Փաստեր Մեղրաձորի մասին

Մեղրաձոր գյուղը հանդիսնաում է Մեղրաձոր համայնքի կենտոնը։ Այն հիմնադրվել է 1830 թվականին։ Պատմական անվանումներն են Թեժառույք, Թայչարուխ։ Գյուղը գտնվում է Փամբակի և Ծաղկունյաց լեռնազանգվածների հովտում, Մարմարիկ և Մեղրաձոր գետերի /Հրազդանի աջակողմյան վտակներ/ դելտայում, ծովի մակերեսից 1800մ բարձրության վրա։ Փամբակի հարավահայոց լանջերը լերկ են, ժայռոտ ու կտրտված։ Լանջերի ընդերքը հարուստ է ոսկով, պղնձով և նեֆելինային սիենիտների 18 քիմիական նյութերով, ալյումինով։  Բնակչությունը, որն այժմ կազմում է 2631 մարդ,  հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ: Մեղրաձորը շրջապատված է անտառներով: Անտառնները հարուստ են պտղատու և դեկորատիվ ծառատեսակներով, հատապտուղներով, մեղրատու թփաբույսերով և բժշկության մեջ օգտագործվող դեղաբույսերով: Մեղրաձորը սարերի, ձորերի, կարկաչուն աղբյուրների, ու թավուտ անտառների գյուղ է։ Սարերը, գորգանման անտառները, անտառամերձ գոտու և տեսարժան վայրերի առկայությունը տալիս է տուրիզմի զարգացման հնարավորություն։ Մեղրաձորն ունի եկեղեցի՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի և կաթոլիկ վանք (1190 թվական)։