Վ․Սարոյան․ Առաջին օրը դպրոցում

Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց: Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ: Ջիմի մայրը մեռել էր տղայի ծնվելու ժամանակ, և միակ կինը, որին մտերիմ էր, շվեդուհի Էմին էր՝ իրենց տնտեսուհին:

Հենց նա էլ Ջիմին տոնական զգեստ հագցրեց ու տարավ դպրոց: Ջիմը սիրում էր Էմիին, բայց դադարեց սիրելուց, որովհետև նա իրեն դպրոց էր տանում: Ջիմն այդպես էլ ասաց նրան: Ամբողջ ճանապարհին նա այդ էր կրկնում:

— Ես քեզ չեմ սիրում,- ասում էր նա,- Էլ չեմ սիրում քեզ:

— Իսկ ես քեզ սիրում եմ,- պատասխանում էր տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում:

Նա առաջ էլ էր զբոսնում Էմիի հետ, մի անգամ նույնիսկ կիրակնօրյա ցերեկային համերգ գնացին քաղաքային զբոսայգում, սակայն դպրոց գնալը բոլորովին այլ բան էր:

— Ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում,- ասաց նա:

— Բոլորն էլ պետք է դպրոց գնան,- ասաց տնտեսուհին:

— Իսկ դու գնացե՞լ ես:

— Չէ:

— Բա ես ինչո՞ւ պիտի գնամ:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց տնտեսուհին:

Ջիմը մի քանի քայլ լուռ անցավ, բռնած տնտեսուհու ձեռքից:

— Ես քեզ չեմ սիրում,- ասաց նա: — Էլ չեմ սիրում:

— Իսկ ես քեզ սիրում եմ, ասաց տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում, նորից ասաց նա: — Ինչո՞ւ:

Տնտեսուհին հասկանում էր, թե փոքրիկ տղայի համար որքան սարսափելի կարող է լինել առաջին անգամ դպրոց գնալը:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց նա: — Դու երևի երգեր կսովորես ու զանազան խաղեր կխաղաս:

— Չեմ ուզում,- ասաց Ջիմը:

— Ես ամեն օր կգամ քո ետևից,- ասաց տնտեսուհին:

— Ես քեզ չեմ սիրում,- կրկնեց տղան:

Տնտեսուհու սիրտը ցավում էր, որ տղան պետք է դպրոց գնա, բայց ինչ արած, նա պարտավոր էր գնալ:

Դպրոցի շենքը երկուսին էլ մի տեսակ անճոռնի թվաց: Տնտեսուհին իրեն վատ զգաց, և երբ աստիճաններով վերև էին բարձրանում, հանկարծ ուզեց, որ տղան իսկապես դպրոց չգնար: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս:

Տնօրեն միստր Բարբրը տղային դուր չեկավ: Էմին արհամարհանքով վերաբերեց նրան:

— Ինչպե՞ս է ձեր որդու անունը,- ասաց միստր Բարբրը:

— Սա բժիշկ Լուի Դևիի որդին է,- ասաց Էմին: — Անունը Ջիմ է: Ես բժիշկ Դևիի տանը աշխատում եմ իբրև տնտեսուհի:

— Ջե՞յմս,- ասաց միստր Բարբրը:

— Ոչ, Ջեյմս չէ,-ասաց Էմին: — Պարզապես Ջիմ:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Իսկ երկրորդ անուն ունի՞:

— Ոչ,- ասաց Էմին: — Նա դեռ շատ փոքր է: Ուղղակի Ջիմ Դևի:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Մենք նրան կփորձենք առաջին դասարանում: Եթե գլուխ չհանի, կփոխադրենք մանկապարտեզ:

— Բժիշկ Դևին ասաց՝ տալ նրան դպրոցի առաջին դասարան և ոչ թե մանկապարտեզ,- ասաց Էմին:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը:

Տնտեսուհին հասկանում էր, թե տղան ինչպես էր վախեցած, երբ նստեց աթոռին, դիրեկտորի առաջ, և ջանում էր զգացնել տալ, թե ինքը ինչպես է սիրում նրան և ինչպես է ցավում այս ամենի համար: Նա ուզում էր որևէ քնքուշ խոսք ասել տղային, բայց չգիտեր, թե ինչ: Եվ նա իրեն հպարտ զգաց, տեսնելով, թե Ջիմն ինչպիսի թեթևությամբ ցած թռավ աթոռից ու կանգնեց միստր Բարբրի կողքին, որպեսզի նրա հետ դասարան գնա:

Տուն դառնալիս նա այնպես հպարտ էր տղայով, որ նույնիսկ արտասվեց:

Continue reading »

Անհատական ուսումնական պլան

Անուն Ազգանուն- Կարեն Հովհաննիսյան

Դպրոց, դասարան- ՄՍԿՀ Արևմտյան դպրոց 4.3 դասարան

Երկարօրյա ծառայություն- Օգտվում եմ 

Երթուղու համար և նշեք միակողմանի թե երկկողմանի- Չեմ օգտվում

Տանը լրացուցիչ անելու աշխատանքներ ընտրում եք թե չէ-  Ոչ

Ընտրությամբ գործունեության խումբ- Քանդակագործություն

Լրացուցիչ խմբակներ/պար, լող, կարատե…/ և նշեք որտեղ- Չեմ հաճախում 

 

 

Ճամփորդություն դեպի Մեղրաձոր

Սեպտեմբերի 19-ին՝ վաղ առավոտյան, մենք դասարանի երեխաներով ընկեր Սոնայի և ընկեր Շուշանի գլխավորությամբ ավտոբուսով մեկնեցինք Կոտայքի մարզում գտնվող Մեղրաձոր գյուղ՝ տեսնելու Թեժառույք եկեղեցին կամ ինչպես տեղացիներն են անվանում Մեղրաձորի Թուխ մանուկ եկեղեցին, որը գտնվում է Մեղրաձոր գյուղից 1-1,5կմ հարավ-արևմուտք, Թեժ գետի աջափնյա մասում։ Առաջին կանգառը, որը մենք կատարեցինք Մարմարիկ գետի վրա կառուցված ջրամբարն էր։ Այնտեղ մի շատ գեղեցիկ արձան կար՝ նվիրված ծովերի և ջրերի Նար աստվածուհուն։ Մարմարիկ գետի ջրամբարի մոտ հանդիպեցինք մի ձկնորսի, ով մեզ պատմեց, թե ինչպես է աշխատում ձկնորսական կարթը։ Մենք բոլորվ մի քանի գեղեցիկ լուսանկարներ արեցինք այս տարածքում։ Դրանից հետո, քանի որ արդեն բավականին քաղցած էինք, որոշեցինք ընդմիջում անել։ Ամեն ինչ այստեղ շատ գեղեցիկ էր։ Շուրջբոլոր գույնզգույն ծառեր էին, վառ դեղին, կարմիր, նարնջագույն, կանաչ, վարդագույն տերևներով ծառեր էին, որոնք շարունակվում էին դեպի հեռավոր սարերն ու լեռները։ Դրանք ինձ հիշեցնում էին հայկական նախշազարդ գունվոր գորգեր, որոնք այնքան փափուկ էին թվում հեռվից։ Այս սքանչելի բնությամբ հիացած՝ մենք քայլեցինք դեպի մոտակա տաղավարը, որտեղ ընդմիջում արեցինք։ Այնուհետև մենք բարձրացանք Թեժառույք եկեղեցին (12-13-րդ դարեր), որի հարավային պատի վրացերեն լեզվով արձանագրությունը հավաստում է, որ եկեղեցին կառուցել է Իվանե Երկայնաբազուկը 1196-1199թթ.: Այն կառուցված է գորշավուն սրբատաշ բազալտից։ Թեժառույք եկեղեցում մենք երգեցինք “Հայր մերը” և երազանք պահեցինք։  Եկեղեցու մոտակա տարածքում մենք մի քիչ նկարեցինք և տարբեր խաղեր խաղացինք։ Ես նկարեցի վառ գույներով աշնանային բնապատկեր։

Վերջում մենք շատ լավ տրամադրությամբ տեղավորվեցինք ավտոբուսի մեջ ևմի քիչ հոգնած, բայց ուրախ և տպավորված վերադաձանք Երևան։  🙂 🙂 🙂

Շնորհակալություն ընկեր Սոնային և ընկեր Շուշանին, ինչպես նաև իմ ընկերներին հրաշալի օր կազմակերպելու և անցկացնելու համար։ 🙂 🙂 🙂

Ֆոտոշարք ճամփորդությունից

 

 

 

 

 

 

Մաթեմատիկա

Բնութագրիր    տրված  թվերից   յուրաքանչյուրը․             

25; 462; 401; 3245; 2085;46560; 256982

 

25

  1. 25=20+5=10×2+1×5
  2. երկնիշ է
  3. թվանշանները չեն կրկնվում
  4. կենտ է
  5. ունի երկու կարգ․ միավորների կարգում կա 5 միավոր, իսկ տասյակների կարգում` 2 տասնյակ
  6. բնական թիվ է
  7. 25  թվի մեջ կա 25 միավոր
  8. հարևան թվերն են 24 և 26

462

  1. 462=400+60+2=4×100+6×10+2×1
  2. եռանիշ է
  3. թվանշանները չեն կրկնվում
  4. զույգ է
  5. ունի երեք կարգ. միավորների կարգում կա 2 միավոր, տասյակների կարգում` 6 տասնյակ, իսկ հարյուրյակների կարգում՝ 4 հարյուրյակ
  6. բնական թիվ է
  7. 462  թվի մեջ կա 462 միավոր
  8. հարևան թվերն են 461 և 463

401

  1. 401=400+1=4×100+1×1
  2. եռանիշ է
  3. թվանշանները չեն կրկնվում
  4. կենտ է
  5. ունի երեք կարգ. միավորների կարգում կա 1 միավոր, տասյակների կարգում` 0 տասնյակ, իսկ հարյուրյակների կարգում՝ 4 հարյուրյակ
  6. բնական թիվ է
  7.   401 թվի մեջ կա 401 միավոր
  8. հարևան թվերն են 400 և 402

3245

  1. 3245=3000+200+40+5=3×1000+2×100+4×10+5×1
  2. քառանիշ է
  3. թվանշանները չեն կրկնվում
  4. կենտ է
  5. ունի չորս կարգ. միավորների կարգում կա 5 միավոր, տասյակների կարգում` 4 տասնյակ, հարյուրյակների կարգում` 2 հարյուրյակ, իսկ հազարյակների կարգում՝ 3 հազարյակ
  6. բնական թիվ է
  7. 3245  թվի մեջ կա 3245 միավոր
  8. հարևան թվերն են 3244 և 3246

2085

  1. 2085=2000+80+5=2×1000+8×10+5×1
  2. քառանիշ է
  3. թվանշանները չեն կրկնվում
  4. կենտ է
  5. ունի չորս կարգ. միավորների կարգում կա 5 միավոր, տասյակների կարգում՝ 8  տասնյակ, հարյուրյակների կարգում` 0 հարյուրյակ, իսկ հազարյակների կարգում՝ 2 հազարյակ
  6. բնական թիվ է
  7. 2085  թվի մեջ կա 2085 միավոր
  8. հարևան թվերն են 2084 և 2086

46560

  1. 46560=40000+6000+500+60=4×10000+6×1000+5×100+6×10
  2. հնգանիշ է
  3. թվանշաններից կրկնվում է միայն 6 թվանշանը
  4. զույգ է
  5. ունի հինգ կարգ. միավորների կարգում չունի միավոր, տասյակների կարգում ունի 6 տասնյակ, հարյուրյակների կարգում՝ 5 հարյուրյակ, հազարյակների կարգում՝  6 հազարյակ,  իսկ տասհազարյակների կարգում՝ 4 տասհազարյակ
  6. բնական թիվ է
  7. 46560  թվի մեջ կա 46560 միավոր
  8. հարևան թվերն են 46559 և 46561

265982

  1. 265982=200000+60000+5000+900+80+2=2×100000+6×10000+5×1000+9×100+8×10+2×1
  2. վեցանիշ է
  3. թվանշաններից կրկնվում միայն 2 թվանշանը
  4. զույգ է
  5. ունի  վեց կարգ. միավորների կարգում ունի 2 միավոր, տասյակների կարգում՝ 8 տասնյակ, հարյուրյակների կարգում՝ 9 հարյուրյակ, հազարյակների կարգում՝  5 հազարյակ,  իսկ տասհազարյակների կարգում՝ 6 տասհազարյակ, իսկ հարյուրհազարյակների կարգում՝ 2 հարյուրհազարյակ
  6. բնական թիվ է
  7. 265982 թվի մեջ կա 265982 միավոր
  8. հարևան թվերն են 265981 և 265983