Բառագիտություն

 1. Տրված բառերի հականիշները գրի´ր:

Սիրուն- տգեղ, լավ-վատ, մեծ-փոքր, ներքև-վերև, ուշադիր-անուշադիր, բարեկամ-թշնամի, աղքատ-հարուստ, կուշտ-անոթի, դիտավորյալ-պատահական, հիշել-մոռանալ, վառել-մարել, դրական-բացասական, հրաժեշտ տալ-ողջունել, հյուսել-քանդել, թույլատրել-արգելել, ընկնել-բարձրանալ, գումարել-հանել, թափթփել-հավաքել, պապանձվել-շատախոսել, գիշեր-ցերեկ, ելք-մուտք, ավարտել-սկսել, օգնել-խանգարել, արագացնել-դանդաղեցնել:

2. Կետերը փոխարինի´ր ընդգծված բառերի հականիշներով:

Կենսաբանները պնդում են, որ գազանները միայն շարժվող առարկաներն են տեսնում. անշարժ կենդանին անհետանում է նրանց աչքից:ո

Մարդիկ դատարկ երկինք են տեսնում, իսկ ծիծեռնակի, ջրածիծառի և մի քանի ուրիշ թռչունների համար երկինքը լի է միջատներով:

Գիտնականները պարզել են, որ ստորջրյա աշխարհը ոչ թե լռության, այլ աղմուկի աշխարհ է:

3. Առածներն ընդգծված բառերի հականիշներով լրացրո´ւ:

Անպտուղ ծառը կկտրեն, պտղատու ծառին քար կգցեն:

Բարին որ չլիներ, չարը աշխարհը կքանդեր:

Դևին դժոխքը ցույց չտաս, դրախտի ճանապարհը չի իմանա:

Թացն էլ չորի հետ վառվում է:

Կաթի հետ մտածը հոգու հետ դուրս եկածը:

Հագուստի նորն է լավ, ընկերոջ հինը:

Մինչև չգա վերջինը, չի հիշվի առաջինը:

4. Բաց թողնված յուրաքանչյուր բառի փոխարեն ընդգծված բառերից մեկի հականիշը գրի´ր:

Շվեդ հոգեբանները փորձեցին ստուգել, թե իրո՞ք  միայն կանայք են սիրում հայելուն նայել: Ստոկհոլմի առևտրական կենտրոնում, աչքի ընկնող տեղում, մի մեծ հայելի դրեցին, իսկ կողքին՝ … տեղում  մի կինոխցիկ: Պարզվեց, որ հայելի սիրում են բոլոր տղամարդիկ: Օրվա ընթացքում այդ հայելուն նայեց չորս հարյուր տասներկու կին և յոթ հարյուր յոթանասունութ տղամարդ:

5. Կետերը փոխարինի´ր ընդգծված բառերի հականիշներով:

Փղերի մի մեծ խումբ հարձակվել էր Սուդանի Գենեա քաղաքի վրա և ամայացնում էր քաղաքի շրջակայքը: Ո´չ աղմուկ առաջացնող հատուկ հարմարանքներից, ո´չ էլ հրաձգությունից  փղերը չէին վախենում. նրանք չվախեցան անգամ քաղաք մտնել: Նահանջեցին միայն այն ժամանակ, երբ սպանվեց առաջնորդը՝ մի մեծ արու փիղ, որը ղեկավարում  էր հարձակումը:

6.Հականիշ բառերով կապակցություններ կազմի´ր և փորձի՛ր բացատրել, թե դրանք ի՞նչ կարող են նշանակել:

Օրինակ՝

տգետ գիտուն — մեկը, որին թվում է, թե ինքը գիտուն է, բայց իրականում ոչինչ չգիտի: Կամ՝ գիտուն, որը գիտի, թե աշխարհում որքա՜ն չուսումնասիրված բան կա, դրա համար էլ իրեն տգետ է համարում:

երիտասարդ ծերունի — հոգով երիտասարդ ծերունի։ Կամ՝ հոգով ծեր երիտասարդ։

նիհար գերուկ — Գեր մարդ որը իրեն նիհար է պատկերացնում։ Կամ՝ նիհար մարդ որը իրեն գեր է պատքերացնում։

7.Օրը (ցերեկն ու գիշերը) նկարագրի´ր գործածելով, ինչքան հնարավոր է, շատ հականիշներ:

Մութ-լույս, պայծառ-աղոտ, արև-լուսին, լուսավոր-խավար

7.Ամառն ու ձմեռը նկարագրի´ր գործածելով, ինչքան հնարավոր է, շատ հականիշներ:
Տաք-ցուրտ, արևոտ-սառը, պաղ-տաք, արևաշող-մռայլ

8. Սեր և հոր բառերի տարբեր իմաստներով կազմի´ր նախադասություններ:

Օրինակ՝

Այս տարի մարտը տաք էր ու չոր:

Մութն ընկնելուն պես  մարտը վերջացավ:

Ես կաթի սեր չեմ սիրում։
Նա սիրո խոստովանություն արեց երիտասարդ կնոջը։
Հնում ուտելիքներն հորում էին պահում, որպեսզի չփչանան։
Նա միշտ հիշում էր հոր ասած բառերը։

9. Եթե իմաստով մոտ բառերը հոմանիշներ են, ի՞նչ անուն կտաս նույն կամ նման գրություն կամ  հնչողություն ունեցող, բայց  իմաստով  տարբեր բառերին:

Համանուն բառեր

10.Հոտարի բառերի տարբեր իմաստներով կազմի´ր նախադասություններ:
Ոչխարի հոտը արածում էր սարում։
Ծաղիկների հոտը ամբողջ տնով մեկ գալիս։
Արի մոտս։
Մեր արի զինվորները քաջաբար կռվեցին բազմաքանակ զորքի դեմ։

11. Փորձի՛ր բացատրել, թե տրված զույգերն ինչո՞ւ են կոչվում համանուններ:

Մարտ — մարտ, սեր — սեր, հոր — հոր, հոտ — հոտ, անտառ — անտառ, արի – արի, կար — կար:
Որովհետև տրված բառերը նույն ձևով են գրվում և արտասանվում, բայց տարբեր իմաստ ունեն։ 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով