Անտառում. Համո Սահյան

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։
Շշուկներ կային անտառում այնքան,
Եվ խոնա՜վ-խոնավ բուրմունքներ կային,
Իրար փաթաթված ստվեր ու կածան
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքեր մարդկային։
Եղյամն էր սունկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։
Եղնիկի հորթը՝ մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։
Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։
Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…
Անտառում խորին խորհուրդներ կային,
Եվ արձագանքնե՜ր կային անտառում,
Օրո՜ր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում…

Առաջադրանքներ

1. Ուշադիր կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

ծվեն-կտոր, մաս

կածան-արահետ

եղյամ-ցող, շաղ

բացատ-անտառի մեջ ծառերից ազատ տարածություն

2. Առանձնացրու՛ փոխաբերությունները և վերլուծի՛ր:

Օրոր էր ասում աշունն անտառին-քամու ձայնը անտառում նմանեցվում է օրորոցայինի

Բայց դեռ անտառի քունը չէր տանում-դեռևս ձմեռը չէր եկել

Իրար փաթաթված ստվեր ու կածան-ծառերի ստվերներն ընկել էին կածանի վրա

Եղյամն էր սունկի գլուխն արծաթում- սնկի գլխի եղյամը  փայլում էր արծաթի նման

Մրսում էր կարծես վայրի նշենին-վայրի նշենու տերևների շարժը նմանեցվում է դողի

Թեղին անտարբեր ականջ էր դնում տապալված կաղնու խուլ հառաչանքին-Թեղին աճել էր կաղնու կողքին։

3. Ընդգծի՛ր դարձվածքները և բացատրի՛ր:

Թեղին անտարբեր ականջ էր դնում (ունկնդրել, լսել)։

4. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ նկարագրությունները:

Ամբողջ բանաստղեծությունը կազմված է նկարագրությունից։

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։
Շշուկներ կային անտառում այնքան,
Եվ խոնա՜վ-խոնավ բուրմունքներ կային,
Իրար փաթաթված ստվեր ու կածան
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքեր մարդկային։
Եղյամն էր սունկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։
Եղնիկի հորթը՝ մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։
Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։
Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…
Անտառում խորին խորհուրդներ կային,
Եվ արձագանքնե՜ր կային անտառում,
Օրո՜ր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում…

5. Նկարագրի՛ր աշնանային անտառը:

Աշնանային անտառը շատ գեղեցիկ է, գույնզգույն և խորհրդավոր:

6. Ինչի՞ մասին էին սիրով զրուցում սոճին ու եղևնին: Երկխոսության տեսքով գրի՛ր նրանց զրույցը:

Մի աշնանային գեղեցիկ երեկո եղևնին հարցնում է սոճուն.

-Սոճի՛, դու սիրո՞ւմ ես աշունը։

Սոճին պատասխանում է.

-Չէ, չեմ սիրում։

-Ինչո՞ւ,- հարցնում է եղևնին

-Որովհետև իմ ընկերների տերևներ  չորանում, ընկնում են, իսկ մենք միշտ կանաչ և փարթամ ենք մնում,- պատասխանում է սոճին։ 

7. Ձայնագրի՛ր բանաստեղծության ընթերցումդ և հրապարակի՛ր բլոգումդ։ Ընթերցմանդ կարող ես կցել քո կողմից արված համապատասխանող աշնանային ֆոտոշար։

Անտառում Համո. Սահայն