորեցնում դպրոցում:
Դա չտեսնված մի պար էր (պարեր, պար էր):

Պարտեզի բոլոր ծաղիկները սպիտակ են (սպիտակ են, սպիտակեն):
Եթե բոլոր ծաղիկներր միանգամից սպիտակեն (սպիտակ են, սպիտա­կեն) ու միևնույն բույրը արձակեն, լա՜վ կլինի:

Թող հենց եիմա աչքերը փակեն (փակ են, փակեն) ու քնեն:
Բոլոր դռները փակ են (փակ են, փակեն), մի՞թե տանը մարդ չկա:

Անծանոթ համ էր (համ էր, համեր), այդ մրգից չէի կերել:
Տարբեր խոհարարների եփած նույն անունով ճաշերը տարբեր համեր (համ էր, համեր) ունեն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով