Կետադրի՛ր տեքստը:
Հորթը և ոզնին
Մի օր կանաչ դաշտում հանդիպեցին հորթն ու ոզնին։
Երբ չալ հորթը լիզեց ոզնուն, փուշը ծակեց հորթի լեզուն։
Այն ժամանակ ոզնին նրանց ասաց, — ինչ պատահի` մի տար բերանդ։
Տրված արմատներով բառեր կազմիր:
Բուժ — մանկաբույժ, բուժական, վիրաբույժ, ատամնաբույժ
բույս — բուսական, բուսականություն, բուսաբանություն
հյութ — հյութեղեն, մրգահյութ, հյութեղ, հյութալի, հյութաքամիչ
ցույց — ժամացույց, կողմնացույց, հեռուստացույց
սենյակ — հյուրասենյակ, գրասենյակ, ննջասենյակ, ճաշասենյակ
Բառաշարքից տրված բառերին իմաստով մոտ 2 – ական բառ ընտրիր:
Հյուրասեր, բարեսեր, լուռումունջ, բարկանալ, անխոս, զայրանալ, վանատուր, հյուրատուն, շատախոս, հյուրանոց:
Լռելյայն-լուռումունջ, անխոս
հյուրընկալ — հյուրասեր, վանատուր
ջղայնանալ — բարկանալ, զայրանալ
Տրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով։
Արթնացնող ժամացույց — զարթուցիչ
ներկայացումներ բեմադրելու տեղը — բեմահարթակ
փղի քիթը — կնճիթ
մարդու ամենափոքր մատը — ճկույթ
կիսախարխուլ տնակ — խրճիթ
ձյունով ծածկված — ձյունածածկ
մրցույթը վարող — մրցավար
արծաթով օծված — արծաթազօծ
լույս արձակող — լուսարձակ
Լրացրո՛ւ բաց թողնված հականիշ զույգերը և կարդա՛ ժողովրդական առածները։
Խոսքը մեծին, ջուրը՝ փոքրին։
Ծուռ նստենք, շիտակ խոսենք։
Թող ասեն գեշ է, թող չասեն էշ է։
Գնա մեռի, արի սիրեմ։