Մաթեմատիկայի ֆլեշմոբի հոկտեմբեր ամսվա առաջադրանքներ

Առաջին մակարդակ

1. Նատալին դպրոց էր բերել 8 տուփ կոնֆետ: Յուրաքանչյուր տուփում կար 5 կոնֆետ: Դասարանի սովորողներից յուրաքանչյուրը կերավ 2 կոնֆետ և տուփերում եղած բոլոր կոնֆետները վերջացան: Քանի՞ սովորող կար դասարանում:

8*5=40 40:2=20

20

2. Լողավազանում լողում էին 11 երեխա: Քիչ անց նրանց միացան 2 աղջիկ և 3 տղա։ Հետո լողավազանից դուրս եկան 2 տղա և 4 աղջիկ: Քանի՞ երեխա մնաց լողազանում:

11+(3+2)=16 16-(4+2)=10

3. Ճամփորդության համար Աննան պատրաստում է սենդվիչներ, որոնցից յուրաքանչյուրը կազմված է 2 շերտ հացից: Մեկ փաթեթի մեջ կա 12 շերտ հաց: Քանի՞ սենդվիչ կարող է պատրաստել Աննան մեկուկես փաթեթ հացով:

12+(12:2)=18 18:2=9

9

4. Անահիտը հոկտեմբերի 25-ի առավոտյան գնաց տատիկի տուն և վերադարձավ հոկտեմբերի 29-ի երեկոյան։ Քանի՞ գիշեր մնաց տատիկի տանը, եթե այդ ժամանակահատվածում նա գիշերել էր այնտեղ։

29-25=4 4-1=3

3

5. Նունեն և Նանեն երկվորյակներ են: Քույրը՝ Լուսինեն, նրանցից մեծ է 4 տարով, իսկ երկվորյակները 5 տարեկան են: Որքա՞ն է 3 քույրերի տարիքների գումարը:

5+4=9 9+10=19

19

6. Որո՞նք են 0-ից տարբեր այն 3 թվանշանները, որոնցով արտահայտվող թվերի գումարը և արտադրյալը իրար հավասար են։

1, 2, 3

7. Թատրոնում կա 63 տեղ, որոնք դասավորված են 9 շարքով։ Եթե յուրաքանչյուր շարքում 2-ական տեղ ավելացնենք, ապա որքա՞ն կդառնա տեղերի ընդհանուր քանակը։

63:9=7 9*(7+2)=81

81

8. Հյուրատանը կա 5 երկտեղանոց մահճակալ։ Ամենաքիչը քանի՞ երկտեղանոց մահճակալ է անհրաժեշտ ավելացնել 16 սովորող տեղավորելու համար:

16-10=6 6:2=3

9. Սովորողները չափում էին մարզադաշտի երկարությունը քայլերով։ Դավիթն արեց 18 հավասար քայլ, Աննան՝ 12, իսկ Արմանը՝ 19: Ու՞մ քայլերն էին ամենամեծը:

Աննայի քայլերն էին ամենամեծը

10. Տատիկը պատրաստեց 16 կարկանդակ: Էվան կերավ դրանց կեսը, Առնոն կերավ երկու կարկանդակ, իսկ Լիլիանան` մնացածը: Քանի՞ կարկանդակ կերավ Լիլիանան:

16-(16:2)=8 8-2=6

6

Երկրորդ մակարդակ

1. Աննան 1-9 թվերը տեղադրեց 3×3 աղյուսակում այնպես, որ յուրաքանչյուր տողով, սյունով, անկյունագծով թվերի գումարը եղավ նույնը: Ինչի՞ է հավասար առաջին և երրորդ տողերում գրված թվերի գումարը:

2. Հյութի համար վերցրեցին 6 մաս խնձոր, 5 մաս տանձ և 3 մաս ջուր: Տանձի և ջրի զանգվածը միասին 2կգ 400գ է: Որքա՞ն է խնձորի զանգվածը:

1կգ 800գ

3. Քառակուսու մակերեսը 121 է: Գտեք այն եռանկյան պարագիծը, որի բոլոր կողմերը հավասար են և հավասար են այդ քառակուսու կողմին:

11*3=33

4. Մեծ ուղղանկյան պարագիծը 20սմ է: Այդ ուղղանկյան մաս կազմող փոքր ուղղանկյունների պարագծերը համապատասխանաբար 6սմ, 8սմ, 10սմ են: Գտեք մեծ ուղղանկյան մակերեսը:

9 քառ. սմ

5. Հայկը երկու քույր ավելի ունի, քան եղբայր: Քույրերը եղբայրներից քանիսո՞վ են ավելի:

երկուսով

6. Ժամացույցը մեկ ժամվա ընթացքում կես րոպե առաջ է ընկնում: Այժմ այն ցույց է տալիս 14:57: Ժամը քանի՞սը ցույց կտա ժամացույցը 8 ժամ հետո:

8*30=240

240:60=4 ժամ

18:57

7. Որդու տարիքը 3 անգամ փոքր է հոր տարիքից: Երբ հայրը 37 տարեկան էր, որդին 3 տարեկան էր: Այժմ քանի՞տարեկան է հայրը:

37-3=34

17+34=51 17*3=51

51 տարեկան

8. Յոթ տետրը միասին 700 դրամով ավելի է երեք տետրի ընդհանուր գնից: Ի՞նչ արժե մեկ տետրը:

700:4=145

9. Մեծ խորանարդի կողը 5 անգամ մեծ է մեկ փոքր խորանարդի կողից: Քանի՞ փոքր խորանարդ կտեղավորվի մեծ խորանարդի մեջ:

125

10. Ամենաշատը քանի ծառ է հնարավոր տնկել 120մ և 70մ կողմերով ուղղանկյունաձև հողամասում, եթե ծառերը գտնվում են իրարից 5մ հեռավորության վրա:

1680