Հայաստանի պատմության թանգարանի մասին

Հայաստանի պատմության թանգարան
Armenia Museum of Art and History.jpg
Տեսակ թանգարան
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Տեղագրություն Երևան և Կենտրոն վարչական շրջան
Հասցե Հայաստան, Երևան 375010, Հանրապետության Հրապարակ 4010
Հիմնադրված է 1919
Այցելուներ 106 900 մարդ
Տնօրեն Դավիթ Պողոսյան
Հավաքածուի չափս 400 000 ցուցանմուշ
Կայք historymuseum.am(հայ.)historymuseum.am/ru/(ռուս.) և historymuseum.am/en/(անգլ.)

Հայաստանի պատմության թանգարան, պատմամշակութային, գիտահետազոտական խոշոր կենտրոն է։ Հիմնադրվել է 1919 թվականին, Երևանում։ Առաջին տնօրենը եղել է Երվանդ
Լալայանը։ Այցելուների համար բացվել է 1921 թվականի օգոստոսի 20-ին։Ժամանակի ընթացքում կրել է անվանափոխություններ.

  • Հայաստանի պետական կենտրոնական թանգարան (1922 թ.)
  • Կուլտուր-պատմական թանգարան (1931 թ.)
  • Պատմական թանգարան (1935 թ.)
  • Հայաստանի պատմության պետական թանգարան (1962 թ.)
  • Հայաստանի պատմության թանգարան (2003 թ.)

Թանգարանում պահպանվում է շուրջ 400 000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու։  Թանգարանի հավաքածուները համալրվում են հիմնականում Հայաստանի տարածքի հնավայրերից հայտնաբերված գտածոներով, գնումներով, նվիրատվություններով։ Թանգարանը ներկայացնում է Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը նախապատմական ժամանակներից՝ մեկ միլիոն տարի առաջ, մինչև մեր օրերը։

Թանգարանում են գտնվում

  • Մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակների բրոնզե նմուշների մեծաքանակ և բացառիկ հավաքածուի, որ մտնում է համաշխարհային գլուխգործոցների գանձարանը
  • Հին Արևելքի հայկական հզոր պետության՝ Ուրարտուի պատմամշակութային շքեղ ժառանգության. բացառիկ սեպագիր արձանագրություններ, բրոնզե արձանիկներ, որմնանկարներ, գունազարդ խեցեղեն, քանդակազարդ սպառազեն, ոսկյա, արծաթյա, ոսկրե եզակի նմուշներ՝ պեղված Կարմիր Բլուրից, Արին Բերդից, Արգիշտիխինիլիից
  • Ուրարտուի Արգիշտի I արքայի՝ Երևան քաղաքի հիմնադրման մասին թողած սեպագիր արձանագրություն՝ մ.թ.ա. 782 թ.
  • փոխադրամիջոցների պատմության հնագույն վկայությունների. Լճաշենից պեղված փայտյա կառքեր և նրանց բրոնզե մանրակերտեր՝ մ.թ.ա. 15-14-րդ դդ.
  • հայկական դրամների հարուստ հավաքածուի՝ բաղկացած Ծոփքի, Արտաշեսյան, Կյուրիկյան և Կիլիկիայի հայկական թագավորությունների, ինչպես նաև տարբեր ժամանակաշրջաններում Հայաստանում գործող դրամահատարանների (Դվին, Անի, Երևան և այլն) օտար թողարկումներից
  • ցուցադրում է Հայաստանում հելլենիստական մշակույթի ինքնատիպ փոխակերպման բարձրարժեք նմուշներ՝ քանդակ, ճարտարապետական մանրամասեր, ոսկերչական իրեր, խեցեղեն՝ պեղված Գառնի, Արտաշատ, Օշական հնավայրերից
  • ներկայացնում է Հայաստանի քրիստոնեական մշակույթը 4-15-րդ դդ.՝ ճարտարապետական, քանդակագործական, խեցեգործական եզակի գտածոներ՝ պեղված Դվին, Անի քաղաքներից, Ամբերդ ամրոցից
  • իրականացնում է կոնսերվացման և վերականգման աշխատանքներ
  • հրատարակել է՝ 1948 թվականից ի վեր, հայկական ճարտարապետությանը, հնագիտությանը, ազգագրությանը, հայոց պատմությանը նվիրված աշխատություններ, մատենաշարեր, հնագիտական պեղումների զեկույցներ։

    Աղբյուրը՝ Վիքիպեդիա